Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կհրապարակվեն «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողների անունները

Կհրապարակվեն «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողների անունները
09.12.2019 | 18:02

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Կազմկոմիտեն կհրապարակի հաղթողների անունները:


«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթը հարթակ է այն երիտասարդ քաղաքացիների համար, ովքեր ունեն հետաքրքիր մտքեր ու գաղափարներ: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝ Քիմիական գիտություններ, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Մանկավարժական գիտություններ, Ճարտարապետություն, Սոցիոլոգիական գիտություններ:

Դիտվել է՝ 835

Մեկնաբանություններ