Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

2019 թ. նո­յեմ­բե­րին Ի­րա­նը գոր­ծի գցեց «մի­ջու­կա­յին գոր­ծար­քով» պար­տա­վո­րու­թ­յուն­նե­րը սահ­մա­նա­փա­կե­լու մե­խա­նիզ­մի «չոր­րորդ քայ­լը»

2019 թ. նո­յեմ­բե­րին Ի­րա­նը գոր­ծի գցեց «մի­ջու­կա­յին գոր­ծար­քով» պար­տա­վո­րու­թ­յուն­նե­րը սահ­մա­նա­փա­կե­լու մե­խա­նիզ­մի «չոր­րորդ քայ­լը»
19.11.2019 | 00:31

(Նախորդ մասը)

Վեր­հի­շենք նա­խա­պատ­մու­թյու­նը։ Մա­յի­սի 8-ին, «մի­ջու­կա­յին գոր­ծար­քից» ԱՄՆ-ի հրա­ժար­վե­լուց ու­ղիղ մեկ տա­րի հե­տո, Թեհ­րա­նը հայ­տա­րա­րեց ա­մեն եր­կու ա­մի­սը մեկ իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կր­ճա­տումն սկ­սե­լու մա­սին։ Ի­րա­նը հայ­տա­րա­րեց, որ ա­ռա­ջին փու­լում մի­ջու­կա­յին վա­ռե­լի­քի իր պա­շար­նե­րը չի սահ­մա­նա­փա­կե­լու գոր­ծար­քով թույ­լատր­ված 300 կի­լոգ­րա­մով։ Սա­կայն նույն օ­րը (մա­յի­սի 8-ին) Ի­րա­նի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան բարձ­րա­գույն խոր­հուր­դը (ԱԱԲԽ) հայ­տա­րա­րեց, որ ե­թե գոր­ծար­քի մնա­ցած կող­մե­րը, հատ­կա­պես եվ­րո­պա­ցի­նե­րը, եր­կու ամ­սում մշա­կեն Ի­րա­նը պատ­ժա­մի­ջոց­նե­րից պաշտ­պա­նե­լու մե­խա­նիզմ, ա­պա ին­քը կվե­րաց­նի այդ ո­րո­շու­մը։ Բայց քա­նի որ եվ­րո­պա­կան եր­կր­նե­րը չտե­ղա­վոր­վե­ցին այդ ժամ­կե­տում, հու­լի­սի 7-ին Ի­րա­նը հայ­տա­րա­րեց, որ սկ­սել է ու­րա­նը հարս­տաց­նել 3,67 %-ից բարձր մաք­րու­թյամբ, այ­սինքն, սկ­սում է երկ­րորդ փու­լը։ Եվ կր­կին, քա­նի որ Եվ­րո­պան բաց թո­ղեց երկ­րորդ 60-օ­րյա ժամ­կե­տը, Ի­րա­նը եր­րորդ քայլն ա­րեց՝ հա­նե­լով մի­ջու­կա­յին հե­տա­զո­տու­թյուն­նե­րի և մշակ­ման ար­գել­քը։ Սեպ­տեմ­բե­րի 5-ին Ի­րա­նի ԱԳ նա­խա­րար Ջա­վադ Զա­րի­ֆը Եվ­րա­միու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ղե­կա­վար Ֆե­դե­րի­կա Մո­գե­րի­նիին նա­մա­կով տե­ղե­կաց­րեց Ի­րա­նի եր­րորդ քայ­լի մա­սին։ Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան գե­րա­գույն ա­ռաջ­նորդ, ա­յա­թոլ­լահ Խա­մե­նեին հոկ­տեմ­բե­րի 2-ին հայ­տա­րա­րեց, որ Ի­րա­նը շա­րու­նա­կե­լու է կր­ճա­տել պար­տա­վո­րու­թյուն­նե­րը մի­ջու­կա­յին գոր­ծար­քի շր­ջա­նակ­նե­րում. «Մի­ջու­կա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կր­ճա­տու­մը, ո­րոնց հա­մար պա­տաս­խա­նա­տու է Ի­րա­նի ա­տո­մա­յին է­ներ­գիա­յի կազ­մա­կեր­պու­թյու­նը (ԻԱԷԿ), պետք է շա­րու­նակ­վի լր­ջո­րեն ու ճշ­տիվ այն­քան ժա­մա­նակ, մինչև հաս­նի բա­րեն­պաստ ար­դյունք­նե­րի, և ան­պայ­ման կհաս­նի»։ Հոկ­տեմ­բե­րի սկզ­բին ԻԱԷԿ-ի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Բեհ­ռուզ Քա­մալ­վան­դին հայ­տա­րա­րել է, որ Ի­րա­նին միայն եր­կու քայլ է մնա­ցել մինչև մի­ջու­կա­յին գոր­ծար­քով պար­տա­վո­րու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լը, ե­թե եվ­րո­պա­ցի­նե­րը դեռ շա­րու­նա­կեն չկա­տա­րել Թեհ­րա­նի պա­հանջ­նե­րը։


Այս­պես թե այն­պես, բայց պարզ էր, որ շատ բան կախ­ված է լի­նե­լու Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի մի­ջան­կյալ խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րից, մա­նա­վանդ որ տե­ղե­կու­թյուն­ներ կա­յին, թե Ֆրան­սիան ու Ճա­պո­նիան պաշ­տո­նա­կան Մոսկ­վա­յին խնդ­րել են, որ «հա­մո­զի» Ի­րա­նի ղե­կա­վա­րու­թյա­նը։ Հոկ­տեմ­բե­րի վեր­ջին Ի­րա­նի ԱԳ փոխ­նա­խա­րար Ա­բաս Ա­րակ­չին և նրա ռուս գոր­ծըն­կեր Սեր­գեյ Ռյաբ­կո­վը Մոսկ­վա­յում քն­նար­կել են ԳՀՀՊ-ի հետ կապ­ված վեր­ջին ի­րա­վի­ճա­կը։ Հի­շա­տա­կե­լով ֆրան­սիա­կան պլա­նը և նա­խա­գահ Ռո­հա­նիի բա­նակ­ցու­թյուն­նե­րը Նյու Յոր­քում՝ Ա­րակ­չին ա­սել է, որ Ի­րա­նը ող­ջու­նում է այն բո­լոր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը, ո­րոնք ըն­դու­նակ են ճգ­նա­ժա­մը խա­ղաղ ճա­նա­պար­հով լու­ծե­լու, բայց դրանք ըն­դու­նե­լի են միայն այն ժա­մա­նակ, երբ ի­րա­կան են և ու­նակ են ա­պա­հո­վե­լու Ի­րա­նի շա­հե­րը ԳՀՀՊ-ի մի­ջո­ցով։ Քն­նա­դա­տե­լով ԱՄՆ-ի միա­կող­մա­նի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը և հա­մա­ձայ­նագ­րից ԱՄՆ-ի դուրս գա­լուց հե­տո ԵՄ-ի՝ իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը կա­տա­րե­լու ան­կա­րո­ղու­թյու­նը, Ա­րակ­չին ա­սել է, որ ե­թե Ի­րա­նի պա­հանջ­նե­րը չկա­տար­վեն, ա­պա նա կշա­րու­նա­կի կր­ճա­տել իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը։ Կրկ­նե­լով, որ դի­վա­նա­գի­տա­կան ու­ղին ա­ռաջ­վա պես բաց է, բայց այն ա­վե­լի ու ա­վե­լի դժ­վար է դառ­նում անց­նել, Ա­րակ­չին ա­սել է, որ ԳՀՀՊ-ի մնա­ցած եր­կր­նե­րը պետք է ի­մա­նան, որ ի­րենք քիչ ժա­մա­նակ ու­նեն, ե­թե լի են գոր­ծար­քը փր­կե­լու վճ­ռա­կա­նու­թյամբ։


Ռյաբ­կովն իր հեր­թին հայ­տա­րա­րել է, որ ԳՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գա­լը հա­կա­սում է ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի 2231-րդ բա­նաձևին, և իր եր­կի­րը պաշտ­պա­նում է ԳՀՀՊ-ն որ­պես կարևոր բազ­մա­կողմ նվա­ճում։ Եր­կու պաշ­տո­նյա­նե­րը բարձր գնա­հա­տե­ցին ի­րենց եր­կր­նե­րի միջև խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րը և ըն­դգ­ծե­ցին բա­նակ­ցու­թյուն­նե­րը շա­րու­նա­կե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Ռյաբ­կո­վի խոս­քե­րից նկա­տե­լի է, որ Մոսկ­վան ա­ռանձ­նա­պես մտա­դիր չէ Ի­րա­նին «հա­մո­զե­լու», որ ա­նի կամ չա­նի այս կամ այն բա­նը, ե­թե մի­ջու­կա­յին գոր­ծար­քի մյուս մաս­նա­կից­նե­րը գեր­շա­հագր­գռ­վա­ծու­թյուն չեն ցու­ցա­բե­րում ԳՀՀՊ-ն պահ­պա­նե­լու ուղ­ղու­թյամբ։ Խն­դիրն այն է, որ Թեհ­րա­նում «ֆրան­սիա­կան պլանն ի­րա­վա­ցիո­րեն գնա­հա­տել են որ­պես է­ժա­նա­գին հնարք և Ի­րա­նի համ­բե­րա­տա­րու­թյու­նը չա­փա­զանց է­ժան «գնե­լու» փորձ։ Իս­կա­պես, ի՞նչ է այդ 18-19 մլրդ դո­լա­րի կրե­դի­տը (այ­սինքն՝ գու­մար, ո­րը, այս­պես թե այն­պես, պետք է վե­րա­դարձ­վի) ի­րա­նա­կան այն 150 մլրդ դո­լա­րի հա­մե­մա­տու­թյամբ, ո­րը գտն­վում է արևմտյան բան­կե­րում և Արևմուտ­քի կող­մից «սա­ռեց­վել» է ԱՄՆ-ի թե­լադ­րան­քով։ Բնա­կան է, որ Ռյաբ­կո­վը հա­մա­ձայ­նել է Ա­րակ­չիի փաս­տարկ­նե­րին, իսկ վեր­ջինս, ըստ էու­թյան, ռուս գոր­ծըն­կե­րո­ջը խնդ­րել է վե­րա­հա­ղոր­դել Արևմուտ­քին, որ այդ­պես՝ ա­մեն եր­կու ա­մի­սը մեկ, Ի­րանն ընդ­հան­րա­պես դուրս կգա ԳՀՀՊ հա­մա­ձայ­նագ­րից, ընդ ո­րում, նրա այդ ի­րա­վունքն ա­ռան­ձին ամ­րագր­ված է հենց հա­մա­ձայ­նագ­րում։ Ի­րանն ի­րա­վունք ու­նի խզե­լու պայ­մա­նա­գի­րը, ե­թե մյուս կող­մե­րից թե­կուզ մե­կը խույս տա իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կա­տա­րու­մից։ Այն­պես որ, Ի­րանն ա­ռայժմ զսպ­վա­ծու­թյան ու համ­բե­րա­տա­րու­թյան հրաշք­ներ է ցու­ցադ­րում. չէ՞ որ ԱՄՆ-ն ար­դեն 1,5 տա­րի խախ­տում է դի­վա­նա­գի­տու­թյան բո­լոր պատ­կե­րաց­նե­լի և ան­պատ­կե­րաց­նե­լի նոր­մե­րը մի­ջազ­գա­յին բնույ­թի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի կա­տար­ման գծով։


Հոկ­տեմ­բե­րի 28-ին վե­րոն­շյալ Ա­լի Աս­ղար Զա­րեա­նը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել է, որ Ֆոր­դո­յի մի­ջու­կա­յին խո­շոր օ­բյեկտն իր գոր­ծու­նեու­թյու­նը շա­րու­նա­կում է ա­վե­լի ա­րագ տեմ­պե­րով, քան ԳՀՀՊ պայ­մա­նագ­րի ժա­մա­նակ։ Ըստ Զա­րեա­նի, ֆոր­դո­յի մի­ջու­կա­յին հար­թա­կի (կա­ռուց­վել է ի­րան­ցի մաս­նա­գետ­նե­րի կող­մից) հզո­րու­թյու­նը նա­խորդ տա­րի­նե­րի հա­մե­մատ ա­վե­լա­ցել է։ Նա նշել է, որ մինչև մի­ջու­կա­յին գոր­ծար­քի կն­քու­մը հար­թա­կում աշ­խա­տում էր 720 ցենտ­րի­ֆուգ, իսկ այ­սօր՝ 1044, և ա­մեն ան­գամ, երբ երկ­րին անհ­րա­ժեշտ է ու­րա­նի 20 % հարս­տա­ցում, այդ պա­հան­ջար­կը կա­րող է բա­վա­րար­վել։


Հոկ­տեմ­բե­րի 30-ին Ի­րա­նի նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Մահ­մուդ Վա­յե­զին հաս­տա­տեց, որ Թեհ­րա­նը կձեռ­նար­կի չոր­րորդ քայ­լը իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րի ար­դիա­կա­նաց­ման գծով, ե­թե եվ­րո­պա­ցի­նե­րը չկա­տա­րեն ի­րենց խոս­տում­նե­րը. «Կո­մի­տեն ու­սում­նա­սի­րում է չոր­րորդ փու­լը։ Ի­րա­նը կա­նի չոր­րորդ քայ­լը իր ժա­մա­նա­կին, ե­թե այն, ին­չին ձգ­տում է, չկա­տար­վի բա­նակ­ցու­թյուն­նե­րի ու հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ մինչև եր­րորդ քայ­լից հե­տո եր­կամ­սյա ժամ­կե­տի վեր­ջա­նա­լը»։ Շատ եր­կր­նե­րում տագ­նապ ա­ռա­ջա­ցավ. չէ՞ որ Վա­յե­զիի ա­սա­ծից հետևում էր, որ Թեհ­րա­նում ստեղծ­վել է են­թադր­վող չոր­րորդ քայ­լի հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րի ու­սում­նա­սիր­ման հա­տուկ կո­մի­տե, ո­րի եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րը հա­ղորդ­վե­լու են Ի­րա­նի նա­խա­գահ Ռո­հա­նիին, իսկ պլա­նը լրամ­շակ­վե­լու և ի­րա­կա­նաց­վե­լու է։ Ի­րա­նի ա­տո­մա­յին է­ներ­գիա­յի կազ­մա­կեր­պու­թյան (ԻԱԷԿ) ղե­կա­վար Ա­լի Աք­բար Սա­լե­հին լրագ­րող­նե­րին հայտ­նել է, որ չոր­րորդ քայ­լը հայ­տա­րա­րե­լու է նա­խա­գա­հը 2019 թ. նո­յեմ­բե­րի 7-ին։ Եվ այդ քայ­լը կա­տար­վել է՝ բա­ցե­լով ճա­նա­պար­հը, ընդ­հուպ մինչև Ի­րա­նի դուրս գա­լը ԳՀՀՊ փաս­տաթղ­թի շր­ջա­նակ­նե­րից։
Թեև ԻԻՀ-ի կա­ռա­վա­րու­թյու­նը դեռևս պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն չի ա­րել չոր­րորդ փու­լի ման­րա­մաս­նե­րի վե­րա­բե­րյալ, բայց ար­ված դի­տո­ղու­թյուն­նե­րից կա­րե­լի է հաս­կա­նալ հետևյա­լը։ Մո­տա­կա օ­րե­րին Ի­րա­նը, ըստ Վա­յե­զիի, կներ­կա­յաց­նի 30 IR6 ցենտ­րի­ֆուգ­նե­րի ցանց։ Հարս­տաց­ման հզո­րու­թյու­նը պետք է ա­վե­լա­նա 45 %-ով, այ­սինքն ներ­կա­յիս 5600 EPP-ին պետք է ա­վե­լա­նա մոտ 3500 EPP։ «Ե­թե մինչև ԳՀՀՊ-ն Ի­րանն ու­ներ 2300 կգ հարս­տաց­ված ու­րան, ա­պա այժմ այդ թի­վը 1700-1800 է, այ­սինքն եր­կի­րը վե­րա­դառ­նում է ԳՀՀՊ-ից ա­ռաջ ե­ղած մա­կար­դա­կին»,- ա­սել է Սա­լե­հը։ Նա­խա­գահ Ռո­հա­նին նույն­պես ո­րոշ տե­ղե­կու­թյուն­ներ է հայտ­նել։ Հոկ­տեմ­բե­րի 14-ի մա­մու­լի կոն­ֆե­րան­սում նա հայ­տա­րա­րել է, որ կներ­կա­յաց­վեն IR7, IR8, և IR9 ցենտ­րի­ֆուգ­ներ, ո­րոնք կսկ­սեն գոր­ծել մոտ ա­պա­գա­յում։ Հաշ­վի առ­նե­լով ի­րան­ցի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի ա­րած բո­լոր հայ­տա­րա­րու­թյուն­ներն ու դի­տո­ղու­թյուն­նե­րը, կա­րե­լի է են­թադ­րել, որ չոր­րորդ քայ­լը կա­րող է ընդ­գր­կել ոչ միայն ԱԷՄԳ-ի գծով մի­ջու­կա­յին տես­չա­կան ստու­գում­նե­րի սահ­մա­նա­փա­կու­մը, այլև IR6 ցենտ­րի­ֆուգ­նե­րի ցան­ցի բա­ցու­մը, ու­րա­նի հարս­տաց­ման մա­կար­դա­կի բարձ­րա­ցու­մը, Ա­րա­կի ռեակ­տո­րի երկ­րորդ փու­լի գոր­ծար­կու­մը, նրա լից­քա­վոր­ման մե­քե­նա­յի տե­ղադ­րու­մը, IR7, IR8, և IR9 ցենտ­րի­ֆուգ­նե­րի ներ­կա­յա­ցու­մը։


Ի­հար­կե, կա­րե­լի է հու­սալ նաև, որ Ի­րա­նում մի­ջու­կա­յին զեն­քի մշա­կու­մը պաշ­տո­նա­պես ար­գել­ված է ա­յա­թո­լահ Ա­լի Խա­մե­նեիի կար­գադ­րու­թյամբ։ Բայց, միևնույն ժա­մա­նակ, որ­քան ան­միտ էին ԱՄՆ-ի նա­խա­գահ Թրամ­փի քայ­լե­րը, որ­քան «միա­միտ» էր Եվ­րա­միու­թյան ու եվ­րո­պա­կան ա­ռան­ձին եր­կր­նե­րի խա­բեու­թյու­նը, նույն­քան էլ այժմ ամ­րապ­նդ­վել է Ի­րա­նի հա­մոզ­վա­ծու­թյու­նը, որ Արևմուտ­քը բա­ցա­հայ­տո­րեն տա­նուլ է տվել հա­կա­մար­տու­թյու­նը։ Բա­նը հա­սել է նրան, որ, ե­թե հա­վա­տանք ի­րա­նա­կան ու պա­կիս­տա­նյան աղ­բյուր­նե­րին, հոկ­տեմ­բե­րին Թրամ­փը խնդ­րում էր Պա­կիս­տա­նի վար­չա­պետ Իմ­րան Խա­նին, որ միջ­նորդ դառ­նա ԱՄՆ-ի և Ի­րա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Եվ Իմ­րան Խանն իս­կա­պես չնա­խա­տես­ված այց է կա­տա­րել Թեհ­րան։ Նրան ըն­դու­նել է նաև ա­յա­թո­լահ Խա­մե­նեին. պարզ է, որ ա­ռանց գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի հա­վա­նու­թյան Ի­րա­նում ոչ ոք չի փո­խի գլ­խա­վոր գի­ծը ԱՄՆ-ի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րի հար­ցում։ Սա­կայն, նա­յե­լով ի­րա­վի­ճա­կին, պետք է ըն­դու­նել, որ Իմ­րան Խա­նի ա­ռա­քե­լու­թյունն ա­նի­րա­գոր­ծե­լի է ե­ղել։


Հա­մոզ­ված ենք, որ նույ­նիսկ Իմ­րան Խա­նի դր­վա­գում Ի­րա­նը հա­մա­պա­տաս­խան տե­ղե­կու­թյուն է հա­ղոր­դել Մոսկ­վա­յի իր գոր­ծըն­կեր­նե­րին, չենք բա­ցա­ռում՝ նաև Պե­կի­նին։ Վեր­ջում հի­շեց­նենք Ռու­սաս­տա­նի ար­ձա­գան­քը Ի­րա­նի հետ «մի­ջու­կա­յին գոր­ծար­քի» հար­ցի առ­թիվ և այդ հար­ցում Եվ­րո­պա­յի վար­քին։ Հոկ­տեմ­բե­րի կե­սե­րին ԵՄ-ում ՌԴ-ի մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Վլա­դի­միր Չի­ժո­վը հայ­տա­րա­րել է, որ Ի­րա­նի հետ ֆի­նան­սա­կան հա­շիվ­նե­րի INSTEX մե­խա­նիզմն ա­պա­ցու­ցել է իր ա­նար­դյու­նա­վե­տու­թյու­նը։ «Այն ժա­մա­նա­կից, երբ ծրագր­վել է այդ մե­խա­նիզ­մը, նրա ե­րեք ղե­կա­վար է փոխ­վել, իսկ դա շատ բան է ա­սում։ Ինչ վե­րա­բե­րում է մեր եվ­րո­պա­ցի գոր­ծըն­կեր­նե­րին, ա­պա «եվ­րաե­ռյակն» ընդ­հան­րա­պես եր­կի­մաստ դիր­քո­րո­շում ու­նի Ի­րա­նի նկատ­մամբ։ Մի կող­մից, նրանք ա­սում են, որ պաշտ­պա­նում են Ի­րա­նի հետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մա­պար­փակ հա­մա­տեղ պլա­նը, մյուս կող­մից, տա­կից սղո­ցում են այն։ Ե­թե երբևէ ԱՄՆ-ը բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուր­ջը նս­տի Ի­րա­նի հետ, ա­պա այդ սե­ղա­նի շուր­ջը ֆրան­սիա­ցի­նե­րը հաս­տատ չեն լի­նի։ Դա չի նշա­նա­կում, որ ֆրան­սիա­կան դի­վա­նա­գի­տու­թյան դրա­կան ջան­քե­րը պետք չեն լի­նի։ Ի­հար­կե պետք կլի­նեն։ Բայց ա­մե­րի­կա­ցի­նե­րի ներ­կա­յիս վար­չա­կազ­մը բա­նակ­ցու­թյուն­ներ է վա­րում միայն երկ­կողմ ձևա­չա­փով։ Այդ­պես է ե­ղել Հյու­սի­սա­յին Կո­րեա­յի հետ, այդ­պես կլի­նի նաև Ի­րա­նի, մնա­ցած բո­լո­րի հետ»,- ա­սել է Չի­ժո­վը՝ մեկ­նա­բա­նե­լով Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նի ջան­քե­րը Թեհ­րա­նի և Վա­շինգ­տո­նի միջև լար­վա­ծու­թյու­նը նվա­զեց­նե­լու ուղ­ղու­թյամբ։ Այդ եզ­րա­կա­ցու­թյան մեջ բա­ցա­հայտ­վում են ֆրանս-ճա­պո­նա­կան «ա­ռա­ջարկ­նե­րի» վե­րա­բե­րյալ Ռյաբ­կո­վի և Ա­րակ­չիի թե­րա­հա­վա­տու­թյան, Ի­րա­նի կող­մից եվ­րո­պա­ցի­նե­րի հետ ԱՄՆ-ի վե­րա­բե­րյալ ընդ­հան­րա­պես որևէ բան քն­նար­կե­լու ցան­կու­թյան բա­ցա­կա­յու­թյան պատ­ճառ­նե­րը։ Եվ բա­ցառ­ված չէ, որ կգա մի պահ, երբ Թրամփն ստիպ­ված կլի­նի Ի­րա­նի հետ շփում­նե­րը կար­գա­վո­րե­լու մա­սին խնդ­րե­լու Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի կամ էլ միա­ժա­մա­նակ եր­կու­սի միջ­նոր­դու­թյու­նը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ