Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իմքայ­լա­կան­նե­րը ցան­կա­նում են խմ­բագ­րել լրագ­րող­նե­րի հար­ցե­րը

Իմքայ­լա­կան­նե­րը ցան­կա­նում են խմ­բագ­րել լրագ­րող­նե­րի հար­ցե­րը
20.09.2019 | 00:18
Լրագ­րող­նե­րին դա­սեր տվող­ներն ա­սես քիչ էին (Մա­րիամ Փա­շի­նյա­նի ա­կան­ջը կան­չի), ա­վե­լա­ցավ ևս մեկ պաշ­տո­նյա՝ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ՍՈՒ­ՐԵՆ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԸ:
«Մենք երևի քն­նար­կենք այս ձևա­չա­փի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը, ար­դյո՞ք դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը կա»,- խոր­հր­դա­րա­նա­կան ճե­պազ­րույց­նե­րի ժա­մին նման միտք ար­տա­հայ­տեց պատ­գա­մա­վո­րը, որն իր եր­կու գոր­ծըն­կեր­նե­րի հետ լրագ­րող­նե­րի հար­ցե­րի տա­րա­փին գու­ցե դժ­վա­րու­թյամբ էր դի­մա­կա­յում: Ի­հար­կե, հեշտ է խո­սել մի ամ­բողջ խմ­բակ­ցու­թյան ա­նու­նից, բայց ե­թե ման­դատ ես վերց­րել, պետք է գի­տակ­ցես նաև՝ հան­րա­յին հե­տաք­րք­րու­թյան շր­ջա­նակ­նե­րում և ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում ես լի­նե­լու, «չար» ու «նա­խանձ» լրագ­րող­ներն էլ ի­րենց հար­ցե­րով հան­գիստ չեն տա­լու: Պետք է ոչ թե մուն­նաթ գալ լրագ­րող­նե­րի վրա ու հոր­դո­րել՝ ով ինչ հարց տա ու ինչ­պես կա­ռու­ցի իր հրա­պա­րա­կու­մը, այլ ուղ­ղա­կի ա­ռա­վել պատ­րաստ­ված լի­նել, զսպ­վա­ծու­թյուն ու հար­գանք ցու­ցա­բե­րել ի­րենց մաս­նա­գի­տա­կան պարտ­քը կա­տա­րող­նե­րի հան­դեպ:
Խոր­հր­դա­րա­նա­կան հեր­թա­կան ճե­պազ­րույ­ցի ժա­մա­նակ լրագ­րող­նե­րին ներ­կա­յա­ցել էին չպատ­րաստ­ված, մտ­քե­րը մի­մյանց դժ­վա­րու­թյամբ կա­պող, հար­ցե­րին ուղ­ղա­կի, ա­ռանց հիմ­նա­վո­րում­նե­րի պա­տաս­խա­նող պատ­գա­մա­վոր­ներ, ինչն էլ, բնա­կան է, չվ­րի­պեց լրագ­րող­նե­րի աչ­քից: Պատ­գա­մա­վոր Գրի­գո­րյա­նին, ըստ երևույ­թին, դուր չե­կավ իմ գոր­ծըն­կե­րոջ դի­տար­կու­մը, թե վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը գոհ չէ խոր­հր­դա­րա­նի աշ­խա­տան­քից, ու նա ո­րո­շեց սաս­տել ներ­կա­նե­րին՝ ա­սե­լով, թե ճե­պազ­րույց­նե­րի ձևա­չա­փը ԱԺ քա­ռօ­րյա­յի օ­րա­կար­գում քն­նարկ­ված հար­ցերն ամ­փո­փե­լու հա­մար է, հետևա­բար՝ հարկ կա վե­րա­նա­յե­լու հար­ցու­պա­տաս­խա­նի ձևա­չա­փը: Գրի­գո­րյա­նի ա­սա­ծը բուռն ար­ձա­գանք գտավ լրագ­րող­նե­րի շր­ջա­նում, հա­կա­դար­ձու­մը ե­ղավ բո­լո­րի կող­մից և շատ չոր, ին­չից հե­տո նա, փո­խե­լով հռե­տո­րա­բա­նու­թյու­նը, նշեց՝ ոչ թե պա­հան­ջում, այլ հոր­դո­րում, խնդ­րում է հար­ցե­րը կոնկ­րե­տաց­նել խոր­հր­դա­րա­նի աշ­խա­տանք­նե­րի շր­ջա­նակում:
Ան­կախ հան­գա­ման­քից՝ պատ­գա­մա­վո­րը պա­հան­ջում է, խնդ­րում թե հոր­դո­րում, գո­նե մենք քա­ջա­ծա­նոթ ենք խոր­հր­դա­րա­նում աշ­խա­տե­լու թե՛ գր­ված ու չգր­ված կա­նոն­նե­րին, թե՛ ճե­պազ­րույց­նե­րի ձևա­չա­փին: Ժո­ղովր­դա­վա­րու­թյան, թա­փան­ցի­կու­թյան ու նոր մշա­կույ­թի կրող լի­նե­լու մա­սին գի­շե­րու­զօր թմբ­կա­հա­րող իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է որ կաշ­կանդ­ված չլի­նեն լրագ­րող­նե­րի ա­մե­նա­տար­բեր հար­ցադ­րում­նե­րից՝ ան­կախ հան­դիպ­ման ձևա­չա­փից ու հար­ցե­րի քա­նա­կից: Իսկ ե­թե ան­գամ կան այն­պի­սի հար­ցեր, ո­րոնց պաշ­տո­նյա­նե­րը չեն ու­զում կամ չեն կա­րող պա­տաս­խա­նել, ա­պա բո­լոր­վին ա­մոթ չէ ա­սել՝ այդ հար­ցին պա­տաս­խա­նել չեմ կա­րող կամ չեմ ու­զում: Խոր­հր­դա­րա­նա­կան ճե­պազ­րույց­նե­րի ձևա­չա­փը իմ­քայ­լա­կան­նե­րը փո­խել չեն կա­րող, այլ հարց է՝ մեկ էլ հան­կարծ խելք­նե­րին չփ­չի ճե­պազ­րույց­նե­րի նպա­տա­կա­հար­մա­րու­թյունն առ­հա­սա­րակ հար­ցա­կա­նի տակ դնել:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 3075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ