Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կյուլ­պենկ­յա­նի դա­ռը ժպի­տը

Կյուլ­պենկ­յա­նի դա­ռը ժպի­տը
03.07.2020 | 00:48
«Մե­կե­նա­սու­թյան ա­վան­դույ­թի վե­րա­կանգ­նու­մը լավ և ար­դիա­կան գա­ղա­փար է։ Բայց վա­խե­նամ, որ այս պա­րա­գա­յում էլ պե­տու­թյու­նը մի կողմ քաշ­վի, լվա­նա ձեռ­քե­րը։ Բայց չէ՞ որ նա կա­րող է արժևո­րել մե­կե­նա­սու­թյու­նը, մե­կե­նա­սին ե­թե ոչ շքան­շա­նով, ա­պա գո­նե հու­շագ­րով պարգևատ­րել, վրան կար­միր տա­ռե­րով գր­ված` «Ազ­գա­յին մե­կե­նաս»։
Զա­ռա ՄԱ­ԼՈ­ՅԱՆ, ար­վես­տա­բան, հո­գե­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, «Պոստ­մո­դեռ­նը ան­գա­ղա­փար երկ­րում»

ԿԱՅ­ՍԵՐ ՄԵՐ­ՁԱ­ՎՈ­ՐԸ` ՀՈ­ՐԱ­ՑԻՈ­ՍԻ ՀՈ­ՎԱ­ՆԱ­ՎՈՐ
Գա­յոս Կիլ­նիոս Մե­կե­նա­սը Օ­գոս­տոս կայ­սեր մեր­ձա­վորն էր և երդ­վյալ միա­պե­տա­կան, միա­ժա­մա­նակ իր դա­րի նշա­նա­վոր բա­նաս­տեղծ­ներ Հո­րա­ցիո­սի և Վեր­գի­լիո­սի բա­րե­կամն ու հո­վա­նա­վորն էր։ Նրա ա­նու­նը հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյան մեջ ամ­րագր­վեց որ­պես հա­սա­րակ ա­նուն։ Եվ ի հայտ ե­կան տար­բեր մե­կե­նաս­ներ` աշ­խար­հի ժո­ղո­վուրդ­նե­րի պատ­մու­թյան մեջ։ Գլ­խա­վո­րա­պես նրանք մե­ծա­հա­րուստ­ներ էին, ո­րոնք կա­մոք սր­տի սա­տա­րում էին սե­փա­կան երկ­րի մշա­կույթին ու ար­վես­տին, և ի­րենց ազ­գի պատ­մու­թյան մա­գա­ղա­թյա է­ջե­րում էին ար­ձա­նագր­վում։ ՈՒ մի՞­թե Գա­յոս Կիլ­նիոս Մե­կե­նա­սի ա­նու­նը կփա­ռա­բան­վեր դա­րե­րով, ե­թե նա լի­ներ ըն­դա­մե­նը կայ­սեր մտե­րիմ ու երդ­վյալ հան­րա­պե­տա­կան։ Այս պար­զա­գույն ճշ­մար­տու­թյու­նը, ցա­վոք, գրե­թե հա­սու չէ ներ­կա Հա­յաս­տա­նի ունևոր դա­սին։ Եվ նրանց սպառ­նում է հա­յոց պատ­մու­թյան լու­սան­ցք­նե­րում պատս­պար­վե­լու հե­ռան­կա­րը։ Բայց չէ՞ որ կան այլ ու­ղի­ներ, ճա­նա­պարհ­ներ կան զար­դար­ված փար­թամ կաղ­նի­նե­րով, ո­րոնք ու­ղեկ­ցում են դե­պի Տա­ճար, ո­րի կա­մար­նե­րի ներ­քո շր­ջում են Լա­զա­րյան­նե­րը, Ա­րա­մյան­ցը, Ման­թա­շյան­ցը, Խան-Քե­լե­կյա­նը և, ի վեր­ջո, Կյուլ­պեն­կյա­նը։

«ՆԱՎ­ԹԱ­ՅԻՆ ԹԱ­ԼԵՅ­ՐԱՆՆ ՈՒ ՊԱ­ՐՈՆ «5 ՏՈ­ԿՈ­ՍԸ»
Նա Ման­թա­շյան­ցի մի­ջո­ցով մեր­ձե­ցավ Կա­հի­րեի քա­ղա­քակր­թա­կան վեր­նա­խա­վին։ Նա բուն հայ-ա­րիա­կան գե­նի կրող էր հա­մաշ­խար­հա­յին գոր­ծա­րար աշ­խար­հում, ուր շատ հա­ճախ մեր­կա­պա­րա­նոց և մար­տն­չող շահն էր շա­տե­րի հա­վա­տո հան­գա­նա­կը։ Իր երևե­լի հայ­րե­նա­կից Լա­զա­րյան­նե­րի, Ա­րա­մյան­ցի և Ման­թա­շյան­ցի պես Գա­լուստ Կյուլ­պեն­կյա­նը նվա­ճում էր նոր ե­զերք­ներ` ա­պա­վի­նե­լով սե­փա­կան ստեղ­ծա­գործ մտ­քին և բա­րե­պաշտ վար­քա­կա­նո­նին։ Կարճ ժա­մա­նակ անց նրա ձեռ­քում էր Թուր­քա­կան ազ­գա­յին բան­կի բաժ­նե­տոմ­սե­րի 30 տո­կո­սը, ինչն ա­պա­հո­վում էր 15 տո­կոս կա­յուն շա­հույթ։ 1898 թվա­կան։ Գա­լուստ Կյուլ­պեն­կյա­նը Փա­րի­զի և Լոն­դո­նի օս­մա­նյան դես­պա­նատ­նե­րի տն­տե­սա­կան խոր­հր­դա­տուն է։ (Ի դեպ, ծն­վել է Կոս­տանդ­նա­պոլ­սում, Հայ­կա­կան աշ­խար­հի հա­մար գեր­բեր­քա­բեր 1869-ին։ Չէ՞ որ հե­ռա­վոր Կու­տի­նա­յում լույս աշ­խարհ ե­կավ վե­րերկ­րա­յին լու­սա­տուն` Կո­մի­տա­սը։ Չէ՞ որ Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հի հյու­սի­սա­յին ան­տա­ռա­պատ Դսե­ղում երկ­րին նվի­րա­բեր­վեց մի այլ լու­սաստղ` Թու­մա­նյա­նը)։ 1902-ին Գա­լուստ Կյուլ­պեն­կյա­նը բրի­տա­նահ­պա­տակ էր։ Նա ա­ռա­ջին­նե­րից մեկն էր, ո­րը ռազ­մա­վա­րա­կան շր­ջա­հա­յա­ցու­թյամբ գնա­հա­տեց նավ­թի նշա­նա­կու­թյու­նը վե­րա­փոխ­վող կա­պի­տա­լիս­տա­կան աշ­խար­հում։ Տե­ղին է հի­շել, որ ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Եվ­րո­պա­յի քա­ղա­քատն­տե­սա­կան շր­ջա­նակ­նե­րը խո­րու­թյամբ չըն­կա­լե­ցին նավ­թի գոր­ծո­նը։ Երբ քնից հան­կարծ արթ­նա­ցած ԱՄՆ-ը Մի­ջա­գետ­քի նավ­թա­յին աղ­բյուր­նե­րի ար­դյու­նա­հան­ման կոն­ցե­սիան ստա­ցավ, Մեծ Բրի­տա­նիա­յի կա­ռա­վա­րու­թյունն օգ­նու­թյան հար­ցով դի­մեց Կյուլ­պեն­կյա­նին։ Սա­կայն դա­դար տանք, զի նրա նվա­ճած ծո­վե­րում պատ­մու­թյան դա­ռը բա­նադ­րան­քով չէին նա­վար­կում հայ­կա­կան ա­ռա­գաս­տա­նա­վե­րը` հա­յոց դրոշ­նե­րի ներ­քո, վա­ղու՜ց, շա՜տ վա­ղուց դրանք ջրա­սույզ էին ար­վել, քան­զի ան­գո էր Հայ­կա­կան պե­տու­թյու­նը։ Նա` «պա­րոն 5 տո­կո­սը», նա­խորդ դա­րի ա­ռա­ջին քա­ռոր­դում աշ­խար­հի ա­մե­նա­հա­րուստ մարդ­կան­ցից մեկն էր։ Ան­հայ­րե­նիք հայ­կա­զուն գոր­ծա­րար­նե­րը հա­մաշ­խար­հա­յին գոր­ծա­րա­րու­թյան հա­ճախ ո­րո­գայ­թա­լիցք տո­նա­վա­ճառ­նե­րում սահ­մա­նում էին սե­փա­կան խա­ղադ­րույք­նե­րը։ Սա­կայն թույլ տվեք մի ու­շագ­րավ դր­վա­գով ա­վար­տել շա­րադ­րանքս և անց­նել մեր բուն նյու­թին։

Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տից հե­տո շն­չա­հեղձ­վող Գեր­մա­նիա­յի նավ­թա­յին հա­վակ­նու­թյուն­նե­րը խս­տո­րեն նվա­զել էին։ Դրու­թյան տե­րը անգ­լո-ի­րա­նա-ֆրան­սիա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն էր` հա­մալր­ված եր­կու ա­մե­րի­կյան ըն­կե­րու­թյուն­նե­րով։ Տիար Գա­լուս­տը պահ­պա­նում է իր «5 տո­կո­սը»։ Սա­կայն Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տից հե­տո ա­մե­րի­կյան ըն­կե­րու­թյուն­նե­րը ներ­խու­ժե­ցին ա­րա­բա­կան աշ­խարհ, որ­տեղ նավթն ուղ­ղա­կի հոր­դում էր։ Բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո, Կյուլ­պեն­կյա­նի դի­վա­նա­գի­տա­կան տա­ղան­դի շնոր­հիվ, խա­ղա­ղու­թյուն հաս­տատ­վեց։ «Նավ­թա­յին գոր­ծա­րար­նե­րը կար­ծես կա­տու են, նրանց ճի­չե­րից եր­բեք չես հաս­կա­նա` կռ­վու՞մ, թե՞ կե­նակ­ցում են»,- հե­տա­գա­յում ա­սում էր տիար Գա­լուս­տը։

ԿԵՐ­ՊԱՐ­ՎԵՍ­ՏԻ ԿԱՅՍ­ՐՈՒ­ԹՅԱՆ ԱՐ­ՇԱ­ԼՈՒՅ­ՍԸ
Գա­լուս­տը օ­րի­նա­կե­լի ա­շա­կերտ էր, հայ­րը նրան մի օր գու­մար տվեց (150 պիաստր), տղան հիմ­նեց իր երկ­րորդ կայս­րու­թյու­նը` շու­կա­յում գնե­լով հին դրամ­ներ, ո­րոնք դար­ձան նրա հու­նա­կան հին դրամ­նե­րի` աշ­խար­հում ա­մե­նա­հա­րուս­տը հա­մար­վող հա­վա­քա­ծուի թթխ­մո­րը։ Նա ար­վես­տի գի­տակ էր, ու­ներ նր­բին ճա­շակ և խոր զգա­ցո­ղու­թյուն։
1929-34 թվա­կան­նե­րին, Ստա­լի­նի հո­վա­նու տակ սո­վե­տա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը սկ­սում է Էր­մի­տա­ժի կտավ­նե­րի գաղտ­նի վա­ճառ­քը. կայս­րու­թյու­նը փո­ղի մեծ կա­րիք ու­ներ։ Կյուլ­պեն­կյանն ա­ռա­ջին գնորդն էր։ Նա ձեռք բե­րեց Ջոր­ջո­նեի, Ռեմբ­րան­դի և Ռու­բեն­սի գոր­ծե­րից, Էր­մի­տա­ժից գնեց 51 նմուշ, վճա­րե­լով 278900 ֆունտ ստեռ­լինգ։ (Ի դեպ, նրա հետ սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցում էր ՍՍՌՄ ար­տա­քին առևտրի ժող­կոմ Ա­նաս­տաս Մի­կո­յա­նը, ո­րին վեր­ջերս գեր­մա­նա­ցի պատ­մա­բան­նե­րը դա­սե­ցին Թա­լեյ­րա­նից բարձր` նրան հա­մա­րե­լով հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյան խո­շոր և չգ­նա­հատ­ված ան­հա­տա­կա­նու­թյուն)։ Էր­մի­տա­ժից ձեռք ­բեր­վա­ծի մի մա­սը նա նվի­րեց Բրի­տա­նա­կան թան­գա­րա­նին, մյու­սը` Լոն­դո­նի ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հին։ Ի վեր­ջո, նա իր գեր­թանկ հա­վա­քա­ծուն նվի­րա­բե­րեց Լի­սա­բո­նի ար­վես­տի ազ­գա­յին թան­գա­րա­նին։ (Ին­չու՞ նրա կեր­պար­վես­տի կայս­րու­թյու­նը չհան­գր­վա­նեց Երևա­նում` մի ա­ռան­ձին շքեղ շեն­քում, ան­հայտ չէ, այլևայլ քա­ղա­քա­կան դր­դա­պատ­ճառ­նե­րը խո­չըն­դո­տում էին նրա ձեռ­նար­կում­նե­րին։ Ի դեպ, շա­տե­րը տե­ղյակ չեն, բայց «Գա­լուստ Գյուլ­բեն­կյա­ն» հաստատությունը նպաս­տել է «Հրազ­դան» մար­զա­դաշ­տի կա­ռուց­մա­նը)։ Կեր­պար­վես­տի կայս­րու­թյու­նը դար­ձավ «Գա­լուստ Գյուլ­պեն­կյան» հիմ­նադ­րա­մի հիմ­նա­քա­րը, ո­րը, ցա­վոք, գու­ցե «հա­յի բախ­տի» չա­րա­բաս­տիկ ո­րոշ­մամբ, հա­մա­մարդ­կա­յին կա­ռույց է, Հա­յաս­տա­նը և հայ­կա­կան գաղ­թօ­ջախ­նե­րը աշ­խար­հի 70 եր­կր­նե­րի շար­քում են օգտ­վում հիմ­նադ­րա­մի հատ­կա­ցում­նե­րից։ Բա­վա­րար­վենք ե­ղա­ծով (տա­րե­կան 3 մլն 600 հա­զար դո­լար գու­մար) և դա­սեր քա­ղենք։


Ա­մե­նա­կարևո­րը` հայ ազ­գա­յին մե­կե­նա­սու­թյու­նը սաղմ­նա­վոր­վել և բար­գա­վա­ճել է հայ­րե­նազր­կու­թյան պայ­ման­նե­րում, և հայ­կա­զուն մե­կե­նաս­նե­րի թե՛ բուն հարս­տու­թյու­նը, թե՛ մե­կե­նա­սա­կան ներդ­րում­նե­րը ծա­ռա­յել են օ­տա­րին, եր­բեմն էլ հօդս են ցն­դել։
Պե­տա­կա­նու­թյան պայ­ման­նե­րում ազ­գա­յին հա­մա­կարգ­ված կեր­պար­վես­տի մե­կե­նա­սու­թյուն գո­յու­թյուն չու­նի, չկա ու չի ե­ղել օ­րենք մե­կե­նա­սու­թյան մա­սին։ Գոր­ծող ԱԺ-ն դժ­վար թե ձեռ­նար­կի նման օ­րեն­քի ստեղ­ծու­մը, ո­րը կանդ­րա­դառ­նա տո­ղե­րիս հե­ղի­նա­կի ե­րա­զանք­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, այն է` հայ ազ­գա­յին բազ­մա­հա­րուստ կեր­պար­վես­տը սահ­մա­նադ­րո­րեն դի­տար­կել որ­պես ազ­գա­յին-պե­տա­կան գե­րա­կա­յու­թյուն, նկարն ու քան­դա­կը արժևո­րել թե՛ որ­պես հոգևոր երևույթ (այն է` ար­ժեք), թե՛ որ­պես աշ­խար­հիկ գոր­ծըն­թաց (գին, ո­րը գո­յա­նում է կեր­պար­վես­տի նմուշ­նե­րի վա­ճառ­քից)։ Իշ­խա­նա­դա­սը ե­րեկ էլ, այ­սօր էլ ինչ­պես ողջ մշա­կույ­թը, այն­պես էլ կեր­պար­վես­տը հա­մա­րում է մնա­ցոր­դա­յին ար­ժեք, ո­րը պե­տա­կան բյու­ջեից մշ­տա­պես մի­ջոց­ներ է «կլա­նում» (1992-ին Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը ան­թա­քույց հրո­վար­տա­կեց նո­րան­կախ հան­րա­պե­տու­թյան վե­րա­բեր­մուն­քը կեր­պար­վես­տի նկատ­մամբ. «Պե­տու­թյու­նը չպետք է կե­րակ­րի նկար­չին»)։ Այ­նինչ հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տը, հա­մա­կարգ­ված ու­շադ­րու­թյան պա­րա­գա­յում, կա­րող է ներգ­րավ­վել հա­մաշ­խար­հա­յին շու­կա­նե­րում, որ­տեղ հս­կա­յա­կան գու­մար­ներ են շր­ջա­նառ­վում, ո­րոնց դար­պաս­նե­րը, ինչ խոսք, կրն­կա­կոխ չեն բաց­վե­լու մեր առջև, սա­կայն, հա­վա­տա­ցեք, չեն էլ գոց­վե­լու, զի շու­կան իր պա­հանջ­ներն ու­նի և գոր­ծում է վա­ղուց հաս­տատ­ված, գր­ված և չգր­ված օ­րենք­նե­րի շր­ջա­նա­կում։ Ա­հա այս­տեղ է, որ հա­յերս, ի դեմս 3-րդ հան­րա­պե­տու­թյան, ոչ թե աղ­քատ ազ­գա­կան ենք հա­րուստ ազ­գա­կից­նե­րի ճոխ սե­ղան­նե­րի մոտ, այլ ուղ­ղա­կի ըն­կե­ցիկ։

ՀԱՅ ԿԱ­ՊԻ­ՏԱ­ԼԻ ՏԻ­ՐԱ­ԿԱԼ­ՆԵ­ՐԸ ՆՈՐ ԿՅՈՒԼ­ՊԵՆ­ԿՅԱ՞Ն: ԻՆ­ՉՈՒ ՉԷ
Գա­լուստ Կյուլ­պեն­կյա­նը խա­ղադ­րույք­ներ էր սահ­մա­նում հա­մաշ­խար­հա­յին նավ­թա­յին և բան­կա­յին գոր­ծըն­թաց­նե­րում։ Գա­լուստ Կյուլ­պեն­կյա­նը կա­նո­նա­կար­գում էր խա­ղը` հիմ­նե­լով իր կեր­պար­վես­տա­յին կայս­րու­թյու­նը։ Նա երևե­լի գոր­ծա­րար էր։ Նա ա­ռա­վել երևե­լի մե­կե­նաս էր։ Նրա թի­կուն­քում պե­տու­թյուն չկար։ Կար եր­կի­րը, կար հայ­րե­նի­քը։ Ներ­կա մե­ծա­հա­րուստ հա­յե­րի թի­կուն­քում Հայ­կա­կան պե­տու­թյունն է` թե­կուզ դեռ պե­տա­կա­նա­զուրկ 3-րդ հան­րա­պե­տու­թյան բո­վան­դա­կու­թյամբ։ Եվ այս նյու­թի ա­վար­տը. դի­ցուք Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը, Ա­րա Աբ­րա­հա­մյա­նը, Կա­րեն Կա­րա­պե­տյա­նը և այլք կա­րող են Կյուլ­պեն­կյա­նի հան­գույն ստեղ­ծել մի նոր հա­մազ­գա­յին կեր­պար­վես­տի կայս­րու­թյուն և խա­ղադ­րույք­ներ սահ­մա­նել մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րում։ Ե­թե աս­վածն ի­րա­կա­նա­նա, ա­պա նրանց շուր­ջը կձևա­վոր­վի ազ­գա­յին կեր­պար­վես­տի մե­կե­նաս­նե­րի մի փա­ռա­վոր կո­հոր­տա, նկա­րիչ­նե­րի և քան­դա­կա­գործ­նե­րի մի փայ­լուն դի­վի­զիա և, ի­հար­կե, ար­վես­տա­սեր­նե­րի մի նվի­րա­կան բա­նակ։ Ան­ձամբ լիա­հույս եմ։


Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 7995

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ