Արդարև, Աստված մահ չի ստեղծել, և Նա չի ուրախանում ողջերի կորստյան համար: Նա ամեն ինչ հաստատել է լինելու համար, և աշխարհի գործերը փրկության համար են: Ո՛չ մահաբեր թույն կա նրանց մեջ, ո՛չ էլ դժոխքի թագավորություն՝ երկրի վրա, քանզի արդարությունն անմահ է:
Իսկ ամբարիշտները ձեռքով ու խոսքով իրենց մոտ կանչեցին մահը, նրան իրենց բարեկամ համարեցին, հալումաշ եղան և դաշինք կնքեցին նրա հետ. և իսկապես արժանի են բաժնեկից լինելու նրան (Իմ. Սող. 1;13-16)։
Երբ Աստված ստեղծեց կենդանի աշխարհը, այն ստեղծեց որպես ինքնակարգավորվող և ինքն իր մեջ իր շարունակականությունը կրող համակարգ (Ծննդ. 1;11-13, 20-31): «Արդարև Աստված մահ չի ստեղծել»: Տիեզերքը, Աշխարհը և Մարդը Նրա լաբորատոր փորձարկման արդյունքը չեն, այլ Նրա անանձնական սիրո դրսևորումը:
Այդ դեպքում ի՞նչ է «արարում» գիտական միտքը հենց նույն այդ լաբորատորիաներում.
ա) պատվաստանյութեր,
բ) գենետիկորեն ձևափոխված մթերք (ԳՁՄ),
գ) քիմիկատներ, դեղագործություն,
դ) վիրուսներ և այլ հարուցիչներ,
ե) հրեշներ
Պատվաստանյութերով կոտրում և արգելակում են իմունային համակարգը` օրգանիզմը դարձնելով խոցելի: ԳՁՄ-ով խմբագրում են մարդու ԴՆԹ-ն և առաջացնում զանազան ու զարմանազան հոգեմարմնական տկարություններ, ցավեր ու ախտեր (ի դեպ, ԳՄՁ-ն ևս ստանում են վիրուսների օգնությամբ): Վնասակար քիմիկատներով և իբրև թե անվնաս ու օգտակար դեղամիջոցներով հասնում են միևնույն արդյունքին` առողջության խաթարում: Վիրուսներով վերջնականապես հարձակվում, գրավում ու տապալում են արդեն ինքն իր համար իսկ անընկալելի և անհասկանալի դարձած օրգանիզմը: Այս ամենը ծառայում է մահվանը, և ո՛չ կյանքին: Այդ ամենը մարդուն անդառնալիորեն խեղում է ո՛չ միայն ֆիզիկապես, գենետիկ մակարդակում, այլև հոգեմտավոր կերպով: Ազդում է նպատակների առաջադրման, կամային որոշումների կայացման և վարքի դրսևորումների վրա: Նորը լավ մոռացված հինն է, և այս ամենը արդեն եղել է հնում` Նոյի օրերում: Բոլոր այդ գենային մեքենայությունները, տեսակների միջև այլևայլ այլանդակ խաչասերումները եղել են է՛լ ավելի զարգացած ինժեներական մակարդակի վրա, որին չեն կարողանում հասնել դիվային հանճարի տեր, կամ միգուցե` ծառա, մերօրյա արկածախնդիրները, քանզի հռչակվել է նախագիծը. «Ահա՛ ամեն բան նոր Եմ դարձնում»,- և կատարվել Խաչի վրա: Եթե առաջ շատ ավելին էր պահանջվում փրկության համար, ապա այսօր բավական է նվազագույնը. «Եվ պիտի լինի այնպես, որ ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի» (Հովել 2;31, Գործք 2;21): Այսօր ողջ աշխարհը և մեր հայրենիքը այնպիսի վիճակում են, այնպիսի նենգ խարդավանքների ենթակա, որ միայն Տիրոջ անունը տալով է հնարավոր փրկվել: Որովհետև մարդու անզեն աչքի համար աննկատելի նանո չափեր ձեռք բերած վտանգները, վնասները, որոգայթները Մարդու միջից հանում են Աստծուն և դրանով իսկ` ամեն մարդկային բան: Մանրախնդիր, փոքրոգի, նեղմիտ, չնչին մարդկանց համար Աստծո ստեղծած աշխարհը շատ փոքր է ու նեղ: Աստված իրո՞ք լուրջ էր տրամադրված, երբ իրենց բաժին թթվածնի հաշվին մտադիր էր լավություն անելու ինչ-որ այլ անկարևոր ու ավելորդ գոյությունների: Չէ-չէ մի: Ա՛յդ էր մնացել:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս