Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Իս­կա­կան գրո­ղը մար­դու հա­մար ա­մե­նից ա­ռաջ զրու­ցա­կից պի­տի լի­նի, հա­ճե­լի, ցան­կա­լի, հո­գե­մոտ զրու­ցա­կից»

«Իս­կա­կան գրո­ղը մար­դու հա­մար ա­մե­նից ա­ռաջ զրու­ցա­կից պի­տի լի­նի, հա­ճե­լի, ցան­կա­լի, հո­գե­մոտ զրու­ցա­կից»
12.06.2020 | 02:59

Բա­նաս­տեղծ, թարգ­մա­նիչ ԼԵ­ՎՈՆ ԲԼ­ԲՈՒ­ԼՅԱ­ՆԻ հետ զրույ­ցի ա­ռի­թը նրա 70-ա­մյա հո­բե­լյանն էր, որ վեր­ջերս շու­քով նշ­վեց «Ա­րամ Խա­չատ­րյան» մեծ հա­մեր­գաս­րա­հում։ Հի­շո­ղու­թյուն­ներն ան­թիվ են, ան­ցած ճա­նա­պար­հը՝ եր­կար, հա­գե­ցած, բո­վան­դա­կա­լից։ Լևոն Բլ­բու­լյա­նը եր­կու տաս­նյա­կից ա­վե­լի գր­քե­րի հե­ղի­նակ է՝ բա­նաս­տեղ­ծա­կան, եր­գի­ծա­կան, հրա­պա­րա­կա­խո­սա­կան, թարգ­մա­նա­կան: Բազ­մա­թիվ եր­գեր են ծն­վել նրա խոս­քե­րով։ Հա­մա­գոր­ծակ­ցել է Կոնս­տան­տին Օր­բե­լյա­նի, Ա­լեք­սանդր Ա­ճե­մյա­նի, Տիգ­րան Ման­սու­րյա­նի, Ռո­բերտ Ա­միր­խա­նյա­նի, Մար­տին Վար­դա­զա­րյա­նի, Եր­վանդ Եր­զն­կյա­նի, Ա­րամ Սա­թյա­նի և այլ կոմ­պո­զի­տոր­նե­րի հետ: Թարգ­մա­նու­թյուն­ներ է կա­տա­րել Վլա­դիս­լավ Խո­դասևի­չից, Վլա­դի­միր Վի­սոց­կուց, Ան­նա Ախ­մա­տո­վա­յից, ժա­մա­նա­կա­կից ռուս բա­նաս­տեղծ­նե­րից։ Նրա խոս­քե­րով է գր­վել նաև հայ­կա­կան ա­ռա­ջին փոփ օ­պե­րան (Ա­րամ Սա­թյան, «Լի­լիթ»)։
Բա­նաս­տեղ­ծի ստեղ­ծա­գոր­ծա­կան վաս­տա­կը արժևոր­վել է մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան ոս­կե մե­դա­լով, ՀԳՄ Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի ան­վան մր­ցա­նա­կով ու այլ պարգևնե­րով:

-Ո՞վ է և որ­տե­ղի՞ց է գա­լիս Լևոն Բլ­բու­լյա­նը:
-Ե­թե ա­ռաջ­նորդ­վեմ Էք­զյու­պե­րիի՝ «Ա­մեն մարդ գա­լիս է իր ման­կու­թյու­նից» հայտ­նի խոս­քով, պի­տի ա­սեմ, որ ես գա­լիս եմ իմ ծնն­դա­վայր Գա­վա­ռից (հան­րա­հայտ Քյա­վա­ռից), որ­տեղ շատ լավ, ու­րախ խա­ղե­րով ու չա­րաճ­ճիու­թյուն­նե­րով, ար­կած­նե­րով լի ման­կու­թյուն ու պա­տա­նե­կու­թյուն եմ ու­նե­ցել, ինչ­պես ա­սում են՝ «ո՛չ աս­ֆալ­տի վրա», մե­ծա­ցել եմ քա­ղա­քում ճա­նաչ­ված ու սիր­ված մտա­վո­րա­կան­ներ Ռա­ֆիկ Բլ­բու­լյա­նի ու Թա­մա­րա Հով­հան­նի­սյա­նի բազ­ման­դամ ըն­տա­նի­քում, քիչ կոշտ ու անմ­շակ, բայց ի­րենց պարզ ու ան­մի­ջա­կան, կեն­սա­սեր խառն­ված­քով, հու­մո­րով, հյու­րա­սի­րու­թյամբ հան­րա­պե­տու­թյու­նից դուրս էլ հայտ­նի քյա­վառ­ցի­նե­րի մի­ջա­վայ­րում: Թեև ծնող­ներս եր­կուսն էլ ի­րա­վա­բան­ներ էին, սա­կայն էու­թյամբ, հե­տաք­րք­րու­թյուն­նե­րով, տե­սա­կով մշա­կու­թա­յին, հոգևո­րով ապ­րող մար­դիկ էին ու այդ ո­գով էլ դաս­տիա­րա­կում էին ի­րենց հինգ ե­րե­խա­նե­րին։ Իսկ թե ով եմ… Դե, վեր­ջերս ար­դեն 70-ի շե­մը հա­տած մի բա­նաս­տեղծ եմ, ով ան­ցած ճա­նա­պար­հին հե­տա­դարձ հա­յացք գցե­լով, ա­րած-չա­րածն ի մի բե­րե­լով՝ մերթ հա­ճե­լի պա­հեր է ապ­րում, մերթ՝ ան­բա­վա­կա­նու­թյան զգա­ցում­նե­րով հա­մակ­վում, ի վեր­ջո, սա­կայն, գա­լով այն եզ­րա­կա­ցու­թյան, որ հենց այդ­պի­սին էլ պի­տի լի­ներ իր ու­ղին, գու­ցե՝ վե­րուստ սահ­ման­ված։ Ապ­րած կյան­քի լավ ու վատ և ոչ մի դր­վագ զուր չի ան­ցել. ո՛չ տևա­կան հրա­պու­րան­քը սպոր­տա­յին մարմ­նա­մար­զու­թյամբ (ան­գամ չեմ­պիոն դար­ձա հան­րա­պե­տա­կան միջ­շր­ջա­նա­յին մր­ցում­նե­րում), ո՛չ ու­սում­նա­ռու­թյու­նը գյու­ղատն­տե­սա­կան ինս­տի­տու­տում (վեր­ջին կուր­սե­րում գրե­թե պար­տադր­ված), ոչ կար­ճատև աշ­խա­տան­քը «Կա­մո­կա­բել» գոր­ծա­րա­նում, միան­գա­մայն հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով լրագ­րու­թյան աս­պա­րե­զում հայ­տն­վե­լը ու, ի վեր­ջո, մուտ­քը գրա­կա­նու­թյուն:
-Ինք­նա­բու՞խ էր մուտ­քը գրա­կա­նու­թյուն, ինչ­պե՞ս գրա­վեց Ձեզ այդ աշ­խար­հը։
-Հայրս մեծ ու հա­րուստ գրա­դա­րան ու­ներ, ո­րով պար­ծե­նում էր: Բա­ցի այդ, բա­ժա­նոր­դագր­վում էր ժա­մա­նա­կի գրե­թե բո­լոր կարևոր թերթ ու ամ­սագ­րե­րին: Բայց մինչև ե­րե­խա­նե­րի տա­ռա­ճա­նաչ դառ­նալն էլ (սկզ­բում միայն ես ու ա­վագ քույրս էինք), նա ժա­մա­նակ առ ժա­մա­նակ մեզ նս­տեց­նում էր հա­տա­կին՝ գոր­գի վրա, հար­մա­րա­վետ տե­ղա­վոր­վում մեր կող­քին ու սկ­սում Թու­մա­նյան, Չա­րենց կար­դալ՝ ներշ­նչ­ված, իս­կա­կան ար­տիս­տի պես: Եր­բեմն ար­տա­սա­նում էր նաև, մա­նա­վանդ այն ե­րե­կո­նե­րին, երբ մի քիչ խմած էր տուն գա­լիս: Ի դեպ, հայրս ժա­մա­նա­կին իս­կա­պես դե­րա­սան էր ե­ղել քա­ղա­քի Լ. Քա­լան­թա­րի ան­վան պե­տա­կան թատ­րո­նում, մի ո­րոշ ժա­մա­նակ նաև թատ­րո­նի տնօ­րենն էր: Ճիշտ է, միշտ չէ, որ նրա կար­դա­ցած­նե­րը լիո­վին հաս­կա­նում, ըմ­բռ­նում էինք, Թու­մա­նյա­նի հե­քիաթ­ներն ու պատմ­վածք­ներն էինք հատ­կա­պես ա­գա­հա­բար ըմ­բոշխ­նում, բայց մի տե­սակ կա­խար­դա­կան մթ­նո­լորտ էր գո­յա­նում մեր շուր­ջը, ան­չափ հա­ճե­լի մի զգա­ցու­մով էինք հա­մակ­վում: Իսկ հե­տո ե­կավ ինք­նու­րույն ըն­թեր­ցա­նու­թյան շր­ջա­նը՝ ան­կաս­կած ե­րա­նե­լի այդ ե­րե­կո­նե­րի շնոր­հիվ հատ­կա­պես: 3-4-րդ դա­սա­րա­նից սկ­սած՝ շատ ըն­թեր­ցա­սեր էի, կա­րե­լի է ա­սել՝ մո­լի ըն­թեր­ցող, ա­գա­հա­բար կլա­նում էի ձեռքս ընկ­նող յու­րա­քան­չյուր գիրք: Եվ ա­հա, կար­դա­ցածս այդ գր­քե­րի ազ­դե­ցու­թյան տակ էլ սկ­սե­ցի ստեղ­ծա­գոր­ծա­կան փոր­ձեր ա­նել և քա­նի որ կար­դում էի հիմ­նա­կա­նում վեպ ու պատմ­վածք­ներ (պոե­զիա­յի աշ­խարհն ինձ հա­մար դեռևս փակ էր), բնա­կա­նա­բար, ինձ փոր­ձում էի ար­ձա­կում: Նույ­նիսկ հա­մար­ձակ­վել էի վեպ սկ­սել: Շատ տա­րի­ներ անց, երբ ձե­ռա­գիր այդ տետ­րա­կը ձեռքս ըն­կավ, կար­դա­ցի ու մի կուշտ ծի­ծա­ղե­ցի. ոչ վե­պի հետ կապ ու­ներ գրածս, ոչ պատմ­ված­քի: Բայց վս­տահ կա­րող եմ ա­սել, որ դպ­րո­ցա­կան գրե­թե բո­լոր շա­րադ­րու­թյուն­ներս ար­ժա­նա­նում էին գրա­կա­նու­թյան իմ սի­րե­լի ու­սուց­չու­հի Ե­լե­նա Մաթևո­սյա­նի գո­վես­տին, նույ­նիսկ եր­բեմն կար­դում էր ողջ դա­սա­րա­նի հա­մարþ
-Գրա­կա­նու­թյու­նը Ձեզ հա­մար դար­ձավ մշ­տատև ճա­նա­պարհ։ Բայց մինչ այդ փոր­ձել եք նաև այլ ո­լորտ մուտք գոր­ծել։ Գյու­ղատն­տե­սա­կան ինս­տի­տու­տում սո­վո­րե­լու ո­րո­շումն ին­չո՞վ եք բա­ցատ­րում։
-Ա­յո, ինքս էլ ինձ վրա զար­մա­ցա գյու­ղինս­տի­տու­տի մեխ­ֆա­կի ու­սա­նող դառ­նա­լով ու զար­մաց­րի շա­տե­րին: Պար­զա­պես այդ տա­րի­նե­րին ին­ժե­նե­րի մաս­նա­գի­տու­թյու­նը շատ հար­գի էր ու պատ­վա­բեր, և մի քա­նի մտե­րիմ ըն­կեր­նե­րով ո­րո­շե­ցինք նույն բու­հում սո­վո­րել: Իսկ ես, կա­րե­լի է ա­սել, բո­լոր ա­ռար­կա­նե­րից հա­վա­սա­րա­պես լավ էի։ Թվում էր՝ բարձ­րա­գույն մա­թե­մա­տի­կա­յի, գծագ­րա­կան երկ­րա­չա­փու­թյան ու այլ բարդ ա­ռար­կա­նե­րի ճնշ­ման ներ­քո գրա­կան հա­կում­ներս պի­տի տե­ղի տա­յին, բայց, ա­րի ու տես, որ նման բան չե­ղավ, ա­վե­լին՝ ե­կավ պոե­զիա­յի ժա­մա­նա­կը: Դրա հիմ­նա­կան մե­ղա­վո­րը Պա­րույր Սևա­կի «Մար­դը ա­փի մեջ» ժո­ղո­վա­ծուն էր, որ ծնն­դյանս օր­վա առ­թիվ նվեր ստա­ցա իմ լավ ըն­կեր, եր­ջան­կա­հի­շա­տակ Վե­միր Ա­ռա­քե­լյա­նից: Այն ժա­մա­նակ ըն­դուն­ված էր ի­րար գր­քեր նվի­րե­լը: Շատ տար­վե­ցի Սևա­կով, նրա շնոր­հիվ կար­դա­ցի նաև այն բա­նաս­տեղծ­նե­րին, ո­րոնց, դա­տե­լով իր հոդ­ված­նե­րից ու հար­ցազ­րույց­նե­րից, նա ա­ռանձ­նա­հա­տուկ սի­րում ու գնա­հա­տում էր. Նա­րե­կա­ցի, Չա­րենց… Ի վեր­ջո, ինձ հա­մար հայտ­նա­բե­րե­ցի պոե­զիա­յի հրա­շա­լի աշ­խար­հը, եր­բեմ­նի հափշ­տա­կու­թյամբ սկ­սե­ցի այս ան­գամ բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծու­ներ կար­դալ: ՈՒ աս­տի­ճա­նա­բար սկս­վե­ցին իմ բա­նաս­տեղ­ծա­կան փոր­ձե­րը նաև, ո­րոնք, ինչ­պես ժա­մա­նա­կը ցույց տվեց, այս ան­գամ ան­ցո­ղիկ հրա­պու­րանք չէին։
-Ե՞րբ հրա­տա­րակ­վեց Ձեր ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծուն։ Առ­հա­սա­րակ, գրա­կան ա­ռա­ջին լուրջ հայ­տը ե՞րբ և ի՞նչ գոր­ծե­րով եք ներ­կա­յաց­րել։
-Մինչև գիրք տպագ­րե­լը, նախ գրա­կան մի ալ­մա­նա­խում հայ­տն­վե­ցի, ո­րի մա­սին ու­զում եմ քիչ հան­գա­մա­նա­լից խո­սել՝ այս­քան տա­րի անց, այ­սօր ար­դեն իմ ա­վագ գր­չեղ­բայր ու մտե­րիմ ըն­կեր Համ­լետ Կար­ճի­կյա­նին ևս մեկ ան­գամ ե­րախ­տա­գի­տու­թյունս հայտ­նե­լու հա­մար: Դա այն շր­ջանն էր, երբ գյու­ղատն­տե­սա­կան ինս­տի­տու­տի շր­ջա­նա­վարտ ե­րի­տա­սարդ ին­ժե­ներս, ի վեր­ջո, հիմ­նո­վին տար­վել էի լրագ­րու­թյամբ ու գրա­կա­նու­թյամբ: Ար­դեն մեկ-եր­կու բա­նաս­տեղ­ծա­կան շարք էի տպագ­րել ժա­մա­նա­կի շատ սիր­ված ու հե­ղի­նա­կա­վոր պար­բե­րա­կանն­նե­րում` «Գա­րուն» ամ­սա­գիր, «Ա­վան­գարդ» թերթ, ընդ ո­րում, մե­կը ան­վա­նի բա­նաս­տեղ­ծու­հի Մա­րո Մար­գա­րյա­նի ու­ղեկ­ցող ջերմ խոս­քով, ու ժա­մա­նակ առ ժա­մա­նակ խնամ­քով մե­քե­նագ­րում, մի թղ­թա­պա­նա­կի մեջ ըստ բա­ժին­նե­րի դա­սա­վո­րում, վե­րա­դա­սա­վո­րում էի հին ու նոր բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներս, ի­հար­կե, ար­դեն ե­րա­զե­լով գիրք ու­նե­նա­լու մա­սին: Եվ այս­պես, ե­կավ մի օր, երբ ժո­ղո­վա­ծուս կար­ծես պատ­րաստ էր, բայց, ա­րի ու տես, որ մի տե­սակ վա­խե­նում, վա­րա­նում էի հրա­տա­րակ­չու­թյուն գնալ: Ան­վերջ պատ­ճառ­ներ էի հո­րի­նում ու հե­տաձ­գում: Մի օր, սա­կայն, «Գա­րուն» ամ­սագ­րում կար­դա­ցի «Սո­վե­տա­կան գրող» հրա­տա­րակ­չու­թյան ա­վագ խմ­բա­գիր, բա­նաս­տեղծ Համ­լետ Կար­ճի­կյա­նի հար­ցազ­րույ­ցը, որ­տեղ նա խո­սել էր նաև այն մա­սին, որ իր հա­մար հա­ճե­լի է հատ­կա­պես ե­րի­տա­սարդ հե­ղի­նակ­նե­րի հետ աշ­խա­տե­լը: ՈՒ սա ե­ղավ այն կարևոր ազ­դա­կը, ո­րը, ի վեր­ջո, վճ­ռա­կա­նու­թյուն, հա­մար­ձա­կու­թյուն պի­տի ներ­շն­չեր ինձ: Հա­ջորդ օրն իսկ, թղ­թա­պա­նա­կը թևիս տակ, հրա­տա­րակ­չու­թյու­նում, Համ­լետ Կար­ճի­կյա­նի մոտ հայ­տն­վե­ցի: Նա սի­րա­լիր ու բա­րյա­ցա­կամ ըն­դու­նեց ինձ, անշ­տապ բա­ցեց թղ­թա­պա­նակս, մեկ-եր­կու բա­նաս­տեղ­ծու­թյուն կար­դաց ու փա­կե­լով, ա­սաց, որ մեկ շա­բա­թից հան­դի­պեմ: Ա­նա­սե­լի հու­զում­նե­րի մեջ, օ­րե­րը հաշ­վե­լով անց­կաց­րի այդ մեկ շա­բա­թը: Բայց երբ օ­րը ե­կավ, ինձ նո­րից հա­մա­կե­ցին կաս­կած­նե­րը, ան­գամ ա­նո­րոշ մի վախ պա­շա­րեց, ա­սես խիստ մի դա­տավճ­ռից ա­ռաջ: Մի քա­նի օր տևեց, մինչև կա­րո­ղա­ցա ան­վս­տա­հու­թյունս հաղ­թա­հա­րել ու ներ­կա­յա­նալ: Կար­ճի­կյանն ա­ռա­ջին օր­վա­նից ա­վե­լի սի­րա­լիր ըն­դու­նեց սկս­նակ բա­նաս­տեղ­ծիս, մի տե­սակ խո­րա­մանկ ժպ­տա­լով, հրա­վի­րեց նս­տել, ու դա ար­դեն ո­րոշ վս­տա­հու­թյուն ներ­շն­չեց ինձ:
«Գի­տե՞ս, Լևոն, քո բախ­տը բե­րեց, որ գիրքդ մի շա­բաթ շուտ ներ­կա­յաց­րիր հրա­տա­րակ­չու­թյուն. մենք մի ալ­մա­նախ էինք պատ­րաս­տել տպագ­րու­թյան՝ «Նոր ձայ­ներ», կա­րե­լի է ա­սել, վեր­ջին պա­հին, հենց տպա­րան ի­ջեց­նե­լուց ա­ռաջ, հասց­րի քո բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րից մի քա­նիսն ընդ­գր­կել այն­տեղ: Երևի մի ամ­սից լույս կտես­նի, այն­պես որ շնոր­հա­վո­րում եմ»։ Մոտ մեկ ամ­սից ալ­մա­նախն ի­րոք տպագր­վեց և բա­վա­կա­նին լավ ար­ձա­գանք գտավ գրա­կան շր­ջա­նակ­նե­րում: Ժո­ղո­վա­ծուի վե­րա­բե­րյալ «Գր­քե­րի աշ­խարհ» և «Ա­վան­գարդ» թեր­թե­րում տպագր­ված գրա­խո­սա­կան­նե­րում դրա­կան ա­ռու­մով հի­շա­տակ­վե­ցին և իմ բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը: Ա­մե­նայն վս­տա­հու­թյամբ կա­րող եմ ա­սել, որ «Նոր ձայ­նե­րը» շատ կարևոր դեր խա­ղաց իմ գրա­կան ճա­կա­տագ­րում, ճա­նա­պարհ բա­ցե­լով ա­ռա­ջին՝ «Քեզ սերն է ծնել» գր­քիս հա­մար, ո­րը հրա­տա­րակ­վեց 1979-ին, հենց «Նոր ձայ­ներ» մա­տե­նա­շա­րով:
-Իսկ այ­սօր ար­դեն եր­կու տաս­նյա­կից ա­վե­լի գր­քե­րի հե­ղի­նակ եք։ Ա­վե­լին, նաև բազ­մա­թիվ եր­գեր կան Ձեր խոս­քե­րով: Հե­տաքր­քիր է՝ ինչ­պե՞ս և ե՞րբ ծն­վեց ա­ռա­ջին եր­գը:
-Դա էլ հե­տաքր­քիր պատ­մու­թյուն է, ո­րից հե­տո ես գրե­թե սկ­սե­ցի հա­վա­տալ ճա­կա­տագ­րին: Երբ ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծուս տպագր­վեց, ես ար­դեն ո­րո­շա­կի փորձ ու­նե­ցող լրագ­րող էի ու աշ­խա­տում էի «Ա­վան­գարդ» ե­րի­տա­սար­դա­կան թեր­թում: Գոր­ծըն­կեր­նե­րիս հետ հենց խմ­բագ­րա­տան ներք­նա­հար­կում գտն­վող սր­ճա­րա­նում, ինչ­պես ա­սում են, «թր­ջե­ցինք» գիրքս: Ջերմ շնոր­հա­վո­րանք­ներ, մաղ­թանք­ներ լսե­ցի: Իսկ տա­ղան­դա­վոր իմ գր­չըն­կե­րը՝ եր­ջան­կա­հի­շա­տակ ար­ձա­կա­գիր Վրեժ Իս­րա­յե­լյա­նը, որ այդ օ­րը մեզ հետ էր, բա­ռիս բուն ի­մաս­տով օ­ղիով թր­ջեց գր­քիս իր օ­րի­նա­կը ու կե­նաց ա­սաց. «Լևոն ջան, կտես­նես, դեռ Ռո­բերտ Ա­միր­խա­նյա­նը եր­գեր է գրե­լու քո խոս­քե­րով: Ես ցան­կա­նում եմ, որ էդ օ­րը շուտ գա»: Բո­լո­րը միա­ցան նրա մաղ­թան­քին: Ա­սեմ, որ դա այն շր­ջանն էր, երբ Ա­միր­խա­նյա­նը մե­կը մյու­սի հետևից հրա­շա­լի եր­գեր էր հա­նում աս­պա­րեզ, և երևի ա­մե­նա­սիր­ված եր­գա­հանն էր հատ­կա­պես ե­րի­տա­սար­դու­թյան շր­ջա­նում։ Եվ ա­հա, այդ օր­վա­նից երևի մի ա­միս էլ չէր ան­ցել, մի օր հե­ռա­խո­սա­զանգ հն­չեց խմ­բագ­րու­թյան իմ սե­նյա­կում, ու պարզ­վեց՝ հե­ռա­խո­սագ­ծի մյուս կող­մում Ռո­բերտ Ա­միր­խա­նյանն է: Նա ա­սաց, որ գիրքս «ձեռքն է ըն­կել», ծա­նո­թա­ցել, հա­վա­նել է, ա­վե­լին՝ եր­գա­յին տար­րեր, հնա­րա­վո­րու­թյուն­ներ է տե­սել իմ բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րում: Մի խոս­քով, ա­ռա­ջար­կեց հան­դի­պել: Որ ճիշտն ա­սեմ, սկզ­բում մտա­ծում էի՝ ըն­դա­մե­նը կա­տակ է, ոչ մի հան­դի­պում էլ չի լի­նի. պար­զա­պես Վրե­ժը հի­շել է այն օր­վա իր խոս­քե­րը և ու­զում է «գլ­խիս սար­քել» (նա նման կա­տակ­ներ սի­րում էր): Բայց ա­մեն ինչ ճիշտ դուրս ե­կավ, ու հենց այդ օր­վա­նից սկս­վեց Ռո­բեր­տի հետ մեր ստեղ­ծա­գոր­ծա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը: Կարճ ժա­մա­նա­կում միա­սին մի քա­նի երգ գրե­ցինք, ո­րոն­ցից հատ­կա­պես «Քո մե­ղե­դին» (ա­մե­նաա­ռա­ջի­նը դա էր) և «Արևոտ անձրևը» այն­քա՜ն լավ ըն­դուն­վե­ցին ու սիր­վե­ցին, որ ինձ վրա հրա­վի­րե­ցին նաև մեր մյուս եր­գա­հան­նե­րի ու­շադ­րու­թյու­նը՝ Կոնս­տան­տին Օր­բե­լյան, Ա­լեք­սանդր Ա­ճե­մյան, Ա­րամ Սա­թյան, Ռուս­լան Գալս­տյան, Մար­տին Վար­դա­զա­րյան… ՈՒ­րախ եմ, որ ինձ բախտ է վի­ճակ­վել հա­մա­գոր­ծակ­ցե­լու մեր գրե­թե բո­լոր երևե­լի եր­գա­հան­նե­րի հետ: Միայն Առ­նո Բա­բա­ջա­նյա­նի հետ չհա­ջող­վեց հան­դի­պել, բայց ես շտ­կե­ցի ճա­կա­տագ­րի սխա­լը. նրա մի քա­նի ռու­սե­րեն եր­գերն այ­սօր հն­չում են նաև իմ հա­յե­րեն տեքս­տե­րով։ Վեր­ջին տա­րի­նե­րին ակ­տի­վո­րեն հա­մա­գոր­ծակ­ցում եմ նաև սի­րե­լի քրոջս՝ բազ­մա­թիվ գե­ղե­ցիկ եր­գե­րի հե­ղի­նակ Ժան­նա Բլ­բու­լյա­նի հետ:
-Պա­րոն Բլ­բու­լյան, Դուք ոչ պա­կաս ներդ­րում ու­նեք նաև թարգ­մա­նա­կան գրա­կա­նու­թյան ո­լոր­տում: Դրա մա­սին են վկա­յում նաև գրող­նե­րի միու­թյան ու Ս. Էջ­միած­նի թարգ­մա­նա­կան «Կան­թեղ», ՀԳՄ «Հով­հան­նես Մա­սե­հյան» մր­ցա­նակ­նե­րը: Ի՞նչ կա­սեք Ձեր այդ գոր­ծու­նեու­թյան մա­սին:
-Բա­րե­բախ­տու­թյուն եմ հա­մա­րում, որ ար­դեն շուրջ չորս տաս­նա­մյակ իմ ստեղ­ծա­գոր­ծու­թյան ան­բա­ժան մասն է կազ­մում նաև գե­ղար­վես­տա­կան թարգ­մա­նու­թյու­նը, քան­զի թարգ­մա­նե­լիս գրե­թե նույն վա­յելքն եմ ապ­րում, ինչ սե­փա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րիս վրա աշ­խա­տե­լիս, ի­հար­կե, հատ­կա­պես այն դեպ­քե­րում, երբ «քեզ մո­տիկ» հե­ղի­նա­կի ես թարգ­մա­նում: Հի­շում եմ, տա­րի­ներ ա­ռաջ ան­վա­նի բա­նաս­տեղծ Գևորգ Է­մի­նը իր թարգ­մա­նու­թյուն­նե­րի ժո­ղո­վա­ծուն վեր­նագ­րել էր՝ «Այն, ինչ ես պի­տի գրեի»: Ա­յո, թարգ­մա­նու­թյան հա­մար ընտ­րու­թյուն կա­տա­րե­լիս նախ և ա­ռաջ այդ սկզ­բուն­քով պի­տի ա­ռաջ­նորդ­վել (խոսքս հատ­կա­պես պոե­զիա­յին է վե­րա­բե­րում): Պի­տի թարգ­մա­նես հատ­կա­պես ա՛յն հե­ղի­նա­կին, տվյալ հե­ղի­նա­կի հատ­կա­պես ա՛յն գոր­ծե­րը, ո­րոնք ա­ռա­վել հա­մա­հունչ են քո հո­գուն, քո տրա­մադ­րու­թյանն ու մտա­ծում­նե­րին. այդ դեպ­քում հա­ջո­ղու­թյունն ա­ռա­վել ե­րաշ­խա­վոր­ված է: Ես հիմ­նա­կա­նում հա­վա­տա­րիմ եմ այդ սկզ­բուն­քին, բայց միան­գա­մից ա­վե­լաց­նեմ նաև, որ աս­վա­ծը չի կա­րե­լի բա­ցար­ձա­կաց­նել: Թարգ­մա­նա­կան ար­վեստն ինչ-որ տեղ կա­րե­լի է դե­րա­սա­նա­կան ար­վես­տի հետ հա­մե­մա­տել. ինչ­պես օժտ­ված, լավ դե­րա­սա­նը պի­տի կա­րո­ղա­նա մտ­նել հեր­թա­կան հե­րո­սի «մաշ­կի տակ», թա­փան­ցել նրա նե­րաշ­խարհ, հո­գու գաղտ­նա­րան­նե­րը՝ կեր­պա­րը հա­ջո­ղու­թամբ մարմ­նա­վո­րե­լու հա­մար, այն­պես էլ աշ­խա­տան­քի ողջ ըն­թաց­քում թարգ­մա­նի­չը պի­տի «վե­րա­մարմ­նա­վո­րի» ա՛յն բա­նաս­տեղ­ծին, ում թարգ­մա­նում է: Առ­հա­սա­րակ, և՛ հա­ճե­լի, և տան­ջա­լի մի ըն­թացք է դա (հատ­կա­պես պոե­զիա­յի դեպ­քում), ա­վե­լի ճիշտ` բերկ­րա­լի տան­ջանք, ո­րի ժա­մա­նակ կար­ծես նո­րից ու կր­կին սի­րա­հար­վում ես հա­յոց լեզ­վին, թերևս, ա­վե­լի շատ զգում, գնա­հա­տում նրա ճկու­նու­թյունն ու հարս­տու­թյու­նը, քան սե­փա­կան բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը գրե­լիս:
-Դուք ա­ռա­ջինն եք հա­յե­րեն թարգ­մա­նել, հրա­տա­րա­կել Վի­սոց­կու բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը, ու­սում­նա­սի­րել նրա պոե­զիան, ար­խի­վա­յին նյու­թե­րը: Գի­տեմ նաև, որ ե­ղել է շր­ջան, երբ ձեզ կա­տա­կով Լևոն Վի­սոց­կի են ա­սել։ Ինչ­պե՞ս Ձեզ գրա­վեց Վի­սոց­կին, հե՞շտ էր, թե՞ դժ­վար նրան թարգ­մա­նե­լը։
-Խոս­տո­վա­նեմ, որ երբ ժա­մա­նա­կին սկ­սե­ցի Վի­սոց­կի թարգ­մա­նել, ինձ դրան մղեց հատ­կա­պես նրա պոե­զիա­յի ան­սո­վո­րու­թյու­նը, յու­րա­հատ­կու­թյու­նը. կա­րո՞ղ եմ ար­դյոք «հա­յաց­նել» նման հե­տաքր­քիր, ին­ձա­նից շատ տար­բեր մի պոե­տի: Այդ հե­տո, ըն­թաց­քում նա աս­տի­ճա­նա­բար ինձ այն­քան հո­գե­հա­րա­զատ դար­ձավ, որ, կա­րե­լի է ա­սել, ինչ-որ չա­փով ան­գամ ազ­դեց իմ հե­տա­գա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի վրա: Էլ չեմ խո­սում այն մա­սին, թե թարգ­մա­նա­կան աշ­խա­տան­քի ինչ­պի­սի փոր­ձա­ռու­թյուն տվեց նրա բառ ու տո­ղի, ոճ ու մտա­ծո­ղու­թյան դի­մադ­րու­թյան հաղ­թա­հա­րու­մը: Իսկ, ա­հա, վեր­ջին եր­կու-ե­րեք տա­րի­նե­րին Օ­մար Խա­յա­մի քա­ռյակ­նե­րի թարգ­մա­նու­թյանն էի տր­վել (բնագ­րի տո­ղա­ցի­նե­րից) միան­գա­մայն ներ­քին մղու­մով, ա­սես նրա հան­դեպ հին, վա­ղե­մի բա­րե­կա­մու­թյուն, հա­րա­զա­տու­թյուն զգա­լով: Եվ շատ ու­րա­խա­ցա, երբ ՖԲ-յան իմ է­ջում տե­ղադր­ված ա­ռա­ջին իսկ հրա­պա­րա­կու­մից հե­տո ան­չափ ջերմ ար­ձա­գանք­ներ, խա­յա­մյան նոր հրա­պա­րա­կում­ներ ա­նե­լու հոր­դոր­ներ ե­ղան: Ա­սեմ, որ տա­րի­նե­րի ըն­թաց­քում ութ թարգ­մա­նա­կան գիրք եմ հրա­տա­րա­կել և բազ­մա­թիվ շար­քեր` մա­մու­լում:
-Կա­րե­լի՞ է ա­սել, որ Լևոն Բլ­բու­լյա­նը հայ դա­սա­կան պոե­զիա­յի վեր­ջին հետևորդ­նե­րից է։ Նոր ժա­մա­նակ­նե­րը նոր ձևեր են թե­լադ­րում, նոր մտա­ծո­ղու­թյուն, նոր բա­նաս­տեղ­ծու­թյուն։ Այ­սօր ար­դեն հան­գա­վոր­ված գոր­ծեր գրե­թե չեն ստեղծ­վում, հա­մո­զիչ էլ չեն, բայց մենք հա­ճույ­քով կար­դում ենք դա­սա­կան «հի­նը»։
-Թերևս, կա­րե­լի է հա­մա­ձայ­նել, բայց հու­սով եմ՝ աս­վա­ծը չի հն­չում որ­պես ժա­մա­նա­կից հետ մնա­լու, ա­վան­դա­պաշ­տու­թյան մե­ղադ­րանք (ո­մանք, հատ­կա­պես ե­րի­տա­սարդ գրող­ներ, մի տե­սակ քա­մահ­րան­քով են վե­րա­բեր­վում, չէ՞, կա­նո­նիկ, հան­գա­վոր բա­նաս­տեղ­ծու­թյա­նը): Ես, ա­յո, ինձ հա­մա­րում եմ հայ քնա­րեր­գու­թյան ա­կունք­նե­րից սեր­ված ա­վան­դա­կան պոե­զիա­յի հետևորդ, իմ մի շարք գր­չըն­կեր­նե­րի հետ, ո­րոնց տո­ղե­րում ար­տա­քին ծա­նոթ հան­դեր­ձի ներ­քո պոե­զիան նոր, թարմ հո­սանք­ներ է նե­րա­ռում իր մեջ: Սա­կայն ես եր­բեք բա­նաս­տեղ­ծու­թյան «մեր տե­սա­կը» չեմ հա­կադ­րում վեր­լիբ­րին, այս­պես կոչ­ված, սպի­տակ բա­նաս­տեղ­ծու­թյա­նը: Այդ­պես գրող բա­նաս­տեղծ­ներ կան, ո­րոնց շատ հա­վա­նում ու հա­ճույ­քով կար­դում եմ, և կան ա­վան­դա­կան ձևով գր­ված, թե­կուզև հմ­տո­րեն հան­գա­վոր­ված գոր­ծեր, ո­րոնք վա­նում են ի­րենց պար­զու­նա­կու­թյամբ կամ խրա­տա­բա­նու­թյամբ, «հրա­պա­րա­կա­խո­սա­կան» պա­թո­սով: Ըստ իս, ե­թե խոր, ա­սե­լի­քով, հու­զիչ ու ներ­գոր­ծուն որևէ գործ ես կար­դում, մո­ռա­նում ես ձևի ու կա­ռուց­ված­քի մա­սին, պար­զա­պես վա­յե­լում ես այն: Հենց «նո­րաձև ու ար­դի գրա­կա­նու­թյան» իս­կա­կան ջա­տա­գով­նե­րից մե­կը՝ Բոր­խե­սը, ա­սում է. «Ե­թե մենք որևէ բան դժ­վա­րու­թյամբ ենք կար­դում, ու­րեմն հե­ղի­նակն ան­հա­ջո­ղու­թյան է մատն­վել»: Ա­պա լրաց­նում է միտ­քը. «Հո­գուն հնա­րա­վոր չէ խա­բել»: Շատ ա­վե­լի կարևոր է, թե­կուզ հին ձևի մեջ ժա­մա­նա­կի, մեր օ­րե­րի մար­դու մա­սին դի­պուկ, տե­ղին ինչ-որ բան ա­սել, քան ա­ռանց կե­տադ­րա­կան նշան­նե­րի, տե­ղին-ան­տե­ղի տո­ղե­րը հա­տե­լով, վա­ղուց ծեծ­ված մտ­քեր հրամց­նել՝ որ­պես նոր ոճ ու ձևի դրսևո­րում, կամ, որ ա­վե­լի վատ է, ըն­թեր­ցո­ղին պար­զա­պես գլուխ­կոտ­րուկ ու ռե­բուս մա­տու­ցել: Այն­պես որ հա­վա­սա­րա­պես մտա­հո­գիչ են և՛ հե­ռա­ցու­մը ազ­գա­յի­նից, ժա­մա­նա­կա­կից երևա­լու մար­մա­ջը, և՛ «ազ­գա­յին» քա­րա­ցա­ծու­թյու­նը: Դրանք եր­կուսն էլ նկատ­վում են մեր պոե­զիա­յում: Ես մի ա­ռի­թով ա­սել եմ և ու­զում եմ կրկ­նել՝ պետք չէ ոգևոր­վել ոչ նրա­նով, որ ա­զատ, ան­հանգ բա­նաս­տեղ­ծու­թյունն է մե­րօ­րյա պոե­զիա­յի «շար­ժիչ ու­ժը», ինչ­պես ան­հաս­կա­նա­լի մի ոգևո­րու­թյամբ նշում են ո­րոշ քն­նա­դատ­ներ ու հե­ղի­նակ­ներ (ես կա­սեի՝ հենց դա է պատ­ճա­ռը գրա­մոլ­նե­րի օր օ­րի ա­հագ­նո­րեն մե­ծա­ցող բա­նա­կի), ո՛չ էլ սվին­նե­րով դի­մա­վո­րել նո­րի՝ մեր մտա­ծո­ղու­թյանն ու պատ­կե­րա­ցում­նե­րին դեռևս խորթ յու­րա­քան­չյուր դրսևո­րում: Նո­րի շուն­չը միշտ պի­տի թևա­ծի մեր գրա­կա­նու­թյան վրա: Դա է ա­ռա­ջըն­թա­ցի գրա­վա­կա­նը:
-Բայց չե՞ք կար­ծում, որ պետք է հետ չմ­նալ հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյան, առ­հա­սա­րակ, մշա­կու­թա­յին զար­գա­ցում­նե­րից։
-Կար­ծում եմ՝ որ­քան շուտ ձեր­բա­զատ­վենք մե­զա­նում ստեղծ­վող ա­մեն ինչ իս­կույն եվ­րո­պա­կան ու հա­մաշ­խար­հա­յին չա­փա­նիշ­նե­րով արժևո­րե­լու, ան­պայ­ման հա­մե­մատ­վե­լու ծայ­րա­հեղ մղու­մից, այն­քան լավ: Խոսքս, ի­հար­կե, «դր­սի» նվա­ճում­նե­րը ան­տե­սե­լու, ար­ժեք­նե­րը մեր­ժե­լու մա­սին չէ: Պար­տա­վոր ենք հետևել, տե­ղյակ լի­նել, թե այն­տեղ ինչ է կա­տար­վում, բայց ոչ դառ­նալ գե­րի, «չկոմպ­լեք­սա­վոր­վել»: Ե­թե վերց­նե­լու, յու­րաց­նե­լու բան կա ու խորթ չէ մեր էու­թյանն ու հո­գուն, հա­կա­ցուց­ված չէ մեր ազ­գա­յին նկա­րագ­րին ու հո­գե­կերտ­ված­քին, մեր կամ­քից ան­կախ էլ, ինք­նա­բե­րա­բար, անն­կատ դա տե­ղի է ու­նե­նում ու թար­մաց­նում, խթա­նում է մեր մտա­ծո­ղու­թյու­նը, ընդ­լայ­նում աշ­խար­հա­յաց­քը: Իսկ երբ դա ար­վում է ըն­դա­մե­նը ցու­ցադ­րա­բար, ինք­նա­պար­տադ­րան­քով, իբր՝ ժա­մա­նա­կից հետ չմ­նա­լու հա­մար, իս­կույն աչ­քի է զար­նում և ոչ մի լավ բա­նի հան­գեց­նել չի կա­րող. վա­նում է ան­մի­ջա­պես, բա­ցա­ռում ճշ­մա­րիտ ար­վես­տի հետ ին­քա­բուխ հա­ղոր­դակ­ցու­թյու­նը: Խոս­տո­վա­նեմ, որ տա­րի­նե­րի ըն­թաց­քում հոգևոր-պոե­տա­կան իմ աշ­խար­հում ա­ռանձ­նա­հա­տուկ տեղ է գրա­վել Հա­մո Սա­հյա­նը` իր պար­զու­թյան մեջ այն­քա՜ն խո­րունկ, ի­մաս­տուն, այն­քա՜ն ան­մի­ջա­կան մի բա­նաս­տեղծ, ում, որ­քան էլ զար­մա­նա­լի է (նաև՝ ա­մո­թա­լի), ժա­մա­նա­կին այն­քան էլ չէի ըն­դու­նում: Գնա­լով նա ինձ հա­մար էլ ա­վե­լի սի­րե­լի է դառ­նում, նոր կող­մե­րով, նոր խոր­քով բաց­վում: Շնոր­հիվ նրա, ես ա­վե­լի ու ա­վե­լի հա­մոզ­վում եմ, որ իս­կա­կան գրո­ղը (ար­վես­տա­գետն առ­հա­սա­րակ) մար­դու հա­մար ա­մե­նից ա­ռաջ զրու­ցա­կից պի­տի լի­նի, հա­ճե­լի, ցան­կա­լի, հո­գե­մոտ զրու­ցա­կից, ով եթե ինչ-որ բան է տալիս, փոխանցում քեզ, ինչ-ինչ «բարեփոխումներ» կատարում քո ներսում, ապա դա անում է գրեթե աննկատ, առանց որևէ ցույցի կամ պարտադրանքի, քեզ հետ մտերմիկ, ներդաշնակ հաղորդակցության մեջ:
-Զրույ­ցի սկզ­բում սի­րով ու կա­րո­տով խո­սե­ցիք Ձեր հա­րա­զատ քա­ղա­քի ու հայ­րե­նա­կից­նե­րի մա­սին: Ծնն­դա­վայ­րի հետ կա­պը պահ­պան­վու՞մ է:
-Ծնն­դա­վայ­րիս հետ կա­պը եր­բեք չի խզ­վել: Ի­հար­կե, երբ ծնող­ներս ողջ էին, ա­վե­լի հա­ճախ էի այն­տեղ լի­նում՝ նրանց այ­ցե­լե­լու, ման­կու­թյան ըն­կեր­նե­րիս, հայ­րե­նա­կից­նե­րիս հետ շփ­վել-հա­ղոր­դակց­վե­լու: Բայց հի­մա էլ ա­վան­դույ­թը չի խախտ­վել: Քյա­վա­ռի հայ­րա­կան մեր տու­նը մնում է ու ինձ կան­չում: Իսկ այն­տեղ աշ­խա­տու­նա­կու­թյունս բարձ­րա­նում է կար­ծես. շատ եր­գեր, բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ այն­տեղ են ծն­վել: Ես ըն­դու­նում եմ այն բա­նաձևը, ըստ ո­րի, եր­ջա­նիկ է նա, ով ու­նի լավ ըն­տա­նիք, լավ աշ­խա­տանք ու լավ ըն­կեր­ներ: Բայց, ինչ­պես գրել եմ մի բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ, «Միայն նրանց է հո­գիս ընտ­րում ինձ ըն­կեր, ում հետ նախ խոս­քից, հե­տո՝ գի­նուց եմ ար­բում»: Ի դեպ, քյա­վա­ռա ու­րախ կա­տակ­նե­րը, որ «Բո­յիդ մեռ­նեմ» խո­րագ­րի ներ­քո հրա­տա­րա­կել եմ ե­րեք գր­քույկ­նե­րով ու մեկ ամ­բող­ջա­կան հա­տո­րով, հիմ­նա­կա­նում հենց նման հա­ղոր­դակ­ցու­թյան ու շփում­նե­րի ար­դյունք են: Բո­լո­րի կող­մից սիր­ված այդ կա­տակ­նե­րը ես գրի առ­նում, ի մի եմ բե­րում ա­մե­նայն հա­ճույ­քով ու նաև պա­տաս­խա­նատ­վու­թյամբ. դրանք ժո­ղովր­դա­կան բա­նա­հյու­սու­թյան յու­րա­հա­տուկ նմուշ­ներ են, և ափ­սոս է, որ կոր­չեն:
-Ինչ­պե՞ս է հա­ջող­վում ներ­կա­յա­նալ տար­բեր ժան­րե­րում։ Ան­ցու­մը դժ­վար չէ՞, և ո՞րն է Ձեզ հա­մար ա­ռաջ­նա­յի­նը։
-Ա­ռաջ­նա­յի­նը, ի­հար­կե, պոե­զիան է, բայց, առ­հա­սա­րակ, այն, ինչ հա­ճույ­քով ես ա­նում, դրա հա­մար և՛ ժա­մա­նակ, և՛ հնա­րա­վո­րու­թյուն ճար­վում է: Ա­մե­նը, ին­չով զբաղ­վում եմ (լի­նի հու­մոր, երգ, թարգ­մա­նու­թյուն, պոե­զիա…), բնավ ի­րար չեն խան­գա­րում, մե­կի հաշ­վին չէ, որ զբաղ­վում եմ մյու­սով ու բո­լո­րից էլ ստեղ­ծա­գոր­ծա­կան վա­յելք եմ ստա­նում: Պար­զա­պես, ժա­մա­նակ առ ժա­մա­նակ, դրան­ցից մե­կը ո­րոշ ժա­մա­նակ ա­ռաջ­նա­յին տեղ է գրա­վում, հե­տո տե­ղը զի­ջում մյու­սին: Կա­րե­լի է ա­սել, վեր­ջին շր­ջա­նում «ա­ռաջ­նու­թյու­նը» թարգ­մա­նու­թյանն է պատ­կա­նում։ Ար­դեն մի քա­նի ա­միս տար­ված եմ Ան­նա Ախ­մա­տո­վա­յի պոե­զիա­յով. ու­զում եմ հա­յե­րեն գե­ղե­ցիկ մի հա­տո­րյակ հրա­տա­րա­կել ռուս այդ հրա­շա­լի բա­նաս­տեղ­ծու­հուց, սի­րո ան­զու­գա­կան երգ­չից, ով, ի դեպ մեծ սեր է տա­ծել Հա­յաս­տա­նի հան­դեպ:
-Ձեզ նվիր­ված մի հե­ռուս­տա­հա­ղորդ­ման ժա­մա­նակ ա­ռիթ ու­նե­ցա լսե­լու Ձեր «Իմ Քյա­վառ» գե­ղե­ցիկ եր­գը։ Ժան­նա Բլ­բու­լյա­նի ե­րաժշ­տու­թյամբ ստեղծ­ված այդ երգն ա­սես Ձեր քա­ղա­քի հիմ­նը լի­նի։
-Այն ա­ռանձ­նա­հա­տուկ ջեր­մու­թյունն ու գնա­հա­տան­քը, որ հայ­րե­նի քա­ղաք կա­տա­րած իմ այ­ցե­լու­թյոն­նե­րի ժա­մա­նակ հայ­րե­նա­կից­ներս դրսևո­րում են իմ հան­դեպ, լից­քա­վո­րում, միշտ դրա­կան է­ներ­գիա են հա­ղոր­դում ինձ: Իսկ ա­հա, հո­բե­լյա­նիս շե­մին Գա­վա­ռի քա­ղա­քա­պե­տա­րա­նը հրա­շա­լի ա­նակն­կալ մա­տու­ցեց: Քա­ղա­քա­յին գրա­դա­րա­նում հան­դի­պում էր կազ­մա­կերպ­վել իմ և իմ լավ բա­րե­կամ, սիր­ված դու­դու­կա­հար Գևորգ Դա­բա­ղյա­նի հետ, ով ևս ար­մատ­նե­րով քյա­վառ­ցի է ու դու­դու­կա­հար­նե­րի դպ­րոց է բա­ցել այն­տեղ: Շատ ջերմ, մտեր­միկ մթ­նո­լոր­տում ան­ցավ մի­ջո­ցա­ռու­մը. երգ ու բա­նաս­տեղ­ծու­թյուն, քյա­վա­ռյան կա­տակ­ներ, դու­դու­կի վա­րա­կիչ կա­տա­րում­ներ և՛ Գևոր­գի, և՛ նրա շնոր­հա­լի սա­նե­րի մա­տուց­մամբ: Իսկ ա­վար­տին եր­կու­սիս հա­մար էլ անս­պա­սե­լի հայ­տա­րար­վեց, որ, քա­ղա­քի ա­վա­գա­նու ո­րոշ­մամբ, մեզ Գա­վա­ռի պատ­վա­վոր քա­ղա­քա­ցու կո­չում է շնորհ­վել, ու քա­ղա­քա­պետ Գուր­գեն Մար­տի­րո­սյա­նը ջերմ ծա­փե­րի ներ­քո մեզ հանձ­նեց հա­մա­պա­տաս­խան հա­վաս­տագ­րե­րը: Հաս­կա­նա­լի է, թե եր­կուսս էլ որ­քան հուզ­ված էինք ու շոյ­ված:
-Հե­տաքր­քիր է՝ ինք­ներդ Ձեզ ու Ձեր ըն­թեր­ցող­նե­րին, ուն­կն­դիր­նե­րին տա­րե­դար­ձի նվեր պատ­րաս­տե՞լ էիք:
-Կար­ծես թե՝ ա­յո և նույ­նիսկ՝ մի քա­նի, ես կա­սեի՝ նշա­նա­կա­լից նվեր: «Ան­տա­րես» հրա­տա­րակ­չու­թյու­նը գե­ղե­ցիկ մի հա­տոր տպագ­րեց Օ­մար Խա­յա­մի քա­ռյակ­նե­րի իմ թարգ­մա­նու­թյուն­նե­րով: Գր­քի վե­րա­բե­րյալ շատ լավ կար­ծիք­ներ լսե­ցի և՛ ըն­թեր­ցող­նե­րից և՛, որ շատ կարևոր է, ի­րենց ա­նա­չա­ռու­թյամբ ու խս­տա­պա­հան­ջու­թյամբ հայտ­նի իմ մի քա­նի գր­չըն­կեր­նե­րից: Իսկ այդ ա­մե­նի «վա­վե­րա­ցու­մը» ե­ղավ այն, որ ժո­ղո­վա­ծուն ճա­նաչ­վեց տար­վա լա­վա­գույն թարգ­մա­նա­կան գիրք ու հենց դրա՛ հա­մար ինձ շնորհ­վեց գրող­նե­րի միու­թյան «Հով­հան­նես Մա­սե­հյան» մր­ցա­նա­կը: Մեծ թարգ­ման­չի ա­նու­նը կրող պարգևը, ի­հար­կե, մե­ծա­պես պար­տա­վո­րեց­նում է: Իսկ Մոսկ­վա­յում, դար­ձյալ հո­բե­լյա­նի շե­մին, «Վե­չե» հե­ղի­նա­կա­վոր հրա­տա­րա­կու­թյու­նը տպագ­րեց բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րիս ռու­սե­րեն ընտ­րա­նին, ընդ ո­րում, Գրող­նե­րի միու­թյուն­նե­րի մի­ջազ­գա­յին ըն­կե­րակ­ցու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ: Իսկ այդ ա­մե­նի ու ընդ­հան­րա­պես ստեղ­ծա­գոր­ծա­կան ան­ցած ու­ղուս յու­րա­հա­տուկ ամ­փո­փումն էր «Ա­րամ Խա­չատ­րյան» մեծ հա­մեր­գաս­րա­հում կա­յա­ցած հան­դի­սու­թյու­նը, ո­րի ժա­մա­նակ, ի դեպ, հրա­պա­րակ­վեց Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ո­րո­շու­մը՝ ինձ «Քա­ղա­քա­պե­տի ոս­կե մե­դա­լով» պարգևատ­րե­լու մա­սին:
Հու­զում­նա­լից այն պա­հե­րը, հա­ճե­լի զգա­ցում­նե­րը, որ ապ­րե­ցի այդ օ­րը, երևի դեռ եր­կար կու­ղեկ­ցեն, կջեր­մաց­նեն ինձ, դրա­կան ու ստեղ­ծա­րար լից­քեր կհա­ղոր­դեն: Այդ ա­մե­նը շատ պար­տա­վո­րեց­նում է:

Զրույ­ցը՝
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 8836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ