Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նախագահ Սարգսյանը Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի հետ

Նախագահ Սարգսյանը Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի հետ
21.01.2020 | 22:22

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի հետ, որը նաև Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն է։


Ջերմությամբ հիշելով շուրջ երկու տարի առաջ Հայաստան այցը՝ Իզաբել Մորեն նշել է, որ Հայաստանն ու Շվեյցարիան պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններ ունեն։
Հանրապետության նախագահը և Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահն անդրադարձել են հայ-շվեյցարական հարաբերությունների օրակարգին, կարևորել են ակտիվ միջխորհրդարանական համագործակցության դերը, մտքեր փոխանակել նորագույն տեխնոլոգիաների ու նորարարությունների, գիտատեխնիկական, սննդի անվտանգության ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների ու համատեղ ծրագրերի իրականացման շուրջ։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ