Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչու՞ է դան­դա­ղում «Հին Երևա­նի» կա­ռու­ցա­պա­տու­մը

Ինչու՞ է դան­դա­ղում «Հին Երևա­նի» կա­ռու­ցա­պա­տու­մը
22.11.2019 | 01:29

Հին Երևա­նի փո­խա­րեն՝ «Հին Երևան» թա­ղա­մաս: Ա­բո­վյան, Փ. Բու­զանդ, Ե. Կող­բա­ցի և Ա­րա­մի փո­ղոց­նե­րով սահ­մա­նա­փակ­վող հատ­վա­ծում փորձ է ար­վում վե­րա­կանգ­նե­լու 19-րդ դա­րի վեր­ջի և 20-րդ դա­րի սկզ­բի Երևա­նի կենտ­րո­նից մի թա­ղա­մաս ու դարձ­նե­լու այն զբո­սաշր­ջա­յին հե­տիոտ­նա­յին գո­տի: «Հին Երևա­նը» ընդ­գր­կում է շուրջ 1,85 հա մա­կե­րե­սով տա­րածք: Նա­խա­գի­ծը հաս­տատ­վել է 2005-ին, ա­վար­տին պետք է հասց­վեր 5 տար­վա ըն­թաց­քում: Նա­խագ­ծի հե­ղի­նակ, վաս­տա­կա­վոր ճար­տա­րա­պետ ԼԵ­ՎՈՆ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱ­ՆԸ լրագ­րող­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ ա­սաց, որ 2019-ն է, բայց իր նա­խագ­ծից ըն­դա­մե­նը 3 շենք է կա­ռուց­վել: Ի­րաց­ման աշ­խա­տանք­նե­րը ա­ռաջ չեն գնում: Հիմ­նա­կան բար­դու­թյու­նը սա է: Ըստ Վար­դա­նյա­նի՝ շու­կա­յա­կան գնե­րը տա­տան­վում են, բնա­կիչ­ներն էլ մե­ծաց­նում են ի­րենց պա­հանջ­նե­րը, բնա­կիչ կա, որ մեկ քա­ռա­կու­սի մետ­րի հա­մար 4000 դո­լար է պա­հան­ջում: Ընդ­հա­նուր առ­մամբ՝ ի­րաց­ված չէ սե­փա­կա­նաց­ված գույ­քի 30-35 տո­կո­սը: Սա­կայն սե­փա­կա­նու­թյու­նը ցա­քուց­րիվ է, և չկա մա­քուր մի կտոր, որ հո­ղա­յին աշ­խա­տանք­ներ սկ­սեն: Ի­րաց­ման աշ­խա­տանք­նե­րի հա­մար կա­ռա­վա­րու­թյու­նում ստեղծ­վել է հա­տուկ հանձ­նա­ժո­ղով, նա­խագ­ծի հե­ղի­նա­կը հույս ու­նի, որ գար­նա­նը կի­րաց­վի գո­նե Բու­զան­դից (որ­տեղ սկս­վել է կա­ռու­ցա­պա­տու­մը) մինչև Քո­չի­նյան փո­ղո­ցի հատ­վա­ծը:


Հարց հն­չեց՝ գու­ցե այդ տեմ­պե­րով 100 տա­րի ա՞նց կա­ռուց­վի «Հին Երևա­նը»: «Ե­թե Պո­ղո­սը դուրս չի գա­լիս իր տնից, ա­մեն ինչ հնա­րա­վոր է»,- ե­ղավ պա­տաս­խա­նը:
«Հին երևա­նի տա­րած­քում պահ­պան­ված բնա­կե­լի տնե­րի ճար­տա­րա­պե­տու­թյու­նը ներ­կա­յաց­նող 14 հու­շար­ձան-շեն­քե­րին կա­վե­լա­նան վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րում ա­պա­մոն­տաժ­ված այլ հու­շար­ձան­ներ՝ վերս­տեղ­ծե­լով հին քա­ղա­քի շուն­չը». սա՝ ըստ նա­խագ­ծի: Սա­կայն Երևա­նի պատ­մու­թյու­նը «վե­րաս­տեղ­ծե­լու» տե­սա­լա­կա­նը այլ պատ­կեր ու­նի, ե­թե չա­սենք՝ ա­նո­րոշ է: Առ­կախ հար­ցե­րը պա­տաս­խան չու­նեն, մաս­նա­գետ­նե­րի գնա­հա­տա­կան­ներն էլ տար­բեր են: Ի՞նչ ճա­կա­տա­գիր է սպա­սում պատ­մա­կան այն շեն­քե­րին, ո­րոնց քանդ­ված քա­րե­րի գտն­վե­լու վայրն ան­գամ ան­հայտ է: Ին­չու՞ քանդ­վեց երևա­նյան պատ­մու­թյու­նը, ե­թե այն նո­րից ու մաս­նա­կի վերս­տեղ­ծել են փոր­ձում: Պահ­պա­նու՞մ ենք մայ­րա­քա­ղա­քի ճար­տա­րա­պե­տու­թյան պատ­մա­կան շեր­տը, թե՞ շա­րու­նա­կում վե­րաց­ման գոր­ծըն­թա­ցը:


Լևոն Վար­դա­նյա­նը հս­տա­կեց­նում է՝ «Հին Երևան» նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար ոչ մի շենք չի քանդ­վել, երբ նա­խագ­ծի միտ­քը հղա­ցել է, այդ շեն­քերն ար­դեն քանդ­վել էին: Բա­ցա­ռու­թյուն էր Տե­րյան փո­ղո­ցի Աֆ­րի­կյան­նե­րի տու­նը, ո­րը խան­գա­րում էր քա­ղա­քի երթևե­կու­թյա­նը. «Չորս կողմն ար­դեն կա­ռու­ցել էին բարձ­րա­հարկ շեն­քեր, երբ այդ գոր­ծըն­թաց­նե­րը սկ­սել էին, այն ժա­մա­նակ էր պետք տեր կանգ­նել»: Ինչ վե­րա­բե­րում է ա­պա­մոն­տաժ­ված շեն­քե­րի քա­րե­րին, ճար­տա­րա­պե­տը նշում է, որ դրանց տե­րը և հս­կո­ղը մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյունն է:

«Ար­հես­տա­կան աղ­մուկ են բարձ­րաց­նում և բո­ղո­քում այն մար­դիկ, ով­քեր պետք է հս­կեն այդ տա­րած­քը: Երբ ես ա­րե­ցի ծրա­գիր-ա­ռա­ջար­կը, այդ շենք­նե­րը վա­ղուց ա­պա­մոն­տաժ­ված էին, քա­րե­րը՝ տար­բեր տե­ղե­րում լց­ված: Ժո­ղո­վուր­դը գի­տեր, որ քա­րե­րը ա­պա­մոն­տաժ­վում, հա­մա­րա­կալ­վում են, այդ հու­շար­ձան­նե­րը պետք է ու­րիշ տեղ հա­վա­քեն: Ոչ հաս­ցե կար, ոչ ծրա­գիր: Ես ծրա­գիր ա­ռա­ջար­կե­ցի՝ այդ ա­մե­նը փր­կե­լու հա­մար, թե ինչ­պես և որ­տեղ կա­րող են դա ի­րա­կա­նաց­նել: Այդ ըն­թաց­քում ա­պա­մոն­տաժ­վել է մեկ շենք՝ Աֆ­րի­կյան­նե­րի ե­կամ­տա­բեր տու­նը: Մինչ այդ ա­պա­մոն­տաժ­ված շեն­քերն ի­րա­կա­նում քանդ­վել են, ու քանդ­ված քա­րե­րի կույ­տե­րը տար­բեր տե­ղե­րում են հա­վաք­վել»: Աֆ­րի­կյան­նե­րի 11-13-ը «Գլեն­դել Հիլզ» ՓԲԸ-ի տա­րած­քում է, ա­պա­մոն­տաժ­վել է Գա­գիկ Շի­րի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ: Վար­դա­նյա­նը նշում է, որ ա­ռա­ջին ան­գամ պրո­ֆե­սիո­նալ նա­խա­գիծ է ար­վել իր խնդ­րան­քով, բո­լոր քա­րե­րը հատ-հատ հան­վել են, հա­մա­րա­կալ­վել, բո­լորն էլ պի­տա­նի են: Այդ քա­րե­րը հա­տիկ-հա­տիկ դր­ված են, ի­րար վրա լց­ված չեն: Դրանց վրա ծածկ է կա­ռուց­վել, ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ծած­կը կտ­րել-հա­նել են, ոչ ոք տի­րու­թյուն չի ա­նում: Պատ­մա­կան շեն­քի քանդ­ված քա­րե­րը բաց եր­կն­քի տակ են: Ճար­տա­րա­պե­տը դրա մա­սին գրա­վոր և բա­նա­վոր ա­հա­զան­գել է: Նշեց նաև՝ այդ մեկ շեն­քը փր­կել է, քա­րե­րը 95 տո­կո­սով կօգ­տա­գոր­ծեն, մնա­ցած շեն­քե­րի քա­րե­րի 30 տո­կո­սը ե­թե կա­րո­ղա­նան օգ­տա­գոր­ծել, լավ է: Ա­պա­մոն­տաժ­ված շեն­քե­րից քիչ թե շատ հու­սա­լի վի­ճա­կում է Բու­զան­դի 17 շեն­քը, ո­րի քա­րե­րը գտ­վում են քան­դա­կի կոմ­բի­նա­տում: Վս­տա­հեց­րեց նաև՝ Աֆ­րի­կյան­նե­րի տան կո­րած քա­րե­րի մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րը սուտ են, մեկ-եր­կու քար գո­ղա­ցել են, թե ոչ, ոչ ոք չի կա­րող ա­սել: Երբ սկ­սեն մոն­տա­ժել, պարզ կլի­նի՝ քար պա­կա­սու՞մ է, թե՞ ոչ:
«Հին Երևա­նի» դեմ վեր­ջին աղ­մու­կը «Փոք­րիկ եր­գիչ­ներն» էին բարձ­րաց­րել՝ ի դեմս երգ­չախմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Տիգ­րան Հե­քե­քյա­նի: Շեն­քի մի հատ­վա­ծը փլուզ­վեց: Ան­կախ փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ` պատ­ճա­ռը «Հին Երևան» նա­խագ­ծի աշ­խա­տանք­ներն էին, ո­րոնք ըն­թա­նում են շի­նա­րա­րա­կան չա­փո­րո­շիչ­նե­րի կո­պիտ խախ­տում­նե­րով։


Հե­տաք­րք­վե­ցի՝ Ա­րա­մի 23-ը պե՞տք է փո­խի հաս­ցեն, կա՞ նման պա­հանջ-անհ­րա­ժեշ­տու­թյուն:
Լևոն Վար­դա­նյա­նը փոր­ձեց հս­տա­կեց­նել խն­դի­րը: Երբ քա­ղա­քա­շի­նա­կան խոր­հր­դում քն­նարկ­վել է նա­խա­գիծ-ա­ռա­ջար­կը, ո­րոշ­վել է, որ ո­րոշ շենք­նե­րի ճա­կատ­ներ պետք է հետ քաշ­վեն, մայ­թե­րը նվա­զա­գույ­նը 3 մետր լի­նեն, որ հե­տա­գա­յում այն­տեղ ու­րիշ խն­դիր­ներ չա­ռա­ջա­նան: «Հյու­սիա­յին պո­ղո­տա­յի եր­կա­րու­թյամբ կա­ռույց է, ե­թե այդ­քան մարդ պետք է հա­վաք­վի, շար­ժում լի­նի, պատ­կե­րաց­նու՞մ ենք այդ­պի­սի շար­ժում 1մ 20-սան­տի­մետ­րա­նոց մայ­թե­րի վրա: Մաս­նա­գի­տա­կան կար­ծիք է ե­ղել՝ հետ քա­շել ճա­կատ­նե­րը, ճա­կատ­նե­րից դուրս՝ հետևի ամ­բողջ հատ­վա­ծը 9 բա­լի հա­մա­պա­տաս­խա­նեց­նել, ի վեր­ջո, դրանք գոր­ծող կա­ռույց­ներ են դառ­նում: Ե­թե հո­ղե պա­տե­րին եր­կու կող­մից եր­կաթ­բե­տո­նե շա­պիկ­ներ ենք հագց­նում, այ­սինքն, տես­նե­լու ենք եր­կաթ­բե­տո­նե մի կա­ռույց, այդ հո­ղե պա­տե­րի պա­հելն ի՞նչ ի­մաստ ու­նի՝ բա­ցի ճա­կա­տից: Ինչ պա­հում են, պի­տի ար­ժեք ու­նե­նա: Իմ նա­խագ­ծով, ա­յո, Ա­րա­մի 23-ը պետք է հետ քաշ­վի, աղ­մուկ բարձ­րա­ցավ, որ պա­տը պի­տի մնա իր տե­ղում, ես հետ եմ քաշ­վել, ա­սել եմ՝ դուք ամ­րաց­րեք, ինչ ու­զում եք ա­րեք: Այդ­պի­սի մի գոր­ծըն­թաց ե­ղել է, դի­մել են մաս­նա­գետ­նե­րի, թող ամ­րաց­նեն, ինչ­պես ինձ հանձ­նեն, ես այդ­պես էլ պա­տը կպա­հեմ»:
Լևոն Վար­դա­նյա­նը տե­ղե­կաց­նում է նաև, որ այս տա­րի­նե­րին իր ծրագ­րում հար­կայ­նու­թյու­նից բա­ցի ո­չինչ չի փոխ­վել. կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­ման հա­մա­ձայն՝ վեր­գետ­նյա 2+1-ը դար­ձել է 2+2:
Կա­րե­լի է են­թադ­րել, որ հար­կե­րի բարձ­րու­թյան վե­րա­բե­րյալ մաս­նա­գետ­նե­րի կար­ծիք­ներն էլ տար­բեր կլի­նեն:


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 4617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ