Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պարո՛ն Փաշինյան, Ավինյանը, Մակունցը, Թորոսյանը, Բադասյանը և այլոք «ծխեցնում են ՀՀԿ-ական պատգամավորի գարեջրատունը». դա՛ էլ հերքեք

Պարո՛ն Փաշինյան, Ավինյանը, Մակունցը, Թորոսյանը, Բադասյանը և այլոք «ծխեցնում են ՀՀԿ-ական պատգամավորի գարեջրատունը». դա՛ էլ հերքեք
31.07.2019 | 22:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան, խաթարելով արձակուրդն ու, ըստ երևույթին, սրբագույն պարտքի զգացումով, անդրադարձել էր «Իրատես» թերթում տպագրված` «Պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջևան գնացել» լուրին, որ հրապարակվել ու մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել մոտ 10-ն օր առաջ:
Նախքան նրա գրառմանն անդրադառնալը` ցանկանում եմ փոքրիկ խորհուրդ էլ հղել լրատվական հոսքերը կառավարել ցանկացող ու լրագրողներին դասեր տալու փորձեր անող Փաշինյանների ընտանիքին. լրագրության սկզբունքներից առաջնայինն օպերատիվությունն է, ինչի մասով, կարծես թե, թերացել եք:


Բնավ ցանկություն չունենալով մեկնաբանել լրագրող Փաշինյանի՝ իրեն հարիր ոճով գրառումը՝ նշեմ՝ լուրի կարևոր մեսիջը ոչ թե ուղղաթիռ նստելն էր, այլ իջևանյան հավաքը, ինչի ժամանակ, գուցե, անտառահատումների վերաբերյալ ինչ-ինչ պլաններ են գծվել: Եվ դա՝ լրագրողների աչքից հեռու և ծածուկ պայմաններում: Ծնունդով իջևանցի Փաշինյանը, փաստորեն, ընկերոջը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանին պատկանող «Ոսկե ձկնիկ» Իջևանում գտնվող ռեստորանում «մի կտոր հաց ուտելու» համար անվտանգության և ոստիկանության մեքենաներով շրջափակել էր տվել ռեստորանի տարածքը:


Հաճախ այնպիսի ինֆորմացիայի եմ տիրապետում, որ, զուտ ներքին էթիկայից ու մարդկային որակներից ելնելով, չեմ հրապարակում, քանզի հասկանում եմ՝ պաշտոնյաները նույնպես մարդիկ են, կարող են ուտել, խմել, զվարճանալ և այլն: Նման մի միջադեպի ականատեսն եղա երեկ, ինչի մասին գրել չէի պատրաստվում (այդ մասին կարող է վկայել գարեջրատանն ինձ հետ ներկա գտնվող անձը), բայց քանի որ այսօր նկատեցի, որ վարչապետի՝ ինձ ձոնված գրառումն այդ որոշ պաշտոնյաների հերթական անգամ կայանալու ու ինքնադրսևորվելու տեղիք էր տվել, ապա, մի կողմ դնելով ներքին էթիկան, հռետորական հարց եմ ուզում հղել Նիկոլ Փաշինյանին:

Հարգելի վարչապետ, եթե նախկիններին մեղադրում եք կոռուպցիոն գործարքներում թաղված լինելու մեջ, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Ձեր կաբինետի անդամներն ու խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մեծագույն սիրով այցելում են նախկիններին պատկանող սրճարաններ, ռեստորաններ, գարեջրատներ և այլն: Եթե մերժում եք նրանց, ապա, ըստ տրամաբանության, պետք է բոյկոտեք նաև նրանց պատկանող ամեն բան՝ սրճարան, ռեստորան, գարեջրատուն և այլն:

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող գարեջրատանը՝ «Կիլիկիայում», երեկ երեկոյան ի՞նչ էին անում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, պատգամավոր Արման Բոշյանը, գուցե և այլոք, որոնց ես չեմ տեսել: Ավելին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք փաստը, երբ նշածս անձինք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, որ հանդես է գալիս հակածխախոտային հայտարարություններով ու «անծուխ Հայաստանի» քարոզ անում, մոտ 10 րոպե սպասում էին, թե երբ է ծխողների սրահում տեղ ազատվելու, որ «ծխեցնեն Հակոբ Հակոբյանի օջախը»:

Անգամ մատուցողներն էին քմծիծաղ տալիս, թե «արա տեսնո՞ւմ եք, առողջապահության նախարարը եկել նստել է ծխողների սրահում, հետո էլ ասում է՝ մի ծխեք»:


Հարգելի վարչապետ, այս մի լուրն էլ կարող եք հերքել կամ խորհուրդ տալ սեփական աչքերով տեսածս ու իմացածս վերահաստատել-ճշտելու համար զանգել հենց այդ նույն պատգամավորներին, որ անձամբ են բարևել ինձ:
Ի դեպ, մի սպառնացեք մեզ, հանգիստ թողեք լրագրողներին ու լրատվամիջոցներին, մենք լավ ենք տիրապետում թե՛ մեր աղբյուրներին, թե՛ լրատվական էթիկային: Այլապես ստացվում է, որ դրսերում մամուլի ազատության մասին այլ բան եք ասում, իսկ ներսում՝ ահաբեկելու ֆոն ստեղծում:


Հ.Գ. Ամեն դեպքում հետաքրքիր է, Ձեր՝ արձակուրդում եղած ժամանակ ի՞նչ էին քննարկում վերոնշյալ անձինք Հակոբ Հակոբյանի գարեջրատանը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 8462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ