Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ոստի­կա­նը ոչ թե մեր, այլ օր­վա իշ­խա­նու­թ­յան սպա­սար­կուն է

Ոստի­կա­նը ոչ թե մեր, այլ օր­վա իշ­խա­նու­թ­յան սպա­սար­կուն է
19.06.2020 | 00:53
Չգի­տեմ՝ ոս­տի­կա­նը մերն է, թե ոչ, բայց մի բան հս­տակ է՝ նրա գոր­ծե­լաո­ճը չի փոխ­վում: Ա­րա­րա­տի մարզ­պետ Գա­րիկ Սարգ­սյա­նի ա­կան­ջը կան­չի` «ոս­տի­կա­նու­թյու­նը միշտ էլ օր­վա իշ­խա­նու­թյանն է ծա­ռա­յում»: Այ­սօր­վա «գա­հա­կալ­նե­րը» պա­հան­ջում են՝ ար­տա­կարգ ռե­ժի­մի քո­ղի ներ­քո ցրել բո­լոր տե­սա­կի ցույ­ցե­րը, չէ՞ որ ժող­վր­դի սերն ու հա­մակ­րան­քը վա­յե­լող իշ­խա­նու­թյան դեմ ոչ ոք բո­ղո­քել չի կա­րող: Նե­րե­ցեք, ոչ թե չի կա­րող, այլ ի­րա­վունք չու­նի, քան­զի նո­րե­րը սեր են քա­րո­զում: Էս­թե­տիկ սեր, ին­չի ա­մեն երկ­րորդ խոսքն «աս­ֆալ­տին փռելն» ու «պա­տե­րին ծե­փելն» է, «վզ­նե­րից բռ­նելն» ու «դուրս շպր­տելն» է: Հո­գե­բան­նե­րի ու փի­լի­սո­փա­նե­րի մի ամ­բողջ բա­նակ է պետք չլս­ված ու չտեսն­ված սի­րո այս նոր բա­նաձևը վեր­ծա­նե­լու և աշ­խար­հին մա­տու­ցե­լու հա­մար: Ինչևէ, բուն ա­սե­լի­քիս գամ: Լրագ­րող­ներս ոս­տի­կան­նե­րի բռ­նի ու ան­հա­մա­չափ գոր­ծո­ղու­թյուն­նե­րից միշտ ենք տու­ժել: Ան­կեղծ չի լի­նի, ե­թե ա­սեմ, որ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո մտա­ծել եմ՝ ոս­տի­կա­նու­թյունն այլևս եր­բեք ձեռք չի բարձ­րաց­նի ՀՀ քա­ղա­քա­ցու, ա­ռա­վել ևս՝ մաս­նա­գի­տա­կան պար­տա­կա­նու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­նող լրագ­րող­նե­րի վրա: Ա­վե­լին՝ հա­մոզ­ված եմ ե­ղել՝ ե­թե հարկ լի­նի, «դու­բին­կա­նե­րը» նո­րից գոր­ծի են դր­վե­լու: Ա­սա­ծիս ա­պա­ցույցն օ­րերս ԱԱԾ-ի դի­մաց մաս­նա­գի­տա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րող գոր­ծըն­կեր­նե­րիս նկատ­մամբ ոս­տի­կան­նե­րի ի­րա­կա­նաց­րած հա­տուկ գոր­ծո­ղու­թյուն­ներն էին, ին­չի ժա­մա­նակ նրանք ոչ միայն հրմշ­տել, այլև հար­վա­ծել էին լրագ­րող­նե­րին, փառք Աստ­ծո՝ դեռևս միայն ձեռք ու ոտ­քով: ՈՒ­ժա­յին­նե­րի քայ­լե­րից ա­ռա­վել քան ցա­վա­լի է այն չի­նով­նիկ­նե­րի հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րոնք, նախ­քան տա­քուկ ու ա­մե­նա­զոր ա­թոռ զբա­ղեց­նե­լը, ի­րենք էլ լրագ­րող են ե­ղել ու ոս­տի­կան­նե­րի բռ­նի ու­ժը սե­փա­կան մաշ­կի վրա զգա­ցել: Այժմ, սա­կայն, փո­խա­նակ դա­տա­պար­տե­լու, հայ­տա­րա­րում են, թե «նոր» Հա­յաս­տա­նում ոս­տի­կան­ներն ա­ջու­ձախ թա­վիշ են սփ­ռում: Զո­րակ­ցու­թյունս հայտ­նե­լով ԱԱԾ-ի դի­մաց մաս­նա­գի­տա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լու ժա­մա­նակ «մեր» ոս­տի­կան­նե­րի կող­մից ծեծ կե­րած լրագ­րող գոր­ծըն­կեր­նե­րիս՝ ա­զատ խոս­քի մա­սին «լո­լո­ներ» կար­դա­ցող պատ­գա­մա­վոր­նե­րին հի­շեց­նում եմ՝ փա­փուկ ա­թո­ռից մի օր շատ ցա­վոտ վայր եք ընկ­նե­լու, ու ոս­տի­կա­նա­կան մա­հա­կը, դա­մոկ­լյան սրի նման, նաև ձեր գլ­խա­վե­րում է կախ­վե­լու:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 11194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ