Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Հայաստանի ԱԻՆ աշխատակիցներին

Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Հայաստանի ԱԻՆ աշխատակիցներին
21.01.2020 | 22:23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը պարգևատրվել է «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաքաղաքական ինտեգրման ամրապնդման գործում ակտիվ մասնակցության համար» պատվոգրով: Մեկ այլ հրամանագրով ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի պետ Աղվան Սարգսյանը պարգևատրվել է «Կոլեկտիվ անվտանգության ամրապնդման համար» մեդալով:
Հունվարի 21-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը մեդալը և պատվոգիրը հանձնեց աշխատակիցներին:

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ