Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լո­ռու մարզ­պետն ու Վա­նա­ձո­րի քա­ղա­քա­պե­տը «ջան» ա­սում են, «ջան»՝ լսում

Լո­ռու մարզ­պետն ու Վա­նա­ձո­րի քա­ղա­քա­պե­տը «ջան» ա­սում են, «ջան»՝ լսում
17.12.2019 | 01:33
«Լո­ռու մարզ­պետ Անդ­րեյ Ղու­կա­սյա­նը Վա­նա­ձո­րի քա­ղա­քա­պետ Մա­մի­կոն Աս­լա­նյա­նի հետ բա­վա­կան լավ, բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ է: Ի­րար հետ հա­վե­սով հա­մա­գոր­ծակ­ցում են, ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նում, չեն դժ­գո­հում մի­մյան­ցից: Ե­թե ան­գամ ան­հա­մա­ձայ­նու­թյուն­ներ ու­նեն, քն­նար­կում են ու գտ­նում ոս­կե մի­ջի­նը»,- ա­սաց «Ի­րա­տե­սի»՝ Վա­նա­ձո­րի քա­ղա­քա­պե­տա­րա­նին մոտ կանգ­նած աղ­բյուրն ու վս­տա­հեց­րեց, որ, ի տար­բե­րու­թյուն Ա­լա­վեր­դու քա­ղա­քա­պետ Սա­սուն Խե­չու­մյա­նի, Աս­լա­նյա­նի ու Ղու­կա­սյա­նի ջրերն անխ­ռով են մի առ­վով հո­սում:
«Իսկ «Լու­սա­վոր Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան ու խոր­հր­դա­րա­նա­կան հա­մա­նուն խմ­բակ­ցու­թյան հետ ինչ­պե՞ս են աշ­խա­տում քա­ղա­քա­պե­տա­րանն ու մարզ­պե­տա­րա­նը, տա­րա­ձայ­նու­թյուն­ներ կա՞ն»,- հե­տաքր­քր­վե­ցինք: Ի պա­տաս­խան մեր զրու­ցա­կիցն ա­սաց, որ ԼՀԿ-ա­կան­նե­րը 2018-ի քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից ակն­կա­լիք­ներ ու­նեին, թե Վա­նա­ձո­րում նույն­պես կա­րող է «ի­րա­վի­ճակ փոխ­վել»: «Բայց ո­չինչ էլ տե­ղի չու­նե­ցավ, քա­նի որ, ըստ երևույ­թին, ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րը չէին ցան­կա­նում, որ Վա­նա­ձո­րը «լու­սա­վո­րա­կան­նե­րի» ձեռ­քում հայ­տն­վի, հետևա­բար ընտ­րե­ցին ա­մե­նաօպ­տի­մալ լու­ծու­մը՝ հաշտ ու խա­ղաղ աշ­խա­տել Աս­լա­նյա­նի ու նրա թի­մի հետ, «ջան ա­սել, «ջան» լսել: Ինչ վե­րա­բե­րում է Ղու­կա­սյան-Խե­չու­մյան «հա­կա­մար­տու­թյա­նը», ա­պա կար­ծում եմ՝ այս­տեղ նոր զար­գա­ցում­ներ կլի­նեն: Պա­րոն մարզ­պե­տը թե՛ մաս­նա­վոր, թե՛ հրա­պա­րա­կա­յին զրույց­նե­րում հայ­տա­րա­րում է, որ հետևո­ղա­կան է լի­նե­լու Ա­լա­վեր­դու քա­ղա­քա­պե­տի՝ նախ­կին ու ներ­կա գոր­ծու­նեու­թյան հար­ցում: Ի դեպ, նախ­կին­նե­րի հետ աշ­խա­տած­նե­րից միայն Խե­չու­մյա­նը չէ, որ Ղու­կա­սյա­նի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է, ուղ­ղա­կի, ի տար­բե­րու­թյուն նրա, մյուս­ներն ա­վե­լի «շուստ­րի» են գտն­վել ու ժա­մա­նա­կին խե­լա­միտ փաս­տաթղ­թա­վո­րում ի­րա­կա­նաց­րել»,- նշեց նա:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4957

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ