«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Իշխանությունը փնտրտուքի մեջ է

Իշխանությունը փնտրտուքի մեջ է
19.02.2020 | 23:23

«Ժողովուրդը» գրել է. «Չնայած փետրվարի 17-ից մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, սակայն մինչև այսօր քարոզչության կողմերից ոչ ոք որևէ գործողություն չի իրականացրել և չի հայտնել իր ծրագրերի մասին: Եվ ուշագրավն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն այս պահի դրությամբ անգամ ծրագիր չունեն, թե ինչ են անելու, որտեղ են իրականացնելու քարոզչություն կամ, առհասարակ, ինչպես են իրականացնելու՝ ինչ լոզունգով, ինչ ասելիքով։


Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք դեռևս տարածքներ են փնտրում, որ շտաբներ հիմնեն, դրանց ղեկավարներ նշանակեն, ու ցանկանում են ակտիվ լինել հատկապես մարզերում, քանի որ Երևանի դեպքում քարոզչություն իրականացնելը տեխնիկապես ավելի հեշտ է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները փնտրտուքի մեջ են բոլոր առումներով՝ ծրագրի, մարդկային ռեսուրսի, շտաբների ու այն ամենի, ինչը կապված է ընտրական գործընթացի հետ: Մեր տեղեկություններով՝ անգամ «ԱՅՈ» քարոզչության կողմ հանդիսացող պատգամավորներն այս պահի դրությամբ չեն հասկանում՝ կոնկրետ ինչպես են քարոզարշավ իրականացնելու, և ինչ են ասելու քաղաքացիներին: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Երբ որ սկսի քարոզարշավը, դուք բոլորդ կտեսնեք: Մենք հիմա պատրաստվում ենք քարոզարշավին»:

Դիտվել է՝ 1300

Մեկնաբանություններ