Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ընդու­նենք Ա­վե­տա­րա­նի փր­կա­րար լույ­սը, ա­պա­վի­նենք Քրիս­տո­սի սի­րող սր­տին

Ընդու­նենք Ա­վե­տա­րա­նի փր­կա­րար լույ­սը, ա­պա­վի­նենք Քրիս­տո­սի սի­րող սր­տին
06.11.2020 | 09:37

Ազգ ազ­գի դեմ պի­տի ել­նի և թա­գա­վո­րու­թյուն՝ թա­գա­վո­րու­թյան դեմ, և տեղ-տեղ երկ­րա­շարժ­ներ պի­տի լի­նեն, սով և հա­մա­ճա­րակ ու խռո­վու­թյուն­ներ (Մարկ. 13;8)
Մեր Տի­րոջ խոս­քե­րը ի­րա­կա­նու­թյուն են այ­սօր: Ա­ռա­վել քան երբևէ շա­տա­ցել են թե՛ երկ­րա­շար­ժե­րը, թե՛ հրա­բուխ­նե­րը, թե՛ ջր­հե­ղե­ղեղ­ներն ու ցու­նա­մի­նե­րը, լսում ենք պա­տե­րազ­մի ձայ­ներ, շա­տա­ցել են հա­մա­ճա­րակ­ներն ու ան­բու­ժե­լի հի­վան­դու­թյուն­նե­րը, ա­նաստ­ված մար­դը դար­ձել է բա­նա­կան գա­զան:


Գրե­թե մենք բո­լորս զգում կամ հաս­կա­նում ենք, որ սա Աստ­ծո պա­տիժն է մարդ­կու­թյան՝ մե­զա­նից յու­րա­քան­չյու­րի գոր­ծած մեղ­քե­րի հա­մար. գի­տակ­ցում ենք, բայց մնում նույն մա­հա­բեր մեղ­քե­րի մեջ: Մեր փոքր-ինչ թվա­ցյալ շա­հի հա­մար մատ­նում կամ վնա­սում ենք մեր բա­րե­կա­մին, ըն­կե­րո­ջը, հա­րա­զա­տին, դրա­ցուն` նման­վե­լով Հու­դա­յին: Աշ­խար­հում այն­քան է չա­րի­քը շա­տա­ցել, որ ար­դեն գիտ­նա­կան­ներն են սկ­սել խո­սել մարդ­կու­թյան կոր­ծան­ման, աշ­խար­հի վեր­ջի մա­սին, բե­րե­լով ի­րենց գի­տա­կան փաս­տարկ­նե­րը:
Եվ ա­նօ­րե­նու­թյան շա­տա­նա­լու պատ­ճա­ռով շա­տե­րի սե­րը կսա­ռի (Մատթ. 24;12),- ա­սում է Քրիս­տոս՝ խո­սե­լով վեր­ջին ժա­մա­նակ­նե­րի մա­սին:
Ակն­հայտ ա­տե­լու­թյու­նը ծնում է բազ­մա­թիվ հի­վան­դու­թյուն­ներ, դա­ժա­նու­թյուն­ներ... իր բո­լոր վտան­գա­վոր հետևան­քներով:


Սո­ղո­մոն Ի­մաս­տու­նը հս­տակ նկա­րագ­րում է նման մեղ­սա­լից ըն­թացք ու­նե­ցող մարդ­կանց և նրանց թո­ղած ժա­ռան­գու­թյան ու սե­րունդ­նե­րի վախ­ճա­նը. «Ամ­բա­րիշտ­նե­րի բազ­մա­ծին զա­վակ­նե­րը պի­տա­նի չեն լի­նի, փտած շի­վե­րը խոր ար­մատ­ներ չեն տա, և հաս­տա­տուն չի լի­նի խա­խուտ հիմ­քը (Իմ. Սող. 4;3), այս ճշ­մար­տու­թյունն ան­տե­սող մար­դը իր կյան­քի վախ­ճա­նին կա­սի նույն Ի­մաս­տու­նի խոս­քե­րը. «ՈՒ­նայ­նու­թյուն ու­նայ­նու­թյանց,- ա­սաց Ժո­ղո­վո­ղը,- ու­նայ­նու­թյուն ու­նայ­նու­թյանց. ա­մէն ինչ ու­նայն է» (Ժո­ղո­վող 1;1):
Այս ու­նայ­նու­թյան մեջ ա­մեն ոք դժ­գո­հում է իր կյան­քից, սա­կայն ոչ ոք չի ցան­կա­նում իր կյան­քի ու­նայ­նու­թյու­նը լց­նել Քրիս­տո­սի Հա­րու­թյան լույ­սով: «Ես իսկ Եմ Հա­րու­թյուն և Կյանք. ով հա­վա­տում է Ինձ, թե­պետև մեռ­նի, կապ­րի. և ով կեն­դա­նի է ու Ինձ հա­վա­տում է, հա­վի­տյան չի մեռ­նի» (Հովհ. 11; 25-26): Հա­վատ­քը մեր ծնն­դյան պա­հից կա մեր մեջ, մենք բո­լորս մեր հո­գու խոր­քում զգում ենք Աստ­ծո զո­րու­թյու­նը, բայց կու­րո­րեն չենք ըն­դու­նում, կամ վկա­յում ենք, թե Աստ­ված կա, բայց ան­տե­սում ենք Նրա Ճշ­մար­տու­թյուն­նե­րը, այս­պի­սով, դեռ այս աշ­խար­հում կա­ռու­ցե­լով սե­փա­կան դժոխ­քը, ո­րը պատ­ճառ պի­տի լի­նի հա­վի­տե­նա­կան դժոխ­քի մատն­վե­լուն, «ուր լաց է և ա­տամ­նե­րի կրճ­տում»:

Հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյան մեջ չկա մի դեպք, որ մե­կը ա­պա­վի­նած լի­նի Հի­սու­սին ու ա­մո­թով մնա­ցած լի­նի, ինչ­պես վկա­յում է Սի­րաք ի­մաս­տու­նը. «Նա­յե­ցեք հին ազ­գե­րին և տե­սեք` ո՛վ հա­վա­տաց Տի­րո­ջը և ա­մո­թով մնաց» (Սի­րաք 2; 11): Դա­սեր քա­ղենք պատ­մու­թյու­նից, սր­բե­րի վար­քից, հան­ճար­նե­րի գր­վածք­նե­րից, ըն­դու­նենք Ա­վե­տա­րա­նի փր­կա­րար լույ­սը, ա­պա­վի­նենք Քրիս­տո­սի սի­րող սր­տին, փո­խենք մեր կյան­քի ըն­թաց­քը, ա­պաշ­խա­րենք մեր գոր­ծած մեղ­քե­րի հա­մար, որ­պես­զի Ա­րա­րիչ Աստ­վածն օրհ­նի մեզ, նե­րի մեր գոր­ծած մեղ­քե­րը, մեր աչ­քե­րից սր­բի ար­ցունք­նե­րը և այս աշ­խար­հի ձանձ­րույ­թի փո­խա­րեն հոգևոր բերկ­րանք պարգևի, ին­չը այս աշ­խար­հում ոչն­չի հետ չենք փո­խի: Միայն թե կա­մե­նանք, և մեզ հա­մար ա­մեն ինչ նոր կլի­նի, և կգտ­նենք այն խա­ղա­ղու­թյու­նը, որ փնտ­րել ենք ողջ կյան­քում, ըստ Տի­րոջ խոս­քի. «Իմ խա­ղա­ղու­թյունն եմ տա­լիս ձեզ, ոչ այն­պես, ինչ­պես աշ­խարհն է տա­լիս», քան­զի աշ­խար­հի տված խա­ղա­ղու­թյու­նը խաբ­կանք է, իսկ Աստ­ծո տվա­ծը` հա­վի­տե­նա­կան:


Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ

Դիտվել է՝ 2686

Մեկնաբանություններ