Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հնա­րա­վոր հետևանք­նե­րի հա­մար պա­տաս­խա­նա­տու են Ար­սեն Թո­րո­ս­յա­նը և նրա հո­վա­նա­վո­րը` Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը

Հնա­րա­վոր հետևանք­նե­րի հա­մար պա­տաս­խա­նա­տու են Ար­սեն Թո­րո­ս­յա­նը և նրա հո­վա­նա­վո­րը` Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը
03.03.2020 | 01:36
Հա­յաս­տան նոր կո­րո­նա­վի­րու­սի (COVID-19) ներ­թա­փանց­ման, դրա հնա­րա­վոր տա­րած­ման ու ծանր հետևանք­նե­րի հա­մար անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն են կրում ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը և նրա հո­վա­նա­վո­րը` վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը:
Դեռ ս. թ. հուն­վա­րի 24-ին, երբ Չի­նաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի ու դրա պատ­ճա­ռով մա­հա­ցած­նե­րի քա­նակն այ­սօր­վա հա­մե­մատ չն­չին էր, Ի­րա­նում, Ի­տա­լիա­յում, Հա­րա­վա­յին Կո­րեա­յում և Ճա­պո­նիա­յում դեռ նոր կո­րո­նա­վի­րու­սի բռն­կում կամ հա­մա­ճա­րակ չկար, մեր «Նոր կո­րո­նա­վի­րու­սի զո­հե­րի թի­վը գնա­լով ա­ճում է, իսկ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը քնած է» հրա­պա­րակ­մամբ նշել էինք ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյանն ու նշ­ված նա­խա­րա­րու­թյունն այդ պա­հի դրու­թյամբ ո­չինչ չեն ա­նում ՀՀ նոր վի­րու­սի ներ­թա­փան­ցու­մը կան­խար­գե­լե­լու, Չի­նաս­տա­նից ժա­մա­նած­նե­րի շր­ջա­նում հնա­րա­վոր հի­վանդ­նե­րին հայտ­նա­բե­րե­լու նպա­տա­կով: Նա­խա­րա­րու­թյան ու նա­խա­րա­րի ան­գոր­ծու­թյան վե­րա­բե­րյալ մեր այս քն­նա­դա­տու­թյուն-ա­հա­զան­գը նրանց, ինչ­պես նաև ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու կա­ռա­վա­րու­թյան կող­մից ան­տես­վեց, կամ նրանց չհա­սավ, կամ նրանց գի­տակ­ցու­թյա­նը:
Վե­րոն­շյալ պաշ­տո­նյա­նե­րի և մար­մին­նե­րի կող­մից ան­տես­վեց նաև Հա­յաս­տան կո­րո­նա­վի­րու­սի ներ­թա­փան­ցու­մը կան­խար­գե­լե­լու ան­բա­վա­րար աշ­խա­տանք­նե­րի վե­րա­բե­րյալ մեր հա­ջորդ` փետր­վա­րի 25-ի քն­նա­դա­տու­թյու­նը` «ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը դեռ բա­վա­կա­նա­չափ չեն գի­տակ­ցում նոր կո­րո­նա­վի­րու­սի վտան­գը»: Հս­տակ նշել էինք, որ COVID-19-ի նկատ­մամբ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի վե­րա­բեր­մուն­քը կա­րող է վե­րած­վել ռու­սա­կան ռու­լետ­կա­յի:
Ի՞նչ պետք է ա­նեին իշ­խա­նու­թյուն­նե­րը, որ չեն ա­րել և չեն ա­նում նույ­նիսկ այժմ։
Ան­հա­պաղ պետք էր փա­կել Ի­րա­նի հետ սահ­մա­նը, բա­ցա­ռու­թյուն­ներ չա­նել բեռ­նա­փո­խադ­րում­ներ ի­րա­կա­նաց­նող վա­րորդ­նե­րի նկատ­մամբ, չըն­դու­նել Չի­նաս­տա­նից, Ի­տա­լիա­յից, Ճա­պո­նիա­յից, Հա­րա­վա­յին Կո­րեա­յից (հե­տա­գա­յում նաև` բո­լոր այն եր­կր­նե­րից, որ­տեղ վա­րակն ա­վե­լի մեծ տա­րա­ծում կու­նե­նա) Հա­յաս­տան ե­կող ան­ձանց` նա­խա­պես հայ­տա­րա­րե­լով ՀՀ նրանց մուտ­քի ար­գել­քի մա­սին: Վե­րոն­շյալ բո­լոր եր­կր­նե­րից միակ բա­ցա­ռու­թյու­նը պետք էր ու պետք է կա­տա­րել միայն Հա­յաս­տան վե­րա­դար­ձող ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար` պայ­մա­նով, որ նրանք այս­տեղ 24 օր պետք է լի­նեն կա­րան­տի­նի մեջ, այ­սինքն` մե­կու­սաց­ված: Կա­րան­տի­նի կարճ ժամ­կետ պետք էր ու պետք է սահ­մա­նել թերևս միայն այն ան­ձանց հա­մար, ով­քեր կհե­տա­զոտ­վեին ոչ թե չի­նա­կան, այլ ռու­սա­կան թես­տե­րով, և ո­րոնց մոտ այդ հե­տա­զո­տու­թյան ար­դյուն­քում COVID-19-ով վա­րակ­վա­ծու­թյուն չէր հայտ­նա­բեր­վի (չի հայտ­նա­բեր­վի): Այս ա­մե­նը Հա­յաս­տա­նում չի ար­վել և չի ար­վում նույ­նիսկ հի­մա: Հետևա­բար Հա­յաս­տան նոր կո­րո­նա­վի­րու­սի ներ­թա­փանց­ման, դրա հնա­րա­վոր տա­րած­ման ու ծանր հետևանք­նե­րի հա­մար, ինչ­պես ար­դեն նշե­ցինք, անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն են կրում ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը և նրա հո­վա­նա­վո­րը` վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Գո­նե հի­մա սթափ­վեն և ա­նեն չա­րա­ծը:
«Քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում մենք ո­րո­շե­ցինք, որ այ­սօր կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ երկ­շա­բա­թյա ժամ­կե­տով կփա­կենք ցա­մա­քա­յին սահ­մանն ու հա­ղոր­դակ­ցու­թյու­նը Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան հետ,- Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լող աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող հանձ­նա­ժո­ղո­վի փետր­վա­րի 24-ի նիս­տում ա­սել է վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը:- Ի­հար­կե, կլի­նեն բա­ցա­ռու­թյուն­ներ. բեռ­նա­փո­խադ­րում­նե­րը կի­րա­կա­նաց­վեն ա­ռանց սահ­մա­նա­փա­կում­նե­րի, պար­զա­պես բեռ­նա­փո­խադ­րում­ներ ի­րա­կա­նաց­նող վա­րորդ­նե­րի նկատ­մամբ կի­րա­կա­նաց­վի հա­տուկ հս­կո­ղու­թյուն, և բեռ­նե­րի տե­ղա­փոխ­ման հա­տուկ կարգ կգոր­ծի»:
Դեռ փետր­վա­րի 25-ի մեր վե­րոն­շյալ հրա­պա­րակ­մամբ նշել էինք, որ վա­րորդ­նե­րի ջեր­մու­թյու­նը չա­փե­լը, նրան­ցից COVID-19-ի ախ­տան­շան­նե­րի բա­ցա­կա­յու­թյան վե­րա­բե­րյալ հայ­տա­րա­րա­գիր պա­հան­ջե­լը, նույ­նիսկ նրանց շն­չա­դի­մակ­ներ տա­լը և պա­հան­ջե­լը, որ ՀՀ-ում գտն­վե­լու ողջ ըն­թաց­քում կրեն, կի­րա­ռեն դրանք, բա­վա­րար չեն կան­խե­լու հնա­րա­վոր վա­րա­կակ­րի կող­մից վի­րու­սի փո­խան­ցու­մը: Փետր­վա­րի 29-ին պարզ­վեց, որ Ի­րա­նից ՀՀ բեռ­նա­փո­խադ­րում­ներ ի­րա­կա­նաց­նող վա­րորդ­նե­րին սահ­մա­նին շն­չա­դի­մակ­ներ չեն տվել, իսկ ե­թե նույ­նիսկ տվել են, ա­պա վա­րորդ­նե­րը ո­րոշ ժա­մա­նակ հե­տո այն այլևս չեն օգ­տա­գոր­ծել: Հա­կա­ռակ պա­րա­գա­յում ՀՀ ԱՆ հի­վան­դու­թյուն­նե­րի վեր­ահսկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րո­նի` հա­տուկ պաշտ­պա­նիչ հան­դեր­ձանք ու­նե­ցող մաս­նա­գետ­նե­րը Երևա­նում, «Նաի­րիտ»-ի հարևա­նու­թյամբ ի­րա­նա­կան հա­մա­րա­նիշ­նե­րով բեռ­նա­տա­րից վա­րոր­դին չէին ի­ջեց­նի, նրան շն­չա­դի­մակ չէին հագց­նի ու չէին տե­ղա­փո­խի հի­վան­դա­նոց կամ ա­ռող­ջա­կան վի­ճա­կի զնն­ման վայր: Սա նշա­նա­կում է, որ ե­թե նույ­նիսկ այս հրա­պա­րա­կու­մից հե­տո Ի­րա­նից ՀՀ բեռ­նա­փո­խադ­րում­ներ ի­րա­կա­նաց­նող վա­րորդ­նե­րին սահ­մա­նին շն­չա­դի­մակ­ներ տր­վեն ու նրան­ցից պա­հանջ­վի դրանք կրել, ա­պա չկա որևէ ե­րաշ­խիք, որ նրանք այդ պա­հան­ջը կկա­տա­րեն ՀՀ-ում գտն­վե­լու ողջ ըն­թաց­քում, հա­սա­րա­կա­կան սնն­դի օ­բյեկ­տում սն­վե­լիս, բեռ­նա­տա­րը լցա­վո­րե­լիս կամ բեռ­նա­թափ­ման, բարձ­ման աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նակ, ե­թե վա­րա­կա­կիր են, չեն վա­րա­կի ու­րիշ­նե­րին: Թե­կուզ սն­վե­լիս, նրանք այդ շն­չա­դի­մակ­նե­րը կհա­նեն, էլ չենք ա­սում այն մա­սին, որ կա­րող են շա­հագ­րգ­ռու­թյուն ու­նե­նալ դրանք պա­հե­լու և ի­րենց հետ Ի­րան տա­նե­լու, որ­տեղ վի­ճակն ա­վե­լի լար­ված է: Նկա­տի ու­նե­նանք, որ սո­վո­րա­կան շն­չա­դի­մակ­նե­րը ժա­մա­նա­կա­վոր օգ­տա­գործ­ման են, խո­նա­վա­նա­լու պատ­ճա­ռով 2-3 ժա­մից գրե­թե ա­նար­դյու­նա­վետ են դառ­նում, հետևա­բար մինչև Երևան կամ Վրաս­տա­նի սահ­ման հաս­նե­լու հա­մար հարկ կլի­նի վա­րորդ­նե­րից յու­րա­քան­չյու­րին դրան­ցից 4-5 հատ տալ:
Ըն­դգ­ծենք, որ ներ­կա­յումս Ի­րա­նից ժա­մա­նած բեռ­նա­տար­նե­րի վա­րորդ­նե­րի նկատ­մամբ ի­րա­կանց­վող վե­րահ­սկ­ման գոր­ծըն­թա­ցը` նրանց մե­կու­սա­ցու­մը, ա­ռող­ջա­կան վի­ճա­կի զն­նու­մը դեռ բա­վա­րար չեն այդ վա­րորդ­նե­րի կող­մից այս­տեղ այ­լոց հնա­րա­վոր վա­րա­կու­մը բա­ցա­ռե­լու հա­մար, քա­նի որ, ըստ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի մա­մու­լի քար­տու­ղար Ա­լի­նա Նի­կո­ղո­սյա­նի պար­զա­բան­ման, ե­թե հայտ­նա­բեր­վեն ախ­տան­շան­ներ, կի­րա­կա­նաց­վի նաև հոս­պի­տա­լա­ցում և թես­տա­վո­րում: Մինչ­դեռ այդ վա­րորդ­նե­րի մոտ հի­վան­դու­թյու­նը կա­րող է լի­նել դեռ ին­կու­բա­ցիոն, գաղտ­նի շր­ջա­նում, հետևա­բար զնն­ման պա­հին ախ­տան­շան­ներ կա­րող են չհայտ­նա­բեր­վել, ին­չը նշա­նա­կում է, որ նրանք չեն հոս­պի­տա­լաց­վե­լու, թես­տա­վո­րում չի ի­րա­կա­նաց­վե­լու, բուժզ­նն­ման վայ­րից ա­նար­գել դուրս են գա­լու հա­սա­րա­կա­կան մի­ջա­վայր ու…
Ա­վե­լին, Ա­լի­նա Նի­կո­ղո­սյա­նը ո­չինչ չի ա­սել այն մա­սին, թե որ­տեղ է ի­րա­կա­նաց­վում վե­րոն­շյալ վա­րորդ­նե­րի մե­կու­սա­ցու­մը, ա­ռող­ջա­կան վի­ճա­կի զն­նու­մը` Մեղ­րիի սահ­մա­նա­յին ան­ցա­կե­տու՞մ, թե՞ Երևա­նում։ Դա­տե­լով վե­րոն­շյալ դեպ­քից` Երևա­նում, ին­չը նշա­նա­կում է, որ սահ­մա­նից մինչև Երևան հի­վան­դու­թյան ախ­տան­շան­ներ ու­նե­ցող վա­րորդ­նե­րը նույն­պես կա­րող են վա­րա­կել այ­լոց:
Կա­ռա­վա­րու­թյու­նում կո­րո­նա­վի­րու­սի կան­խար­գել­ման աշ­խա­տան­քա­յին խմ­բի ընդ­լայն­ված կազ­մով ե­րեկ­վա նիս­տի ժա­մա­նակ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայտ­նել է, որ հաշ­վի առ­նե­լով տա­րա­ծաշր­ջա­նում հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կը, ո­րո­շում է կա­յաց­վել եր­կա­րաց­նել և խս­տաց­նել սահ­մա­նա­փա­կում­նե­րը հայ-ի­րա­նա­կան սահ­մա­նով հա­ղոր­դակ­ցու­թյան ուղ­ղու­թյամբ.
«Մենք կսկ­սենք Ի­րա­նի հետ ժա­մա­նա­կա­վո­րա­պես վի­զա­յին ռե­ժի­մը վե­րա­կանգ­նե­լու գոր­ծըն­թա­ցը և 5 օր­վա մեջ վի­զա­յին ռե­ժի­մը կվե­րա­կան­գն­վի»,- ա­սել է վար­չա­պե­տը:
Ար­դեն իսկ հայտ­նի և ան­բա­վա­րար սահ­մա­նա­փա­կում­նե­րի եր­կա­րա­ցու­մը, ինչ­պես նաև հայ-ի­րա­նա­կան սահ­մա­նով հա­ղոր­դակ­ցու­թյան ուղ­ղու­թյամբ սահ­մա­նա­փա­կում­նե­րի խս­տա­ցու­մը` 5 օր­վա մեջ վի­զա­յին ռե­ժի­մի ժա­մա­նա­կա­վոր վե­րա­կանգ­նու­մը, դեռ չեն նշա­նա­կում Ի­րա­նից ՀՀ բեռ­նա­փո­խադ­րում­ներ ի­րա­կա­նաց­նող վա­րորդ­նե­րի մուտ­քի ար­գելք, դեռ չեն նշա­նա­կում Ի­րա­նից ՀՀ վե­րա­դար­ձած ու վե­րա­դար­ձող ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի կա­րան­տի­նա­ցում, հետևա­բար ա­մենևին բա­վա­րար չեն հի­շյալ ան­ձանց մի­ջո­ցով Հա­յաս­տան նոր կո­րո­նա­վի­րու­սի հնա­րա­վոր ներ­թա­փան­ցու­մը և տա­րա­ծու­մը կան­խար­գե­լե­լու հա­մար: Մաս­նա­կի սահ­մա­նա­փա­կում­նե­րի եր­կա­րա­ցու­մը և վի­զա­յին ռե­ժի­մի ժա­մա­նա­կա­վոր վե­րա­կանգ­նու­մը խիստ ան­բա­վա­րար են, դրանք անհ­րա­ժեշտ կան­խար­գե­լիչ աշ­խա­տանք­նե­րի կա­տար­ման երևու­թա­կա­նու­թյուն են ստեղ­ծում և Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյա­նը մղում ան­հիմն հան­գս­տու­թյան, ան­հո­գու­թյան, հետևա­բար և անզ­գու­շու­թյան:
Փա­շի­նյա­նը նույն նիս­տի ըն­թաց­քում ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին կոչ է ա­րել հնա­րա­վո­րինս սահ­մա­նա­փա­կել ուղևո­րու­թյուն­ներն Ի­տա­լիա և Թու­քիա, մինչ­դեռ այդ նույն կո­չը պետք է ուղ­ղեր նաև Ճա­պո­նիա, Հա­րա­վա­յին Կո­րեա, թերևս նաև Ֆրան­սիա մեկ­նե­լու մտադ­րու­թյուն ու­նե­ցող­նե­րին: Վար­չա­պե­տը ո­չինչ չի ա­սել այդ եր­կր­նե­րից ՀՀ ե­կող­նե­րի (բա­ցա­ռու­թյամբ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի) մուտ­քի ար­գել­քի մա­սին, չնա­յած դրա անհ­րա­ժեշ­տու­թյա­նը, այդ­պի­սի ար­գելք սահ­ման­ված չէ` չնա­յած, ինչ­պես ար­դեն հայտ­նի է, օ­րի­նակ, Ի­տա­լիա­յում COVID-19-ով վա­րակ­վա­ծու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րի քա­նա­կը հենց Փա­շի­նյա­նի վե­րոն­շյալ կո­չի օ­րը, ե­րեկ ա­ռա­վոտ հրա­պա­րակ­ված տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, ար­դեն գե­րա­զան­ցում էր 1500-ը և ա­վե­լին էր, քան Ի­րա­նում գրանց­ված վա­րակ­վա­ծու­թյան դեպ­քե­րի քա­նա­կը: Ի­տա­լիա­յում նոր կո­րո­նա­վի­րու­սի հա­րու­ցած հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով զո­հե­րի քա­նա­կը, դար­ձյալ նույն ժա­մա­նակ հրա­պա­րակ­ված տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, հա­սել էր 34-ի:
Վե­րոն­շյալ ար­գել­քը սահ­մա­նե­լու փո­խա­րեն, Փա­շի­նյա­նը ստե­լով, թե «Ի­հար­կե, կա­ռա­վա­րու­թյու­նը, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը բո­լոր անհ­րա­ժեշտ, հա­սու մի­ջո­ցա­ռում­նե­րը ձեռ­նար­կում են», հեր­թա­կան ան­գամ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը գցել է ՀՀ բնակ­չու­թյան վրա` ա­սե­լով, որ «…ա­մե­նա­հու­սա­լի մի­ջո­ցը կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լե­լու, յու­րա­քան­չյուր մար­դու ինք­նա­պա­տաս­խա­նատ­վու­թյունն է»: Այ­սինքն` ե­թե Հա­յաս­տա­նում կա­ռա­վա­րու­թյան, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից «բո­լոր անհ­րա­ժեշտ, հա­սու մի­ջո­ցա­ռում­նե­րը» ձեռ­նար­կե­լուց հե­տո COVID-19 հա­մա­ճա­րակ բռնկ­վի, ինք­ներդ ձեզ մե­ղադ­րեք, որ ինք­նա­պա­տաս­խա­նա­տու չեք ե­ղել:
Մար­տի 1-ին հայտ­նի դար­ձավ, որ Հա­յաս­տա­նում գրանց­վել է կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյան ա­ռա­ջին դեպ­քը: Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյանն այս կա­պակ­ցու­թյամբ կա­տա­րել էր հետևյալ գրա­ռու­մը. «Պա­ցիեն­տը ՀՀ 29 տա­րե­կան քա­ղա­քա­ցի է, տղա­մարդ, ով կնոջ հետ օ­դա­նա­վով ժա­մա­նել է փետր­վա­րի 28-ին, Թեհ­րա­նից։ Նա ինքն է դի­մել բժշ­կի և նրա վի­ճա­կը լավ է. հի­վան­դա­նոց դի­մե­լու պա­հին ջեր­մու­թյուն ու­նե­ցել է, հի­մա նույ­նիսկ ջեր­մու­թյուն չու­նի։ Նախ­նա­կան թես­տը դրա­կան ար­դյունք է տվել, կրկ­նա­կի թես­տի ար­դյունք­նե­րը հայտ­նի են դար­ձել Երևա­նի ժա­մա­նա­կով գի­շե­րը ժա­մը ե­րե­քին:
Հատ­կան­շա­կան է, որ պա­ցիեն­տի կնոջ թես­տի պա­տաս­խա­նը բա­ցա­սա­կան է։ Այ­սինքն՝ նրա մոտ վի­րուս չի հայտ­նա­բեր­վել»։
Ինչ­պես ա­վե­լի վաղ հայ­տա­րա­րել էր իշ­խա­նու­թյու­նը, Թեհ­րա­նից Երևան ժա­մա­նող­նե­րի նկատ­մամբ հա­տուկ հս­կո­ղու­թյուն է սահ­ման­ված, օ­դա­նա­վա­կա­յա­նում չափ­վում է նրանց ջեր­մու­թյու­նը, հար­ցեր են տր­վում, զն­նում է ի­րա­կա­նաց­վում` նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան ախ­տան­շան­նե­րը հայտ­նա­բե­րե­լու նպա­տա­կով, ի­րենց բնա­կու­թյան վայր գնա­լուց հե­տո նրանց նկատ­մամբ հս­կո­ղու­թյուն է ի­րա­կա­նաց­վում բժշ­կի կող­մից:
Բնա­կա­նա­բար հարց է ա­ռա­ջա­նում` ին­չո՞ւ վե­րոն­շյալ մի­ջո­ցա­ռում­նե­րը ՀՀ 29 տա­րե­կան հի­շյալ քա­ղա­քա­ցու պա­րա­գա­յում ար­դյունք չեն տվել ու նա չի կա­րան­տի­նաց­վել, ա­նար­գել հա­սել է տուն, իսկ հե­տո ջեր­մու­թյուն ու­նե­նա­լով, հի­վան­դու­թյան թերևս նաև այլ ախ­տան­շան­ներ նկա­տե­լով, ինքն է դի­մել բժշ­կի: Այս փաս­տը վկա­յում է, որ կամ ի­րա­կա­նում նրա (հնա­րա­վոր է նաև` այլ ուղևոր­նե­րի) նկատ­մամբ նշ­ված հս­կո­ղու­թյունն ընդ­հան­րա­պես չի ի­րա­կա­նաց­վել, այդ կա­պակ­ցու­թյամբ պաշ­տո­նա­կան հա­վաս­տում­նե­րը, տե­ղե­կատ­վու­թյու­նը կեղծ են, կամ այդ հս­կո­ղու­թյու­նը պատ­շաճ չի ի­րա­կա­նաց­վել, կամ էլ, ինչն ա­վե­լի հա­վա­նա­կան ենք հա­մա­րում, տվյալ հս­կո­ղու­թյունն ա­մենևին բա­վա­րար չէ COVID-19-ով վա­րա­կա­կիր­նե­րին հայտ­նա­բե­րե­լու հա­մար, քա­նի որ Ի­րա­նից, Ի­տա­լիա­յից և ռիս­կա­յին այլ եր­կր­նե­րից Հա­յաս­տան ե­կած հնա­րա­վոր վա­րա­կա­կի­րը զնն­ման պա­հին կա­րող է ջեր­մու­թյուն կամ հի­վան­դու­թյան որևէ այլ ախ­տան­շան չու­նե­նալ, նրա մոտ հի­վան­դու­թյու­նը կա­րող է լի­նել գաղտ­նի շր­ջա­նում: Սա նշա­նա­կում է, որ տվյալ ան­ձի մոտ հի­վան­դու­թյան ախ­տան­շան­նե­րը, ինչ­պես վե­րոն­շյալ դեպ­քի պա­րա­գա­յում, ի հայտ կգան զն­նու­մից, տուն կամ մեկ այլ վայր գնա­լուց հե­տո միայն, նա և հա­մա­պա­տաս­խան բուժ­հաս­տա­տու­թյունն ու­շա­ցու­մով կի­մա­նան նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված լի­նե­լու մա­սին, իսկ թե մինչև այդ վի­րու­սա­կի­րը քա­նի՞ մար­դու կհասց­նի վա­րա­կել, թող­նում ենք ըն­թեր­ցո­ղի երևա­կա­յու­թյա­նը:
Ինչ վե­րա­բեր­վում է նրան, որ պա­ցիեն­տի կնոջ թես­տի պա­տաս­խա­նը բա­ցա­սա­կան է, այ­սինքն՝ նրա մոտ վի­րուս չի հայտ­նա­բեր­վել, ա­պա ե­թե նա ոչ թե ռու­սա­կան, այլ չի­նա­կան թես­տով է հե­տա­զոտ­վել, ո­րոնք դեպ­քե­րի մոտ կե­սի պա­րա­գա­յում կա­րող են վա­րակ­վա­ծու­թյան հան­գա­ման­քը չհայտ­նա­բե­րել (տես`«Ки­тайские уче­ные усомнились в надежности тестов на коро­навирус» հրա­պա­րա­կու­մը), ա­պա հան­գս­տա­նա­լու հա­մար դեռ շուտ է:
«Մե­կու­սաց­վել է 32 քա­ղա­քա­ցի,- Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սի հայտ­նա­բեր­ման ա­ռա­ջին դեպ­քի առն­չու­թյամբ մար­տի 1-ին հրա­վիր­ված մա­մու­լի ա­սու­լի­սի ըն­թաց­քում ա­սել է ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը:- Նրանք մե­կու­սաց­վել են Ծաղ­կա­ձո­րի «Գոլ­դեն փե­լիս» հյու­րա­նո­ցում»:
«Այս պա­հի դրու­թյամբ սպա­սում ենք 9 թես­տե­րի պա­տաս­խան­նե­րի, և պա­տաս­խան­նե­րը լի­նե­լուն պես հան­րու­թյա­նը կտե­ղե­կաց­նենք»,- ա­սել է նա:
Նոր կո­րո­նա­վի­րու­սի առն­չու­թյամբ ծա­նոթ լի­նե­լով հա­յաս­տա­նյան և հա­մաշ­խար­հա­յին մե­ծա­ծա­վալ տե­ղե­կատ­վու­թյան, այդ տե­ղե­կատ­վու­թյան վեր­լու­ծու­թյու­նից հե­տո այն տպա­վո­րու­թյունն ու­նեմ, որ Հա­յաս­տա­նում հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­նյա­նե­րը հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով, ա­նար­ժա­նիո­րեն հայ­տն­վե­լով այդ պաշ­տոն­նե­րում, ան­մեղ­սու­նա­կու­թյան աս­տի­ճա­նի չեն գի­տակ­ցում ի­րա­վի­ճա­կը, ի­րենց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի, գոր­ծո­ղու­թյուն­նե­րի և ան­գոր­ծու­թյան հետևանք­նե­րը: Չեմ ու­զում մտա­ծել, որ գի­տակ­ցել ու գի­տակ­ցում են, գի­տակ­ցա­բար են այդ­պես վար­վել ու վար­վում, ո­րով­հետև այդ դեպ­քում նրանց կհա­մա­պա­տաս­խա­նի մեկ այլ բնու­թագ­րում` օ­տար թշ­նա­մու կամ­քը կա­տա­րող պե­տա­կան դա­վա­ճան­ներ, ո­րոնց հետ պետք է վար­վել հա­մա­պա­տաս­խա­նա­բար:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 6418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ