«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Դաշնակցությունը հերքում է «պարտիզանական մարտեր մղելու» հորդորը

Դաշնակցությունը հերքում է «պարտիզանական մարտեր մղելու» հորդորը
06.12.2019 | 20:09

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հերքում է, թե ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը իշխանության դեմ «պարտիզանական մարտեր մղելու» հորդոր է հնչեցրել։ Կանադայում գտնվող Սաղաթելյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ հոկտեմբերին տեղի է ունեցել կուսակցության մարզային կոմիտեների, Գերագույն մարմնի ղեկավար կազմի, Ուսանողական և Երիտասարդական միությունների վարչությունների խորհրդաժողով, որին մասնակցել է 150 դաշնակցական, այդ թվում՝ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Իշխան Սաղաթելյանն ընդգծում է՝ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի որոշումը կայացվել է Դաշնակցության Երիտասարդական միության նիստում, իսկ հոկտեմբերին ղեկավար կազմի խորհրդաժողովում, որին ներկա է եղել նաև Հրանտ Մարգարյանը, Արայիկ Հարությունյանի մասին ընդհանրապես խոսակցություն չի եղել, և չի քննարկվել նաև Երիտասարդական միության կողմից իրականացվող ակցիաների հարց։


«Դա եղել է մեր հերթական հավաքներից մեկը, որին մասնակցել է շուրջ 150 հոգի, եղել է Մարգարյանը, այդ հավաքին մասնակցել է իբրև պարզ շարքային կուսակցական ընկեր, ինքը ևս խոսք ունեցել է այդ հավաքի ժամանակ, բայց այն, ինչ ներկայացվում է, դա իրականության հետ կապ չունի», - ասաց Սաղաթելյանը:


«Ազատության» հարցին՝ այսինքն այդ «պարտիզանական» ձևակերպումը, այդ պայքարի մեթոդների հորդորը չի՞ եղել նրա կողմից,Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը պատասխանեց․ «Կոնտեքստից կտրված, իրականության հետ առնչություն չունեցող ձևակերպումներով հավաքից տեղեկություններ են դրել շրջանառության մեջ մարդիկ, ովքեր այդ հավաքին ներկա չեն եղել: Այսինքն՝ եթե ներկա չեն եղել, ի՞նչ գիտեն՝ ինչ է խոսվել»:
Երեկ ՀՅԴ-ն իր շարքերից արտաքսեց 3 երիտասարդների, նրանցից 2-ը մինչ այդ Հանրայինի եթերում պատմել էին, որ դեմ են եղել կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցեր անելու Երիտասարդական միության որոշմանը, քանի որ կարծում էին, թե երկխոսության միջոցով կարող էին խնդիրները լուծել։ Հարցին, թե որքանո՞վ է կուսակցության ներքին ժողովրդավարության սկզբունքներից բխում երիտասարդներին արտաքսելու որոշումը՝ եթե նրանք չեն կիսում կոնկրետ հարցի շուրջ կայացված որոշումը, Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն արձագանքեց, որ նախ՝ այդ երիտասարդները «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամներ չեն, հետևաբար՝ միության անունից խոսել չեն կարող, և հետո՝ հայտնի խորհրդաժողովին չեն մասնակցել, և այն, ինչ ասում են, իրականությանը չի համապատասխանում։


Ըստ Գերագույն մարմնի ներկայացուցչի, կուսակցությունում բոլորը ազատ են իրենց կարծիքը հայտնել, բայց եթե քաղաքական ուժը որոշում է կայացնում, իրականացնում են բոլորը։ Սաղաթելյանն ասաց, որ նրանք կուսակցությունից արտաքսվել են «որոշումներին չենթարկվելու և կարգապահական արարք թույլ տալու համար, այսինքն՝ չեղած բանի մասին սաբոտաժ ստեղծել, կեղծ լուրեր տարածել, փորձել իրենց գործողություններով վարկաբեկել կուսակցությանը»:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ