Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցավ մի նոր անկախության հանրաքվե

Նիկոլ Փաշինյան. 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցավ մի նոր անկախության հանրաքվե
21.09.2019 | 22:51

2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցավ մի նոր անկախության հանրաքվե, ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ Գյումրիում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հարյուր-հազարավոր այն քաղաքացիները, ովքեր դուրս եկան հրապարակ, դուրս եկան փողոցներ, նրանք դուրս եկան ևս մեկ անգամ նույնքան բարձր, նույնքան վճռական, նույնքան հաստատակամ այո ասելու Հայաստանի Հանրապետության անկախությանը», - ասաց նա։ Վարչապետն ընդգծեց՝ դա մի նոր անկախության հանրաքվե էր, որն ասաց՝ հայ ժողովուրդը 27 տարվա ընթացքում ոչ միայն չի մաշեցրել անկախ պետականություն, ինքնիշխանություն, ժողովրդավարություն ունենալու կամքը, այլև դարձել է ավելի հաստատակամ, ավելի վճռական, ավելի ուժեղ։ «Հայաստանի անկախ պետությունը երկիր մոլորակի վրա այլևս գոյություն է ունենալու հավիտյան», - նշեց ՀՀ վարչապետը:

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ