Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Wizz air» և «Ryanair airlines» ավիաընկերությունները պատրաստ են 2020-ին մտնել հայկական ավիաշուկա

«Wizz air» և «Ryanair airlines» ավիաընկերությունները պատրաստ են 2020-ին մտնել հայկական ավիաշուկա
15.07.2019 | 23:30

Թռիչքների անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար շատ կարևոր է կրթությունը: Հաշվի առնելով մեր երկրի վիճակը՝ կարևոր է, որ մենք կարողանանք տարբեր ավիացիոն դպրոցներում ու համալսարաններում անվճար տեղեր գտնենք մեր մասնագետներին վերապատրաստելու համար՝ ամփոփելով պաշտոնավարման 1 տարին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: «Եվ այն հանգամանքը, որ ես շատ եմ ճանապարհորդում, բերեց նրան, որ, օրինակ, Սինգապուրի ավիացիոն ակադեմիան անվճար կրթություն է մեզ տրամադրում, Չինաստանի քաղավիացիան ևս անվճար կրթություն է մեզ տրամադրում, Ֆրանսիայի ավիացիոն դպրոցներից մեկը ևս անվճար կրթության հնարավորություն է մեզ տալիս»,-ասաց Ռևազյանը: Նա արդեն կարողացել է ՀՀ քաղավիացիայի զարգացման համար ներգրավվել օտարերկրյա հայտնի մասնագետների. «Վերջերս Հայաստան էր եկել աշխարհում ամենահայտնի աուդիտորներից մեկը, ով աշխատում է միջազգային քաղավիացիայում: Ինքն ասել է, որ անվճար կտրամադրի մեզ իր ծառայությունները: Կառավարության վրա իր մի քանի խորհուրդները 20-30 հազար դոլար է լինում, ինքը որևէ սահմանափակում չի տվել մեզ ու որքան պետք է, ինքը մեր կողքին կանգնած է: Սինգապուրի քաղավիացիան մեզ հայտնել է, որ Հայաստան կուղարկի պատվիրակություն, որը կզբաղվի օդանավակայանի անվտանգությամբ՝ հասկանալու համար՝ ինչ խնդիրներ ունենք: Ու սա դարձյալ անվճար»:


Տաթևիկ Ռևազյանը նաև անդրադարձավ բյուջետային չվերթներ իրականացնող ընկերություններին, նշեց, որ մեկ տարում քննարկումներ ու բանակցություններ է իրականացրել այդ ընկերությունների հետ. «Այստեղ մենք պետք է անենք օրենքի փոփոխության առաջարկ, պետք է անենք օդի փողի հետ կապված: Ամենամեծ խոչընդոտն այն է, որ ծախսերը մեծ են Հայաստանում, այսինքն՝ սակագներն են բարձր և օդի փողն է շատ: Մենք ուզում ենք առաջարկել օդի փողը հանել նոր ուղղությունների համար, քանի որ, երբ ավիաընկերությունը նոր ուղղություն է բացում, դա շատ ռիսկային է և ժամանակ է պետք այդ ուղղությունը զարգացնելու համար: Մեզ պարզ ասել են՝ եթե մենք այդ օրենքն ընդունենք ու միաժամանակ «Զվարթնոց» օդանավակայանն էլ պատրաստ լինի սակագներն իջեցնել նոր ուղղությունների համար, իրենք պատրաստ են հայկական ավիաշուկա մուտք գործել, խոսքը «Wizz air»-ի և «Ryanair airlines»-ի մասին է: Իրենք պատրաստ են միաժամանակ մուտք գործել Հայաստան»,-նշեց Ռևազյանը:

Դիտվել է՝ 295

Մեկնաբանություններ