Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արթուր Բաղդասարյան. Իմ անունից տարածվում են կեղծ հայտարարություններ

Արթուր Բաղդասարյան. Իմ անունից տարածվում են կեղծ հայտարարություններ
02.12.2020 | 13:43

«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է.

«Իմ անունից տարածվում են կեղծ հայտարարություններ, ինչը միարժեք դատապարտելի է։ Երբ կորոշեմ վերադառնալ ակտիվ քաղաքականություն. կտեղեկացնեմ ինքս իմ էջում կամ կիրազեկեմ մամլո ասուլիսով։ Թերևս սպասելի էր նաև, որ տարիներ լռությունից հետո մի հարցազրույցը կարող էր նման ալեկոծում առաջացնել։ Կրկնում եմ՝ ես դուրս եմ ակտիվ քաղաքականությունից և իմ դիրքորոշումներն եմ ներկայացրել որպես պետական գործիչ։ Խոհեմ մարդիկ կլսեն այդ խոհերն ու գնահատականները, իսկ մոլորյալներն ու նեղ, խմբակային շահերով առաջնորդվողները ուղիղ հակառակը։ Առողջ եղեք հոգով և մարմնով։ Աստված պահապան մեր ժողովրդին», - հայտարարել է Բաղդասարյանը։


Հայտնվել էր տեղեկություն, թե իբր Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և իբր որոշ հարցեր է քննարկվել:
«Հայրենիք»-ից հերքել էին լուրը՝ նշելով, որ Արթուր Վանեցյանն ու Արթուր Բաղդասարյանն անձամբ ծանոթ չեն, նրանք երբևէ չեն հանդիպել։

Դիտվել է՝ 2029

Մեկնաբանություններ