Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եկավ մի­ջամ­տե­լու քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը

Եկավ մի­ջամ­տե­լու քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը
29.10.2019 | 01:48

9։0 և 7։1 հա­շիվ­ներն ա­ռա­ջին հա­յաց­քից կա­րող են վկա­յել մեկ այլ սպոր­տաձևից հի­շա­տակ­վող խա­ղե­րի մա­սին, սա­կայն, ա­րի ու տես, որ նման բա­ներ լի­նում են նաև ֆուտ­բո­լում։

ԱՆԳ­ԼԻԱ
«Սաուտ­հեմպ­տոն»-«Լես­տեր»։ «Սր­բե­րի» հա­մար ող­բեր­գու­թյունն սկս­վեց ար­դեն 12-րդ րո­պեից, երբ մնա­ցին տա­սը ֆուտ­բո­լիս­տով։ Թվա­յին ան­հա­վա­սա­րու­թյունն ապ­շե­ցու­ցիչ ար­դյու­նա­վե­տու­թյամբ օգ­տա­գոր­ծե­ցին հյու­րե­րը՝ ի­նը ան­պա­տաս­խան գն­դակ ու­ղար­կե­լով տան­տե­րե­րի դար­պա­սը։ Այս հաղ­թա­նա­կի ար­դյուն­քում 20 միա­վոր վաս­տա­կած «Լես­տե­րը» կա­րող էր ամ­րապ­նդ­վել երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում, սա­կայն իր շան­սը բաց չթո­ղեց «Ման­չեստր Սի­թին», ո­րը տնա­յին խա­ղում ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ պար­տու­թյան մատ­նեց «Աս­տոն Վի­լա­յին» ու 22 միա­վո­րով պահ­պա­նեց իր տեղն ա­ղյու­սա­կում։
Միա­վոր­նե­րով «Լես­տե­րին» հա­սավ հյու­րըն­կալ­վե­լիս 4։2 հաշ­վով «Բյոռն­լիին» հաղ­թած «Չել­սին» (հեթ տրի­կի հե­ղի­նակ է դար­ձել Պու­լի­շի­չը)։ Նկա­տենք, որ տան­տե­րերն ի­րենց եր­կու գո­լը խփել են 0։4 հաշ­վով պարտ­վե­լուց հե­տո ու ե­թե մի փոքր ա­վե­լի շուտ սթափ­վեին, լու­սա­տախ­տա­կի վրա միան­գա­մայն այլ հա­շիվ կլի­ներ։

Տու­րի կենտ­րո­նա­կան հան­դի­պու­մը Լի­վեր­պու­լում էր, տե­ղի հա­մա­նուն թի­մի ու «Տո­տեն­հե­մի» միջև։ Ա­ռանց այն էլ այս թի­մե­րի մր­ցակ­ցու­թյու­նը միշտ սուր ըն­թացք է ու­նե­նում, սա­կայն Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի այս վեր­ջին եզ­րա­փակ­չից հե­տո այն այլ հն­չե­րանգ­ներ էլ է ձեռք բե­րել։ Ինչ կա­տար­վեց։ Ար­դեն ա­ռա­ջին իսկ րո­պեին Հա­րի Քեյնն ա­ռաջ մղեց «Տո­տեն­հե­մին»։ Ձեռ­նո­ցը նետ­ված էր։ «Լի­վեր­պուլն» այն վերց­րեց ու հեր­թա­կան ան­գամ ա­պա­ցու­ցեց, որ «Տո­տեն­հե­մի» հա­մար ան­հար­մար մր­ցա­կից է։ 2։1 և մեր­սի­սայդ­ցի­նե­րը վեց միա­վո­րի պոկ­վա­ծու­թյամբ են «Ման­չեստր Սի­թիից»։
Լա­վա­գույն հն­գյա­կը եզ­րա­փա­կում է սե­փա­կան հար­կի տակ «Կրիս­տալ Պա­լա­սի» հետ ոչ-ո­քի (2։2) խա­ղա­ցած «Ար­սե­նա­լը»։


ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Բուն­դես­լի­գա­յի ա­ռա­ջին ե­րեք հո­րի­զո­նա­կա­նում են հյու­րըն­կա­լե­լիս «Այ­նտ­րախ­տին» 4։2 հաշ­վով պար­տու­թյան մատ­նած Մյոն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան», տնա­յին խա­ղում «Ու­նիո­նին» հաղ­թած «Բա­վա­րիան» ու «Լայպ­ցի­գին» հյու­րըն­կա­լած «Ֆրայ­բուր­գը»։ Վեր­ջին եր­կու խա­ղում գրանց­վել է նույն 2։1 հա­շի­վը։ Ըստ հա­ջոր­դա­կա­նու­թյան եԵ­ռյակն ու­նի 19, 18, 17 միա­վոր։ 17 ու­նի և «Աուգս­բուր­գի» հետ զրո­յա­կան ոչ-ո­քիով խաղն ա­վար­տած «Վոլ­ֆս­բուր­գը»։ Նմա­նա­տիպ ար­դյունք է գրանց­վել նաև «Շալ­կե»-Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա» դի­մա­կա­յու­թյու­նում։ Բո­րու­սիա­ցի­նե­րի ու­նե­ցա­ծը 15 միա­վոր է, մե­կով ա­վե­լի «Լայպ­ցի­գի» ու­նե­ցա­ծից։


ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Քա­ղա­քա­կան հայտ­նի զար­գա­ցում­նե­րի պատ­ճա­ռով հե­տաձգ­վել էր «Բար­սե­լոն»-Մադ­րի­դի «Ռեալ» դի­մա­կա­յու­թյու­նը՝ ֆուտ­բո­լա­սե­րին աշ­նան այս վեր­ջին օ­րե­րին զր­կե­լով էլ կլա­սի­կո վա­յե­լե­լու հա­ճույ­քից։ Ինչ խոսք, այն­պես չէ, որ զրկ­վե­լու ենք ու զրկ­վե­լու, բայց դե։ Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում «Բե­տի­սի» նկատ­մամբ նվա­զա­գույն հաշ­վով տնա­յին հաղ­թա­նա­կը «Գրա­նա­դա­յին» 20 միա­վո­րով հա­նեց ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կան՝ «Բար­սե­լո­նին» ստի­պե­լով հար­կա­դիր նա­հան­ջի։
19 միա­վոր ու­նե­ցող կա­տա­լո­նյան ա­կում­բին միա­վոր­նե­րով հա­վա­սար­վե­ցին ար­տագ­նա­յում «Սել­տա­յին» պար­տու­թյան մատ­նած «Ռեալ Սո­սիե­դա­դը», տնա­յին մր­ցա­վե­ճում բաս­կյան «Աթ­լե­տի­կին» 2։0 հաշ­վով պար­տու­թյան մատ­նած «Աթ­լե­տի­կոն», նույն­պի­սի հաշ­վով սե­փա­կան հար­կի տակ «Խե­տա­ֆեին» ծն­կի բե­րած «Սևի­լիան»։ Նրանք այս հեր­թա­կա­նու­թյամբ զբա­ղեց­նում են 3-5-րդ տե­ղե­րը։ Ա­ռա­ջին վե­ցյա­կը եզ­րա­փա­կում է «Ռեա­լը»՝ 18 միա­վոր։


Ի­ՏԱ­ԼԻԱ
Ար­տագ­նա­յում «Յու­վեն­տու­սը» չկա­րո­ղա­ցավ կոտ­րել «Լե­չեի» հա­մա­ռու­թյունն ու բա­վա­րար­վեց ոչ-ո­քիով։ Հե­տաք­րք­րա­կան է, որ եր­կուսն էլ դար­պա­սը գրա­վել են 11-մետ­րա­նո­ցից՝ 1։1։ Ե­ղածն ա­ռա­ջա­տա­րին ըն­դա­մե­նը մեկ միա­վո­րով զի­ջող «Ին­տե­րի» հա­մար փայ­լուն հնա­րա­վո­րու­թյուն էր տար­բե­րու­թյու­նը լիկ­վի­դաց­նե­լու և ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը խլե­լու հա­մար, սա­կայն «Պար­մա­յի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում միակ շա­հե­կան բա­նը, որ ի­րենց հա­մար ա­րե­ցին Կոն­տեի սա­նե­րը, երկ­րորդ գո­լը խփելն ու ե­րեք միա­վոր կորց­նե­լուց խու­սա­փելն էր։ 23 ու 22 միա­վո­րով «Յու­վեն» ու «Ին­տերն» ա­ռա­ջին եր­կու հո­րի­զո­նա­կա­նում են։
Ան­սո­վոր մեծ ար­դյունք գրանց­վեց «Ա­տա­լան­տա»-«ՈՒ­դի­նե­զե» դի­մա­կա­յու­թյու­նում՝ 7։1, ու դրա­նում իր ա­ռանց­քա­յին դերն ու­նե­ցավ խա­ղի մո­տա­վո­րա­պես եր­կու եր­րոր­դը տա­սը հո­գով մնա­լու հյու­րե­րի պա­րա­գան։ «Ա­տա­լան­տան» ու­նի 20 միա­վոր։ Նրա­նից ե­րեք նի­շով հետ է 17 միա­վոր ու­նե­ցող «Նա­պո­լին», որն ար­տագ­նա­յում չկա­րո­ղա­ցավ կոտ­րել ՍՊԱԼ-ի դի­մադ­րու­թյու­նը՝ 1։1։ Սկու­դե­տեի չոր­րորդ-հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում են «Մի­լա­նին» տնա­յին դի­մա­կա­յու­թյու­նում պար­տու­թյան մատ­նած «Ռո­ման» ու ար­տագ­նա­յում «Թու­րի­նից» միա­վոր պո­կած «Կա­լյա­րին»։ Նրանք ու­նեն 16 և 15 միա­վոր։

ՖՐԱՆ­ՍԻԱ
«Պա­րի Սեն Ժեր­մե­նի»՝ տու­րի հեր­թա­կան հան­դի­պու­մը ե­րեկ ուշ ե­րե­կո­յան էր, «Մար­սե­լի» հետ, սա­կայն, ան­կախ այդ մր­ցակ­ցու­թյան ար­դյուն­քից, փա­րի­զյան թի­մը շա­րու­նա­կում է մնալ դի­վի­զիո­նի միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րը։ Ա­ղյու­սա­կում ու­նե­ցած երկ­րորդ տե­ղից չզրկ­վեց «Նան­տը», ո­րը սե­փա­կան հար­կի տակ նվա­զա­գույն հաշ­վով տա­նուլ տվեց «Մո­նա­կո­յին»։ 18-ա­կան միա­վո­րով եր­րորդ-չոր­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում են «Լի­լը» (հյու­րըն­կա­լե­լիս հաղ­թել է «Բոր­դո­յին»՝ 3։0) ու տնա­յին խա­ղում «Նի­մի» հետ գո­լա­զուրկ ոչ-ո­քիով հան­դի­պումն ա­վար­տած «Ռեյմ­սը»։



Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 3022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ