Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մեր ա­քի­լե­ս­յան գար­շա­պա­րը, կամ բազ­մա­կի ստան­դարտ­ներ

Մեր ա­քի­լե­ս­յան գար­շա­պա­րը, կամ բազ­մա­կի ստան­դարտ­ներ
01.10.2019 | 00:02
Հա­մե­նայն դեպս հի­շեց­նեմ. Հին աշ­խար­հի ա­մե­նա­հայտ­նի հե­րոս­նե­րից մե­կին՝ Ա­քի­լե­սին գու­շակ­վել էր, որ ապ­րե­լու է եր­կար ու ան­փա­ռու­նակ կյանք կամ հե­րո­սա­բար զոհ­վե­լու է Տրո­յա­յի պա­րիսպ­նե­րի տակ: Մայ­րը՝ Ֆե­տի­դան, որ­դուն ան­խո­ցե­լի դարձ­նե­լու հա­մար ծն­վե­լուց հե­տո սու­զեց ստոր­գետ­նյա Ստիքս գե­տի սր­բա­զան ջրե­րի մեջ՝ կրուն­կից բռ­նած: Տա­րի­ներ անց Ա­քի­լե­սը հույ­նե­րի հետ գնաց Տրո­յան նվա­ճե­լու: Պա­րի­սի հետ մե­նա­մար­տում Ա­պոլ­լո­նը (ում Ա­քի­լե­սը վի­րա­վո­րել էր) նրա նետն ուղ­ղեց Ա­քի­լե­սի կրն­կին: Վեր­քը մեծ չէր, բայց մա­հա­ցու էր: ՈՒ այդ­պես ծն­վեց «ա­քի­լե­սյան գար­շա­պար» ար­տա­հայ­տու­թյու­նը, վկա­յե­լու, որ ան­խո­ցե­լի­ներն էլ թի­րախ են ու խոց­վե­լու տեղ ու­նեն:
Ա­քի­լե­սյան գար­շա­պար ու­նենք բո­լորս: Մի քիչ շատ, մի քիչ՝ քիչ: Ան­խո­ցե­լի չեն նաև նրանք, որ ի­րենց հա­մա­րում են կրն­կով Ստիք­սը ընկ­ղմ­ված: Մեր ա­քի­լե­սյան գար­շա­պար­նե­րը՝ պո­պու­լիզմ ու բազ­մա­կի ստան­դարտ­ներ: Ոչ պո­պու­լիզմն է մեր հայտ­նա­գոր­ծու­թյու­նը, ոչ բազ­մա­կի ստան­դարտ­նե­րը: Բո­լոր պե­տու­թյուն­ներն այդ զեն­քերն ու­նեն միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զի­նա­նո­ցում, կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը՝ նաև երկ­րի ներ­սում հար­ցեր լու­ծե­լիս: Մենք ինք­նա­տիպ չենք, բայց դրա­նից ան­խո­ցե­լի չենք դառ­նում: Պո­պու­լիստ­նե­րի գլ­խա­վոր կար­գա­խո­սը՝ «Ժո­ղո­վուրդն է այդ­պես ու­զում», ծայ­րա­հեղ դեպ­քում՝ «ժո­ղո­վուր­դը պետք է ո­րո­շի»։ Ի­րա­կա­նում նրանք ժո­ղովր­դա­վա­րու­թյուն հաս­տա­տե­լու ան­վան տակ փոր­ձում են վե­րա­շա­րադ­րել ու ի­րենց իշ­խա­նու­թյա­նը հար­մա­րեց­նել Սահ­մա­նադ­րու­թյունն ու օ­րենք­նե­րը:
Ժո­ղովր­դա­վա­րու­թյուն չի նշա­նա­կում, որ ժո­ղովր­դի իշ­խա­նու­թյունն ան­սահ­մա­նա­փակ է՝ ինչ ու­զի՝ կա­նի՝ ստի­պե­լով գոր­ծա­դիր, օ­րենս­դիր ու դա­տա­կան իշ­խա­նու­թյա­նը հան­րա­հա­վա­քում կամ փո­ղո­ցում կա­յաց­րած ո­րո­շում­նե­րը կա­տա­րել: Դա աբ­սուրդ է: Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը ա­պա­ցու­ցում է այդ ճշ­մար­տու­թյու­նը՝ ցու­ցա­րար­նե­րը հա­վաք­վում են Ջեր­մու­կում ու ժա­մա­նակ են տա­լիս կա­ռա­վա­րու­թյա­նը, որ փա­կի Ա­մուլ­սա­րի հան­քը՝ խո­րա­պես հա­վա­տա­ցած, որ գոր­ծում են ժո­ղովր­դա­վա­րու­թյան շր­ջա­նակ­նե­րում: Վար­չա­պե­տը հրա­հան­գում է շր­ջա­փա­կել դա­տա­րան­նե­րը՝ խո­րա­պես հա­մոզ­ված, որ գոր­ծում է հա­նուն ժո­ղովր­դա­վա­րու­թյան: Կամ՝ հայ­տա­րա­րում է, որ դա­տա­վոր­նե­րից ո­մանք «վնգս­տում են պա­տե­րի տակ», երբ իր հետևորդ­նե­րը կոնկ­րետ դա­տա­վո­րի հե­տապն­դում են, հար­ցով՝ «Դուք պա­տե­րի տակ վնգս­տա­ցող դա­տա­վոր­նե­րից չե՞ք», նրանց ձեր­բա­կա­լում են ու ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րով, ՔՊ-ով, ՄԻՊ-ով, ՀԿ-նե­րով ար­շավ է սկս­վում ա­նօ­րի­նա­կա­նու­թյան դեմ: Բազ­մա­կի ստան­դար­տը ու­րի՞շ կերպ է լի­նում: Թե՞ ինչ կա­րե­լի է Կե­սա­րին, ցլին ար­գել­ված է: Սրանք ե­զա­կի օ­րի­նակ­ներ չեն, բայց մտա­ծե­լու տե­ղիք են տա­լիս, թե ինչ է կա­տար­վում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան գա­ղա­փա­րա­կան դաշ­տում: Ի՞նչ ար­ժեք­նե­րի ենք դա­վա­նում: Ա­վե­լի ճիշտ՝ ինչ-որ ար­ժեք­նե­րի դա­վա­նու՞մ ենք, թե՞ ըն­թա­ցիկ միակ ու ան­խո­տե­լի ար­ժե­քը՝ հե­ղա­փո­խա­կան նպա­տա­կա­հար­մա­րու­թյունն է: Ան­ցու­մա­յին շր­ջա­նի միակ աք­սիո­մը՝ հե­ղա­փո­խու­թյունն այդ­պես է պա­հան­ջում:
Հի­մա հեր­թա­կան դի­լե­մա­յի ա­ռաջ ենք: Ինչ­պե՞ս վար­վել Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի հետ: Մի կող­մից՝ միան­շա­նակ է, որ տաս­նա­մյակ­նե­րով ՍԴ-ն կա­տա­րել է եր­կա­կի գոր­ծա­ռույթ՝ օ­րեն­սդ­րու­թյամբ սահ­ման­ված կար­գով եզ­րա­կա­ցու­թյուն­ներ է տվել օ­րի­նագ­ծե­րի սահ­մա­նադ­րա­կան հա­մա­պա­տաս­խա­նու­թյան վե­րա­բե­րյալ, և՝ մեր­ժել է հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի բո­ղո­քար­կում­նե­րը՝ փաս­տա­ցի վա­վե­րաց­նե­լով ընտ­րու­թյան ար­դյունք­նե­րը, որ չեն ար­տա­հայ­տել հա­սա­րա­կու­թյան ի­րա­կան վե­րա­բեր­մուն­քը: Կա՞, թե՞ չկա հա­սա­րա­կա­կան վս­տա­հու­թյուն Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նկատ­մամբ: Նվա­զա­գույ­նը տա­րօ­րի­նակ է, որ այս ըն­թաց­քում որևէ սոց­հար­ցում այս թե­մա­յով չի կա­տար­վել՝ պար­զե­լու հա­սա­րա­կու­թյան վե­րա­բեր­մուն­քը փաս­տե­րով: Փո­խա­րե­նը հն­չում են հայ­տա­րա­րու­թյուն­ներ, պա­հանջ­ներ, մե­ղադ­րանք­ներ: ՍԴ նա­խա­գա­հին ան­վս­տա­հու­թյան հար­ցը մտ­նում է ԱԺ: Ան­կախ նրա­նից, թե ինչ կվճռ­վի ԱԺ-ում ու հար­ցը ինչ ըն­թացք կս­տա­նա, ակն­հայտ է, որ այս պայ­ման­նե­րում չկան ի­րա­պես ան­կախ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րանն ու դա­տա­կան հա­մա­կարգ ու­նե­նա­լու նա­խադ­րյալ­ներ: Մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ վերս­տեղծ­վե­լու է նոր ՍԴ, որ հի­մա էլ են­թա­կա է գոր­ծող իշ­խա­նու­թյա­նը: Նույ­նը՝ դա­տա­րան­նե­րի պա­րա­գա­յում՝ կվե­թինգ­վեն, թե չեն վե­թինգ­վի: Ի­րա­կա­նում դա­տա­կան հա­մա­կար­գի ան­կա­խու­թյու­նը նրա ան­կա­խու­թյունն է ոչ միայն իշ­խա­նու­թյու­նից, այլև հա­սա­րա­կա­կան կար­ծի­քից:
Ան­կախ դա­տա­վո­րի հա­մար չպետք է նշա­նա­կու­թյուն ու­նե­նա, թե ինչ է ու­զում ի­րե­նից իշ­խա­նու­թյու­նը, քա­ղա­քա­կան ու­ժերն ինչ­պե՞ս են իր աշ­խա­տան­քը գնա­հա­տում, ա­ռա­վել ևս՝ որ­քա՞ն են իր ո­րո­շում­նե­րը պո­պու­լյար: Նրա հա­մար կա մեկ չա­փա­նիշ՝ օ­րեն­քը, նո­րից օ­րեն­քը ու վերս­տին օ­րեն­քը: Կա՞ն պայ­ման­ներ այդ­պես գոր­ծե­լու: Հա­զիվ թե: Մինչև այս հար­ցը չու­նե­նա միան­շա­նակ ու հս­տակ պա­տաս­խան, ոչ մի նշա­նա­կու­թյուն չու­նի՝ ո՞վ է ՍԴ նա­խա­գա­հը: ՍԴ-ն նո­րից դառ­նա­լու է դե յու­րե ան­կախ, դե ֆակ­տո են­թա­կա կա­ռույց: Մնա­ցա­ծը բազ­մա­կի ստան­դարտ­նե­րի դրսևո­րում է և հե­ղա­փո­խա­կան նպա­տա­կա­հար­մա­րու­թյան շա­հար­կում, երբ ի­րա­վա­կան հարց են դառ­նում ՍԴ նա­խա­գա­հի քա­վոր-սա­նի­կա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, որ, մեղմ ա­սած, լուրջ չէ:
Հրայր Թով­մա­սյա­նին պետք չէ ո՛չ հե­րոս, ո՛չ հա­կա­հե­րոս դարձ­նել, ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի զար­գա­ցու­մը նրան կանգ­նեց­րել է քա­ղա­քա­կան ու անձ­նա­կան ընտ­րու­թյան ա­ռաջ, ո­րից մեծ հաշ­վով ո­չինչ կախ­ված չէ: Են­թադ­րենք, վա­ղը ՍԴ նա­խա­գահ է ըն­տր­վում Ա­նուն Ազ­գա­նու­նյա­նը, փոխ­վե­լու՞ է ՍԴ-ի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քը: Նրա հրա­ժա­րա­կա­նը օ­րախն­դիր դարձ­րեց Ռո­բերտ Քո­չա­րյա­նի դա­տա­վա­րու­թյու­նը, այ­սինքն՝ հար­ցը քա­ղա­քա­կան է: Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում ոչ միայն Հրայր Թով­մա­սյա­նը, ՍԴ-ն է խնդ­րի ա­ռաջ՝ դի­մադ­րե՞լ իշ­խա­նու­թյա­նը, թե՞ հրա­ժա­րա­կան տալ: Դի­մադ­րու­թյու­նը խոս­տա­նում է ան­կան­խա­տե­սե­լի ըն­թացք ու ելք, հրա­ժա­րա­կա­նը վե­րած­վում է մեղ­քի ըն­դուն­ման, ո­րը չի ձևա­կերպ­ված և վտան­գում է ՍԴ-ի հե­տա­գա ճա­կա­տա­գի­րը՝ իբրև ՀՀ բարձ­րա­գույն դա­տա­րան: Փաս­տա­ցի՝ կա՛մ տր­վել պո­պու­լիզ­մին, կա՛մ՝ կառ­չել Սահ­մա­նադ­րու­թյան ան­ձեռ­նմ­խե­լիու­թյու­նից: Եր­կու դեպ­քում էլ՝ ո՛չ ՍԴ գոր­ծող դա­տա­րա­նը, ո՛չ հնա­րա­վոր նոր դա­տա­րա­նը չեն դառ­նա­լու այն, ինչ ակն­կալ­վում է օ­րեն­քով: Ի­րա­կան դի­լե­ման դա է, ոչ թե Հրայր Թով­մա­սյա­նի պաշ­տո­նա­վա­րու­մը կամ՝ հրա­ժա­րա­կա­նը: Ո­րով­հետև Հա­յաս­տա­նում գոր­ծում են բազ­մա­կի ստան­դարտ­ներ, ու դա ար­դեն իշ­խա­նու­թյան բրենդն է:
Իշ­խա­նու­թյան բրենդն է բո­լոր հար­ցե­րում հա­կա­սա­կա­նու­թյան ու ա­նո­րո­շու­թյան մթ­նո­լոր­տի ձևա­վո­րու­մը: Հա­վա­նա­բար դա դի­տարկ­վում է լա­վա­գույն պաշտ­պան­վա­ծու­թյուն: Վեր­ջին ու ա­մե­նա­հան­րա­հայտ օ­րի­նա­կը վար­չա­պե­տը տվեց Նյու Յոր­քում, ՄԱԿ-ի 74-րդ նս­տաշր­ջա­նում ե­լույ­թով՝ խոս­տո­վա­նե­լով. «Մեզ հա­մար լուրջ մար­տահ­րա­վեր է մեր գոր­ծըն­կեր­նե­րի միջև տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի թն­ջու­կում հայ­տն­վե­լը, քա­նի որ մենք ա­նընդ­հատ են­թարկ­վում ենք նրանց մի մա­սի, կամ որ ա­վե­լի վատ է՝ բո­լո­րի կող­մից ճիշտ չըն­կալ­վե­լու ռիս­կին: Մենք ա­մեն ինչ ա­նում ենք, որ­պես­զի հու­սա­լի գոր­ծըն­կեր և լավ բա­րե­կամ լի­նենք բո­լո­րի հա­մար՝ ա­ռանց որևէ մե­կի հետ մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը վնա­սե­լու: Եվ մենք կշա­րու­նա­կենք ջան­քեր գոր­ծադ­րել մեր տա­րա­ծաշր­ջա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մի­ջա­վայրն ա­ռա­վել անվ­տանգ դարձ­նե­լու հա­մար»։ Սա թերևս խեղ­ճու­թյան խոս­տո­վա­նու­թյուն է, որ ան­թույ­լատ­րե­լի է, կամ՝ վկա­յում է, որ ՀՀ-ն չու­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն, ձևա­կերպ­ված չէ ՀՀ պե­տա­կան շա­հը, հետևա­բար ար­վում են ոչ թե այդ շա­հից բխող քայ­լեր, այլ՝ բո­լո­րի հետ ու բո­լո­րի հա­մար «լա­վը» լի­նե­լու փոր­ձեր, որ ի սկզ­բա­նե ձա­խող­ված են։ Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի թն­ջու­կում հնա­րա­վոր չէ բո­լո­րին բա­րե­կամ լի­նել, փո­խա­րե­նը հայ­տն­վում ես բո­լո­րի հար­վա­ծի տակ ու դառ­նում ան­վս­տա­հե­լի բո­լո­րի հա­մար, ու սա ապ­րիո­րի հե­ռան­կար չէ: Այս քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ձեզ ո­չինչ չի՞ հի­շեց­նում «նա­խորդ, հան­ցա­վոր ռե­ժի­մի» մա­սին:
Փաս­տա­ցի՝ մենք գնա­ցել էինք Նյու Յորք մեզ գո­վազ­դե­լու, ոչ թե աշ­խար­հին ա­սե­լու՝ մենք պատ­րաստ ենք գոր­ծըն­կե­րու­թյան ու ու­նենք կոնկ­րետ ծրագ­րեր: Հաս­կա­նա­լու հա­մար այդ պարզ ի­րո­ղու­թյու­նը բա­վա­կան է Նի­կոլ Փա­շի­նյա­նի ե­լույ­թը հա­մե­մա­տել Դո­նալդ Թրամ­փի և Է­մա­նուել Մակ­րո­նի ե­լույթ­նե­րի հետ: Թե­մա­յի ու հե­ռան­կար­նե­րի ա­ռու­մով: Ո՛չ Թրամ­փը բո­ղո­քեց իր իմ­պիչ­մեն­տից, ո՛չ Մակ­րո­նը` իր դե­ղին ժի­լե­տա­վոր­նե­րից, փո­խա­րե­նը գծե­ցին այն աշ­խար­հի պատ­կե­րը, որ­տեղ պատ­կե­րաց­նում են մարդ­կանց կյան­քը: Ճիշտ-սխալ, լավ-վատ՝ կա­րե­լի է բա­նա­վի­ճել, հա­մա­ձայ­նել ու չհա­մա­ձայ­նել, բայց դա այն է, ինչ վե­րա­բե­րում է բո­լո­րին ու հե­տաք­րք­րում է բո­լո­րին: Ի՞նչ ա­րեց Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Երկ­րորդ ան­գամ ՄԱԿ-ի ամ­բիո­նից պատ­մեց ան­նա­խա­դեպ հե­ղա­փո­խու­թյան, նախ­կին­նե­րի դի­մադ­րու­թյան, դժ­վա­րու­թյուն­նե­րի մա­սին, որ ի­րե­նից բա­ցի, թերևս, ոչ մե­կին չեն հե­տաք­րք­րում, ո­րով­հետև դե ֆակ­տո Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ ո­չինչ չի փոխ­վել, ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյունն էլ Հա­յաս­տա­նի ներ­քին գործն է: Վերջ:
Կամ՝ Ղա­րա­բա­ղի հար­ցը: ՀՀ վար­չա­պե­տը կրկ­նեց իր հայտ­նի բա­նաձևը՝ «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան ցան­կա­ցած լու­ծում պետք է ըն­դու­նե­լի լի­նի Հա­յաս­տա­նի, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի և Ադր­բե­ջա­նի ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար», ու տրտն­ջաց. «Ինձ խս­տո­րեն քն­նա­դա­տե­ցին իմ երկ­րում լուծ­ման այն­պի­սի բա­նաձևի հա­մար, ո­րը հա­վա­սա­րու­թյան նշան է դնում հա­կա­մար­տու­թյան 3 կող­մե­րի միջև: Այ­դուա­մե­նայ­նիվ, ես հա­վա­տում եմ, որ դա հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ լուծ­ման բա­նա­լին է, քա­նի որ այն են­թադ­րում է փոխ­զիջ­ման, փո­խա­դարձ հար­գան­քի և հա­վա­սա­րակշ­ռու­թյան հնա­րա­վո­րու­թյուն: Ես այդ բա­նաձևը ներ­կա­յաց­րի ոչ միայն հան­րու­թյա­նը, այլև ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյան ներ­քո անց­կաց­վող բա­նակ­ցու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում: Ա­ռաջ ըն­թա­նա­լու հա­մար ես ակն­կա­լում էի նման հայ­տա­րա­րու­թյուն նաև Ադր­բե­ջա­նից: Այ­նուա­մե­նայ­նիվ, Ադր­բե­ջա­նի բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյուն­նե­րը մնա­ցին ի­րենց դիր­քո­րոշ­մա­նը՝ ձգ­տե­լով ղա­րա­բա­ղյան հիմ­նախ­նդ­րի այն­պի­սի լուծ­ման, որն ըն­դու­նե­լի կլի­նի միայն Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դի հա­մար»: Մի կող­մից սա բա­ցա­հայ­տում է, որ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը մտա­դիր չեն կոնֆ­լիկ­տը լու­ծել՝ «նրանք ցան­կա­նում են հաղ­թել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դին: Նրանք չեն ցան­կա­նում գնալ որևէ փոխ­զիջ­ման: Նրանց նպա­տա­կը վրեժխ­նդ­րու­թյունն է 1990-ա­կան­նե­րին և 2016-ին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի դեմ ագ­րե­սիա­յի ան­հա­ջող փոր­ձի հա­մար: Այդ իսկ պատ­ճա­ռով նրանք բոր­բո­քում են հա­կա­հայ­կա­կան տրա­մադ­րու­թյուն­ներ ի­րենց ժո­ղովր­դի մեջ, այդ պատ­ճա­ռով նրանք հս­կա­յա­կան ռե­սուրս­ներ են ծախ­սում սպա­ռա­զի­նու­թյան վրա, այդ իսկ պատ­ճա­ռով հա­յա­տյա­ցու­թյունն ար­դեն դար­ձել է Ադր­բե­ջա­նի պաշ­տո­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը»: Բայց դա այն «նո­րու­թյունն է», որ աշ­խար­հը վա­ղուց գի­տի, ու ի՞նչ: Մյուս կող­մից՝ սա ժա­մա­նա­կը ձգե­լու փորձ է, ո­րով­հետև աշ­խար­հը ու ին­քը՝ Նի­կոլ Փա­շի­նյանն էլ գի­տեն, որ ի­զուր է իր կո­չը «Իլ­համ Ա­լիևին, ըն­դու­նել բա­նաձևը՝ պայ­ման­ներ ստեղ­ծել խա­ղաղ գոր­ծըն­թա­ցում ա­ռա­ջըն­թա­ցի հա­մար»:
Ի պա­տաս­խան Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար Էլ­մար Մա­մե­դյա­րո­վը ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յում հայ­տա­րա­րեց՝ ան­ցած 12 ա­միս­նե­րին Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման հար­ցում ա­ռա­ջըն­թաց չի ե­ղել՝ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը հե­տաքր­քր­ված չեն հար­ցի խա­ղաղ լուծ­մամբ, ու հա­վե­լել է, որ Երևա­նը իր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով վի­ժեց­նում է գոր­ծըն­թա­ցը և խո­չըն­դո­տում քա­ղա­քա­կան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը, իսկ Ադր­բե­ջա­նը տրա­մադր­ված է ա­ռա­վե­լա­գույնս շուտ հիմ­նախ­նդ­րի լուծ­մա­նը: Մա­մե­դյա­րո­վը նաև նշել է, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րը հա­վերժ շա­րու­նակ­վել չեն կա­րող և չպետք է սահ­մա­նա­փա­կեն ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ի­րա­վուն­քը՝ հա­մա­ձայն ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյան և մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի: Այ­սինքն՝ նույն երգն է եր­գել՝ ինչ 30 տա­րում: ՈՒ՝ ի՞նչ: Թեո­րե­մը մնու՞մ է թեո­րեմ, ե­թե ա­պա­ցուց­ված է, կամ՝ ա­պա­ցուց­ված է, որ ա­պա­ցույց չու­նի: Սա հարց է, ո­րից կախ­ված է քա­ղա­քա­կա­նու­թյան ընտ­րու­թյու­նը:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Հա­յաս­տա­նը Ֆե­տի­դա չի ու­նե­ցել, ոչ ոք մեզ Սիքս­տի մեջ չի ըն­կղ­մել երբևէ, բայց դա չի նշա­նա­կում, որ մենք պար­տա­վոր ենք ոտ­քից գլուխ գար­շա­պար լի­նել: Բազ­մա­կի ստան­դարտ­նե­րից ձեր­բա­զատ­վե­լը գար­շա­պա­րով Սիքս­տի մեջ ընկ­ղմ­վել է, երբ կան հս­տակ չա­փա­նիշ­ներ, հս­տակ օ­րենք­ներ, ու օ­րենք­նե­րի գե­րա­կա­յու­թյուն: Ե՞րբ դա կվե­րա­բե­րի Հա­յաս­տա­նին՝ դա է խն­դի­րը, ոչ թե ան­ձե­րի դեմ պայ­քա­րը:
Դիտվել է՝ 5089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ