Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եգիպտոսում 20 փայտյա սարկոֆագ են հայտնաբերել

Եգիպտոսում 20 փայտյա սարկոֆագ են հայտնաբերել
16.10.2019 | 21:49

Եգիպտոսի Լուքսոր քաղաքի հարավային շրջանում հնագետները 20 փայտյա սարկոֆագ են հայտնաբերել՝ հայտնում է Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությունը: Էլ-Ասասիֆ դամբարանադաշտի սարկոֆագները լավ են պահպանվել, պարզորոշ երևում են գունագեղ նկարները և գրությունները:

Մասնագետները չեն նշում, թե որ ժամանակաշրջանին են պատկանում սարկոֆագները: Որոշ աղբյուրների հաղորդմամբ՝ այնտեղ կան Միջին, Նոր և Ուշ թագավորությունների դարաշրջանների (մ.թ.ա. 1194-ից մինչև մ.թ. 332 թթ.) նմուշներ:
Նախկինում այս վայրում տեղակայված է եղել եգիպտական փարավոնների մայրաքաղաքը:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ