Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լուկաշենկո. Մեր դաշնակից Ռուսաստանը թույլ չի տալիս Ղազախստանին նավթ մատակարարել Բելառուսին

Լուկաշենկո. Մեր դաշնակից Ռուսաստանը թույլ չի տալիս Ղազախստանին նավթ մատակարարել Բելառուսին
21.01.2020 | 22:20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Ռուսաստանը չի տալիս իր համաձայնությունը Ղազախստանից նավթի մատակարարմանը Բելառուս:
«Հնարավոր է` Ղազախստանը կարողանա մեզ նավթ մատակարարել, եթե Ռուսաստանը համաձայնություն տա: Տարօրինակ է` մեր դաշնակիցը չի տալիս իր համաձայնությունը մեր մյուս դաշնակցից նավթի մատակարարմանը: Ինչ արած, այսպիսի իրավիճակ ունենք նավթի մատակարարման հետ կապված, պետք է լուծենք այս հարցը»,- ասել է Լուկաշենկոն երեքշաբթի արտահանմամբ նավթամթերքների իրացման բարելավման վերաբերյալ կազմակերպված հանդիպման ժամանակ:


Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի և Մոսկվայի նավթագազային վեճերի ֆոնին բազմիցս նշել է, որ երկիրն ակտիվորեն այլընտրանքային մատակարարման աղբյուրներ է փնտրում, Մինսկը կարող է Լեհաստանի միջոցով «Դրուժբա» նավթային խողովակաշարով ամերիկյան կամ սաուդյան նավթ ստանալ:

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ