Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Թուր­քը գի­տեր, որ միայն մեջ­քից հար­վա­ծե­լով կա­րող էր մեզ հաղ­թել»

«Թուր­քը գի­տեր, որ միայն մեջ­քից հար­վա­ծե­լով կա­րող էր մեզ հաղ­թել»
25.12.2020 | 00:07

Ըստ հա­սա­րա­կա­գետ, հրա­պա­րա­կա­խոս ԿԱ­ՐԻ­ՆԵ ՀԱ­ԿՈԲ­ՅԱ­ՆԻ, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի տակ ա­կան դր­վեց 1991-ից, երբ Ար­ցա­խը Հա­յաս­տա­նին վե­րա­միա­վոր­վե­լու հար­ցը Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի ազ­գա­յին ինք­նո­րոշ­ման հար­ցի վե­րա­ծե­ցին: Որ­պես­զի այ­սօր­վա ի­րո­ղու­թ­յուն­ներն այլևս չկրկն­վեն, մեր զրու­ցա­կի­ցը պար­տա­դիր պայ­ման է հա­մա­րում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի մե­ղա­վոր­նե­րին պա­տաս­խա­նատ­վու­թ­յան են­թար­կե­լը:

-Այ­սօր գիտ­նա­կա­նից մինչև մտա­վո­րա­կան, քա­ղա­քա­կան ու­ժե­րից մինչև տար­բեր հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­ներ պա­հան­ջում են Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը, սա­կայն նա չի պատ­րաստ­վում հե­ռա­նալ։ Ին­չու՞ է նա կառ­չել ա­թո­ռից, ի՞նչ խն­դիր է լու­ծում։
-Կար­ծում եմ, ո­րո­շո­ղը ին­քը չէ: Բայց, ե­թե ան­գամ ին­քը լի­ներ, դար­ձյալ ինք­նա­կամ չէր հե­ռա­նա` դա­տա­րա­նի առջև պա­տաս­խան տա­լու վա­խից: Բայց, այ­դու­հան­դերձ, հակ­ված եմ մտա­ծե­լու՝ քա­նի որ նա կա­մա­կա­տար է և ոչ թե ո­րո­շում կա­յաց­նող անձ, այս դեպ­քում նույն­պես սպա­սում է «խոր­հր­դա­տու­նե­րի» հրա­հան­գին: Ե­թե պար­զա­պես կող­քից հետևեք, թե ինքն ու իր գոր­ծըն­կեր­նե­րը երբ և ինչ են ա­սում ի­րենց ե­լույթ­նե­րում, երբ և ինչ օ­րենք­ներ են ըն­դու­նում, երբ և ինչ հիմ­նա­վոր­մամբ են դա ա­նում, ոչ մի կաս­կած չի մնա, որ ի­րենք ըն­դա­մե­նը հանձ­նա­րա­րու­թյուն­ներ են կա­տա­րում: Օ­րի­նակ, պա­տե­րազ­մի ա­մե­նա­ծանր օ­րե­րին Ազ­գա­յին ժո­ղո­վը ար­տա­հերթ նիստ է հրա­վի­րում «Աշ­խար­հա­զո­րի մա­սին» օ­րենք ըն­դու­նե­լու հա­մար: Եվ գի­տե՞ք ինչ հոդ­ված կա այդ օ­րեն­քում. հոդ­ված, որն ար­գե­լում է Հա­յաս­տա­նի աշ­խար­հա­զո­րին մաս­նակ­ցել Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցող ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին: Հաս­կա­նա­լի է, չէ՞, որ այդ օ­րեն­քի նա­խա­գի­ծը, ո­րը պա­տե­րազ­մից ա­ռաջ է մշակ­վել, Փա­շի­նյա­նի կամ իր կու­սա­կից­նե­րից որևէ մե­կի ինք­նա­կամ նա­խա­ձեռ­նու­թյու­նը չէր կա­րող լի­նել: Ի­հար­կե, մեր պե­տա­կա­նու­թյան և ինք­նիշ­խա­նու­թյան դեմ դա­վադ­րու­թյու­նը սկս­վել է ան­կա­խաց­ման ա­ռա­ջին իսկ օ­րից, երբ «տրո­յա­կան ձիե­րի» ա­ռաջ բաց­վե­ցին դար­պաս­նե­րը: Այ­սօր ակն­հայտ է, որ նրանց մեջ է նաև թուր­քա­կան «տրո­յա­կան ձին»: Տար­բե­րու­թյու­նը Փա­շի­նյա­նի և նա­խորդ նա­խա­գահ­նե­րի միջև այդ հար­ցում այն է, որ երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գահ­նե­րը փոր­ձում էին դի­մադ­րել այդ ազ­դե­ցու­թյա­նը` յու­րա­քան­չյուրն իր չա­փով և յու­րո­վի, իսկ Փա­շի­նյա­նը, այն տպա­վո­րու­թյունն է, որ հան­ձն­վել էր մինչև իշ­խա­նու­թյան գա­լը: Ինչ վե­րա­բե­րում է ա­ռա­ջին նա­խա­գա­հին, ա­պա խա­ղա­ղա­սի­րու­թյան գա­ղա­փա­րի վրա նրա սահ­մա­նած ար­հես­տա­կան խն­դի­րը Փա­շի­նյա­նը լու­ծեց ծայ­րա­հեղ բար­բա­րո­սու­թյամբ: Սա­կայն բանն այն է, որ խնդ­րի այդ­պի­սի խա­ղա­ղա­սի­րա­կան և թր­քա­սի­րա­կան «լուծ­մամբ», այ­սինքն, յոթ շր­ջան­նե­րը տա­լով, և ԼՂՀ-ն Հա­յաս­տա­նին չվե­րա­միա­վո­րե­լով, ոչ թե Հա­յաս­տա­նում խա­ղա­ղու­թյուն հաս­տատ­վեց, ինչ­պես մեզ վս­տա­հեց­նում էր Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը, այլ, ինչ­պես և սպաս­վում էր, ա­վե­լի մե­ծա­ցավ թուր­քա­կան սպառ­նա­լի­քը: Ադր­բե­ջա­նա­կան զոր­քե­րը ար­դեն ուղ­ղա­կի ի­մաս­տով գտն­վում են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նին:
-Չնա­յած հան­րու­թյան գրե­թե բո­լոր խա­վե­րը դեմ են Նի­կոլ Փա­շի­նյա­նին, բայց նա շա­րու­նա­կում է պն­դել, թե ժո­ղո­վուրդն իր հետ է, իսկ հրա­պա­րա­կում ռևան­շիստ­ներն են։ Ա­վե­լին, նա ա­ռա­ջար­կում է խո­սել ա­պա­գա­յից։ Ա­ռանց ներ­կա­յի գնա­հա­տա­կա­նը տա­լու, կա­տար­վա­ծը ողջ ման­րա­մաս­նու­թյամբ քն­նե­լու, կա­րո՞ղ ենք ա­պա­գա­յի ծրագ­րե­րից խո­սել։
-Ի­հար­կե չենք կա­րող: Ի­րա­վի­ճա­կի գնա­հա­տա­կա­նը տր­վում է և տր­վե­լու է փաս­տե­րի հի­ման վրա, և բո­լոր պա­տաս­խա­նա­տու ան­ձինք պետք է պա­տաս­խան տան դա­տա­րա­նում: Եվ սա բո­լո­րո­վին անձ­նա­կան վրեժխ­նդ­րու­թյան հարց չէ: Սա պե­տու­թյուն կա­ռու­ցե­լու և պե­տու­թյուն ու­նե­նա­լու ցան­կու­թյուն է: Սա հայ­րե­նի­քի հան­դեպ հար­գան­քի, սի­րո և պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցում է նաև, այս պա­հան­ջը պետք է, որ նոր սե­րուն­դը հան­կարծ չկար­ծի, թե կա­րե­լի է հայ­րե­նի­քի հետ երբևի­ցե այդ­պես վար­վել: Նա պետք է ի­մա­նա, որ չկա ա­վե­լի մեծ հան­ցանք, քան պե­տա­կան, ազ­գա­յին շա­հե­րի դա­վա­ճա­նու­թյու­նը: Եվ այդ ժա­մա­նակ մենք կու­նե­նանք այն Հա­յաս­տա­նը, ո­րը ե­րա­զում ենք: Իսկ թուր­քը ան­գամ այս Հա­յաս­տա­նից էր են­թա­գի­տակ­ցո­րեն վա­խե­նում, այ­լա­պես չէր դի­մի այն մի­ջոց­նե­րին, ո­րոնց դի­մեց իր նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար: Նա գի­տեր, որ միայն մեջ­քից հար­վա­ծե­լով կա­րող է մեզ հաղ­թել: Այդ­քան զին­վել էր, այդ­քան նա­խա­պատ­րաստ­վել, և այ­դու­հան­դերձ նա մեզ հաղ­թեց միայն ա­մե­նա­նենգ մի­ջոց­նե­րը գոր­ծադ­րե­լով. նա մեզ հաղ­թեց մեջ­քից հար­վա­ծե­լով: Դա­վադ­րու­թյու­նը թուր­քի և է­լի մի քա­նի ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նու­թյան գլ­խա­վոր հատ­կա­նիշն է: Այդ իսկ պատ­ճա­ռով մենք, ե­թե ու­զում ենք այս նոր սկս­վող դա­րաշր­ջա­նում ու­նե­նալ մեր ար­ժա­նի տե­ղը քար­տե­զի վրա, ա­մե­նից շատ պետք է զգու­շա­նանք դա­վադ­րու­թյուն­նե­րից և մատ­նու­թյուն­նե­րից, պետք է ճա­նա­չենք մեր թշ­նա­մի­նե­րին դեմ­քով: Ինչ վե­րա­բե­րում է նրան, որ Փա­շի­նյա­նը «շա­րու­նա­կում է պն­դել, թե ժո­ղո­վուր­դը իր հետ է, իսկ հրա­պա­րա­կում ռևան­շիստ­ներն են», ես չեմ ու­զում նրա ոչ մի ա­սա­ծը մեկ­նա­բա­նել, քա­նի որ սու­տը մեկ­նա­բա­նել հնա­րա­վոր չէ: Փա­շի­նյա­նի ձեռ­քին ե­թե ստի դե­դեկ­տոր ամ­րաց­վի, այն չի դի­մա­նա և կփ­չա­նա: Բայց ես Ձեզ հետ այն­քան էլ հա­մա­ձայն չեմ, որ այ­սօր բո­լոր շեր­տե­րը դեմ են Փա­շի­նյա­նին: Լևոն Տեր-Պետ­րո­սյանն իր հա­մա­կիր­նե­րով ար­դյո՞ք դեմ է, ար­դյո՞ք պաշտ­պա­նում է Վազ­գեն Մա­նու­կյա­նի թեկ­նա­ծու­թյու­նը, ում ա­րար­քը` այս ի­րա­վի­ճա­կում հա­մա­ձայ­նել ղե­կա­վա­րե­լու ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյու­նը, պար­զա­պես անձ­նա­զո­հու­թյուն է: Եվ հենց հի­մա է երևում՝ ով ով է, և թե հայ­րե­նի­քը ում հա­մար ար­ժե­հա­մա­կար­գի որ սանդ­ղա­կին է դր­ված: ՈՒմ հա­մար անձ­նա­կան նա­խա­սի­րու­թյուն­նե­րը, վրեժխ­նդ­րու­թյունն են կարևոր և ում հա­մար` հայ­րե­նի­քի ա­պա­գան: Սա­կայն միայն դա չէ, ի­հար­կե: Վազ­գեն Մա­նու­կյա­նի և Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի միջև հա­կա­սու­թյուն­նե­րը և տար­բե­րու­թյու­նը ա­ռա­ջին հեր­թին գա­ղա­փա­րա­կան են: Վազ­գեն Մա­նու­կյա­նը ազ­գա­յին գա­ղա­փա­րի, նպա­տա­կի հի­ման վրա պե­տու­թյուն կա­ռու­ցե­լու կողմ­նա­կիցն է ե­ղել և կա, իսկ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը մեր­ժում էր դա և դրեց հիմ­քե­րը մի պե­տու­թյան, ո­րը չու­ներ ո՛չ ազ­գա­յին գա­ղա­փար, նպա­տակ, ո՛չ ազ­գա­յին ծրա­գիր ու ռազ­մա­վա­րու­թյուն: Ի­րե­րը պետք ի­րենց ա­նու­նով կո­չենք. Հա­յաս­տա­նը ե­րե­սուն տա­րի է գնում է գա­ղա­փա­րա­կան այն ու­ղիով, որն ուր­վագ­ծել է և օ­րեն­սդ­րո­րեն ամ­րագ­րել Տեր-Պետ­րո­սյանն իր հա­մա­խոհ­նե­րի բա­նա­կով: Եվ, ու­րեմն, ի­րա­կան նախ­կի­նը, ո­րը, սա­կայն, ձգ­վում է մինչ այ­սօր, հենց նրանք են և ու­րիշ ոչ ոք: Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը սկ­սեց, Նի­կոլ Փա­շի­նյանն ա­վար­տեց: Երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գահ­նե­րի ժա­մա­նա­կաշր­ջա­նը մի­ջան­կյալ օ­ղակ­ներ են ե­ղել, մի­մյան­ցից տար­բեր օ­ղակ­ներ, բայց ոչ մե­կը էա­կան գա­ղա­փա­րա­կան փո­փո­խու­թյուն չի բե­րել մեր քա­ղա­քա­կան կյան­քում: 1991 թվա­կա­նին Ար­ցա­խը Հա­յաս­տա­նին վե­րա­միա­վո­րե­լու հար­ցը Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի ազ­գա­յին ինք­նո­րոշ­ման հար­ցի վե­րա­ծե­լը, և այն Հա­յաս­տա­նի` նե­րա­ռյալ Ար­ցա­խը, սր­տի տակ ա­կան դարձ­նե­լը, նույն­պես այդ քա­ղա­քա­կան ծրագ­րի շր­ջա­նա­կում պետք է դի­տար­կել:
-Ի­րա­վի­ճա­կը պա­տա­յին է, խոր­հր­դա­րա­նում իմ­քայ­լա­կան­նե­րը չեն պատ­րաստ­վում պա­հան­ջե­լու Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը, հրա­պա­րա­կի ժո­ղովր­դին ևս չի հա­ջող­վում պո­կել նրան ա­թո­ռից, ու­րեմն ո՞րն է Փա­շի­նյա­նին հե­ռաց­նե­լու ան­ցն­ցում ճա­նա­պար­հը, ընդ­դի­մու­թյան քայ­լերն ինչ­պե՞ս եք գնա­հա­տում։
- Եր­բեմն կա­րե­լի է լսել, որ ա­սում են, թե բո­ղոք­նե­րի և ցույ­ցե­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րը կու­սակ­ցու­թյուն­ներն են: Բա այս­պի­սի քա­ղա­քա­կան պար­տու­թյու­նից հե­տո ով­քե՞ր պետք է լի­նեին, ե­թե ոչ կու­սակ­ցու­թյուն­նե­րը: Նրանք ի­րենց պար­տա­կա­նու­թյունն են կա­տա­րում և լավ են կա­տա­րում, ին­չը չեմ կա­րող ա­սել հա­սա­րա­կու­թյան մյուս հատ­ված­նե­րի մա­սին և հատ­կա­պես հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մա­սին. Կա­րո՞ղ եք ա­սել ուր են սա­քունց­նե­րը: Նրանք ոչ միայն ան­տար­բեր են կա­տար­ված ող­բեր­գու­թյան և ա­ղե­տի նկատ­մամբ, այլև շա­տե­րը ար­դա­րա­ցում­ներ են փնտ­րում կա­տար­վա­ծի հա­մար: Ո­րով­հետև ե­րե­սուն տա­րի Հա­յաս­տա­նում հա­սա­րա­կա­կան կա­ռույց­նե­րը ֆի­նան­սա­վոր­վում են գե­րա­զան­ցա­պես արևմտյան հիմ­նադ­րամ­նե­րից, իսկ վեր­ջերս էլ, կր­թա­կան ծրագ­րե­րի հետ կապ­ված, պարզ­վեց, որ նաև թուր­քա­կան հիմ­նադ­րամ­նե­րից են ֆի­նան­սա­վոր­վել: Սա ա­ղետ է: Ես չեմ պատ­կե­րաց­նում՝ ինչ­պես ենք կա­րո­ղա­նա­լու մաքր­վել. մաքր­վել հո­գով, մտ­քով, ֆի­զի­կա­պես:
-Ե­թե հա­ջո­ղեն ընդ­դի­մա­դիր­նե­րը, Ձեր կար­ծի­քով՝ ի՞նչ սկզ­բուն­քով պետք է ա­պա­գա­յում բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի ընտ­րել։
- Գի­տենք և հնուց հայտ­նի է, որ ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը ա­ռանց խե­ղում­նե­րի կա­րող է գոր­ծել միայն ժո­ղովր­դի կր­թա­կան բարձր ցեն­զի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում. հա­կա­ռակ դեպ­քում այն դառ­նում է պա­տու­հաս, ինչ­պես և ե­ղավ մե­զա­նում: Այն­պես որ, պե­տա­կա­նա­շի­նու­թյան գոր­ծում պետք է փո­խենք մեր մո­տե­ցումն ու վե­րա­բեր­մուն­քը կր­թու­թյան նկատ­մամբ, ո­րի մեջ է նաև դաս­տիա­րա­կու­թյու­նը, ինչ­պես նաև գի­տու­թյան և մշա­կույ­թի դե­րի հան­դեպ: Ո­րով­հետև այս պա­տե­րազ­մը, ո­րում այս­պես դա­ժա­նո­րեն պարտ­վե­ցինք, միայն ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պա­տե­րազմ չէր. մենք սկզ­բից պարտ­վել ենք մեր կր­թու­թյան և մշա­կույ­թի դաշ­տում: Իսկ թե ինչ սկզ­բուն­քով պետք է բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներ ընտ­րել, կա­սեմ մի բան` լրիվ հա­կա­ռակ սկզ­բուն­քով, ինչ հի­մա է և ինչ ե­ղել է նախ­կի­նում: Կու­սակ­ցու­թյա­նը և ղե­կա­վա­րին անձ­նա­կան հա­վա­տար­մու­թյու­նը եր­բեք չպետք է կարևոր­վեն, այլ նվիր­վա­ծու­թյու­նը պե­տու­թյա­նը և հայ­րե­նի­քին: Եվ, ի­հար­կե, կարևոր են մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը, կա­ռա­վար­ման փորձն ու հմ­տու­թյու­նը, նաև` մար­դու ա­նու­նը: Ինչ­պես նաև պետք է հաշ­վի առ­նել Հա­յաս­տա­նում ա­պա­գա պաշ­տո­նյա­յի և նրա ըն­տա­նի­քի բնակ­վե­լու փաս­տը: Հա­յաս­տա­նը ղե­կա­վար­նե­րի հա­մար հյու­րա­խա­ղե­րի վայր չպետք է լի­նի:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 14442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ