Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սիսակ Գաբրիելյանը՝ Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մասին

Սիսակ Գաբրիելյանը՝ Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մասին
15.07.2019 | 23:24

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ՍԴ-ում ճգնաժամ չի տեսնում. «213 հոդվածի մեջ անձամբ սահմանադրական ճգնաժամ չեմ տեսնում, բայց ունենք պատգամավորներ մեր խմբակցությունից, որոնք այդպես չեն կարծում», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորն՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը:


Նա ընդգծեց, որ առկա է իրավական վեճ, որի շուրջ խորհրդարանն իր լիազորությունների շրջանակում կարձագանքի: Անդրադառնալով վեթինգի մասին առանձին օրենք ունենալուն և վեթինգ իրականացնող մարմնի ստեղծմանը՝ Գաբրիելյանը նշեց, որ դրա անհրաժեշտությունը չկա, ոչ էլ վեթինգ իրականացնող առանձին հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա, մինչդեռ կարևոր է դատաիրավական բարեփոխումներ իրականացնել.
«Դա կարելի է իրականացնել այս պահին գործող սահամանադրաիրավական կարգավորումներով, դատական օրենսգրքում կատարվող փոփոխություններով, ինչի ուղղությամբ այս պահին պետաիրավական հանձաժողովը արդարադատության նախարարության հետ աշխատում է», - ասաց նա:


Նա նկատեց, որ Վենետիկի հանձնաժողովը կաշկանդված է. «Եթե դուք նկատել եք, իր բոլոր հայտարարությունների մեջ՝ անկախ նրանից դա Հայաստանի, թե մեկ այլ երկրի մասով է, միշտ նշում է, որ դա պետք իրականացվի տվյալ երկրի Սահմանադրության պահանջների պահպանմամբ: Այդ կառույցն էլ է սահմանափակված և հասկանում է, որ սա ինքնիշխան պետություն է և մեր համար կարևորը մեր քաղացիների կողմից ընդունված Սահմանադրությունն է: Վերջին հայտարարության մեջ նշվում է, որ դատաիրական բարեփոխումները ձեր Սահմանադրությանը համապատասխան պետք է իրականացնեք և չկա դիրքորոշում դատարանների դռների փակման հետ կապված, որ դա սխալ է, այլ ասում են, որ իրենք խնդրահարույց են համարում: Մեր մասով կարող եմ ասել, որ մենք էլ կաշկանդված ենք որոշակիորեն պահել միջազգային նորմերը», - նշեց պատգամավորը:
Գաբրիելյանն ընդգծեց՝ Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու հարցում:

Դիտվել է՝ 308

Մեկնաբանություններ