Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աղվան Վարդանյան. Տեսեք, թե Նիկոլն ում է նշանակել

Աղվան Վարդանյան. Տեսեք, թե Նիկոլն ում է նշանակել
01.12.2020 | 23:01

Այսօր էլ Նիկոլը կառավարության անդամներ է նշանակում, ինչ-որ մեկն էլ այդ հրամանագրերը ստորագրում է, այն մեկը, որը նույնպես պահանջում էր կառավարության հրաժարականը՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանն՝ անդրադառնալով կառավարության կադրային փոփոխություններին։

«Պատերազմից անմիջապես հետո Նիկոլն իր հերթական ելույթներում ասում էր, որ կառավարությունն ամեն ինչ արել է, հրաշալի է աշխատել։ ԿԳՄՍ՝ Վահրամ Դումանյան, հակական է, երկար տարիներ իր կուռքը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, հիմա Նիկոլն է։ Ես կռապաշտ Կրթության նախարար չեմ պատկերացնում։ Այդ մարդը նախարար նշանակվելուց երեք օր առաջ պահանջել է կառավարության հրաժարականը։ Պաշպանության նախարարություն. պատերազմից հետո Նիկոլը խոսում էր բանակի արդիականացման անհրաժեշտության մասին. ամենահին, անողնաշար, Անդո Քոչարյանի թաշկինակ Վաղարշակ Հարությունյանո՞վ։ Նա առաջնագծում երբեք չի եղել, ով ապրիլյան քննիչ հանձնաժողովում Անդո Քոչարյանի փորձագետն էր. այն Անդո Քոչարյանի, ով, ըստ ԳՇ նախկին պետի, միայն ու միայն վնասել է ԶՈւ-երին, խառնվել է կադրային հարցերին, ռազմական տեխնիկայի մատակարարումներին։ Վստահ չեմ, որ Վաղարշակ Հարությունյանը տարբերում է վառոդի ու սաունայի հոտերը։


Էկոնոմիկա՝ Menu.am, նախկին ու ներկա բիզնեսները սնանկացրած Վահան Քերոբյան, իմացանք, որ պատրաստվում է ներխուժել ադրբեջանական, թուրքական շուկա։ Մեկ ուրիշ կայք կա՝ shirim.am, թող գտնեն այս կայքի տնօրենին ու նշանակեն հեռահաղորդակցության նախարար, կապ՝ այն աշխարհի հետ։
ԱԳՆ. Արա Այվազյան, պատերազմի օրերին, հոկտեմբերին հետ է կանչվել Մեքսիկայից, նշանակվել փոխարտգործնախարար։ Արցախյան բանակցություններից մղոններով հեռու, տեղեկացանք լրատվամիջոցներից, որ հիմա էլ զբաղվում է Նիկոլի կնոջ հեռախոսազանգերը կազմակերպելով։ Արդյոք այս շղթան չի՞ վկայում, որ սա կարող է նաեւ լինել շարունակվող ինչ-որ սցենարի մի պտուտակ։


ԱԻՆ՝ չեմ ճանաչում, ամոթալի պարտության հերոս գեներալ. ամեն ինչ ասված է։
Մի մոռացեք, որ մի նշանակում էլ եղավ։ Կոտայքի մարզպետ նշանակվեց արտաքին տպավորությամբ «Իմ քայլը» խմբակցության տղամարդ Սասուն Միքայելյանի քենակալը, թե աներձագը։ Հրազդանի քաղաքապետն էլ նրա տղան է։
Մանվել Գրիգորյանը 20 տարի Երկրապահի նախագահ է եղել, նրա մահվան կապակցությամբ Սասունը մի բառ ասե՞լ է։ Նոյեմբերի 9-ից հետո Սասունը մի բառ ասե՞լ է։ Այս բոլոր նշանակվածները բեսպիլոտնիկներ են, մարդ չկա մեջը, բայց ավերներ կարող են գործել»։

Դիտվել է՝ 2848

Մեկնաբանություններ