Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մինչև հան­դի­պում Ե­րու­սա­ղե­մում

Մինչև հան­դի­պում Ե­րու­սա­ղե­մում
26.11.2020 | 23:13

Ես մո­ռա­ցել եմ՝ 3500 տար­վա մեջ քա­նի՞ ան­գամ են հրեա­նե­րին վտա­րել Ե­րու­սա­ղե­մից, քա­նի՞ ան­գամ է Ե­րու­սա­ղե­մը դար­ձել այլ պե­տու­թյան՝ թշ­նա­մու, մայ­րա­քա­ղաք ու քա­ղաք, ու քա­նի՞ ան­գամ են հրեա­նե­րը վե­րա­դար­ձել Ե­րու­սա­ղեմ ու Ե­րու­սա­ղե­մը հռ­չա­կել մայ­րա­քա­ղաք: Ես հրեա չեմ ու պար­տա­վոր չեմ հի­շել նրանց պատ­մու­թյու­նը, բայց հի­շում եմ Ե­րու­սա­ղե­մից վտար­ված ու աշ­խար­հի այլ քա­ղաք­նե­րում ապ­րող հրեա­նե­րի հրա­ժեշ­տը մի­մյանց. «Կհան­դի­պենք Ե­րու­սա­ղե­մում»: ՈՒ՝ հան­դի­պե­ցին, ու պե­տու­թյուն սար­քե­ցին, ու կան: ՈՒ հաղ­թող են:
Մենք հրեա չենք: Հրեա­նե­րի չափ հին ենք ու հրեա­նե­րի մշա­կույ­թից մեծ մշա­կույթ ու պատ­մու­թյուն ու­նենք: Մենք Հի­սուս չենք խա­չել, քրիս­տո­նյա ենք՝ ի տար­բե­րու­թյուն հրեա­նե­րի, որ մինչև այ­սօր չեն ըն­դու­նում Հի­սու­սին: Բայց չու­նենք հրեա­նե­րի ՆՊԱ­ՏԱ­ԿԱՍ­ԼԱ­ՑՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ:


Ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյամբ հաս­տատ­ված հրա­դա­դա­րի 17-րդ օ­րը ստիպ­ված ենք ար­ձա­նագ­րել.
ա) Ոչ Հա­յաս­տա­նում, ոչ Ար­ցա­խում չկա իշ­խա­նու­թյուն:
բ) Մենք պարտ­վե­ցինք պա­տե­րազ­մում ու շա­րու­նա­կում ենք պարտ­վել հի­մա՝ ա­ռանց պայ­քա­րի կորց­նե­լով տա­րածք­ներ, որ չկան ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նում:
գ) Մենք խե­լա­գար­վել ենք ու չենք զգում, որ դա­դա­րել ենք հա­մար­ժեք ար­ձա­գան­քել ի­րա­վի­ճա­կին:

Ի՞ն­չը եր­բեք հայ ժո­ղո­վուր­դը չի նե­րե­լու Նի­կոլ Փա­շի­նյա­նին.
1. Նա սպա­նեց ՀԱ­ՎԱ­ՏԸ որևէ իշ­խա­նու­թյան նկատ­մամբ՝ մի ստո­րագ­րու­թյամբ: Իր գի­տա­կից կյան­քում նա վեր­ջա­պես դար­ձավ Ա­ՌԱ­ՋԻ­ՆԸ՝ նախ­կին­նե­րից, ներ­կա­նե­րից, ա­պա­գա­յա­կան­նե­րից ա­ռաջ անց­նե­լով՝ ա­մեն ին­չում ու ա­մեն տեղ ԴԱ­ՎԱ­ՃԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ մեջ:
2. 5000-ն անց­նող զո­հե­րի մե­ղա­վո­րը հայ­տա­րա­րում է, որ հա­զա­րա­վոր կյան­քեր է փր­կել: Ար­ցա­խի հար­ցը լու­ծե­լով միայն Ադր­բե­ջա­նին ու Թուր­քիա­յին ձեռն­տու տար­բե­րա­կով, հա­ջորդ պա­տե­րազ­մը՝ Հա­յաս­տա­նի սահ­ման­ներ բե­րե­լով ու նո­րա­նոր սե­րունդ­նե­րի վրա դնե­լով պար­տու­թյան ժա­ռան­գու­թյու­՞նը: Ստա­նա­լով բա­նակ ու կա­նո­նա­վոր բա­նա­կը վե­րա­ծե­լով ֆի­դա­յա­կան ջո­կատ­նե­րի՞: Եր­կու­սու­կես տա­րի բա­նակ վար­կա­բե­կե­լով, ԱԺ-ում քն­նիչ ան­հե­թեթ հանձ­նա­ժո­ղով ստեղ­ծե­լո՞վ, պա­տե­րազ­մից հե­տո պար­տու­թյան մեղ­քը բա­նա­կի վրա դնե­լո՞վ: Չկ­րա­կող զեն­քեր գնե­լո՞վ… Թե՞ չգի­տակ­ցե­լով, որ մենք ու­նենք ի­րա­կան թշ­նա­մի­ներ, չու­նենք ի­րա­կան բա­րե­կամ­ներ՝ ի­րա­վի­ճա­կա­յին դաշ­նա­կի­ցը ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյամբ դառ­նում է թշ­նա­մու դաշ­նա­կի­ցը:
3. Նա ոչ միայն հող ծա­խեց, այլև ծա­խեց սպան­ված­նե­րին ու ող­ջե­րին: Պա­տե­րազ­մից ան­ցել է 17 օր, պե­տու­թյան ոչ մի կա­ռույց, բա­ցի ՄԻՊ ինս­տի­տու­տից, ի զո­րու չէ զբաղ­վել ան­հայտ կո­րած­նե­րի, գե­րի­նե­րի, սպան­ված­նե­րի դիե­րի վե­րա­դար­ձի հար­ցով: Մարդ­կանց վշ­տի վրա նո­րից պո­պու­լիզմ խա­ղա­լով՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հրա­վի­րում է հան­դիպ­ման, որ բա­ցատ­րի՝ մենք ո­չինչ չենք կա­րող ա­նել: Ո՞վ պի­տի ա­նի: ԱԳ և պաշտպանության նա­խա­րար­ներ փոխ­վե­ցին: Ին­չու՞, ե­թե նոր նա­խա­րար­նե­րի ա­ռաջ խն­դիր չի դր­վել բա­նակ­ցել ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում մարդ­կանց պաշտ­պա­նե­լը: Ե­թե բո­լոր հար­ցե­րով պի­տի զբաղ­վեն ՌԴ ԱԳ և պաշտպանության նա­խա­րար­նե­րը, ո՞վ է ու ին­չի՞ է պետք ՀՀ վար­չա­պե­տը:


17 օ­րում մենք ի­րա­վունք ու­նենք գոր­ծող իշ­խա­նու­թյու­նից պա­հան­ջել, որ ոչ թե ինչ-որ ապ­րիո­րի ճա­նա­պար­հա­յին քար­տեզ ներ­կա­յաց­նի՝ կես տա­րի խնդ­րե­լով, ո­րից հե­տո կբա­րե­հա­ճի մտա­ծել՝ հե­ռա­նա, թե ոչ, այլ ան­հա­պաղ հայ­տա­րա­րի Աժ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի ժամ­կետ, ձևա­վոր­վի ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյուն, ու՝ հրա­ժա­րա­կան տա: Ե­թե ո­մանք կաս­կա­ծում էին, 17 օ­րը բա­վա­րար է հաս­կա­նա­լու, որ մի­ջակ ու շան­տա­ժիստ խմ­բա­գի­րը չէր կա­րող ու չպի­տի վար­չա­պետ դառ­նար, պե­տու­թյու­նը խմ­բագ­րու­թյուն չէ, որ կա­րող ես փոք­րիկ խա­նու­թյուն սար­քել ու իշ­խել, անհ­նա­զանդ­նե­րից ա­զատ­վե­լով: Պե­տու­թյու­նը պետք է ԿԱ­ՌԱ­ՎԱ­ՐԵԼ: 17 օ­րը բա­վա­րար է հաս­կա­նա­լու, որ այլևս հներ-նո­րեր, սևեր-սպի­տակ­ներ խա­ղա­լու ոչ ժա­մա­նակ ու­նենք, ոչ հնա­րա­վո­րու­թյուն: Ո՞վ ա­սաց, որ հեր­թա­կան պա­տե­րազ­մը 5 տա­րի հե­տո կա­րող է լի­նել, ո՞վ ա­սաց, որ Թուր­քիան չի դր­ժե­լու գրա­վոր ու բա­նա­վոր խոս­տում­նե­րը, ո՞վ ա­սաց, որ Ռու­սաս­տա­նը բա­վա­րար պաշտ­պա­նու­թյուն է ա­պա­հո­վե­լու Հա­յաս­տա­նի ու այն տա­րած­քի հա­մար, որ մնա­ցել է Ար­ցա­խից:

Նի­կոլ Փա­շի­նյա­նը Հա­յաս­տա­նը դուրս դրեց աշ­խար­հի հետ որևէ հա­րա­բե­րու­թյուն ու­նե­նա­լու հնա­րա­վո­րու­թու­նից: Ոչ մի ինքն ի­րեն հար­գող պե­տու­թյուն ՀՀ գոր­ծող իշ­խա­նու­թյան հետ չի բա­նակ­ցե­լու որևէ հար­ցով: Ոչ քա­ղա­քա­կան, ոչ տն­տե­սա­կան, ոչ ռազ­մա­կան: Ի­մաստ չու­նի: Նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան մեջ չկա մի կետ, որ­տեղ ար­տա­հայտ­ված է Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի շա­հը: Ի՞նչ է բա­նակ­ցել Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Շու­շին հանձ­նե՞­լը, որ քա­ղա­քա­կան ո­րո­շում էր, ոչ թե ռազ­մա­կան փաստ: Ին­չու՞ ստ­րագ­րե­լուց ա­ռաջ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի տե­ղե­կաց­րել ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ պե­տու­թյուն­նե­րին, ին­չու՞ 9 կե­տե­րից ոչ մե­կում բառ չկա Մինս­կի խմ­բի մա­սին: ՈՒ հի­մա պի­տի ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը նրան լուրջ ըն­դու­նե՞ն ու նրա հետ բա­նակ­ցե՞ն: Ի՞նչ հար­ցով: Ոչ ոք այս մո­լո­րա­կից ողջ չի հե­ռա­նում, իր կուռք Մոն­թեին Նի­կոլ Փա­շի­նյա­նը ի՞նչ է ա­սե­լու՝ քո ծնն­դյան օ­րը քո պաշտ­պա­նած Քար­վա­ճա­ռը սի­րով հանձ­նե­ցի քո թշ­նա­մուն՝ ծնն­դյանդ նվե՞ր:

ՀՀ և ԱՀ հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րը, որ հալ­վում էին ի­րենց առջև խո­նարհ­վող, ի­րենց սի­րող ու համ­բու­րող, ի­րենց ծա­ռա վար­չա­պե­տից, հի­մա դեմ առ դեմ են թշ­նա­մու հետ: Մե­նակ: Այն պա­հին, երբ այդ ծա­մածռ­վող ծա­ռան պետք է տեր լի­ներ ի­րենց, զբաղ­ված է իր իշ­խա­նու­թյան օ­րե­րը եր­կա­րաց­նե­լու սակ­րալ գոր­ծով, բայց ան­զոր է, երբ պետք է.
1. Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի պե­տա­կան շա­հե­րը ներ­կա­յաց­նող հանձ­նա­ժո­ղով ձևա­վո­րեր ու քն­նար­կեր Ադր­բե­ջա­նին հան­ձն­վող ա­մեն մետր հո­ղի հար­ցը՝ սահ­ման­նե­րը հնա­րա­վո­րինս հայ­կա­կան պա­հե­լով:
2. Օր ա­ռաջ, ժամ ա­ռաջ անհ­նարն ա­ներ ռազ­մա­գե­րի­նե­րին վե­րա­դարձ­նե­լու:
3. Սպան­ված­նե­րի դիե­րը վե­րա­դարձ­նե­լը թող­ներ ոչ թե հաղ­թո­ղի ո­ղոր­մա­ծու­թյա­նը կամ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին ու ԿԽՄԿ-ին, այլ իր պատ­վի ու ար­ժա­նա­պատ­վու­թյան հարց դարձ­ներ նրանց հու­ղար­կա­վո­րու­մը:


Ո՞ր հար­ցով է Նի­կոլ Փա­շի­նյա­նը 17 օր զբաղ­վել ու ի՞նչ ար­դյունք­նե­րի է հա­սել: Որ Պու­տի­նը և Մեր­կե­լը 2 մի­լիոն եվ­րո են տա­լիս ԿԽՄԿ-ին՝ գե­րի­նե­րին վե­րա­դարձ­նե­լու հար­ցե­րը կազ­մա­կեր­պե­լու՞ հա­մար, Ռոս­տո­վից բեռ­նա­տար­նե­րով ա­պա­կի ու շի­նա­նյու՞թ է ու­ղարկ­վում ա­վեր­ված տնե­րը վե­րա­կանգ­նե­լու: Հա­յաս­տա­նում ա­պա­կին ու շի­նա­նյու­թը վե­րա­ցե՞լ են, թե՞ օ­տա­րի հաշ­վին ապ­րե­լը «Նոր Հա­յաս­տա­նի» նոր սո­վո­րույթն է: Ոչ ոք չգի­տի՞, որ ձրի պա­նի­րը թա­կար­դում է միայն: Որ Մակ­րոնն է ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի գլ­խա­վոր քար­տու­ղա­րի հետ Ար­ցա­խի պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի փր­կու­թյան հանձ­նա­ժո­ղով ձևա­վո­րում ու մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյուն հա­վա­քում Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի հա­մար: Որ Մակ­րոնն է մտա­ծում ան­հայ­րե­նիք. ան­տուն, ա­նաշ­խա­տանք, ան­պատ­մու­թյուն մնա­ցած հա­յե­րի փր­կու­թյան մա­սին: Թե՞ հենց այս հար­ցերն էին Նի­կոլ Փա­շի­նյա­նի «Ճա­նա­պար­հա­յին քար­տե­զի» տո­ղա­տա­կե­րում, որ մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յին հա­սու չեն՝ ՄԵԾ, ՇԱՏ ՄԵԾ քա­ղա­քա­կա­նու­թյուն լի­նե­լով, որ միայն ինքն ու «կիրթ» Ա­լիևն են հաս­կա­նում: Նույ­նիսկ «կիր­թը» ի­րեն այն­քան ան­կիրթ է պա­հում, որ Մի­լի միջ­լի­սում դեռ Նի­կոլ Փա­շի­նյա­նին Ադր­բե­ջա­նի ազ­գա­յին հե­րո­սի կո­չում չի տվել, թեև խոս­տա­ցել էր: Ոչ էլ Էր­դո­ղա­նը:

Մի բիզ­նես Նի­կոլ Փա­շի­նյա­նը, այ­նուա­մե­նայ­նիվ, Հա­յաս­տա­նում ծաղ­կեց­րեց՝ ծաղ­կի բիզ­նեսն ու գե­րեզ­մա­նա­շի­նու­թյան: Բայց դա էլ ան­կո­րուստ չա­րեց՝ պե­տու­թյու­նը գե­րեզ­ման դնե­լով: ՈՒ հի­մա ցան­կա­ցած կա­ռա­վա­րու­թյուն ստիպ­ված է լի­նե­լու սկ­սել զրո­յից՝ ան­ռե­սուրս, ան­ֆի­նանս ու ա­նար­ժա­նա­պա­տիվ: Ի փառս պե­տա­կա­նա­շի­նու­թյան Նի­կոլ Փա­շի­նյա­նի ման­կա­պար­տե­զը վեր­ջա­պես գտել է ա­մե­նա­կարևոր հար­ցը և բա­րե­հա­ճել ԱԺ խոր­հր­դի նիս­տի ներ­կա­յա­նալ՝ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին ման­դա­տից զր­կե­լու: Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը ման­դատ չու­նե­նա, Լա­չի­նը վե­րա­դարձ­նե­լու են մե՞զ: Թե՞ Շու­շին, որ հան­ձն­վեց թշ­նա­մուն, որ հան­կարծ թուրք քա­ղա­քա­պետ չու­նե­նա: Հի­մա հա՞յ է: Ի փառս պե­տա­կա­նա­շի­նու­թյան Նի­կոլ Փա­շի­նյա­նը վեր­ջա­պես պաշ­տո­նան­կում է ԿԳՄՍ նա­խա­րա­րին, ու… տա­նում գլ­խա­վոր խոր­հր­դա­կան: Բո­լո՞ր պաշ­տո­նանկ­ված նա­խա­րար­ներն են դառ­նա­լու խոր­հր­դա­կան ու ստ­վե­րա­յին կա­բի­նե՞տ են ձևա­վո­րե­լու, թե՞ միայն խիստ ար­ժե­քա­վոր­նե­րը, յու­րա­յին­նե­րը ու վտան­գա­վոր­նե­րը:

Ես ՔՊ-ին չեմ ընտ­րել ու միայն 2020-ի սեպ­տեմ­բե­րի 27-ից նո­յեմ­բե­րի 9-ը չեմ քն­նա­դա­տել ՔՊ-ի վար­չա­պե­տի ու կա­ռա­վա­րու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը, բայց հի­մա ես ինձ հա­վա­սար մե­ղա­վոր եմ հա­մա­րում նրանց ընտ­րած­նե­րի հետ, ո­րով­հետև պարտ­վել եմ իբրև լրագ­րող ու չեմ կա­րո­ղա­ցել բա­ցատ­րել ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ՇԱ­ՀԻ ու ԱՆՁ­ՆԱ­ԿԱՆ ՊՈ­ՊՈՒ­ԼԻԶ­ՄԻ, ԺՈ­ՂՈՎՐ­ԴԱ­ՎԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ու ԴԵ­ՄԱ­ԳՈ­ԳԻԱ­ՅԻ տար­բե­րու­թյու­նը: Ի տար­բե­րու­թյուն Նի­կոլ Փա­շի­նյա­նին ընտ­րած­նե­րի ու ե­րիտ­հա­յե­րի եր­կր­պա­գու­նե­րի, ես ըն­դու­նում եմ, որ մար­դը կա­րող է սխալ­վել ու պար­տա­վոր է սխա­լը ուղ­ղել:

ՈՒ բո­լո­րո­վին հա­մա­ձայն չեմ նրանց հետ, որ

1. Ա­ռա­վո­տից ե­րե­կո չեն իջ­նում էկ­րան­նե­րից ու է­պո­սի ե­ղե­րա­մայ­րե­րի պես մահ ու կոր­ծա­նում են գու­ժում՝ պար­տու­թյու­նը վե­րա­ծե­լով հա­մա­տիե­զե­րա­կան ու ան­դառ­նա­լի կորս­տի: Ինչ-որ Նի­կոլ Փա­շի­նյան իր ման­կա­պար­տե­զով չի կա­րող կոր­ծա­նել Հա­յաս­տա­նը ու հայ ժո­ղովր­դին պար­տու­թյան մատ­նել իր ներ­կա­յով ու ա­պա­գա­յով: Հե­րիք է հի­մա էլ սա­դիզ­մը դարձ­նել «հայ­րե­նա­սի­րու­թյուն»:
2. Ա­ռա­վո­տից ե­րե­կո էկ­րան­նե­րից ու թեր­թե­րով գու­ժում են հա­յոց բա­նա­կի կոր­ծա­նու­մը, քա­նի կա հայ զին­վո­րը, կա հա­յոց բա­նա­կը ու կռ­վե­լու է իր հայ­րե­նի­քի հա­մար, թող բո­լոր սա­սուն­մի­քա­յե­լյան­նե­րը հայ­տա­րա­րեն, որ հե­ղա­փո­խու­թյու­նը ա­զա­տա­մար­տից բարձր ար­ժեք է: Ոչ մի հե­ղա­փո­խու­թյուն չի կա­րող բե­կա­նել ա­զա­տու­թյան ու ան­կա­խու­թյան, ար­ժա­նա­պատ­վու­թյան մեր ի­րա­վուն­քը:
3. Ա­ռա­վո­տից ե­րե­կո հա­յե­րիս գի­տակ­ցու­թյան ու են­թա­գի­տակ­ցու­թյան մեջ մե­խում են, որ 5 տա­րի Հա­յաս­տա­նում հնա­րա­վոր չէ ինք­նիշ­խա­նու­թյուն, ինք­նու­րույ­նու­թյուն, որ ՀՀ նա­խա­գա­հը Վլա­դի­միր Վլա­դի­մի­րո­վիչ Պու­տինն է, ու մենք ա­ռա­վե­լա­գույ­նը ՌԴ 89-րդ սու­բյեկ­տի կար­գա­վի­ճա­կի կա­րող ենք հա­վակ­նել: Իր բո­լոր պար­տու­թյուն­ներն ու հաղ­թա­նակ­նե­րը մար­դը տա­նում է նախ մտ­քով, հե­տո ի­րա­կա­նու­թյան մեջ: Ե­թե 88-ին Ար­ցախն ա­րա­գաց­րեց ԽՍՀՄ-ի փլու­զու­մը Ադր­բե­ջա­նի նա­խա­ձեռ­նած Սում­գա­յի­թով ու Բաք­վի ջար­դե­րով, 2020-ին Ար­ցա­խը չի դառ­նա­լու նոր ԽՍՀՄ-ի վե­րա­կան­գն­ման հիմք: Դա նոն­սենս է՝ պատ­մու­թյու­նը նույ­նիսկ Նա­պո­լեո­նին երկ­րորդ ան­գամ կայսր դառ­նա­լու շան­սը 100 օ­րից եր­կար չտ­վեց:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Մեր քա­ղա­քա­կան խն­դիրն է հնա­րա­վո­րինս ա­րագ հաս­նել ԱԺ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի ժամ­կե­տի նշա­նակ­ման՝ գոր­ծող ԱԺ-ն ինքն ի­րեն դարձ­նում է ոչ լե­գի­տիմ իր քայ­լե­րով, որ բա­ցար­ձակ ա­դեկ­վատ չեն պե­տու­թյան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը՝ ոչ պա­տե­րազ­մից ա­ռաջ, ոչ ըն­թաց­քում, ոչ հե­տո: Քա­ղա­քա­կան ու­ժե­րը պետք է դուրս գան շո­կից ու ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից ել­քեր ա­ռա­ջադ­րեն՝ ել­նե­լով պե­տու­թյան շա­հից, ոչ ի­րենց կու­սակ­ցա­կան հաշ­վարկ­նե­րից: Գո­նե մեկ ան­գամ ժո­ղո­վուր­դը պետք է ստանձ­նի ճիշտ ընտ­րու­թյան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը՝ ոչ թե ինչ-որ մե­կի դեմ ու ինչ-որ մե­կին վճա­րով իշ­խա­նու­թյուն դարձ­նե­լու, այլ պե­տու­թյու­նը նո­րից կա­ռու­ցե­լու, բա­նա­կի հզո­րու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վար­կը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում վերս­տեղ­ծե­լու: ՈՒ մի մեծ տա­պա­նա­քար պետք է դնի ՔՊ-ի հի­շա­տա­կին՝ այն­քան մեծ, որ վրան տե­ղա­վոր­վեն Ար­ցա­խի 121 բնա­կա­վայ­րե­րի ա­նուն­ներն ու թշ­նա­մուն նվիր­ված պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի նկար­նե­րը՝ վերևում էլ գրի՝ «Այս­պես չի մնա: Մենք վե­րա­դառ­նա­լու ենք մեր հայ­րե­նիք»: Հե­րիք է ող­բալ ու ոռ­նալ, կի­սա­լուս­նի տակ ոռ­նում են այն շնե­րը, որ չեն կա­րո­ղա­նում կծել, իսկ մենք մարդ ենք: Մեր պատ­մու­թյան մեջ պար­տու­թյուն­նե­րին հա­ջոր­դել են հաղ­թա­նակ­նե­րը, հաղ­թա­նակ­նե­րին՝ պար­տու­թյուն­նե­րը: Ցե­ղաս­պա­նու­թյու­նից հե­տո Սար­դա­րա­պատ ենք ու­նե­ցել, Սար­դա­րա­պա­տից հե­տո ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյուն ենք կորց­րել: ՈՒ՝ կանք, ու լի­նե­լու ենք՝ եր­րորդ, չոր­րորդ, հին­գե­րորդ հան­րա­պե­տու­թյուն­նե­րով: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 8819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ