Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վե­տոն քա­ղա­քա­կան կա­տե­գո­րիա է

Վե­տոն քա­ղա­քա­կան կա­տե­գո­րիա է
04.10.2019 | 00:26
«Ժա­մա­նակն իր շավ­ղից դուրս է սայ­թա­քել, օ՜, բա՛խտ իմ դժ­խեմ, ին­չու՞ ծն­վե­ցի, որ հենց ե՞ս ուղ­ղեմ»,- 419 տա­րի ա­ռաջ հարց­րել է Շեքս­պի­րի Համ­լե­տը։ Գու­շա­կեք՝ ո՞վ կա­րող է այս հարցն այ­սօր ինքն ի­րեն ուղ­ղել: Հերթ կանգ­նած­նե­րին կան­խավ ա­սեմ՝ հար­ցը անձ­նա­կան չէ, գլո­բալ է: Իսկ գլո­բալ այ­սօր մի մարդ կա Հա­յաս­տա­նում: Հետ­հե­ղա­փո­խա­կան Հա­յաս­տա­նում: ՈՒ բախ­տը նրա հետ չար կա­տակ­ներ է խա­ղում: Իսկ գու­ցե ոչ էլ բախ­տը, հենց ինքն է կա­տա­կում: Ո­րով­հետև… Ժա­մա­նակն իր շավ­ղից դուրս է սայ­թա­քել: Նո­րից:
Հոկ­տեմ­բե­րի 2-ին Երևա­նում ԵԱՏՄ Բարձ­րա­գույն տն­տե­սա­կան խոր­հր­դի նիստն էր: 2019-ին Հա­յաս­տանն է նա­խա­գա­հում ԵԱՏՄ-ում, ու դա նույն­պես բախ­տի չար կա­տակ է, ո­րով­հետև 2019-ին ՀՀ վար­չա­պե­տը Նի­կոլ Փա­շի­նյանն է: Ճիշտ ու ճիշտ այն Նի­կոլ Փա­շի­նյա­նը, որ կյան­քի ընդ­դի­մա­դիր հատ­վա­ծում չէր ըն­դու­նում ԵԱՏՄ-ն, իսկ իշ­խա­նա­կան հատ­վա­ծում… զար­գաց­նում է: Գու­ցե սր­տանց, գու­ցե՝ ա­կա­մա:
Տե­ղե­կատ­վու­թյան հոր­ձան­քից ա­ռանձ­նաց­նենք մի քա­նի դր­վագ­ներ:
Երևա­նում էր Բե­լա­ռու­սի նա­խա­գահ Ա­լեք­սանդր Լու­կա­շեն­կոն: Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ հան­դիպ­մա­նը Բատ­կան ա­սել է, որ ե­թե ան­գամ Հա­յաս­տա­նը հրա­ժար­վի ի­րենց հետ հա­մա­գոր­ծակ­ցել, «մենք միևնույն է, կպն­դենք, որ մենք լի­նենք շատ մտե­րիմ, բա­րե­կամ պե­տու­թյուն­ներ, և Դուք պետք է միշտ ի­մա­նաք, որ մենք միշտ պատ­րաստ ենք Հա­յաս­տա­նի մեջ­քին կանգ­նել»: Հե­տո ինքն էլ իր ա­սա­ծին չի հա­վա­տա­ցել ու բա­ցատ­րել է. «Այդ­պես է ստաց­վել, որ Դուք իմ շատ լավ ըն­կերն եք, և Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը դեռ վաղ ժա­մա­նակ­նե­րից լավ ըն­կեր է: Եվ ի՞նչ կա­րող եմ ես ա­նել՝ ես շատ լավ եմ վե­րա­բեր­վում և Հա­յաս­տա­նին, և Ադր­բե­ջա­նին, և Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյա­նը այն ժա­մա­նակ­նե­րից, երբ դեռ Հեյ­դար Ա­լիևն էր նա­խա­գահ, մենք նրա հետ ենք սկ­սել աշ­խա­տել: Ձեզ հետ նույն­պես լավ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նենք: Դուք մի ան­հան­գս­տա­ցեք, որ մենք որևէ մե­կի հետ բա­րե­կա­մու­թյուն կա­նենք՝ ընդ­դեմ Հա­յաս­տա­նի: Բա­ցար­ձա­կա­պես ոչ: Ե­կեք Բե­լա­ռուս, ցույց տվեք՝ ինչ է ձեզ պետք, մենք պատ­րաստ ենք աշ­խա­տել՝ ի շահ Հա­յաս­տա­նի»: Փաս­տա­ցի՝ Բե­լա­ռու­սի նա­խա­գա­հը ոտ­քի վրա, ձեռ­քի հետ Հա­յաս­տա­նին ա­ռա­ջար­կում է պահ­պա­նել պա­րի­տե­տը ու պատ­րաստ է «Պո­լո­նեզ» վա­ճա­ռել՝ ինչ­պես Ադր­բե­ջա­նին: Դա բե­լա­ռու­սե­րեն նշա­նա­կում է «Հա­յաս­տա­նի մեջ­քին կանգ­նել»: Դա­րա­վոր պատ­մու­թյու­նը ցույց է տա­լիս, որ Հա­յաս­տա­նին ա­մե­նից շատ հար­վա­ծել են մեջ­քից: Դա, հար­կավ, Բատ­կա­յին չի վե­րա­բե­րում: Ոչ էլ ՀԱՊԿ-ում Զաս խա­ղա­լուն, ոչ էլ…ո՞ր մեկն ա­սեմ:
Հա­մա­րյա մի օր, բայց ոչ գի­շեր Երևա­նում էր ՌԴ նա­խա­գա­հը և եր­կու ան­գամ հան­դի­պեց Նի­կոլ Փա­շի­նյա­նին՝ մի ան­գամ «Դվի­նում», մի ան­գամ «Զվարթ­նո­ցում», իսկ իր տա­րած­քում՝ ՌԴ դես­պա­նա­տա­նը, հան­դի­պեց Բել­լա Քո­չա­րյա­նի հետ: Ֆեյս­բու­քա­սեր Նի­կոլ Փա­շի­նյա­նը հասց­րեց ֆիք­սել. «Փայ­լուն զրույց ու­նե­ցանք ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի հետ: Մեր ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը դի­նա­միկ զար­գա­ցում են ապ­րում»: ԵԱՏՄ նի­տում Վլա­դի­միր Պու­տինն ա­սաց. «Ձեզ՝ որ­պես ԵԱՏՄ-ում նա­խա­գա­հո­ղի, ցան­կա­նում եմ շնոր­հա­վո­րել Երևա­նի գա­գա­թա­ժո­ղո­վի ար­դյունք­նե­րով: Դրանք իս­կա­պես լավն են և եր­րորդ կող­մի եր­կր­նե­րի հետ կա­պե­րի զար­գաց­ման տե­սան­կյու­նից, և, որ ա­վե­լի կարևոր է մեզ հա­մար, ոչ մի խն­դիր չի ա­ռա­ջա­ցել, հա­կա­ռա­կը, կազ­մա­կեր­պու­թյան շր­ջա­նա­կում պե­տու­թյուն­նե­րի միջև բո­լոր հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րը ձեռք են բեր­վել: Դուք այն մարդն եք, որ ներդ­րել է ա­ռա­վե­լա­գույն ջան­քեր՝ նման ար­դյու­նա­վետ աշ­խա­տան­քի հա­մար: Դրա հա­մար ես ցան­կա­նում եմ Ձեզ ոչ միայն շնոր­հա­վո­րել, այլ նաև շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել»։
Գա­զի գի՞­նը: Մի հարց­րեք: Պու­տի­նը Փա­շի­նյա­նին պաշ­տո­նա­կան այ­ցով հրա­վի­րել է ՌԴ: Փաս­տա­ցի՝ Պու­տի­նը ե­կավ ու գնաց, հար­ցը մնաց: Իսկ նրա ե­լույ­թը ԵԱՏՄ գա­գա­թա­ժո­ղո­վում ըն­թա­ցիկ ձանձ­րա­լի հաշ­վետ­վու­թյուն էր, որ նույ­նիսկ չէր ար­ձա­գան­քում Բե­լա­ռու­սի ու Ղա­զախս­տա­նի նա­խա­գահ­նե­րի ա­նա­տամ քն­նա­դա­տու­թյա­նը: ՌԴ նա­խա­գա­հը հի­շեց­րեց։ «Մեր միու­թյան առջև ծա­ռա­ցած են նոր, մասշ­տա­բա­յին խն­դիր­ներ: Կար­ծում ենք՝ ան­րա­ժեշտ է հա­տուկ ու­շադ­րու­թյուն դարձ­նել ապ­րանք­նե­րի և ծա­ռա­յու­թյուն­նե­րի, առևտրի ո­լոր­տում խո­չըն­դոտ­նե­րի վե­րաց­ման ուղ­ղու­թյամբ հա­մա­կար­գա­յին աշ­խա­տան­քին» և «Ընդ­հա­նուր է­լեկտ­րաէ­ներ­գե­տիկ տա­րա­ծու­թյու­նը պետք է ձևա­վոր­վի գա­զի, նավ­թի ու նավ­թամ­թեր­քի միու­թե­նա­կան շու­կա­յի հետ՝ 2025-ին: Ա­ռա­ջին հեր­թին անհ­րա­ժեշտ է ա­վար­տել ան­դամ եր­կր­նե­րի օ­րեն­սդ­րու­թյուն­նե­րի միաս­նա­կա­նա­ցու­մը գա­զի մա­տա­կա­րար­ման ու փո­խադր­ման ո­լոր­տում»:
Սա ա­մե­նա­հիաս­թա­փեց­նող հայ­տա­րա­րու­թյունն էր, այ­սինքն 6 տա­րի ինձ չան­հան­գս­տաց­նեք մանր-մունր հար­ցե­րով, գնա­ցեք, ձեր գործն ա­րեք: Գրե­թե ի հե­ճուկս Տիգ­րան Սարգ­սյա­նի, որ շա­րում էր չլուծ­ված ու չլուծ­վող հար­ցե­րը:
Իբրև նա­խա­գահ ա­ռա­ջին ան­գամ Երևա­նում էր Կա­սիմ Ժո­մարտ Տո­կաևը:
Ղա­զախս­տա­նի նա­խա­գա­հը հաս­տա­տեց. «Մեր եր­կի­րը Հա­յաս­տա­նի հետ տար­բեր ո­լորտ­նե­րում հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը զար­գաց­նե­լու մեծ ցան­կու­թյուն ու­նի»:
Փա­շի­նյա­նը Տո­կաևին պաշ­տո­նա­կան այ­ցով հրա­վի­րեց Հա­յաս­տան: Հրա­վե­րը սի­րով ըն­դուն­վեց: Այս­քա­նը:
Իբրև հրա­վի­րյալ երկ­րի նա­խա­գահ Երևա­նում էր ԻԻՀ նա­խա­գահ Հա­սան Ռո­հա­նին: «Մենք պատ­րաստ ենք Ձեր կա­ռա­վա­րու­թյան հետ շա­րու­նա­կել աշ­խա­տանք­նե­րը` նոր ծրագ­րեր մշա­կե­լու և կյան­քի կո­չե­լու նպա­տա­կով, ընդ­լայ­նել գազ-է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի դի­մաց ծրագ­րի ծա­վալ­նե­րը: Պատ­րաս­տա­կամ ենք Հա­յաս­տա­նում գա­զի, քա­մու և արևի մի­ջո­ցով է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի ար­տադ­րու­թյան ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը: Մենք շա­հագր­գռ­ված ենք է­ներ­գե­տի­կա­յի ո­լոր­տում տա­րա­ծաշր­ջա­նա­յին նա­խագ­ծե­րի կյան­քի կոչ­մամբ և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի զար­գաց­մամբ»: Ի­րա­նը հե­տաքր­քր­ված է Հա­յաս­տա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ տրանս­պոր­տա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ո­լոր­տում, այդ թվում` ճա­նա­պար­հա­շի­նա­կան ծրագ­րե­րում ներգ­րավ­վե­լով: Հա­սան Ռո­հա­նին ըն­դգ­ծեց, որ վար­չա­պետ Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րած թի­մի` Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րու­մը ստանձ­նե­լուց հե­տո առևտրաշր­ջա­նա­ռու­թյան ծա­վալ­նե­րը զգա­լիո­րեն ա­ճել են, հա­մա­տեղ ծրագ­րե­րը շա­րու­նա­կում են հա­ջո­ղու­թյամբ կյան­քի կոչ­վել: Ի­րա­նը պատ­րաս­տա­կամ է քն­նար­կել Մեղ­րիի հէ­կի կա­ռուց­ման ծրա­գի­րը կյան­քի կո­չե­լու գոր­ծըն­թա­ցը, ընդ­լայ­նել երկ­կողմ կա­պի­տալ ներդ­րում­նե­րի, ա­զատ առևտրի գո­տի­նե­րի մի­ջո­ցով առևտրաշր­ջա­նա­ռու­թյան ծա­վալ­նե­րը, Պար­սից ծո­ցը Սև Ծո­վին միաց­նե­լու տրան­զի­տա­յին ու­ղի­նե­րը: Այ­սինքն՝ Ի­րանն ա­սում է այն, ինչ միշտ ա­սել է, իսկ ո՞վ է ա­նե­լու: ԵԱՏՄ Բարձ­րա­գույն խոր­հր­դի նիս­տում Հա­սան Ռո­հա­նին նշեց, որ Ի­րա­նը հակ­ված է դի­վեր­սի­ֆի­կաց­նել տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, և ըն­դգ­ծեց` Ի­րա­նի և ԵԱՏՄ-ի միջև ա­զատ առևտրի հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մը քայլ է դե­պի բազ­մա­կող­մա­նի առևտրա­յին կա­ռույց­նե­րի ամ­րապն­դում: «Ի­րա­նի աշ­խար­հագ­րա­կան դիր­քը թույլ է տա­լիս տա­րան­ցում տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով: Մենք ձգ­տում ենք օգ­տա­գոր­ծել այդ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը նպաս­տե­լու մեր երկ­րի տն­տե­սու­թյան, ին­տեգ­րա­ցիոն գոր­ծըն­թաց­նե­րի կա­յուն զար­գաց­մա­նը: Խո­շոր ներդ­րում­նե­րով ձևա­վոր­վել են տար­բեր եր­կաթգ­ծա­յին և ավ­տո­մո­բի­լա­յին մի­ջան­ցք­ներ՝ թեթևաց­նե­լու տրան­զի­տա­յին փո­խադ­րում­նե­րի գոր­ծըն­թա­ցը: ԵԱՏՄ-ն կա­րող է իր հնա­րա­վո­րու­թյուն­ներն ի­րաց­նել տրանս­պոր­տա­յին ո­լոր­տում սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պա­րա­գա­յում: Ի­րա­նը պատ­րաստ է ա­ռա­ջար­կել լայն հար­թակ տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով: Ես հրա­վի­րում եմ ԵԱՏՄ-ի ներդ­րող­նե­րին օգտ­վել ա­ռա­ջարկ­վող հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից: Ա­ռա­ջար­կում եմ ստեղ­ծել աշ­խա­տան­քա­յին խումբ ին­տեգ­րա­ցիոն հնա­րա­վո­րու­թյուն­ներն ի­րաց­նե­լու հա­մար»,-ա­սաց Ի­րա­նի նա­խա­գա­հը: Նա նաև քն­նա­դա­տեց ԱՄՆ-ին, որ օ­րա­կար­գի հարց չէր, բայց սպա­սե­լի էր. Ռո­հա­նին ա­մե­նուր է խո­սում այդ թե­մա­յով:
Իբրև դի­տորդ Երևա­նում էր Մոլ­դո­վա­յի նա­խա­գահ Ի­գոր Դո­դո­նը: Նա Փա­շի­նյա­նին պաշ­տո­նա­կան այ­ցով հրա­վի­րեց Քիշնև: «Մոլ­դո­վան հույս ու­նի, որ բա­նակ­ցու­թյուն­ներ կսկս­վեն ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև ա­զատ առևտրի մեծ գո­տու ստեղծ­ման շուրջ»,- ա­սաց Ի­գոր Դո­դո­նը ԵԱՏՄ խոր­հր­դի ընդ­լայն­ված նիս­տում։ Նրա խոս­քով՝ Մոլ­դո­վան հե­տաքր­քիր փորձ ու­նի, որ կա­րող է հե­տաք­րք­րել նաեւ ԵԱՏՄ ան­դամ եր­կր­նե­րին։
Պաշ­տո­նա­կան այ­ցով Երևա­նում էր Սին­գա­պու­րի վար­չա­պետ Լի Սյեն Լու­նը: «Մենք շատ ու­րախ ենք այ­սօր մաս­նակ­ցել Եվ­րա­սիա­կան տն­տե­սա­կան Բարձ­րա­գույն խոր­հր­դի նիս­տին: Մենք ու­րախ ենք ԵԱՏՄ-ի հետ ստո­րագ­րել ա­զատ առևտրի հա­մա­ձայ­նա­գիր, ո­րը եր­կու տար­վա բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյունքն է: Մեր խն­դիրն էր բա­նակ­ցու­թյուն­նե­րի շնոր­հիվ փո­խա­դարձ շա­հա­վետ պայ­ման­ներ ա­պա­հո­վել եր­կու կող­մե­րի հա­մար: ԵԱՏՄ-ի հետ այս­պի­սի հա­մա­ձայ­նա­գիր կն­քե­լը մեկ քայլ ա­ռաջ է մեզ հա­մար: ԵԱՏՄ-ն մեծ շու­կա է Ա­սիա­յի և Եվ­րո­պա­յի խաչ­մե­րու­կում, և ու­նի տն­տե­սա­կան ա­ճի մեծ հե­ռան­կար­ներ»,- ա­սաց նա: Սին­գա­պու­րի և Հա­յաս­տա­նի միջև ստո­րագր­վեց ծա­ռա­յու­թյուն­նե­րի, առևտրի ու ներդ­րում­նե­րի հա­մա­ձայ­նա­գիր:
Պաշ­տո­նա­կան մա­սով՝ այս­քա­նը՝ խիստ հա­կիրճ: Իսկ ընդ­հան­րա­պես փակ ու բաց հան­դի­պում­նե­րի, ե­լույթ­նե­րի, ա­սու­լիս­նե­րի չոր մնա­ցոր­դում, որ­քան էլ ցա­վա­լի է, ստաց­վում է, որ իր գո­յու­թյան 5-րդ տա­րում ԵԱՏՄ-ն մնում է մե­ռե­լա­ծին կա­ռույց տն­տե­սա­պես: Փաս­տա­ցի՝ երևա­նյան քն­նար­կում­նե­րը վկա­յե­ցին՝ խո­սում են, խո­սում են, խո­սում են, իսկ հար­ցե­րը չեն լուծ­վում: Եվ դա հաս­տա­տեց նաև «ԵԱՏՄ տա­րան­ցիկ նե­րու­ժի զար­գա­ցու­մը» մի­ջազ­գա­յին կոն­ֆե­րան­սը իր հրա­շա­լի ե­լույթ­նե­րով, որ լսում ենք ար­դեն 5 տա­րի: ԵԱՏՄ-ում չի գոր­ծում հա­մա­կարգ­ված տրանս­պոր­տա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն: Վե­րին Լար­սում հայ­կա­կան բեռ­նա­տար­նե­րի ո­դի­սա­կա­նը շա­րու­նակ­վե­լու է: Չկա է­ներ­գա­կիր­նե­րի միաս­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն: Փաս­տա­ցի՝ ԵԱՏՄ-ն ոչ թե տն­տե­սա­կան, այլ քա­ղա­քա­կան կա­ռույց է, և ընդ­լայն­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը դա է հաս­տա­տում: Եվ­րա­սիա­կան տա­րած­քում, գե­րա­զան­ցա­պես մու­սուլ­մա­նաբ­նակ, քրիս­տո­նյա Հա­յաս­տա­նը ա­նե­լիք չու­նի: Մեն­թա­լի­տե­տի ու քա­ղա­քակր­թա­կան տար­բե­րու­թյուն կա, որ թավ­շե հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո ա­վե­լի է խո­րա­ցել: Հա­յաս­տա­նը հա­կա­ռակ է ԵԱՏՄ հիմ­նա­դիր ե­ռյա­կի կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյա­նը, ա­վան­դույթ­նե­րին, քա­ղա­քա­կան հա­մա­կար­գին: Մենք օ­տար ենք այդ տա­րած­քում: Դա ի­րա­կա­նում Ա­լիևի հա­րա­զատ հա­մա­կար­գա­յին դաշտն է, կա­ռույ­ցում է­ժան նավթ ու գա­զի հոտն ա­վե­լին է, քան սկզ­բունք­նե­րը: 2013-ից ի՞նչ է տվել ԵԱՏՄ-ն մեզ: Մի գազ, ո­րի գի­նը ա­նընդ­հատ բարձ­րա­նում է: Փո­խա­րե­նը փա­կել է եվ­րո­պա­կան ներդ­րում­նե­րի ու տեխ­նո­լո­գիա­նե­րի ճա­նա­պար­հը, որ չի բաց­վե­լու, թե­կուզ ա­սո­ցաց­ման հա­մա­ձայ­նա­գիր կնք­վեց ԵՄ-ի հետ: Դա էլ էր քա­ղա­քա­կան խաղ, որ ռեալ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն ու ռեալ ֆի­նանս­ներ չի բե­րե­լու, քա­նի դեռ կար­գա­վոր­ված չեն ԵՄ-ՌԴ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: ՈՒս­տի «Լի­նե՞լ, թե՞ չլի­նե­լը» այ­սօր էլ խն­դիր է, բայց այլևս հարց չկա՝ «Ո՞րն է հո­գե­պես ա­վե­լի ազ­նիվ», հար­ցը ֆի­զի­կա­կան է՝ փող չկա: Իսկ երբ փող չկա, Համ­լետն էլ չի օգ­նի, որ «ե­րազ­ներ գան գու­ցե»:
Թե ոչ, ո՞վ ար­դյոք կու­զեր հան­դուր­ժել
Աշ­խար­հի այն­քան նա­խա­տինք­նե­րին և մտ­րակ­նե­րին,
Հարս­տա­հար­չի ա­նի­րա­վու­թյան, մե­ծա­միտ մար­դու ար­հա­մար­հան­քին,
Քա­մահ­րած սի­րո տվայ­տանք­նե­րին, օ­րեն­քի բո­լոր ձգձ­գում­նե­րին,
Պաշ­տո­նյա­նե­րի ա­նե­րե­սու­թյան, այն հար­ված­նե­րին,
Որ համ­բե­րա­տար ար­ժա­նա­վո­րը ստա­նում է միշտ ա­նար­ժան­նե­րից,
Այ­նինչ կա­րող էր մարդ իր հա­շի­վը իր ձեռ­քով փա­կել մի մերկ դա­շույ­նով։
Իսկ ընդ­հան­րա­պես, Շեքս­պի­րը վկա՝ «Չկա մի սրի­կա ամ­բողջ Դա­նիա­յում,
Որ ոչ մի ան­գամ դա­վա­ճան չլի­նի»։
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Ի՞նչ կապ ու­ներ վե­տո՞ն: Ոչ մի կապ, ե­թե ներ­սումդ տա­բու­ներ չու­նես ու չես տար­բե­րում պե­տու­թյունն ու իշ­խա­նու­թյու­նը, ե­թե պատ­րաստ ես, իշ­խա­նու­թյան վրա մի պստ­լիկ քար գցե­լու վեհ նպա­տա­կով, պե­տու­թյան հերն ա­նի­ծել: Բայց սա այն­քան հե­տամ­նաց հարց է մեր օ­րե­րում, երբ վե­տոն քա­ղա­քա­կան կա­տե­գո­րիա է, բայց դուրս է մնա­ցել քա­ղա­քա­կա­նու­թյու­նից: Օ­րա­կար­գում այլ հարց է՝ տա­բու­ներ ու­նե­ցեք ձեր հո­գում ու կյան­քում: Տա­բու­ներ, որ տար­բե­րում են պե­տու­թյունն ու իշ­խա­նու­թյու­նը, սե­փա­կան պե­տու­թյունն ու ու­րիշ եր­կր­նե­րի իշ­խա­նու­թյու­նը: ՈՒ՝ Շեքս­պիր կար­դա­ցեք: Դա­սա­կան­նե­րը միշտ են ճիշտ ու ժա­մա­նա­կա­կից:
Դիտվել է՝ 2701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ