Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նոր ար­ժեք­ներ կրող հա­սա­րա­կու­թ­յուն ենք ու­զում՝ չհան­դուր­ժե­լով վատ բար­քե­րը քն­նա­դա­տող­նե­րին

Նոր ար­ժեք­ներ կրող հա­սա­րա­կու­թ­յուն ենք ու­զում՝ չհան­դուր­ժե­լով վատ բար­քե­րը քն­նա­դա­տող­նե­րին
10.09.2019 | 00:46
Մեր օ­րե­րում բարդ է լրագ­րող լի­նե­լը, մար­դիկ միշտ չէ, որ ու­զում են ճշ­մար­տու­թյու­նը լսել, նրանց հա­մոզ­մունք­նե­րը վե­րա­հաս­տա­տող կար­ծիք ու մեկ­նա­բա­նու­թյուն է անհ­րա­ժեշտ: Ա­մեն ան­գամ որևէ հրա­պա­րա­կում ա­նե­լուց հե­տո մտո­վի ու հո­գե­պես ինձ նա­խա­պատ­րաս­տում եմ, որ ըն­կեր­ներս ու հա­րա­զատ­ներս կա՛մ գրե­լու են, կա՛մ զան­գա­հա­րեն ու ա­սեն, թե ին­չու եմ քն­նա­դա­տում իշ­խա­նու­թյուն­նե­րին: Դա մո­տա­վո­րա­պես նույնն է, թե կոշ­կա­կա­րին ա­սես՝ ին­չո՞ւ ես կո­շիկ կա­րում:
Նո­րա­գույն տեխ­նի­կա­յի ու սո­ցիա­լա­կան մե­դիա­յի զար­գաց­մա­նը զու­գըն­թաց, «լայ­վե­րի» ու Facebook-յան «ստա­տուս­նե­րի» ֆո­նին՝ հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում ձևա­վոր­վել կամ ձևա­վոր­վում է այն կուռ մտա­ծե­լա­կեր­պը, թե լրագ­րո­ղը միայն ու­ղիղ ե­թե­րում միկ­րո­ֆոն պա­հող կամ պաշ­տո­նյա­յի հետևից վա­զող, վեր­լու­ծա­կան մտ­քից զուրկ մարդն է: Ի­րա­կա­նում, սա­կայն, հենց լրագ­րող­ներն ու լրատ­վա­մի­ջոց­ներն են, որ կոչ­ված են ա­ռող­ջաց­նե­լու քա­ղա­քա­կան-հա­սա­րա­կա­կան մի­ջա­վայ­րը: Ինչ­պե՞ս՝ ա­ռողջ քն­նա­դա­տու­թյամբ: Շր­ջա­պա­տում ինձ հա­ճախ են հարց­նում՝ ին­չո՞ւ չեմ գո­վա­բա­նում այս իշ­խա­նու­թյուն­նե­րին, ինձ ի՞նչ վա­տու­թյուն են ա­րել: Սկզբ­նա­կան շր­ջա­նում հար­ցը զայ­րաց­նում էր, այժմ այն ուղ­ղա­կի ծի­ծա­ղե­լի է հն­չում, ո­րով­հետև այն հն­չեց­նող­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին գո­վա­սան­քի ու դրա­նից բխող հետևանք­նե­րի ա­կա­նա­տեսն է ե­ղել: Բնավ չցան­կա­նա­լով ման­րա­մաս­նել հա­սա­րա­կու­թյան մեջ լրագ­րող­նե­րի դե­րի ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րի թե­զը՝ կարևոր ու հս­տակ ար­ձա­նագ­րում ա­նեմ, այն է՝ ես՝ լրագ­րող Սևակ Վար­դու­մյանս, այ­սօր­վա ու վաղ­վա իշ­խա­նու­թյուն­նե­րին չեմ վս­տա­հե­լու այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ իշ­խա­նու­թյան ե­կած քա­ղա­քա­կան ու­ժը կոնկ­րետ քայ­լեր չի ձեռ­նար­կել մարդ­կանց սո­ցիա­լա­կան, մշա­կու­թա­յին, հա­սա­րա­կա­կան ու քա­ղա­քա­կան մտա­ծե­լա­կեր­պը փո­խե­լու ուղ­ղու­թյամբ:
Ինչ­պես նախ­կի­նում, այ­սօր նույն­պես Հա­յաս­տա­նում ընտ­րու­թյուն­նե­րը գա­ղա­փա­րա­կան չեն, դպ­րոց­նե­րում ա­ռա­ջա­տա­րը շա­րու­նա­կում են հա­մար­վել ու­սու­ցիչ­նե­րի ե­րե­խա­նե­րը, մշա­կու­թա­յին ո­լոր­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը շա­րու­նա­կում են վախ­վո­րած ու իշ­խա­նա­հա­ճո խո­սել, քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը տե­ղի են ու­նե­նում վա­րա­գույր­նե­րի հետևում, ա­մեն մի մանր չի­նով­նիկ մտա­ծում է թա­փուր պաշ­տո­նում իր հա­րա­զա­տին տե­ղա­վո­րե­լու մա­սին, պե­տա­կան ծա­ռա­յող­ներն ա­մեն բան ա­նում են վե­րա­դա­սին քծ­նե­լու ու դուր գա­լու հա­մար, ա­նո­րակ սե­րիալ­նե­րը շա­րու­նա­կում են բթաց­նել մեր հա­սա­րա­կու­թյա­նը, ոչ ար­հես­տա­վարժ ու ան­փորձ մար­դիկ պա­տաս­խա­նա­տու պաշ­տոն­ներ են ստա­նում՝ չհաս­կա­նա­լով, թե որ­տեղ ու ին­չի հա­մար են հայ­տն­վել: Եվ սրանք դեռ միայն բո­վան­դա­կա­յին ու գա­ղա­փա­րա­կան խն­դիր­ներն են: Քա­նի դեռ Հա­յաս­տա­նում չի հայ­տն­վել այն­պի­սի մի ուժ, որ կա­րող է գա­ղա­փա­րա­կան նոր, տար­բեր­վող օ­րա­կարգ մշա­կել ու զար­գաց­նել, մնա­լու ենք նույն ճահ­ճի մեջ: Ո՛չ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ո՛չ «մեր հարևան անգ­րա­գետ Պո­ղո­սը», սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում գրա­ռում­ներ ա­նե­լով, ո­չինչ փո­խել չեն կա­րող, ո­րով­հետև գա­ղա­փա­րա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը կոնկ­րետ քայ­լեր է են­թադ­րում: Օ­րի­նակ՝ ինչ­պե՞ս մեկ­նա­բա­նել այն հան­գա­ման­քը, երբ վար­չա­պե­տը հայ­տա­րա­րում է, թե կես­գի­շերն անց որևէ հրա­վա­ռու­թյուն չի լի­նե­լու, բայց մաս­նակ­ցում է մե­ծա­հա­րուս­տի աղջ­կա հար­սա­նի­քին, ա­կա­նա­տես լի­նում գի­շերն անց «տե­ղա­ցող» հրա­վա­ռու­թյա­նը: Սրա­նից հե­տո ինչ­քա­նո՞վ են ար­ժա­նա­հա­վատ իշ­խա­նու­թյուն­նե­րի այն հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, թե Հա­յաս­տա­նում ար­տո­նյալ մար­դիկ չկան: Նման օ­րի­նակ­նե­րը բազ­մա­թիվ են ու ան­հան­գս­տաց­նող այն ա­ռու­մով, որ բո­լորս ու­զում ենք նոր ար­ժեք­ներ կրող հա­սա­րա­կու­թյուն ու­նե­նալ, սա­կայն ի­րա­կա­նում չենք հան­դուր­ժում վատ ու հո­ռի բար­քե­րը քն­նա­դա­տող­նե­րին ու խն­դիր­նե­րը վեր հա­նող­նե­րին: Հու­սով եմ՝ մի ա­ներևա­կա­յե­լի հրաշ­քով ինչ-որ բան կփոխ­վի մեր ու­ղեղ­նե­րում, ու այն­պի­սի օ­րեր դեռ կապ­րենք, որ հա­սա­րա­կու­թյու­նը կպա­հան­ջի վեր հա­նել ու հան­րայ­նաց­նել իր թեթև ձեռ­քով ա­թո­ռա­տեր դար­ձած իշ­խա­նա­վոր­նե­րի ոչ ար­հես­տա­վարժ քայ­լե­րը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 2266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ