Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ա­րա­մ­յան­ցի մե­ծու­թ­յունն այն էր, որ, չնա­յած անձ­նա­կան ող­բեր­գու­թ­յա­նը, կա­րո­ղա­ցավ լի­նել հա­ջո­ղակ գոր­ծա­րար ու մեծ բա­րե­րար»

«Ա­րա­մ­յան­ցի մե­ծու­թ­յունն այն էր, որ, չնա­յած անձ­նա­կան ող­բեր­գու­թ­յա­նը, կա­րո­ղա­ցավ լի­նել հա­ջո­ղակ գոր­ծա­րար ու մեծ բա­րե­րար»
20.11.2020 | 01:23

Ստեղծ­վու՞մ է գրա­կա­նու­թյուն պա­տե­րազ­մի օ­րե­րին։ Ի՞նչ ըն­թացք է ու­նե­նում հրա­տա­րակ­չա­կան գոր­ծը ֆորս­մա­ժո­րա­յին ի­րա­վի­ճակ­նե­րում։ Այս հար­ցե­րի մա­սին զրու­ցել ենք գրող, աստ­վա­ծա­բան, «Է­դիտ պրինտ» հրա­տա­րակ­չու­թյան վա­ճառ­քի և մար­քե­թին­գի բաժ­նի գլ­խա­վոր մաս­նա­գետ ԴԱ­ՎԻԹ ՍԱՄ­ՎԵ­ԼՅԱ­ՆԻ հետ։ Անդ­րա­դար­ձել ենք նաև «Է­դիթ պրինտ» հրա­տա­րակ­չու­թյան լույս ըն­ծա­յած «Ա­րա­մյանց» գր­քին։ Հե­ղի­նա­կը փի­լի­սո­փա­յա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր, մի շարք մի­ջազ­գա­յին գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­նե­րի ան­դամ, ԼՂՀ ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վոր Կա­րեն Օ­հան­ջն (Օ­հան­ջա­նյան) է։ Ռու­սե­րե­նից թարգ­մա­նել է Դա­վիթ Սամ­վե­լյա­նը:

-Դա­վիթ, ի՞նչ են ա­նում այս օ­րե­րին գրող­նե­րը։ Կա­րո՞ղ է խոսք լի­նել գրե­լու, գիրք կար­դա­լու, գր­քի վա­ճառ­քի մա­սին։
-Գրե­լու մա­սին խոսք լի­նել չի կա­րող, բո­լո­րիս միտ­քը սևեռ­ված էր ռազ­մա­ճա­կա­տի և թի­կուն­քում տար­վող աշ­խա­տանք­նե­րի վրա։ Ես վեպ էի գրում, բնա­կա­նա­բար դա­դար տվե­ցի։ Չգի­տեմ՝ ինչ­քան կտևի այս վի­ճա­կը, բայց կան աշ­խա­տանք­ներ, որ չպետք է հե­տաձ­գել։ Ե­թե այ­սօր հե­տաձ­գենք, վա­ղը ա­վե­լի վատ կլի­նի։ Իսկ գր­քի վա­ճառ­քը կազ­մա­կեր­պել ենք հիմ­նա­կա­նում բա­րե­գոր­ծա­կան նպա­տակ­նե­րով (նկա­տել եմ, որ շա­տերն էին այդ գոր­ծին լծ­ված. գր­քի վա­ճառ­քից ստաց­ված հա­սույթն ամ­բող­ջու­թյամբ կամ մաս­նա­կի փո­խան­ցում էին բա­նա­կին)։ Նաև հյու­րըն­կա­լել ենք Ար­ցա­խից ե­կած ե­րե­խա­նե­րին, որ նրանք այդ­քան չզ­գան կո­րուս­տը, մի­ջա­վայ­րի փո­փո­խու­թյունն ու, ընդ­հան­րա­պես, պա­տե­րազ­մը։ Այ­սինքն, փոր­ձում ենք հնա­րա­վոր ա­մեն ինչ ա­նել, որ ման­կու­թյու­նից չկտր­վեն։
-Հրա­տա­րակ­չա­կան ծրագ­րե­րը փո­փոխ­վե՞լ են։
-Մեր ծրագ­րե­րը պա­հի տակ չեն կազմ­վում, վա­ղուց մշակ­ված են։ Այս ըն­թաց­քում տպագր­վել են շատ գր­քեր՝ սկ­սած ու­սում­նաօ­ժան­դա­կա­յի­նից մինչև գե­ղար­վես­տա­կան (Ա­գա­թա Քրիս­տի, բիզ­նես գր­քեր, նկար­չա­կան ձեռ­նարկ՝ նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­քի ե­րե­խա­նե­րի հա­մար և այլն):
-Ա­սա­ցիք, որ վեպ եք գրում։ Պա­տե­րազ­մը չի՞ շե­ղել վե­պի ըն­թաց­քը, ե­թե վեր­սկ­սեք գրել այն։
-Այս պա­հին ան­գամ մտա­ծում եմ՝ ար­ժե՞ շա­րու­նա­կել այն թե­ման, ո­րի շուրջ գր­վում էր վեպս։ Բնա­կա­նա­բար, հո­գե­վի­ճա­կի փո­փո­խու­թյու­նը անդ­րա­դառ­նում է ձե­ռագ­րիդ վրա, ար­ծարծ­վող թե­մա­յի։ Այն, ինչ անց­նե­լու է ա­ռօ­րյա կյան­քի հետ, ժա­մա­նա­կի ըն­թաց­քում անց­նե­լու է, բայց խոր նստ­ված­քը մնա­լու է ու հաս­տատ անդ­րա­դառ­նա­լու է նյու­թի վրա։
-Մինչ պա­տե­րազ­մը «Է­դիթ պրին­տը» հրա­տա­րա­կեց Կա­րեն Օ­հան­ջի «Ա­րա­մյանց» վե­պը։ Ին­չու՞ ո­րո­շե­ցիք անդ­րա­դառ­նալ Մի­քա­յել Ա­րա­մյան­ցին և հենց այս ձևա­չա­փով՝ գե­ղար­վես­տա­կան պա­տում։ Կա՞ն նմա­նա­տիպ այլ գր­քեր նրա մա­սին։
-Նախ ա­սեմ, որ «Ա­րա­մյան­ցը» մասն է կազ­մում այն շար­քի, ո­րում անդ­րա­դարձ է կա­տար­վում հայ մե­ծա­նուն բա­րե­րար­նե­րին և գոր­ծա­րար­նե­րին։ Ա­վե­լի վաղ անդ­րա­դար­ձել էինք Քր­քո­րյա­նին, Գյուլ­բեն­կյա­նին, նա­խոր­դիվ՝ Ման­թա­շյան­ցին։ Մի տե­սակ խոր­հր­դան­շա­կան է. Ման­թա­շյան­ցի և Ա­րա­մյան­ցի մա­սին գր­քեր թարգ­մա­նելն ու հրա­տա­րա­կե­լը նման ե­ղան նրանց ճա­կա­տագ­րե­րին։ ՈՒ­նե­նա­լով ա­սե­լիք՝ հա­մա­վա­րա­կի և պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով` չկա­րո­ղա­ցանք ինչ­պես հարկն է հասց­նել ըն­թեր­ցո­ղին, և դրանք մե­նակ մնա­ցին։ Այդ­պի­սին էր նաև գր­քի հե­րոս­նե­րի ճա­կա­տա­գի­րը. Ման­թա­շյան­ցը կյան­քի վեր­ջում ան­գամ գե­րեզ­ման ու­նե­նա­լուն չար­ժա­նա­ցավ, Ա­րա­մյան­ցը մա­հա­ցավ չքա­վո­րու­թյան մեջ՝ իր կա­ռու­ցած տան նկու­ղում։
Ա­րա­մյան­ցի մա­սին կան մի քա­նի փաս­տագ­րա­կան գր­քեր։ Այս գիր­քը, որ բնագ­րում ու­ներ «Մի­քա­յել» վեր­նա­գի­րը, ա­վե­լի շատ գե­ղար­վես­տա­կան էր։ Հա­յե­րեն թարգ­մա­նու­թյու­նը հարս­տա­ցավ ծա­նո­թագ­րու­թյուն­նե­րով, և պահ­պան­վեց վա­վե­րագ­րու­թյու­նը։ Ըն­թեր­ցո­ղը, Ա­րա­մյան­ցի անձ­նա­կան կյան­քին, նրա հա­ջո­ղու­թյուն­նե­րին ու ող­բեր­գու­թյուն­նե­րին ծա­նո­թա­նա­լուց զատ, պատ­կե­րա­ցում է կազ­մում տվյալ ժա­մա­նա­կաշր­ջա­նի կարևոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ու հայտ­նի դեմ­քե­րի մա­սին։ Հարկ է նշել, որ Ա­րա­մյան­ցը դժ­վար ժա­մա­նակ­նե­րում է ապ­րել, տե­սել է ե­րեք իշ­խա­նու­թյուն՝ Ցա­րա­կան Ռու­սաս­տան, Ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյուն, խոր­հր­դա­յին կար­գեր։
-Ի՞նչ աղ­բյուր­նե­րից է օգտ­վել հե­ղի­նա­կը։
-Կա­րեն Օ­հան­ջը ար­ցախ­ցի է, Ա­րա­մյան­ցի ազ­գա­կա­նը։ Նա իր բա­րե­կամ­նե­րի հետ զրույց­նե­րի, նրանց հու­շա­պա­տում­նե­րի հի­ման վրա է գրել գիր­քը։ Ա­րա­մյան­ցի մա­սին դր­վագ­ներ կան, որ այլ տեղ չես հան­դի­պի։ Օ­րի­նակ, Ա­րա­մյան­ցի դղյա­կի ստեղծ­ման նա­խա­պատ­մու­թյունն է ներ­կա­յաց­նում, ո­րի նա­խա­տի­պը Շվե­ցա­րիա­յում ապ­րող Ա­րա­մյան­ցի սի­րու­հու դղյակն է ե­ղել։ Կա­րե­լի է ա­սել՝ գրե­թե ա­մեն ին­չի պա­տաս­խա­նը գտ­նում ես։
-Մեծ հաշ­վով՝ ո՞վ է Ա­րա­մյան­ցը՝ հա­ջո­ղակ գոր­ծա­րա՞ր, թե՞ դա­ժան ճա­կա­տա­գիր ու­նե­ցող անձ­նա­վո­րու­թյուն։
-Իմ կա­րի­քով՝ Ա­րա­մյան­ցի մե­ծու­թյունն այն էր, որ, չնա­յած անձ­նա­կան ող­բեր­գու­թյա­նը, կա­րո­ղա­ցավ լի­նել հա­ջո­ղակ գոր­ծա­րար ու մեծ բա­րե­րար։
-Գիր­քը կա­րո՞ղ է հե­տաք­րք­րել կամ ինչ-որ բան տալ մեր գոր­ծա­րար­նե­րին, թե՞ զուտ հե­տաք­րք­րա­շարժ պատ­մու­թյուն է մեծ հա­յի ու նրա ապ­րած ժա­մա­նա­կաշր­ջա­նի մա­սին։
-Որ­պես այդ­պի­սին, որ կար­դան-հաս­կա­նան՝ ինչ­պես բիզ­նես կա­ռու­ցել, չենք կա­րող դի­տար­կել, բայց մի շատ կարևոր կետ կա գր­քում. բիզ­նե­սը չպետք է փչաց­նի ըն­կե­րու­թյու­նը։ Գր­քում տես­նում ենք, որ Ա­րա­մյան­ցի պա­րա­գա­յում ըն­կե­րու­թյունն օգ­նում է, որ բիզ­նե­սը զար­գա­նա։
-Ա­րա­մյան­ցի ստեղ­ծա­ծից ի՞նչ է մնա­ցել, և ի՞նչ գի­տեն Թբի­լի­սիում այդ մա­սին։
-Ա­րա­մյան­ցի կա­ռու­ցած հի­վան­դա­նո­ցի շեն­քը կի­սա­վեր է, «Մա­ժես­տիկ» հյու­րա­նոցն այժ­մյան «Մա­րիոտն» է։ Նրա ա­ռանձ­նատ­նե­րը դեռ կան։ Մի քա­նի տա­րի ա­ռաջ Վրաս­տա­նում ՀՀ դես­պա­նու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ Թբի­լի­սիում ցու­ցա­տախ­տակ ամ­րաց­վեց, որ Ա­րա­մյան­ցի այս տա­նը տե­ղի է ու­նե­ցել Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյան հռ­չա­կագ­րի ըն­դու­նու­մը։ Կա­րե­լի է ա­սել՝ հին սե­րուն­դը դեռ հի­շում է Ա­րա­մյան­ցին։
-Չնա­յած Ա­րա­մյան­ցը չի ան­տե­սում իր հայ­րե­նա­կից­նե­րին, հայ­րե­նի­քը, օգ­նում է հայ գաղ­թա­կան­նե­րին, ան­գամ քա­ղաք կա­ռու­ցում նրանց հա­մար, բայց ին­չու՞ են թե՛ նա, թե՛ մյուս հայ գոր­ծա­րար­նե­րը ծաղ­կեց­րել հարևան եր­կր­նե­րը։
-Դա մեծ հարց է, ո­րի պա­տաս­խա­նը չեմ գտել։ Թե՛ Ա­րա­մյան­ցի, թե՛ Ման­թա­շյան­ցի, թե՛ այլ մե­ծա­հա­րուստ­նե­րի հա­մար բիզ­նես ծրագ­րե­րի ի­րա­գոր­ծումն ու բա­րե­գոր­ծու­թյուն­նե­րը, կար­ծես, ա­մե­նա­շա­տը ա­վարտ­վել են Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին մոտ (ներ­կա­յիս Հա­յաս­տա­նի)։ Մի տար­բե­րու­թյամբ, որ Ման­թա­շյան­ցը հո­վա­նա­վո­րեց էջ­միած­նում Վե­հա­րա­նի նոր շեն­քի կա­ռու­ցու­մը։ Ա­րա­մյան­ցը 1912-ին հայ-վրա­ցա­կան սահ­մա­նին հայ գաղ­թա­կան­նե­րի հա­մար կա­ռու­ցեց Ա­րա­մա­շե­նը։ Չգի­տեմ էլ՝ հի­մա կա՞, թե՞ չկա այդ բնա­կա­վայ­րը։ Եր­կու գր­քի դեպ­քում էլ ար­խի­վա­յին նյու­թեր ու­սում­նա­սի­րե­լով, այդ­պես էլ չգ­տա ինձ հե­տաքր­քրող այդ հար­ցի պա­տաս­խա­նը։ Պա­տաս­խա­ննե­րից մե­կը կա­րե­լի է հա­մա­րել այն, որ Կով­կա­սի մշա­կու­թա­յին կենտ­րո­նը հա­մար­վել է Թիֆ­լի­սը, բիզ­նես կենտ­րո­նը՝ Բա­քուն, ե­թե հաշ­վի առ­նենք նավ­թար­դյու­նա­բե­րու­թյան ծաղ­կու­մը։ Երևանն այդ ժա­մա­նակ գա­վա­ռա­կան քա­ղաք էր։ Բայց ինձ թվում է՝ նաև տա­րածք­նե­րի ներ­քին բա­ժա­նում է ե­ղել։ Երբ նա­յում ես այդ ժա­մա­նակ­վա պատ­մու­թյու­նը, տես­նում ես, որ հայ գոր­ծա­րար­ներն ինչ-որ գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լել են Երևա­նում, բայց այն մար­դիկ, որ մնա­ցել են պատ­մու­թյան մեջ, այս տա­րած­քին ու­շադ­րու­թյուն չեն դարձ­րել կամ չեն թո­ղել, որ դարձ­նեն, չգի­տեմ։
-Գր­քում նկա­րագր­վող տե­սա­րան­նե­րը՝ հայ­րե­նազր­կում, հայ գաղ­թա­կան­ներ, բա­րե­գոր­ծու­թյուն, այ­սօր էլ, ցա­վոք, ար­դիա­կան են։ Ի՞նչ է սա։ Ին­չու՞ է այդ­պես։
-Դա­սեր չենք քա­ղում պատ­մու­թյու­նից։ Ազ­գա­յին մտա­ծո­ղու­թյան պա­կաս կա։ Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյան հռ­չա­կա­գիրն ըն­դուն­վեց Թիֆ­լի­սում, ու դրա­նից հե­տո հայ պաշ­տո­նյա­նե­րը եր­կար ժա­մա­նակ չէին գա­լիս Հա­յաս­տան։ «Կու­րյոզն» այն ժա­մա­նակ­վա­նից կա. այլ բառ չեմ գտ­նում։ Իսկ բա­րե­գոր­ծա­կան շար­ժում­նե­րի առն­չու­թյամբ մի շատ ու­ղիղ կար­ծիք ու­նեմ։ Ես ու­զում եմ՝ իմ պե­տու­թյու­նը, ո­րի քա­ղա­քա­ցին եմ ես, այն­քան ա­պա­հով­ված լի­նի ֆի­նան­սա­պես, այն­քան գոր­ծող լի­նի՝ հա­մա­կար­գի ա­ռու­մով, որ, ինչ-որ խն­դիր­ներ լու­ծե­լիս կամ ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նե­լիս, բա­րե­րար­նե­րի կամ շար­քա­յին քա­ղա­քա­ցու օգ­նու­թյան կա­րի­քը չու­նե­նա։
-Ելք տես­նու՞մ եք։ Պա­տե­րազ­մից հե­տո դե­պի ու՞ր ենք գնա­լու։
-Եր­կու հար­թու­թյուն կա. մե­կում ա­սում են՝ ժո­ղո­վուրդն է մե­ղա­վոր, ու­նես այն, ին­չին ար­ժա­նի ես, մյուս հար­թու­թյու­նում վերևից ներքև է դի­տարկ­վում ա­մեն ինչ, այ­սինքն, իշ­խա­նու­թյունն է որո­շում, թե ինչ­պի­սին կլի­նի ժո­ղո­վուր­դը։ Ընդ­հան­րա­պես եմ ա­սում, խոս­քը այս եր­կու տար­վա մա­սին չէ։ Ես տն­տե­սա­գետ չեմ, բայց սո­վո­րա­կան մարդն էլ տես­նում է, որ մի բան այն չէ. կա՛մ կա­տա­րող­ներն այն չեն, կա՛մ հա­մա­կար­գը։ Յու­րա­քան­չյուր մարդ իր տե­ղում պետք է լի­նի։ Իշ­խա­նա­վոր­ներն ի­րենց օ­րի­նա­կով սո­վո­րա­կան մարդ­կանց հա­մար է­տա­լոն պետք է լի­նեն։ Ազն­վա­կա­նու­թյու­նը պա­կա­սում է, քաղ­քե­նիու­թյու­նը շատ է։
-Վե­րա­դառ­նանք հրա­տա­րակ­չա­կան գոր­ծին։ Ա­րա­մյան­ցին ո՞վ է հա­ջոր­դե­լու, շար­քը հա­մալր­վե­լու՞ է։
-Այս պա­հին կան մտ­քեր։ Ցան­կու­թյուն ու­նենք, բայց շատ խս­տո­րեն ենք վե­րա­բեր­վում այն հար­ցին, թե ով պետք է ընդգրկվի այդ շար­քի մեջ։
-Ի՞նչ կա­սեք տպա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին։ Ի՞նչ դժ­վա­րու­թյուն­ներ կա­յին գիր­քը թարգ­մա­նե­լիս, ի՞նչ տվեց Ձեզ գիր­քը։
-Ի­րա­կա­նում դժ­վար չէր, ո­րով­հետև մատ­չե­լի ու գե­ղե­ցիկ լեզ­վով էր գր­ված։ Աշ­խա­տան­քա­յին ըն­թաց­քը հա­ճե­լի էր։ Ծա­նո­թագ­րու­թյու­նը կազ­մե­լիս՝ ու­սում­նա­սի­րու­թյան ըն­թաց­քը նույն­պես շատ հա­ճե­լի էր։ Ե­թե սրա­նից ա­ռաջ այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նի մա­սին գիրք թարգ­մա­նած չլի­նեի, գու­ցե շատ նոր բա­ցա­հայ­տում­ներ ա­նեի ինձ հա­մար։ Բայց քա­նի որ Ման­թա­շյան­ցի մա­սին գիր­քը թարգ­մա­նել էի, ար­դեն հե­տաքր­քիր էր նրա ու Ա­րա­մյան­ցի հա­րա­բե­րու­թյուն­նե­րին հետևե­լը Ա­րա­մյան­ցի տե­սան­կյու­նից։ Ըն­թեր­ցո­ղը, ե­թե գիր­քը կար­դա որ­պես գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն, կա­րող է հուզ­վել, տխ­րել կամ ու­րա­խա­նալ, բայց սա նաև վա­վե­րագ­րու­թյուն է և ըն­թեր­ցո­ղին մտա­ծե­լու, խոր­քա­յին մի բան ի­մա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս։


Զրու­ցեց
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 10085

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ