Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այս ճգ­նա­ժա­մի հան­գու­ցա­լու­ծու­մը կա­րող են լի­նել ար­տա­հերթ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թ­յուն­նե­րը»

«Այս ճգ­նա­ժա­մի հան­գու­ցա­լու­ծու­մը կա­րող են լի­նել  ար­տա­հերթ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թ­յուն­նե­րը»
12.06.2020 | 02:16

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է «Ժա­ռան­գու­թյուն» կու­սակ­ցու­թյան վար­չու­թյան նա­խա­գահ ՆԱ­ՐԻ­ՆԵ ԴԻԼ­ԲԱ­ՐՅԱ­ՆԸ։

-Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սում է, որ կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված, այժմ դժոխ­քի մի­ջով ենք անց­նում: Կա­րո՞ղ էինք շր­ջան­ցել դժոխ­քը:
-Ա­սում են՝ դե­պի դժոխք տա­նող ճա­նա­պար­հը սա­լարկ­ված է բա­րի մտադ­րու­թյուն­նե­րով: Իսկ հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի մար­տա­վա­րու­թյան ձա­խո­ղում­նե­րը պայ­մա­նա­վոր­ված են ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վար­ման հմ­տու­թյուն­նե­րի ան­տես­մամբ, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան ինք­նա­բավ կեց­ված­քով, մաս­նա­գի­տա­կան կար­ծիք­նե­րին և մո­տե­ցում­նե­րին ցու­ցա­բեր­վող խտ­րա­կան վե­րա­բեր­մուն­քով և սկզբ­նա­կան շր­ջա­նի ան­հո­գու­թյամբ: Հա­կա­սա­կան գնա­հա­տա­կան­նե­րը ծնում են հա­կա­սա­կան քայ­լեր, ո­րոնց սր­բագ­րու­մը հա­վե­լյալ ժա­մա­նակ և մեծ ջան­քեր է պա­հան­ջում: Այս ա­մե­նի հետևան­քով վեր­ջերս պա­րետն ընդ­հան­րա­պես հան­դես չի գա­լիս, և հրա­պա­րա­կա­յին տի­րույ­թում միայն վար­չա­պետն է, որն ան­բա­ցատ­րե­լիո­րեն դեռ հա­մոզ­ված է, որ ին­քը միայ­նակ կա­րող է լու­ծել բո­լոր հնա­րա­վոր հար­ցե­րը՝ հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին, ա­ռող­ջա­պա­հա­կան, բժշ­կա­գի­տա­կան, տե­ղե­կատ­վա­կան, անվ­տան­գա­յին, սո­ցիալ-տն­տե­սա­կան, հո­գե­բա­նա­կան և այլն:
-Խոր­հր­դա­րա­նա­կան ու ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը խո­սում է կա­ռա­վա­րա­կան կա­բի­նե­տը 100 տո­կո­սով փո­խե­լու մա­սին: Ընդ­դի­մու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հիմ­նա­կան դժ­գո­հու­թյան հիմ­նա­կան պատ­ճա­ռը հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րում կա­ռա­վա­րու­թյան ձա­խո­ղած աշ­խա­տանքն է: Ո՞րն է «Ժա­ռան­գու­թյուն» կու­սակ­ցու­թյուն դիր­քո­րո­շումն այս առն­չու­թյամբ:
-«Ժա­ռան­գու­թյու­նը» հա­մա­վա­րա­կի դեմ մղ­վող պայ­քա­րի ցածր ՕԳԳ-ն ուղ­ղա­կիո­րեն պայ­մա­նա­վո­րում է կա­ռա­վա­րու­թյան ընդ­հա­նուր գոր­ծու­նեու­թյան սկզ­բունք­նե­րով, բա­ցա­ռի­կու­թյան բար­դույ­թով, ցան­կա­ցած քն­նա­դա­տու­թյուն, այլ կար­ծիք իս­պառ մեր­ժե­լու կարծ­րա­տի­պով, կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյամբ, ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան և փոխ­գոր­ծակ­ցու­թյան բա­ցա­կա­յու­թյամբ, որն օ­րի­նա­չա­փո­րեն հան­գեց­րեց խմ­բիշ­խա­նու­թյան: Խմ­բիշ­խա­նու­թյու­նը հա­կա­սում է ժո­ղովր­դա­վա­րու­թյա­նը, այ­նինչ վար­չա­պե­տը և «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյունն իշ­խա­նու­թյան ե­կան հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­ման շնոր­հիվ, ո­րի գերն­պա­տա­կը ար­դյու­նա­վետ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ձևա­վո­րումն էր, որ­տեղ ար­ժա­նի­նե­րի իշ­խա­նու­թյուն էր հաս­տատ­վե­լու: Բայց հին հա­մա­կար­գը հաղ­թեց նոր ու­ժին, Սերժ Սարգ­սյա­նի գեր­վար­չա­պե­տա­կան Սահ­մա­նադ­րու­թյու­նը և հա­կակ­շիռ­նե­րը ոչն­չաց­նե­լու, օ­րեն­քը խմ­բա­կա­յին նեղ շա­հե­րին ծա­ռա­յեց­նե­լու, անս­խա­լա­կա­նու­թյան, «Բա­ժա­նիր, որ տի­րես» սկզ­բունք­նե­րը հաղ­թե­ցին հե­ղա­փո­խա­կան ռո­ման­տիզ­մին: Ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը շփոթ­վեց ամ­բո­խա­վա­րու­թյան հետ: Ար­ժա­նի­նե­րի փո­խա­րեն աս­պա­րե­զում հաս­տատ­վե­ցին պա­տա­հա­կան մար­դիկ՝ անձ­նա­կան հա­վա­տար­մու­թյան սկզ­բուն­քով ըն­տր­ված, փորձն ու մաս­նա­գի­տա­կան գի­տե­լիք­նե­րը ծաղ­րի ու քա­մահ­րան­քի ար­ժա­նա­ցան: Հե­ղա­փո­խա­կան խոս­տում­նե­րը չկա­տար­վե­ցին, ար­դա­րու­թյունն ու ար­դյու­նա­վե­տու­թյու­նը մո­ռաց­վե­ցին, սկս­ված գոր­ծե­րը մնա­ցին ա­նա­վարտ: Մենք հա­մոզ­ված ենք, որ հա­մա­վա­րա­կը միայն ա­րա­գաց­րեց ա­րա­տա­վոր հա­մա­կար­գի ձա­խող ըն­թաց­քը՝ մե­ծաց­նե­լով հիաս­թափ­ված­նե­րի ու ըն­կճ­ված­նե­րի թի­վը:
-Ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան մի քա­նի ու­ժեր ար­դեն խո­սում են կա­ռա­վա­րու­թյան և, մաս­նա­վո­րա­պես, Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի, կոն­սո­լի­դա­ցիա­յի մա­սին: Հնա­րա­վո՞ր է՝ քա­ղա­քա­կան ձեր թի­մը նույն­պես միա­նա այդ պա­հան­ջին ու այս փու­լում կամ հա­մա­վա­րա­կի ա­վար­տից հե­տո պա­հան­ջի վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը:
-«Ժա­ռան­գու­թյու­նը» հան­րա­յին-քա­ղա­քա­կան քն­նար­կում­նե­րի փու­լում է, մենք հա­մոզ­ված ենք, որ ան­ձե­րի կամ նեղ թի­մե­րի փո­փո­խու­թյու­նը չի կա­րող հան­գեց­նել պե­տա­կան հա­մա­կար­գի ար­դյու­նա­վե­տու­թյան վե­րա­կան­գն­ման: Հա­յաս­տա­նի առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րը կա­րող են լուծ­վել միայն ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան մթ­նո­լոր­տում, քայլ առ քայլ. հան­րա­յին և քա­ղա­քա­կան երկ­խո­սու­թյու­նը թույլ կտա մեզ չեն­թարկ­վել օ­տար խա­ղե­րի, Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյունն ամ­րապն­դող քա­ղա­քա­կան հա­մա­կարգ ստեղ­ծել: Մեր կար­ծի­քով, այս ճգ­նա­ժա­մի հան­գու­ցա­լու­ծու­մը կա­րող են լի­նել ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը, ո­րոնք կձևա­վո­րեն հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րը հնա­րա­վո­րինս ամ­բող­ջա­կան ար­տա­հայ­տող, բազ­մա­կարծ, հս­տակ գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն­նե­րով ուղ­ղորդ­վող, ար­հես­տա­վարժ խոր­հր­դա­րան, սա­կայն հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված ար­տա­կարգ դրու­թյու­նը թույլ չի տա­լիս դեռ խո­սել նման ընտ­րու­թյուն­նե­րի անց­կաց­ման ճա­նա­պար­հա­յին հս­տակ քար­տե­զի մա­սին, ո­րի հան­րա­յին քա­ղա­քա­կան պատ­վերն ար­դեն ձևա­վոր­ված է: ՈՒս­տի կար­ծում ենք, որ ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան կա­ռա­վա­րու­թյան ստեղ­ծու­մը՝ հս­տակ նպա­տակ­նե­րով և սկզ­բունք­նե­րով, մեզ կա­րող է մո­տեց­նել այդ նպա­տա­կին: Նի­կոլ Փա­շի­նյա­նը դեռ ու­նի հնա­րա­վո­րու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու հան­րա­յին այս պա­հան­ջը, ե­թե պա­հը բաց թողն­վեց, ա­պա կձևա­վոր­վեն այն բևեռ­նե­րը, ո­րոնք կկա­տա­րեն հան­րու­թյան պա­հան­ջը: Սուրբ տե­ղը թա­փուր չի մնում:
-Հա­սա­րա­կու­թյու­նը պատ­րա՞ստ է իշ­խա­նա­փո­խու­թյան։
-Ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում բարդ է միան­շա­նակ պա­տաս­խա­նել այս հար­ցին, բայց հա­սա­րա­կու­թյու­նը փո­փո­խու­թյուն­ներ է ու­զում, այդ ազ­դակ­ներն ար­դեն ակ­ներև են: Խմ­բիշ­խա­նու­թյու­նը կան­խե­լու հա­մար ընդ­դի­մա­դիր ազ­գա­յին-ժո­ղովր­դա­վա­րա­կան բևե­ռը դեռ պետք է բյու­րե­ղա­նա, պա­հան­ջար­կը միշտ էլ ա­ռա­ջարկ է ձևա­վո­րում: Շեշտ­ված ա­ռաջ­նորդ­ներ դեռ չկան, սա­կայն կարևո­րը ոչ միայն ա­ռաջ­նորդ­ներն են, այլև նրանց թի­մե­րը և գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը: Նոր ընտ­րու­թյու­նը լի­նե­լու է ծրագ­րե­րի և ար­հես­տա­վարժ ու նվի­րյալ ու­ժե­րի ընտ­րու­թյուն, անձ­նա­մեր­ժու­թյան սխալ­ներն ար­դեն ակ­ներև են:
-Նի­կոլ Փա­շի­նյա­նը խո­սում է քա­ղա­քա­կան ու­ժե­րի՝ աղ­բա­նո­ցում հայ­տն­վե­լու մա­սին, չշեշ­տե­լով, թե կոնկ­րետ որ ու­ժի մա­սին է խոս­քը։ Վար­չա­պե­տի լիա­զո­րու­թյան շր­ջա­նակ­նե­րո՞ւմ է՝ ո­րո­շել, թե որ ու­ժը որ­տեղ պետք է հայ­տն­վի:
-Ժո­ղովր­դա­վա­րա­կան կա­ռա­վար­ման սկզ­բուն­քը բա­ցա­ռում է նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, թե ով որ­տեղ կհայ­տն­վի, կա­րող են ո­րո­շել միայն քա­ղա­քա­ցի­նե­րը՝ ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ: Կոպ­տու­թյու­նը և ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը ու­ժի նշան չեն:
-Կա­ռա­վա­րու­թյան՝ հա­մա­վա­րա­կի դեմ տար­վող աշ­խա­տանք­նե­րը բա­վա­րար հա­մա­րու՞մ եք: Ի սկզ­բա­նե կամ այժմ ի՞նչ պետք է ա­նեին գոր­ծա­դի­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, որ չեն ա­րել և չեն ա­նում:
-Ի սկզ­բա­նեի մա­սին խո­սելն այ­սօր ա­նի­մաստ է, հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված ար­տա­կարգ դրու­թյու­նը ան­ցյալ ժա­մա­նա­կով չի կա­րող կա­ռա­վար­վել: Իսկ ներ­կա­յումս պետք է հա­մախմ­բել հան­րա­պե­տու­թյան ներ­քին և ար­տա­քին մաս­նա­գի­տա­կան, կա­ռա­վար­չա­կան, քա­ղա­քա­կան նե­րու­ժը, հաշ­վի առ­նել մի­ջազ­գա­յին և տա­րա­ծաշր­ջա­նա­յին փոր­ձը և ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան մթ­նո­լոր­տում գնալ ա­ռաջ՝ ա­ռանց պո­պու­լիզ­մի և խաբ­կանք­նե­րի:
-ՈՒ­ժա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րի հա­ճա­խա­կի փո­փո­խու­թյու­նը ձեզ ան­հանգ­ստաց­նո՞ւմ է, կամ դա ին­չի՞ մա­սին է խո­սում: ԱԱԾ նո­րան­շա­նակ տնօ­րե­նը, օ­րի­նակ, 27 տա­րե­կա­նում ար­դեն գն­դա­պե­տի կո­չում ու­նի ու ղե­կա­վա­րում է պե­տու­թյան հա­մար հույժ կարևոր կա­ռույց։
-Խիստ ան­հան­գս­տաց­նում է, ո­րով­հետև վկա­յում է կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ան­կա­յու­նու­թյան և ճգ­նա­ժա­մի մա­սին, կադ­րա­յին մաս­նա­գի­տա­կան բան­կը չկա, ԱԱԾ-ն վայ­րի­վե­րում­նե­րի փու­լում է, փաս­տաթղ­թեր են կոր­չում, գաղտ­նալ­սում­ներ կա­տար­վում, տե­ղե­կատ­վա­կան ար­տա­հոս­քեր են լի­նում հայտ­նի և ան­հայտ ուղ­ղու­թյուն­նե­րով: Այս ո­լոր­տում գր­չի մի հար­վա­ծով գն­դա­պետ դար­ձած ան­ձի նե­րու­ժը չի կա­րող բա­վա­րար լի­նել: Վար­չա­պե­տը սխալ­վում է՝ կար­ծե­լով, թե անձ­նա­կան հա­վա­տար­մու­թյան խոս­տում­նե­րը բա­վա­րար և անհ­րա­ժեշտ պայ­ման են հա­ջո­ղու­թյան հա­մար, այն էլ՝ այն­պի­սի կարևոր և յու­րա­հա­տուկ ո­լոր­տում, ինչ­պի­սին հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­ներն են: Հին մո­լո­րու­թյուն է:

Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 8321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ