Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Գառ­նա­ռիճ՝ ե­րեք պե­տու­թ­յուն­նե­րի խաչ­մե­րու­կում ապ­րող գյու­ղը

Գառ­նա­ռիճ՝ ե­րեք պե­տու­թ­յուն­նե­րի խաչ­մե­րու­կում ապ­րող գյու­ղը
10.01.2020 | 01:18
«ԻՄ ՀՈ­ՂԸ, ՋՈՒՐՆ ՈՒ ՍԱ­ՐԵ­ՐԻ ՀՈՎՆ ՈՒ՞Մ ԹՈՂ­ՆԻՄ»
Նոր Կտա­կա­րա­նում, ըստ Ղու­կաս Ա­վե­տա­րա­նչի, Քրիս­տո­սը, դի­մե­լով ա­շա­կերտ­նե­րին, ա­սում է. «Դուք եք երկ­րի ա­ղը, սա­կայն ե­թե ա­ղը ան­հա­մա­նա, ին­չո՞վ այն կաղ­վի, ո­րով­հետև ոչ մի բա­նի վրա չի ազ­դի, այլ միայն դուրս կթափ­վի և մարդ­կանց ոտ­քի կո­խան կլի­նի»: Հե­տա­գա­յում այ­լա­բա­նո­րեն «երկ­րի աղ» կո­չե­ցին ժո­ղովր­դի ակ­տիվ, ստեղ­ծա­գործ ու­ժը, ո­րի ան­հա­մա­նալն ի­րոք կոր­ծա­նա­րար է ժո­ղովր­դի, երկ­րի, բնա­կա­վայ­րի հա­մար:
Հա­յաս­տա­նի հյու­սի­սի ա­մե­նա­հե­ռա­վոր կե­տում՝ Վրաս­տա­նի, Թուր­քիա­յի և Հա­յաս­տա­նի խաչ­մե­րու­կում գտն­վող Գառ­նա­ռիճ գյու­ղում ապ­րող ժո­ղո­վուրդն իր հո­ղի աղն է, շունչն ու հո­գին է: Մե­ծից ու փոք­րից ան­պայ­ման կլ­սես գյու­ղը չլ­քե­լու հաս­տատ ո­րո­շու­մը. «Իմ հո­ղը, ջուրն ու սա­րե­րի հովն ու՞մ թող­նիմ»: Այս­պես կլ­սես Ձմեռ պա­պից «պուլ­տով ավ­տո, գիրք, տիկ­նիկ, հայ­րի­կի հա­մար աշ­խա­տանք, որ գյու­ղից չգ­նա, գյուղն աշ­խար­հի կենտ­րոն դարձ­նե­լու…» ցան­կու­թյուն­ներ ու­զող ե­րե­խա­նե­րից, ջա­հել-ա­հե­լից:
«Ի­րա­տես»-ն իր հա­մար հայտ­նա­բե­րեց Գառ­նա­ռի­ճը, երբ մի խումբ հա­մար­ձակ ու նա­խա­ձեռ­նող ե­րի­տա­սարդ­նե­րի ¥ո­րոնց թվում էին նաև ԱԺ պատ­գա­մա­վոր­ներ Սո­ֆյա Հով­սե­փ­յա­նը՝ «Իմ քայ­լը» և Գևորգ Գոր­գի­սյա­նը «Լու­սա­վոր Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյուն¤ հետ ան­ցյալ տար­վա դեկ­տեմ­բե­րին այ­ցե­լեց տար­վա 7 ա­մի­սը ցր­տա­շունչ ձմ­ռան հաստ ձյու­նա­ծած­կույ­թով պատ­ված, ծո­վի մա­կար­դա­կից 2040 մետր բարձ­րու­թյան վրա ապ­րող գյուղ:
Գառ­նա­ռի­ճի հարևա­նու­թյամբ է գտն­վում 2009 թվա­կա­նին ստեղծ­ված «Ար­փի լիճ» ազ­գա­յին պար­կը, ո­րի մա­կե­րե­սը կազ­մում է 29 հա­զար հեկ­տար: Ազ­գա­յին պար­կի աշ­խա­տա­կից Ար­մեն Ի­գի­թյա­նը մեզ հետ զրույ­ցում նշեց, որ այն ստեղծ­վել է Ջա­վախք-Շի­րակ բարձ­րա­վան­դա­կի ու­րույն կեն­սա­բազ­մա­զա­նու­թյան պահ­պան­ման հա­մար։ Այս­տեղ է գտն­վում հայ­կա­կան ո­րո­րի ա­մե­նա­մեծ գա­ղութն աշ­խար­հում և գանգ­րա­փե­տուր հա­վա­լուս­նի միակ բնա­կա­վայ­րը Հա­յաս­տա­նում։ Տա­րած­քում կան մոտ 670 տե­սա­կի բույ­սեր (խո­լորձ, թրա­շու­շան, հի­րիկ, կա­կաչ, շու­շան), ո­րոն­ցից 25-ը նե­րառ­ված են ՀՀ Կար­միր գր­քում։ Դրան­ցից 22-ը էն­դե­միկ տե­սակ­ներ են։ Պար­կում կա կաթ­նա­սուն­նե­րի 30 տե­սակ։
«ԷՍ ՍՈ­ՎՈ­ՐԱ­ԿԱՆ ՇՈ­ՐԵ­ՐԻ ՄԵՋ Ա­ՄԵՆ ՄԵԿՍ ԶԻՆ­ՎՈՐ Է»
1989 թվա­կա­նից ադր­բե­ջա­նաբ­նակ Կու­զի­քենդ գյու­ղը վե­րաբ­նա­կեց­վեց Ջա­վախ­քի Գան­ձա գյու­ղից տե­ղա­փոխ­ված շուրջ 22 հայ ըն­տա­նիք­նե­րով: «Գյու­ղի հիմ­նա­դի­րը հո­րաք­րոջս տղան էր՝ Եր­ջա­նիկ Փա­ղի­շյա­նը: Երկ­րա­շար­ժից հե­տո ռուս շի­նա­րար­նե­րի կա­ռու­ցած քա­րե տնե­րում էլ բնակ­վե­ցին հայ ըն­տա­նիք­նե­րը: 1991-ին Կու­զի­քեն­դը վե­րան­վան­վեց Գառ­նա­ռիճ»,- պատ­մում է գյու­ղի նախ­կին հա­մայն­քա­պետ Ման­վել Ղա­զա­րյա­նը:
2016 թվա­կա­նին Գառ­նա­ռի­ճը որ­պես բնա­կա­վայր Ալ­վար, Աղ­վո­րիկ, Ար­դե­նիս, Զա­րի­շատ, Զո­րա­կերտ, Ծաղ­կուտ և Շա­ղիկ հա­մայ­նք­նե­րի հետ նե­րառ­վեց Ար­փի հա­մայն­քի փն­ջում: Հա­մայ­նք­նե­րի խո­շո­րա­ցու­մից հե­տո Գառ­նա­ռի­ճում շատ բան չի փոխ­վել:
Գյուղն ու­նի 45 տն­տե­սու­թյուն, 263 բնա­կիչ: Շի­րա­կի մար­զին բնո­րոշ ար­տագ­նա աշ­խա­տան­քի մեկ­նող­ներն այս­տեղ քիչ են, փակ դռ­ներ չկան: Գառ­նա­ռի­ճի լիա­զոր ներ­կա­յա­ցու­ցիչ Հրա­չիկ Հա­կո­բյա­նի խոս­քով գյու­ղը գա­զա­ֆի­կաց­ված չէ. «Գա­զի բա­լոն են օգ­տա­գոր­ծում, տնե­րը ջե­ռուց­վում են գո­մաղ­բով ու փայ­տով, տար­վա կե­սը ձմեռ է, դժ­վար է, բայց յո­լա գնում են: Գյու­ղը հա­րուստ է բնա­կան աղ­բյուր­նե­րով, ուս­տի խմե­լու ջրի խն­դիր չու­նենք, ջրա­գի­ծը մաս­նա­կի վե­րա­նո­րոգ­ված է: Գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րը փո­սալց­վել, իսկ դե­պի խոտ­հարք տա­նող ճա­նա­պարհ­նե­րը վե­րա­նո­րոգ­վել են, բայց դեռ ա­նե­լիք­ներ շատ կան»:
Գառ­նա­ռի­ճի երկ­հար­կա­նի դպ­րոցն ու­նի 37 ա­շա­կերտ, դպ­րո­ցի շեն­քում տե­ղա­կայ­ված նա­խակր­թա­րան հա­ճա­խում է 7 ե­րե­խա: Դպ­րո­ցի տնօ­րեն Նաի­րա Աբ­րա­հա­մյա­նը մեզ հետ զրույ­ցում նշեց, որ դպ­րո­ցի ման­կա­վար­ժա­կան կազ­մում բարձ­րա­գույն կր­թու­թյամբ 12 ու­սու­ցիչ է աշ­խա­տում, կր­թու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից գոր­ծուղ­ված ու­սու­ցիչ­ներն ա­պա­հով­ված են բնա­կա­րան­նե­րով, դպ­րո­ցը հո­գում է նաև նրանց տրանս­պոր­տի և բնա­կա­րա­նա­վար­ձի ծախ­սե­րը: Տնօ­րե­նի ջան­քե­րով վե­րա­նո­րոգ­վել են դպ­րո­ցի տա­նի­քը, սան­հան­գույ­ցը, ճա­շա­րանն ու պա­տու­հան­նե­րի մեծ մա­սը:
Գյուղն ա­ռանց խնդ­րի չի լի­նում, ու հո­ղի մշա­կի ա­մե­նա­ցա­վոտ խն­դի­րը ո­ռոգ­ման ջրի բա­ցա­կա­յու­թյունն է, ին­չի պատ­ճա­ռով 650 հեկ­տար վա­րե­լա­հո­ղը չի մշակ­վում: Բնա­կիչ­ներն ի­րենց հո­ղա­մա­սե­րը ջրե­լու հա­մար ա­ռու­ներ են սար­քել: Գառ­նա­ռի­ճը գյու­ղատն­տե­սա­կան մթերք­նե­րի և բր­դի ի­րաց­ման կե­տե­րի խն­դիր էլ ու­նի:
«Գառ­նա­ռի­ճի ու հարևան գյու­ղե­րի միջև ավ­տո­բուս չի աշ­խա­տում, գյու­ղից մե­կը որ գնում է քա­ղաք կամ հարևան գյուղ, ում որ պետք է հե­տը գնում է: Ա­սում են, որ բնակ­չու­թյու­նը քիչ է, ավ­տո­բու­սի ծախ­սը՝ շատ: Տա­րի­ներ շա­րու­նակ տրանս­պորտ չի ե­ղել, ար­դեն սո­վոր ենք: Մեկ-մեկ էլ տաք­սի­նե­րից են օգտ­վում: Թեև սահ­մա­նա­մերձ գյուղ է, բայց մար­դիկ գա­լիս են ապ­րե­լու, ո­րով­հետև սի­րուն ու հյու­րըն­կալ գյուղ է, մար­դիկ էլ աշ­խա­տա­սեր են ու թա­սի­բով: Հա­մա մի «բայց» կա: Թուր­քիա­յից 7 կիլո­մետր ենք հե­ռու, մի այդ­քան էլ Վրաս­տա­նից, բայց սահ­մա­նա­մերձ գյու­ղի կար­գա­վի­ճակ չու­նենք, ոչ մի ար­տո­նու­թյու­նից չենք օգտ­վում, բա դա ազ­նի՞վ է: Հիմ­նա­կան խնդ­րանքս է, որ տեր լի­նեն գյու­ղին, ի­մա­նան, որ այս­տեղ բնակ­չու­թյուն կա, այս­տեղ հայ­րե­նա­սի­րու­թյուն կա, սր­տա­ցավ ու հո­գա­տար վե­րա­բեր­մունք հո­ղի ու ժո­ղովր­դի հան­դեպ, որ սահ­մա­նա­պահ­նե­րի հետ հա­վա­սար պահ­պա­նում ենք սահ­մա­նը, հո­ղը, էս սո­վո­րա­կան շո­րե­րի մեջ ա­մեն մեկս զին­վոր է: Գյու­ղը շատ ա­մուր հիմ­քե­րի վրա է, ոչ ոք գյու­ղը չի լքի, մար­դիկ զբաղ­վում են ա­նաս­նա­պա­հու­թյամբ, գյու­ղա­ցուն պետք է պար­զա­պես օգ­նել վա­ռե­լի­քով, օգ­նեն վար ու ցան­քի ժա­մա­նակ, ինչ­պես խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին էր, ստեղ­ծող, նա­մուս-թա­սի­բով, հա­ցով ժո­ղո­վուրդ ենք, բա ո՞նց: Մենք մեզ­նով կաշ­խա­տենք, կապ­րենք»,-ա­սում է Ման­վել Ղա­զա­րյա­նը:
ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԻ ՀԶՈ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՍԿՍ­ՎՈՒՄ Է ՓՈՔՐ ՀԱ­ՄԱՅՆ­ՔԻՑ
Գառ­նա­ռի­ճի ե­րի­տա­սարդ բնա­կիչ, ծնուն­դով գյում­րե­ցի Էդ­գար Ա­մի­րյա­նի հա­մոզ­մամբ իր բնակ­չով ու զար­գա­ցած են­թա­կա­ռուց­վածք­նե­րով կա­յա­ցած գյու­ղը հայ­րե­նի­քի հզո­րու­թյան վկա­յու­թյունն է: Գյու­ղում գոր­ծող «Ար­մատ» հա­մա­կար­գա­յին ծրագ­րա­վոր­ման լա­բո­րա­տո­րիա­յի ղե­կա­վար, Գառ­նա­ռի­ճի և հա­րևան Ա­րեգ­նա­դեմ հա­մայն­քի դպ­րոց­նե­րում ա­շա­կերտ­նե­րին հա­մա­կարգ­չա­յին լե­զուն դա­սա­վան­դող, ՏՏ ո­լոր­տի մաս­նա­գետ Էդ­գա­րի ե­րա­զանքն է Գառ­նա­ռի­ճը դարձ­նել հզոր հա­մայնք: Ցան­կու­թյու­նը կա, կան նաև ա­րա­րող ժո­ղո­վուրդ, չք­նաղ բնու­թյուն, կեն­դա­նա­կան ու բու­սա­կան հա­րուստ աշ­խարհ: «Էլ ու­րիշ որ­տե՞ղ կգտ­նես էս­քան ռե­սուրս: Գառ­նա­ռիճն իմ գյուղն է, Հա­յաս­տա­նի ա­մե­նա­հե­ռա­վոր փոքր գյուղն ան­գամ իմն է, իմ հողն ու ջուրն է: Ես ծա­ռա­յել եմ Ար­ցա­խում, հո­ղի ար­ժե­քը գի­տեմ, ե­թե մի փոքր հող լի­նի, դրա վրա կա­րե­լի է լի­քը բա­ներ սար­քել, շե­նաց­նել ու զար­մաց­նել ամ­բողջ աշ­խար­հին: Դեռ ծա­ռա­յու­թյան ժա­մա­նակ ո­րո­շել էի, որ պետք է գնամ ու ապ­րեմ փոքր գյու­ղում: ՈՒ էդ գյուղն ա­մեն ձևով պետք է զար­գա­նա, ա­ռաջ էր­թա,- ոգևոր­ված պատ­մում է Էդ­գա­րը, ու թվում է, որ ոչ թե պատ­մում, այլ բա­ռե­րով նկա­րում է սի­րե­լի գյու­ղի հա­մայ­նա­պատ­կե­րը։- Ծառ չլի­նի, կտն­կենք, կա­ճեց­նենք, չլ­նող բան չկա: Մեր գյու­ղը սի­րուն է, հատ­կա­պես ձմ­ռանն անկ­րկ­նե­լի է, մար­դիկ կգ­նան օվ­կիա­նոս­նե­րի ա­փին նկար­վեն, հիա­նան, էդ­պես կա­րող են մեր գյու­ղում ձնով հիա­նալ: Գա­րունն ու ա­մառն էլ պա­կաս գե­ղե­ցիկ չեն մեր գյու­ղում, ախր ինչղ ա­սեմ, որ մեր գյու­ղը շատ սի­րուն է: Էս­տեղ ըն­պես թռ­չուն­ներ կտես­նեք, որ ու­րիշ ոչ մի տեղ չեք տես­նի: Ինձ նման ե­րի­տա­սարդ­ներ է­լի կան, օր կու­զին օ­ջախ­նե­րի ծու­խը չմա­րի, է­թա­ցող չկա, գա­լա­ցող կա»:
Տո­նա­կան օ­րե­րին Գառ­նա­ռիճն Էդ­գա­րի շնոր­հիվ տո­նա­կան տեսք է ստա­նում, ան­գամ հարևան գյու­ղե­րից գա­լիս են տես­նե­լու, զար­մա­ցած ու հիա­ցած վե­րա­դառ­նում են ի­րենց գյու­ղում էլ նույ­նը կրկ­նե­լու ո­րոշ­մամբ: Էդ­գա­րի ե­րա­զան­քը գյու­ղա­կան զբո­սաշր­ջու­թյան զար­գա­ցումն է: «Դրա ճարն էլ գի­տեմ: Ձեռ­նար­կա­տի­րա­կան մի ծրա­գիր ու­նեմ, ես երկ­րորդ մաս­նա­գի­տու­թյուն էլ ու­նեմ, ոս­կե­րիչ եմ, ա­շա­կերտ­նե­րիս հետ մեր գյու­ղի լո­գոն որ­պես զարդ, տար­բեր կեն­դա­նի­նե­րի տես­քով սար­քել եմ, գյու­ղա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նակ, երբ տու­րիստ­ներ էլ կգան, ա­մեն մեկն իր տան ա­ռաջ մի փոքր տա­ղա­վար կդ­նե ու կվա­ճա­ռե զար­դե­րը, էս­պես կգո­վազ­դենք մեր գյու­ղը: Ա­մեն ինչ կու­զեմ ա­նել, մե­նակ քա­ղա­քի ղժբ­ժը չլ­նի, տե­սեք, ճաշն ինչ­քան հա­մով էղ­նի, մե ա­ման կու­տես, բայց որ շատ կլց­նես, էլ չի ուտ­վի: ՈՒ­զում եմ, որ մեր գյու­ղի կո­լո­րի­տը չվե­րա­նա, թող մե­ծա­նա, զար­գա­նա, բայց համն ու հո­տը չվե­րա­նա: Գառ­նա­ռի­ճը պի­տի դարձ­նենք աշ­խար­հի կենտ­րո­նը»,- ա­սում է Էդ­գա­րը:
Գառ­նա­ռի­ճում զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման իր ծրա­գիրն ու­նի նաև «Ար­փի լիճ» ազ­գա­յին պար­կի աշ­խա­տա­կից Ար­մեն Ի­գի­թյա­նը: Նա նա­խա­տե­սել է կա­ռու­ցել հյու­րա­տուն` հե­տա­գա­յում ծրա­գիրն ա­վե­լի ընդ­լայ­նե­լու մտադ­րու­թյամբ:
«ՔԱ­ՂԱ­ՔԸ ԳՅՈՒՂ ԲԵ­ՐԵ­ԼՈՒ» ԾՐԱԳ­ՐԻ ՄԵԿ­ՆԱՐ­ԿԸ ՏՐ­ՎԱԾ Է
Գառ­նա­ռիճն աշ­խար­հի կենտ­րոն դարձ­նե­լու ծրագ­րե­րով տո­գոր­ված ե­րի­տա­սարդ­ներն ու­նեն ա­ջա­կից­ներ՝ հան­ձինս ագ­րո­հե­ղա­փո­խու­թյան գա­ղա­փա­րա­կիր, «Ե­րա­զան­քի գյուղ» նա­խագ­ծի հա­մա­հիմ­նա­դիր Ստել­լա Սա­րու­խա­նյա­նի և իր 39 թի­մա­կից­նե­րի: Թի­մը Գառ­նա­ռիճ էր ե­կել խթա­նե­լու գյու­ղի զար­գաց­ման ծրագ­րե­րի ի­րա­կա­նա­ցու­մը, նաև պաշ­տո­նյա­նե­րի ու­շադ­րու­թյու­նը գյու­ղի խն­դիր­նե­րի վրա հրա­վի­րե­լու ակն­կա­լի­քով:
Նրանց նպա­տակն է Գառ­նա­ռի­ճում զար­գաց­նել գյու­ղա­կան զբո­սաշր­ջու­թյու­նը, ո­րի հա­մար կան նպաս­տա­վոր պայ­ման­ներ, ցան­կու­թյուն և հա­մա­ռու­թյուն:
-Յու­րա­քան­չյուր բնակ­չի տու­նը կա­րող է դառ­նալ գյու­ղա­կան զբո­սաշր­ջու­թյան կենտ­րոն: Ե­կեք քա­ղա­քը գյուղ բե­րենք, ե­կեք միան­ման օ­րեր ապ­րե­լու փո­խա­րեն այս­տե­ղի գե­ղե­ցիկ բնու­թյան մեջ լիար­ժեք ու եր­ջա­նիկ ապ­րենք: Այս գյու­ղի օ­դը, բնու­թյու­նը անհ­նար է փո­խել մայ­րա­քա­ղա­քի օ­դի ու բնու­թյան հետ, ձե­րը հա­զա­րա­պա­տիկ լավն է, ա­մեն ին­չը պետք է հա­մե­մա­տել ու տես­նել ձեր գյու­ղի ա­ռա­վե­լու­թյու­նը: Գառ­նա­ռի­ճը պետք է դարձ­նենք աշ­խար­հի կենտ­րո­նը, մտա­ծենք, թե ոնց քա­ղա­քը գյուղ բե­րենք,- դի­մե­լով Գառ­նա­ռի­ճի բնա­կիչ­նե­րին՝ ա­սաց Ստել­լան:
Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Էդգար Ամիրյան
  • Հրաչիկ Հակոբյան
  • Նաիրա Աբրահամյան
Դիտվել է՝ 26559

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ