Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ դուրս եկավ

Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ դուրս եկավ
16.09.2019 | 11:01

Ղազախստանում ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ: Նա արդեն ապահովել է Տոկիո-2020-ի ուղեգիր, կիսաեզրափակիչում մրցել է Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Մելիայի հետ և 3:1 հաշվով առավելության հասել՝ լարված ու դիտարժան գոտեմարտում: Եզրափակչում Ալեքսանյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ: Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին։

Դիտվել է՝ 397

Մեկնաբանություններ