Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սոչիի կամերային և երգեհոնային երաժշտության տանը անցկացվեց հայկական երաժշտական մշակույթի օր

Սոչիի կամերային և երգեհոնային երաժշտության տանը անցկացվեց հայկական երաժշտական մշակույթի օր
23.02.2020 | 11:00

Արամ Խաչատրյանի թանգարանը կազմակերպել էր մի շարք միջոցառումներ, որոնցով փետրվարի 17-ին մասնակցեց Սոչիում տեղի ունեցող Յուրի Բաշմետի ձմեռային միջազգային XIII-րդ արվեստի փառատոնին: Սոչիի կամերային և երգեհոնային երաժշտության տանը փառատոնի շրջանակներում անցկացվեց հայկական երաժշտական մշակույթի օր՝ «Արամ Խաչատրյանը և հայկական կոմպոզիտորական դպրոցը» խորագրով: Երաժշտության տան նախասրահում բացված լուսանկարների ցուցահանդեսը ներկայացնում էր «Հայկական հնգյակի» կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Ադամ Խուդոյանի, ինչպես նաև Արամ Խաչատրյանի և նրա զարմիկ Կարեն Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը, նրանց ստեղծագործական, ջերմ ընկերական կապը վկայող տեղեկություններ: Նույն օրը տեղի ունեցավ ստեղծագործական հանդիպում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի աշխատակիցներ Տաթևիկ Գրիգորյանի, Լենա Միսակյանի հետ, որոնք հանդես եկան բովանդակալից զեկուցումներով: Հանդիպմանը մասնակցեցին նաև Արամ Խաչատրյանի թոռնուհին՝ երաժշտագետ Օլգա Կուզինան, Ղազարոս Սարյանի դուստրը՝ բանասեր և արվեստաբան Սոֆյա Սարյանը, ինչպես նաև արվեստագիտության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ Իգոր Վորոբյովը: Հայկական մշակույթի օրը եզրափակվեց Խաչատրյան Տրիոյի (Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ) համերգով: Կատարվեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից:

Դիտվել է՝ 2237

Մեկնաբանություններ