Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կաչինսկու կուսակցությունը կպահպանի մեծամասնությունը Լեհաստանի խորհրդարանում

Կաչինսկու կուսակցությունը կպահպանի մեծամասնությունը Լեհաստանի խորհրդարանում
14.10.2019 | 12:27

2015-ից Լեհաստանում կառավարող Յարոսլավ Կաչինսկու «Իրավունք եւ արդարություն» պահպանողական կուսակցությունը, exit-poll-ի համաձայն, որը հրապարկվել է Ipsos սոցիոլոգիական լաբորատորիան, 43,6 տոկոս ձայներով հաղթանակ է տարել հոկտեմբերի 13-ի խորհրդարանական ընտրություններում:


Ընդդիմադիր ուժերի «Քաղաքացիական կոալիցիա» միավորումը երկրորդն է 27,4 տոկոս ձայներով: «Դեմոկրատ ձախերի միությունը»՝ երրորդը 12,4 տոկոսով, Լեհական գյուղացիական կուսակցությունը կհավաքի 6,1 տոկոս, եվրասկեպտիկների ու ազգայնականների «Համադաշնություն» միավորումը՝ 6,4 տոկոսը:
«Իրավունքը եւ արդարությունը» կարող է 239 մանդատ ակնկալել Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատում, «Քաղաքացիական կոալիցիան»՝ 131, ձախերը՝ 46, Լեհական գյուղացիական կուսակցությունը՝ 30, եվրասկեպտիկների ու ազգայնականների «Համադաշնություն» միավորումը՝ 13:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ