Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Երբ ո­ղոր­մու­թ­յուն ես ա­նում, թող քո ձախ ձեռ­քը չի­մա­նա, թե աջն ինչ է ա­նում» (Մատթ. 6; 3)

«Երբ ո­ղոր­մու­թ­յուն ես ա­նում, թող քո ձախ ձեռ­քը չի­մա­նա, թե աջն ինչ է ա­նում»  (Մատթ. 6; 3)
17.01.2020 | 00:00
Շատ ենք լսում մե­րօ­րյա բա­րե­գործ­նե­րի և բա­րե­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին:
Շա­տե­րը մտա­ծում են. «Ի՞նչ վատ է, թող ա­նեն. ինչ ա­նեն, է­լի ժո­ղովր­դին օ­գուտ է»: Բայց ար­դյո՞ք նրանք, ով­քեր ցան­կա­նում են, որ ի­րենց՝ «ժո­ղովր­դի հա­մար» ար­ված գոր­ծե­րը ան­պայ­մա­նո­րեն լու­սա­բան­վեն ու հրա­պա­րակ­վեն, իբրև հիմ­նա­կան նպա­տակ ու­նեն ժո­ղովր­դի հոգ­սե­րի գո­նե մաս­նա­կի թեթևա­ցու­մը: Կան բա­րե­գործ­ներ, ո­րոնք հե­տապն­դում են շա­հեր, կան՝ որ հե­տապն­դում են մշ­տա­կան շա­հույթ: Ի­րա­կա­նում ժո­ղո­վուր­դը ստա­նում է իր հա­սա­նե­լի­քի շատ ա­վե­լի փոքր մա­սը, քան կա­րող է պատ­կե­րաց­նել:
Նրանք, ով­քեր իս­կա­պես ի­րենց կա­րո­ղու­թյան սահ­ման­նե­րում օգ­նում են որևէ մե­կին կամ ո­մանց, մի­տում­նա­վոր, թե ոչ՝ չեն ա­նում հրա­պա­րա­կայ­նո­րեն, և նրանց ա­ռաջ­նա­յին մտա­հո­գու­թյու­նը չէ՛ ի լուր աշ­խար­հի բարձ­րա­ձայ­նել ի­րենց «սխ­րան­քը», ո­րը, սա­կայն, յու­րա­քան­չյուր մար­դու հա­մար իր մարդ­կա­յին էու­թյու­նը բա­ցա­հայ­տե­լու և ինք­նա­հաս­տատ­վե­լու մի­ջոց և ա­ռիթ կա­րող է լի­նել: Ի վեր­ջո, մարդ ինչ ա­նում, ի­րեն է ա­նում, ինչ­քան էլ որ այդ մա­սին ոչ բո­լոր մար­դիկ գի­տեն կամ ըն­դու­նում են:
Հի­սուս ա­սում է. «Երբ ո­ղոր­մու­թյուն ես ա­նում, թող քո ձախ ձեռ­քը չի­մա­նա, թե աջն ինչ է ա­նում»: Սա ո­ղոր­մու­թյան կերպն է և, ի­հար­կե, միայն մարդ­կան­ցից գաղտ­նի բա­րե­գոր­ծու­թյուն ա­նե­լու հոր­դոր չէ, այլ ա­վե­լի շուտ՝ սե­փա­կան «ես»-ից՝ սնա­փառ, աղ­քա­տա­նա­լուց վա­խե­ցող, ան­տար­բե­րու­թյա­նը կուլ գնա­լու վտան­գին են­թա­կա «ես»-ից: Ին­ֆոր­մա­ցիա­յի այս դա­րում գործ­նա­կա­նո­րեն անհ­նար է մարդ­կան­ցից գաղտ­նի ինչ-որ բան ա­նել: Մենք պետք է մեր ո­ղոր­մու­թյու­նը թաքց­նենք ինք­ներս մեզ­նից, այ­սինքն մենք չէ, որ պի­տի գնա­հա­տենք մեր ա­րածն ու մեր իսկ եզ­րա­կա­ցու­թյու­նը այ­լոց պար­տադ­րենք, այլ մեր գոր­ծե­րը մա­քուր սր­տով ու հան­գիստ խղ­ճով պետք է Աստ­ծո դա­տին հանձ­նենք և նրա­նից հա­տու­ցում ակն­կա­լենք: Սա­կայն ի­րա­կա­նու­թյունն այլ է: Ի­րա­կա­նու­թյու­նը ճշ­մար­տան­ման է, բայց հե­ռու է ճշ­մար­տու­թյու­նից: Եվ ճշ­մար­տան­ման այդ ի­րա­կա­նու­թյու­նը հնա­րա­վոր է դառ­նում հե­ռուս­տա­ցույ­ցի մի­ջո­ցով, ո­րի քա­ռան­կյուն դեմ­քը գրե­թե միշտ լա­վա­տե­սու­թյուն և գո­հու­նա­կու­թյուն է ար­տա­հայ­տում. կան կա­րիք­ներ ու կա­րի­քա­վոր­ներ, բայց չէ՞ որ կան նաև հե­ռուս­տա­ցույց ու կար­տո­ֆի­լի սեր­մա­ցու բա­ժա­նող բա­րե­գործ­ներ: Սա­կայն ինչ է ա­սում Պո­ղոս ա­ռա­քյա­լը իր «սի­րո օրհ­ներ­գում». «Ե­թե ես իմ մար­մի­նը մատ­նեմ այր­վե­լու, սա­կայն սեր չու­նե­նամ, ո­չինչ եմ» (Ա Կորնթ. 13;3): Իսկ մե­րօ­րյա բա­րե­գործ­նե­րը միայն սե­փա­կան շահն ու շա­հույթն են հե­տապն­դում, ուր մնաց, թե ժո­ղովր­դի հոգ­սե­րը հո­գա­լու կամ նրա հա­մար սե­փա­կան մար­մի­նը մահ­վան մատ­նե­լու մա­սին մտա­ծեն: Էլ չենք խո­սում նրանց հա­մար սի­րո գա­ղա­փա­րի ան­հաս­կա­նա­լիու­թյան և ան­հա­սա­նե­լիու­թյան մա­սին:
Նրանք ինչ-ինչ գոր­ծեր ու գոր­ծո­ղու­թյուն­ներ են ա­նում, որ հա­վատ ու հույս են ներ­շն­չում հա­սա­րակ մարդ­կանց, բայց սի­րուն չեն հաս­նում, քան­զի սե­րը գործ չէ, այլ կոնկ­րետ ար­դյունք, ար­դյունք, ո­րին հաս­նում են հետևո­ղա­կան ու նպա­տա­կա­յին ջան­քե­րի շնոր­հիվ, այ­սինքն՝ սի­րուն հաս­նում են, երբ նպա­տա­կը սերն է, և ոչ թե շա­հը: Սե­րը մեր գոր­ծե­րի ան­մա­հու­թյունն է, մե՛ր ան­մա­հու­թյունն է: Երբ մենք սի­րով պա­տաս­խա­նենք Աստ­ծո սի­րուն և այդ սե­րը կի­սենք մեզ նմա­նի հետ, մենք հաս­տատ հույս ու ան­սա­սան հա­վատ կու­նե­նանք, որ հա­վի­տյան կապ­րենք: Ի­րա­կան բա­րե­գոր­ծը ա­նում է ոչ թե ի ցույց՝ «շոուի», այլ Աստ­ծո փառ­քի հա­մար, նա փոր­ձում է կեն­սա­կեր­պի վե­րա­ծել այն, ին­չը «բա­րե­գործ­նե­րը» ա­նում են ժա­մա­նակ առ ժա­մա­նակ:
Բա­րե­գոր­ծու­թյու­նը են­թադ­րում է նաև ո­րո­շա­կի մարմ­նա­վոր նե­ղու­թյուն ու նյու­թա­կան զր­կանք՝ հա­նուն հոգևոր շա­հի, բայց ոչ եր­բեք՝ նյու­թա­կան շա­հույթ. «Ա­վե­լի լավ է բա­րե­գոր­ծու­թյուն ա­նե­լով չար­չար­վել, ե­թե այդ է Աստ­ծո կամ­քը, քան չա­րիք գոր­ծել» (Ա Պետ. 3;17): Սա ա­սում է Պետ­րոս ա­ռա­քյա­լը ա­ռա­ջին քրիս­տո­նյա­նե­րին, ո­րոնք հար­մա­րա­վե­տու­թյուն չէին փնտ­րում, սա­կայն ա­սում է նաև «ար­դի» քրիս­տո­նյա­նե­րին, ո­րոնք բա­րե­գոր­ծու­թյու­նը հա­մա­րում են ա­վե­լոր­դից ա­զատ­վե­լու կամ շա­հույթ ստա­նա­լու մի­ջոց:
Բա­րիք կամ բա­րե­գոր­ծու­թյուն ա­նել նշա­նա­կում է հա­նուն Աստ­ծո փառ­քի և մեր հոգևոր պա­հանջ­նե­րը լրաց­նե­լու, հո­գե­կան ու հոգևոր բա­վա­կա­նու­թյուն ստա­նա­լու նպա­տա­կով հո­գալ մեզ նմա­նի բա­րօ­րու­թյան հա­մար: Բա­րիք ա­նել նշա­նա­կում է նման­վել Աստ­ծուն, քան­զի «ոչ ոք բա­րի չէ, այլ միայն Աստ­ված»: «Բա­րե­գործ­նե­րը» ի­րենց վե­րագ­րում են աստ­վա­ծա­յին հատ­կա­նիշ­ներ և պա­հան­ջում են Աստ­ծուն վա­յել փառք ու մե­ծա­րանք, բայց մո­ռա­նում են, որ դրանց նա­խոր­դում են միայն Աստ­ծուն վա­յել սերն ու նվի­րու­մը, ո­րոնք մարդ էա­կին բարձ­րաց­նում են առ Աստ­ված, հասց­նում ի­րա­կան եր­ջան­կու­թյա­նը:
Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 2277

Մեկնաբանություններ