Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»
03.04.2020 | 01:27
ՈՒ­սում­նա­ռու­թյան տա­րի­նե­րին Կո­մի­տա­սը բնակ­վում էր Բեռ­լի­նի Կրոյց­բերգ շր­ջա­նի Կոխ­շտ­րա­սե փո­ղո­ցի 5-հար­կա­նի տնե­րից մե­կում:
Մա­նուկ Ա­բե­ղյա­նը 1896-ին այ­ցե­լել է իր ճե­մա­րա­նա­կան դա­սըն­կե­րո­ջը և, ցա­վոք, չն­շե­լով ստույգ հաս­ցեն, թո­ղել է սե­նյա­կի նկա­րագ­րու­թյու­նը: Այն գտն­վում էր ա­մե­նա­վե­րին հար­կում: Զույգ պա­տու­հան­նե­րը բաց­վում էին ոչ թե փո­ղո­ցի կամ բա­կի, այլ հարևան շեն­քի քիչ ցած ըն­կած տա­նի­քի վրա: Սե­նյա­կը բա­վա­կա­նին ըն­դար­ձակ էր, լավ կա­հա­վոր­ված և Կո­մի­տա­սին դուր էր գա­լիս, ո­րով­հետև ա­ռանձ­նաց­ված էր, կա­րող էր եր­գել ու նվա­գել ա­ռանց որևէ մե­կի խան­գա­րե­լու, և չէին կա­րող խան­գա­րել ի­րեն:
Պրո­ֆե­սոր Շմիդ­տը Կո­մի­տա­սին հետևում է, նրա հետևից մտ­նում այդ տուն ու տան­տի­րու­հուն խնդ­րում, ա­ռանց իր ու­սա­նո­ղին տե­ղյակ պա­հե­լու, հնա­րա­վո­րու­թյուն տալ պար­զե­լու, թե նա դա­սե­րից հե­տո ին­չով է զբաղ­վում:
Բարձ­րա­նում են չոր­րորդ հարկ: Ֆրաու տան­տի­րու­հին մի սե­նյակ է ա­ռաջ­նոր­դում պրո­ֆե­սո­րին և ա­սում, որ ճիշտ վերևում ապ­րում է նրա ու­սա­նո­ղը:
Շմիդ­տը մնում է մե­նակ: Անց­նում է 2-3 ժամ, ո­րի ըն­թաց­քում վերևից շա­րու­նա­կա­բար լս­վում է Կո­մի­տա­սի եր­գե­ցո­ղու­թյու­նը և սրին­գի նվա­գը: Երբ դառ­նում է գի­շեր­վա 10-ը, պրո­ֆե­սո­րը մի հարկ բարձ­րա­նում է ու թա­կում Կո­մի­տա­սի դու­ռը:
Բաց­վե­լուն պես Շմիդ­տը զայ­րա­ցած ա­սում է.
-Ա­յո, ա­յո, ես եմ, մի զար­մա­ցեք: Լսեք, այս ի՞նչ եք ա­նում: Ես դա­սից հե­տո Ձեր ետևից եմ ե­կել և ար­դեն 3 ժամ մի հարկ ներքևում նս­տած լսել եմ Ձեզ: Դուք ա­նընդ­հատ նվա­գում ու եր­գում էիք և այդ ըն­թաց­քում ո­չինչ չեք կե­րել: ՈՒ­րեմն այս­պես, դուք այլևս ինձ ո­չինչ չեք վճա­րի և պի­տի խոս­տա­նաք, որ մեր ա­մեն պա­րապ­մուն­քից հե­տո կճա­շեք իմ տա­նը: Ոչ մի ա­ռար­կու­թյուն չեմ ըն­դու­նում:
Այդ­պես էլ ե­ղավ: Ա­վե­լին, ա­մեն շա­բաթ ճա­շից հե­տո, պրո­ֆե­սո­րը սկ­սեց Կո­մի­տա­սին տա­նել Բեռ­լի­նի օ­պե­րա:
1913 թ. Կո­մի­տա­սը հեր­թա­կան ան­գամ կարճ ժա­մա­նա­կով այ­ցե­լեց Բեռ­լին և բնա­կու­թյուն հաս­տա­տեց Շառ­լո­տեն­բուրգ շր­ջա­նի Կանտ­շտ­րա­սե փո­ղո­ցի թիվ 40 հաս­ցեում գտն­վող երկ­հար­կա­նի մի տա­նը: Նրան այս­տեղ այ­ցե­լեց ար­վես­տա­գետ, «Գե­ղա­րուեստ» հան­դե­սի խմ­բա­գիր, Ա­շուղ Ջի­վա­նու որ­դի Գա­րե­գին Լևո­նյա­նը: Իր վա­ղե­մի բա­րե­կա­մին տես­նե­լով, Կո­մի­տասն ան­չափ ու­րա­խա­ցավ. «Ա՜, դու՞ ես, այ զուռ­նա­չի…»:
Գեր­մա­նիա­յում ստա­ցած դա­սա­կան կր­թու­թյու­նը Կո­մի­տա­սին զար­մա­նա­լիո­րեն հան­գեց­րեց սե­փա­կան ժո­ղովր­դի ե­րաժշ­տար­վես­տի գնա­հատ­մա­նը. «Այս ժո­ղո­վուր­դը երգ ու­նի: Եվ այդ եր­գին ոյ­ժը բո­լոր մեծ ազ­գե­րու ու­նե­ցա­ծէն նոյ­նիսկ գե­րա­զանց է, ո­րով­հետև կը բղ­խի ուղ­ղա­կի ժո­ղո­վուր­դի սր­տէն ու դա­րե­րու ե­րակ­նե­րէն:
Մենք շա­տոնց մտ­քի ու սր­տի զէնքն էինք բռ­նե­լու և ոչ թէ փայ­տի ու մե­տա­ղի, ո­րոնք հզօ­րա­գոյն հա­րուա­ծով մէ­կէն ջախ­ջա­խուե­ցան, բայց մեր մտ­քի ու սր­տի զէնքն այն­քան թա­փան­ցիկ, այն­քան կեն­սու­նակ է, որ օ­տար մտ­քերն ու սր­տե­րը ու­զեն-չու­զեն պի­տի ըն­դու­նեն: Ա­հա՛ այս է կեն­դա­նի զէն­քը, ո­րի զի­նուորն եմ և՛ ես, և՛ դու, և՛ բո­լոր նո­քայ, ո­րոնք ի­րենց ցե­ղի ազ­նիւ միտքն ու սիրտն են հրա­պա­րակ հա­նում և այ­նու շար­ժում սառն քա­ղա­քա­գէ­տի պաղ սիր­տը՝ մի փոքր էլ մեր կեն­սու­նակ ու մարդ­կու­թեան պի­տա­նի ժո­ղովր­դին ու ազ­գին նա­յե­լու, խնա­յե­լու և նրա մա­սին մտա­ծե­լու»:
1899 թ. հու­նի­սին Կո­մի­տա­սը վե­րա­դար­ձավ էջ­միա­ծին և ա­ռա­ջին բա­նը, որ ա­րեց, Շմիդ­տին ու­ղար­կեց իր չվ­ճա­րած գու­մա­րը…
Նա նշա­նակ­վեց ճե­մա­րա­նի ե­րաժշ­տու­թյան ու­սուց­չա­պետ՝ դպ­րաց դա­սի ղե­կա­վար: ՈՒ սկ­սեց ա­ներևա­կա­յե­լի բեղմ­նա­վոր, ար­դյու­նա­վետ, ե­ռան­դով առ­լե­ցուն գոր­ծու­նեու­թյուն:
Հա­վա­քեց ժո­ղովր­դա­կան եր­գե­րը (նա դա ան­վա­նում էր «ծաղ­կա­քաղ ա­նել»), դրանց տար­բե­րակ­նե­րով լսեց, ընտ­րեց, ջոկջ­կեց, նո­տագ­րեց (դա էլ ան­վա­նում էր՝ «ա­կանջս լսում է, ձեռքս՝ գրում»), բա­ռե­րը գրեց, ե­րաժշ­տա­գի­տա­կան տես­քի բե­րեց, հրա­տա­րա­կեց: Ա­պա ին­քը եր­գեց, իր կազ­մած երգ­չախմ­բե­րով կա­տա­րեց:
ԵԼՔ ԷՋ­ՄԻԱԾ­ՆԻՑ
Էջ­միած­նից հե­ռա­նա­լու պատ­ճառ­նե­րի, Մայր Ա­թո­ռի հոգևոր պե­տե­րի հետ տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի մա­սին շատ է գր­վել ու խոս­վել:
Ա­յո, Մկր­տիչ Խրի­մյան կա­թո­ղի­կո­սից հե­տո Սբ Էջ­միած­նում ձևա­վոր­վեց չորս հո­գուց բաղ­կա­ցած խմ­բակ, որն սկ­սեց հա­լա­ծել, այս­պես կոչ­ված, օր­մա­նյա­նա­կան­նե­րին, այդ թվում և ե­րի­տա­սարդ վար­դա­պետ­նե­րին, ո­րոնց շար­քում էր նաև Կո­մի­տա­սը:
Ա­յո, կա­թո­ղի­կո­սա­կան տե­ղա­պա­հը կր­ճա­տեց նրա ամ­սա­կան ռո­ճի­կը:
Ա­յո, օր­մա­նյա­նա­կան­նե­րը հույ­սեր էին կա­պել նոր կա­թո­ղի­կոս Մատթևոս Իզ­միր­լյա­նի հետ, սա­կայն դրանք ի դերև ե­լան, և հա­լա­ծան­քը շա­րու­նակ­վեց:
Ա­յո, 1909 թ. հու­լի­սի 14-ի նա­մա­կում գրեց. «Լավ է այս­քա­նով գո­ցեմ գիրս. սիրտս լեց­ված է. ե­թե չա­մա­չեմ լաց լի­նե­լու՝ ցա­վերս շա­տա­ցել են: Տես աչ­քովդ, թե ինչ­պես մար­դիկ ա­վե­րում, կոր­ծա­նում են պա­տիվ, ա­նուն, ե­կե­ղե­ցի, սր­բու­թյուն, ազ­գայ­նու­թյուն և ինչ­պես գոր­ծիք են դառ­նում չա­րի ձեռ­քին և ա­պա մի՛ լց­վիր, մի՛ լար, մի՛ ող­բա Խո­րե­նա­ցու պես, իր իսկ ող­բով. այժմ նույն պատ­կերն է մեր շուր­ջը և նո­րա ուր­վա­կանն է ող­բում մեր ան­բու­ժե­լի ցա­վե­րը»:
Ա­յո, 1909 թ. սեպ­տեմ­բե­րի 5-ին Կո­մի­տա­սը Իզ­միր­լյան կա­թո­ղի­կո­սին գրեց. «Վե­հա­փառ Տէր: Քսան տա­րի է Մայր Ա­թոռ Ս. Էջ­միած­նի միա­բան եմ: Մտել եմ այս հաս­տա­տու­թեա­նը ծա­ռա­յե­լու նպա­տա­կով: Քսան տա­րուան ըն­թաց­քում շր­ջա­պատն ինձ թոյլ չի տուել այն ա­նե­լու, ինչ կա­րող էի, ո­րով­հետև տե­սայ միայն ո­րո­գայթ և ո՛չ ար­դա­րու­թիւն: Նյար­դերս թու­լա­ցել են, այլևս տո­կա­լու ճար ու հնար չու­նեմ: Ո­րո­նում եմ հան­գիստ, չեմ գտ­նում: Ծա­րա­վի եմ ազ­նիվ աշ­խա­տան­քի, խան­գար­վում եմ, փա­փա­գում եմ հե­ռու մնալ, խցել ա­կանջ­ներս՝ չլ­սե­լու հա­մար, գո­ցել աչ­քերս՝ չտես­նե­լու հա­մար, կա­պել ոտ­քերս՝ չգայ­թակ­ղուե­լու հա­մար, սան­ձել զգա­ցում­ներս՝ չվր­դո­վուե­լու հա­մար, բայց զի մարդ եմ՝ չեմ կա­րո­ղա­նում: Խիղճս մեռ­նում է, ե­ռանդս պա­ղում է, կյանքս մաշ­վում է, և միայն վա­րան­մունքն է բուն դնում հո­գուս ու սր­տիս խոր­քում:
Ե­թե հա­ճոյ է Վե­հիդ ինձ չկորց­նել, այլ գտ­նել, ար­տա­սուե­լով ա­ղեր­սում եմ՝ ար­ձա­կե­ցէք ինձ Ս. Էջ­միած­նայ Միա­բա­նու­թեան ՈՒխ­տից և նշա­նա­կե­ցէք Սևա­նայ Մե­նաս­տա­նի մե­նա­կեաց: Քսան տա­րին կորց­րի, գո­նե մնա­ցած տա­րի­ներս շա­հեց­նեմ և ան­դոր­րու­թեամբ գրի առ­նեմ ու­սում­նա­սի­րու­թիւն­նե­րիս պտուղ­նե­րը՝ իբր ա­ռա­ւել կարևոր ծա­ռա­յու­թիւն հայ տա­ռա­պեալ Սուրբ ե­կե­ղեց­ւոյ և գի­տու­թեան»:
Կո­մի­տա­սի հա­մար ստեղծ­վեց հո­գե­բա­նա­կան հեղ­ձուկ վի­ճակ: Մի կող­մից՝ հոգևո­րա­կա­նի կոչ­մա­նը հա­վա­տար­մու­թյու­նը, մինչև ուղն ու ծու­ծը կրո­նա­վոր լի­նե­լը, մյուս կող­մից՝ Ա­ռա­քե­լու­թյու­նը, ո­րի հա­մար կոչ­ված էր ի վե­րուստ:
Կո­մի­տասն ստիպ­ված ե­ղավ բա­րո­յա­կան ահ­ռե­լի ջան­քե­րի շնոր­հիվ մեկ­տե­ղել հոգևո­րա­կա­նին և աշ­խար­հիկ մար­դու գոր­ծը՝ ա­ռաջ­նու­թյու­նը մշ­տա­պես վե­րա­պա­հե­լով ա­ռա­ջի­նին: Նա հոգևո­րա­կա­նի և աշ­խար­հա­կա­նի բա­ցա­ռիկ հա­մադ­րում էր, նրա ար­վես­տը, ստեղ­ծա­գոր­ծու­թյունն էր այդ­պի­սին, զուր չէ, որ ա­սաց. «Ե­կե­ղե­ցա­կան ե­րաժշ­տու­թիւ­նը ընդ­հան­րա­նա­լով ա­ռաջ կը բե­րէ ժո­ղովր­դին մէջ մա­քուր ջեր­մե­ռան­դու­թիւն և սերտ հա­մախմ­բու­թիւն ե­կե­ղե­ցիին շուր­ջը:
Ազ­գա­յին ե­րաժշ­տու­թիւ­նը ե­կե­ղե­ցիէն դուրս կը տա­րա­ծէ հայ­րե­նի շունչ և միա­միտ ու պար­զուկ զգա­ցում­ներ՝ դաս­տիա­րա­կուող սե­րուն­դին մէջ»: Այս­պի­սով, նրա Գործն էր աշ­խար­հիկ, Գործ, ո­րը կա­տա­րում էր հոգևո­րա­կա­նը, ճիշտ այն­պես, ինչ­պես դա­րեր շա­րու­նակ վան­քե­րում ու ե­կե­ղե­ցի­նե­րում հոգևոր այ­րերն էին ա­րել:
Սա­կայն կար ևս մեկ՝ ընդ­հան­րա­կան, հա­մա­կար­գա­յին կողմ:
Հան­ճա­րը ծն­վում է դա­րը մեկ, նա ու­նե­նում է հո­գու ու մտ­քի միան­գա­մայն այլ կա­ռուց­վածք, հան­րա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի այլ ըն­կա­լում, վար­քա­կա­նո­նա­յին այլ դրսևո­րում­ներ, ո­րոնք հա­սա­րա­կու­թյունն ի վի­ճա­կի չէ ըմ­բռ­նե­լու:
Մարդ­կու­թյան պատ­մու­թյան մեջ ո՞ր հան­ճա­րին չի հա­լա­ծել ամ­բո­խը, չի նա­խան­ձել շր­ջա­պա­տը, չի ձաղ­կել հա­սա­րա­կու­թյու­նը: Ա­կա­մա մտա­բե­րում եմ Կո­մի­տա­սի մտե­րիմ­նե­րից Ե­ղի­շե Թադևո­սյա­նի 1909 թ. «Հան­ճա­րը և ամ­բո­խը» կտա­վը: Ար­դյոք պատ­կեր­ված չէ՞ հենց Կո­մի­տասն ին­քը, հենց հա­լա­ծա­կան վար­դա­պե­տը:
Նա հրա­վեր ստա­ցավ Կոս­տանդ­նու­պոլ­սից ու հե­ռա­ցավ Էջ­միած­նից:
1909 թ. աշ­նա­նը Կ. Պոլ­սից նա­մակ ստա­ցավ իր ճե­մա­րա­նա­կան ըն­կեր Կա­րա­պետ Պար­տիզ­պա­նյա­նից, որն ապ­րուստ էր վաս­տա­կում կոշ­կա­կա­րու­թյամբ, միա­ժա­մա­նակ եր­գում Ղա­լա­թիա­յի Սբ Գրի­գոր Լու­սա­վո­րիչ ե­կե­ղե­ցու դպ­րաց դա­սում ու երգ­չախմ­բում: Նա­մա­կով նա Կո­մի­տա­սին կոչ ա­րեց գալ ու ստանձ­նել դպ­րաց դա­սի ու երգ­չախմ­բի թա­փուր մնա­ցած ղե­կա­վա­րի պաշ­տո­նը: Թե­պետ վար­դա­պե­տը հրա­վեր ու­ներ նաև Թիֆ­լի­սից, բայց նա­խընտ­րեց Պո­լի­սը, և այդ ընտ­րու­թյու­նը պա­տա­հա­կան չէր:
ՈՒ­ներ մի բաղ­ձա­լի նպա­տակ՝ հիմ­նել կոն­սեր­վա­տո­րիա, ուր կպատ­րաստ­վեին հայ եր­գի նո­րա­նոր նվի­րյալ­ներ: Որ­տե՞ղ և ինչ­պե՞ս կա­րող էր ի­րա­կա­նաց­նել իր ե­րա­զան­քը: Այն­տեղ, ուր կենտ­րո­նա­ցած էր հա­յոց տն­տե­սա­կան նե­րու­ժը, ազ­գա­յին կա­պի­տա­լը, այն է՝ կամ արևե­լա­հա­յոց Թիֆ­լի­սը, կամ արևմտա­հա­յոց Պո­լի­սը: Ընտ­րեց վեր­ջի­նը մի քա­նի պատ­ճառ­նե­րով:
Թուր­քիա­յում քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյուն էր փոխ­վել՝ 1908 թ. հու­լի­սի 23-ին ըն­դուն­վել էր Սահ­մա­նադ­րու­թյու­նը: Թե­պետ Պո­լիս մուտք էր գոր­ծել Իթ­թի­հադ վե թե­րաք­քի (Միու­թյուն և ա­ռա­ջա­դի­մու­թյուն) կու­սակ­ցու­թյու­նը, բայց հա­յերն ու թուր­քե­րը մի­մյանց «ջան-ջան» էին ա­սում, հա­մա­տեղ հա­մե­րաշ­խա­կան եր­թեր անց­կաց­նում: 1909-ին ան­կաշ­կան­դո­րեն թևա­ծում էին հա­յոց ազ­գա­յին խրոխ­տեր­գե­րը: Ա­զատ տե­ղա­շարժ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն էր ըն­ձեռ­վել թե երկ­րի ներ­սում, թե ար­տա­սահ­մա­նի հետ:
Կո­մի­տա­սին թվաց, թե առ­կա էին բո­լոր նա­խադ­րյալ­նե­րը իր նպա­տա­կի ի­րա­կա­նաց­ման հա­մար, և նրան հետ չպա­հեց ան­գամ 1909 թ. մար­տի 31-ին սկս­ված Ա­դա­նա­յի կո­տո­րա­ծը, ո­րը խլել էր 30000 ազ­գակ­ցի կյանք:
ԿԱՐ­ՄԻՐ ԿՈ­ՇԻԿ­ՆԵ­ՐԻ
ՈՒ ԵՐ­ԳԻ ՀԵ­ՏԵ­ՎԻՑ
Կ. Պո­լիս ե­կավ 1910 թ. գար­նա­նը, ե­կավ ա­նաղ­մուկ, ա­ռանց այ­ցե­լու­թյուն­ներ տա­լու և իր ներ­կա­յու­թյու­նը հայտ­նե­լու, ինչ­պես ըն­դուն­ված էր: Ստանձ­նեց աշ­խա­տան­քը և ան­մի­ջա­պես մեկ­նեց ծնն­դա­վայր:
Կու­տի­նա­ցի Առ­նա­կը՝ Համ­բար­ձում Զոր­թյա­նը, 1937-ին, շա­րադ­րե­լով Կու­տի­նա­յի պատ­մու­թյունն ու ներ­կա­յաց­նե­լով նշա­նա­վոր ան­ձանց, գրեց. «Կու­տի­նա­յի հա­յու­թեան փա­ռապ­սա­կը կը կազ­մէ, սա­կայն, այն չա­րաճ­ճի տղան, զոր կու­տի­նա­ցին ար­հա­մար­հած և մէկ կողմ նե­տած էր, ա՛ն, ո­րուն կեան­քը ման­կու­թե­նէն մինչև յա­ւի­տե­նու­թեան անց­նի­լը հո­գե­կան գա­լա­րում մը ե­ղաւ, ա՛ն, որ մեր անն­ման հայ­րե­նի­քին ա­մե­հի լեռ­նե­րուն հող­մե­րէն, հո­վիտ­նե­րու վրայ ա­րա­ծող ու­լե­րէն ու գառ­նե­րէն, դաշ­տե­րը հեր­կող գոմ­շուկ­նե­րէն, ձո­րե­րու մէջ գլգ­լա­ցող ա­ռու­նե­րէն և իր սի­րե­կա­նին ետևէն հա­ռա­չող շի­նա­կա­նէն հուն­չեր խլեց և աս­տուա­ծա­յին դաշ­նա­կու­թիւն­ներ յօ­րի­նեց հիաց­նե­լով ու փղձ­կեց­նե­լով ռա­միկն ու ա­րուես­տա­սէ­րը, հայն ու օ­տա­րը: Հա՞րկ է որ ա­նու­նը տամ, երբ զայն չգիտ­ցող չկայ՝ Կո­մի­տաս Վար­դա­պե­տը»:
Կու­տի­նա­ցի Կո­մի­տա­սը մի ան­գամ ա­սել էր. «Ծնող­քէս ժա­ռան­գե­ցի զոյգ մը կար­միր կօ­շիկ և երգ մը: Կօ­շիկ­նե­րը հօր­մէս էին, եր­գը մօր­մէս էր. ան յօ­րի­նեց ե­րաժշ­տու­թիւ­նը և շի­նեց բա­ռե­րը»: Ան­շուշտ, աս­վածն ամ­բող­ջու­թյամբ այ­լա­բա­նու­թյուն էր, պատ­կե­րա­վոր խոսք:
1881-ից հե­տո, երբ տա­րել էին Էջ­միա­ծին, դա նրա երկ­րորդ այցն էր ծնն­դա­վայր: Ա­ռա­ջին ան­գամ ե­կել էր 1892-ին, երբ ըն­դա­մե­նը Սո­ղո­մոն սար­կա­վագ էր, իսկ հի­մա՝ փառ­քի ու հաղ­թա­նա­կի դափ­նի կրող Կո­մի­տաս վար­դա­պետ: Այս ան­գամ ե­կել էր իր ան­ցյա­լի, հու­շե­րի ու հի­շա­տակ­նե­րի ետևից, հայ­րե­նի հող ու ջրի ետևից, Գևորգ հոր շի­նած կար­միր կո­շիկ­նե­րի ու 17-ա­մյա հա­սա­կում վախ­ճան­ված Թա­գու­հի մոր կա­թով փո­խանց­ված եր­գի ետևից:
Նախ այ­ցե­լեց կույր հո­րա­քույր Զմ­րուխ­տին, ո­րը պա­հել էր որ­բին, ա­պա հո­րեղ­բո­րոր­դի­նե­րին և մյուս ազ­գա­կան­նե­րին: Դրա­նից հե­տո ոտք դրեց փայ­տա­շեն ու կի­սա­վեր հայ­րա­կան տուն: Ար­ցունքն աչ­քե­րին շո­շա­փեց պա­տե­րը, լու­սա­մուտ­նե­րը, ա­պա ձեռքն ա­ռավ այն ժան­գոտ մե­խը, ո­րից կախ­ված էր ե­ղել մոր լու­սան­կարն ու հե­կե­կաց… Ա­պա գնաց Վա­րի թա­ղի Սբ Էջ­միա­ծին ա­նու­նը կրող վար­ժա­րան, ուր մի քա­նի տա­րի ա­շա­կերտ էր ե­ղել, և նս­տեց իր խար­խուլ ու սևա­ցած նս­տա­րա­նին:
Բայց հա­մա­քա­ղա­քա­ցի­նե­րին ա­պա­ցու­ցե­լու բան ու­ներ. ո­րո­շել էր Թուր­քիա­յում ա­ռա­ջին հա­մեր­գը տալ ծնն­դա­վայ­րում: Հա­վա­քեց շուրջ 100 թր­քա­խոս հայ ե­րե­խա­նե­րի, սո­վո­րեց­րեց իր մշա­կում­նե­րը և նրանց հետ փոր­ձեր անց­կաց­րեց Վե­րի թա­ղի Սբ Թո­րոս ե­կե­ղե­ցու ըն­դար­ձակ գավ­թում: Երբ ա­մեն ինչ պատ­րաստ էր, մի կի­րա­կի ե­րե­կո հա­մերգ տվեց տղա­մարդ­կանց, իսկ հա­ջորդ եր­կու­շաբ­թի՝ կա­նանց հա­մար: Այդ հա­մեր­գի ա­կա­նա­տես­նե­րից մե­կը հե­տա­գա­յում գրեց. «Թո­վիչ, խե­լա­հեղ բան մըն էր ան ու ան­սո­վոր երևույթ մը գա­վա­ռի խա­ղաղ ու միօ­րի­նակ կյան­քին մեջ: Կար­ծեք հրեշ­տակ­նե­րու մե­լա­նույշ մե­ղե­դի­ներ կհո­սեին ա­ղո­թա­վայ­րի ա­ռի­քին վրա տա­րած­վող աստ­ղա­զարդ եր­կին­քեն: Ժո­ղո­վուր­դը չու­զե­լով բաժն­վե­ցավ, երբ հա­մեր­գը վեր­ջա­ցավ:
Հա­մակ­րե­լի անձ­նա­վո­րու­թյուն մըն էր՝ կեն­սու­րախ, հա­մակ զգա­ցում ու հա­մակ մե­ղե­դի: Սեր ու­ներ ա­մեն բա­նի, որ գե­ղե­ցիկ էր ու ազ­նիվ՝ ազ­գա­կան­նե­րուն, հայ­րե­նա­կից­նե­րուն, ազ­գին, մարդ­կու­թյան ու մտ­քի և հո­գիի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րուն հան­դեպ: ՈՒ­շագ­րավ էին իր խրոխտ հա­սակն ու կի­սա­քարձ մո­րու­քը (քարձ=ցան­ցառ- խմբ.): Կեց­ված­քով պարզ, բայց վսեմ էր: Իր մտա­վոր զար­դա­րան­քից այն­քան պսպ­ղուն էր, որ պետք չու­ներ տա­րա­զի պեր­ճան­քին: Ան Կու­տի­նա­յի մե­ծա­գույն տուրքն էր հա­յու­թյան և հա­յու­թյան ալ պար­ծան­քը»:
Հա­մեր­գից գո­յա­ցավ մոտ 120 թուր­քա­կան ոս­կի՝ Կու­տի­նա­յի նման գա­վա­ռա­յին քա­ղա­քի հա­մար ա­ներևա­կա­յե­լի գու­մար, ո­րը նվի­րեց ե­կե­ղե­ցու վար­չու­թյա­նը՝ պատ­վի­րե­լով դպ­րո­ցի հա­մար հար­մար շենք գնել, ո­րը կու­նե­նար դահ­լիճ, ըն­թեր­ցա­րան, ու խոս­տա­ցավ հարկ ե­ղած դեպ­քում պա­կա­սող գու­մա­րը Պոլ­սից ու­ղար­կել:
Շեն­քը գնե­ցին, բայց Կո­մի­տա­սի մտահ­ղաց­մա­նը վի­ճակ­ված չէր ի­րա­կա­նա­նալ…
Եր­րորդ ու վեր­ջին ան­գամ նա Կու­տի­նա այ­ցե­լեց 1912-ին՝ մտե­րիմ ըն­կեր Փա­նոս Թեր­լե­մե­զյա­նի հետ: Գնա­ցին քա­ղա­քի մեր­ձա­կա Հաս­տաս կոչ­վող վայ­րը, որ­տեղ տաք ջրե­րից՝ ջեր­մուկ­նե­րից, գո­յա­ցել էր ա­վա­զան: Մյուս կու­տի­նա­ցի­նե­րի նման ի­րենք էլ վրան խփե­ցին ու հան­գիստ անց­կաց­րին: Փ. Թեր­լե­մե­զյանն ու­նի մի գու­նեղ ու խոր­հր­դան­շա­կան կտավ, որ­տեղ պատ­կեր­ված են Կու­տի­նա­յի ե­րեք խոր­հր­դա­նիշ­նե­րը՝ գոր­գը, հախ­ճա­պա­կե կուժն ու բա­ժա­կը և Կո­մի­տա­սի կար­միր, շքեղ կո­շիկ­նե­րը: Բայց կտա­վում կա ևս մեկ խոր­հր­դա­նիշ՝ Կո­մի­տասն ին­քը: Ժա­մա­նա­կի մեջ նյու­թը, ա­ռար­կա­ներն ա­նէա­ցան, իսկ Կո­մի­տա­սը մնաց…
1910 թ. սեպ­տեմ­բե­րին՝ ե­րեք ա­միս անց, նա թո­ղեց Կու­տի­նան ու վե­րա­դար­ձավ Կ. Պո­լիս: Նետ­վեց մի հոր­ձա­նուտ, որ­տեղ ի­րեն չէին ճա­նա­չում և որն իր հա­մար էր խորթ: Որ­տեղ ի­րեն սպա­սում էին փառք ու փշեր: Նա պետք է նվա­ճեր Պո­լի­սը, որ­պես­զի կա­րո­ղա­նար կոն­սեր­վա­տո­րիա հիմ­նել:
Կու­տի­նան Կ. Պոլ­սի և Զմյուռ­նիա­յի հետ եր­րորդ բնա­կա­վայրն էր, որ զերծ մնաց ջար­դից ու տե­ղա­հա­նու­թյու­նից: Բայց տվեց մեկ նա­հա­տակ՝ Կո­մի­տա­սին, ո­րը, ա­սես, ի­րե­նով փր­կեց ծնն­դա­վայ­րի հա­յու­թյա­նը:
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ
Դիտվել է՝ 7171

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ