Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Արարատ Միրզոյան. Վարչապետը բավարարված չի եղել Օսիպյանի ու Վանեցյանի աշխատանքով

Արարատ Միրզոյան. Վարչապետը բավարարված չի եղել Օսիպյանի ու Վանեցյանի աշխատանքով
21.09.2019 | 22:52

Ես ուզում եմ Անկախության տոնի առթիվ միայն շնորհավորել մեզ բոլորիս և ասել, որ մենք պարտավոր ենք անշեղորեն հետևել այն գաղափարներին, որոնք դրված են այս տոնի հիմքում, իսկ դրանք են ինքնիշխանությունը և ինքնորոշումը: Ինչո՞ւ, որովհետև 28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք մեր քվեարկությամբ որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում՝ Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ այդ նվիրական գաղափարները պետք է փոխանցվեն հաջորդ սերունդներին: ԱԺ նախագահը նշեց, որ տոնական օրով չի ցանկանում անդրադառնալ այլ օրակարգային թեմաների, սակայն պատասխանեց հարցին՝ ուժային երկու կառույցների՝ ԱԱԾ-ի և Ոստիկանության նախկին ղեկավարներ Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի հրաժարականներին: «ՀՀ վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից: Միայն գործընկերային, հարգալից դրդապատճառներով առաջարկվել է այդ ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումի տեսքով, ինչը բավականին նորմալ է: Այստեղ որևէ շահարկման, էլ չեմ ասում՝ իշխանության սասանման, պառակտման մասին խոսք չկա և չի կարող լինել»,-ասաց ԱԺ նախագահը: Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ազատ գեղագրության ոճի հայտարարությունները, չեմ կարծում, թե վայել են ԱԱԾ տնօրենին»:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ