Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Փոխի՛ր անունդ, Հակո՛բ

Փոխի՛ր անունդ, Հակո՛բ
30.06.2009 | 00:00

ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
Այս խորագրի տակ «Իրավունքը de facto»-ն պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես չեմ կիսում Ձեր տեսակետը, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
Ասեք ձեր երեխաների անունները,
ասեմ` ովքեր են ձեր ծնողները:
Ն.Ն.

Ոմանք կարող են մտածել, թե մարդու անվան իմաստային նշանակության հարցն այնքան էլ հրատապ չէ, ուստի պարտադիր չէ հնից եկած օտար անունը կամ ազգանունն ազգայինով փոխարինելը: Սակայն անվանափոխությունը միայն ճաշակի հարց չէ, որ առաջարկվի հետաքրքրասեր ընթերցողներին և թողնվի նրանց հայեցողությանը: Ազգային մտածողություն ունեցող լեզվաբանը, հոգեբանը, պատմաբանը, արվեստագետը և, ընդհանրապես, մտավորականն ու ազգային քաղաքական գործիչը, նախ, ինքը պետք է պարզի իր անվան կամ ազգանվան ծագումը և համարձակություն ունենա դրանք փոխելու միջոցով հայացնել, եթե օտարահունչ են, որպեսզի անձնական օրինակով կարողանա դաստիարակել նաև մյուսներին:
Ազգային քաղաքակրթության հետագա զարգացումը պահանջում է ոչ միայն անունների ծագման գիտական բացատրություն, այլև պատմական, տիպային, համեմատական վերլուծություն, որակական, քանակական բնութագրումներ, որպեսզի անուն կրողին հասանելի դառնա իր անվան ձևավորման պատմությունը` պայմանավորված տեղական, տարածքային, համաշխարհային բնույթի պատճառների ազդեցությամբ:
Վիճելի չէ, որ անունը մայրենի լեզվի մասն է, ու նաև անուններով ենք մենք մեր հարազատությունը պահպանում նախնիների հետ: Անունը պատմության հորձանքի մեջ անցնում է անխուսափելի փորձարկում, շատ դեպքերում, կրողի կամքից անկախ, դառնում նրա էությունը: Անունն ավանդության ուժով ամրագրված ժամանակների կապն է, պատմության հետ հայեցողական անցյալից մինչև հեռանկարային նպատակներ ունեցող ապագա: Այն իր մեջ պարունակում է մեր պատմական կյանքի ընթացքում օտարների և՛ ազդեցությունները, և՛ դրանց մասին ունեցած մեր ներքին պատկերացումները: Անունը միայն տիրոջը չի վերաբերում, որովհետև այն օգտագործվում է շրջապատի կողմից, դառնում հայրանուն կամ ազգանուն և, որպես ժառանգություն, տատերից ու պապերից փոխանցվում թոռներին: ՈՒրեմն` կարևոր է զգուշությամբ վերաբերվել անվանմանը և առավել լրջախոհությամբ` անվանափոխությանը: Ժամանակի ընթացքում մարդն ու իր անունը նույնանում են, ձուլվում իրար, և անունը կամ ազգանունը փոխելը դյուրին չէ, բնականաբար, շատերի համար դա ցավոտ է ընդունվում, և հասկացվում է ավելի շուտ փոխել իրեն` մարդուն, և ոչ իր ուղեկից հանդիսացող անունը:
Հայկական անունների մեծ մասը, մի քանի սերունդ չգործածվելով, վաղուց մոռացության է մատնվել: Պահպանվել է միայն հայոց հին աստվածների, արքաների, իշխանների, երկնային մարմինների, բնակավայրերի, ծառերի, կենդանիների և բնապաշտական այլ հատկություն ունեցող անունների որոշ մասը: Քրիստոնեության ընդունման հետ մեր նախնիներն ակամա ընդունեցին նաև եբրայական «հերոսների» անուններ, հիմնականում «Հին կտակարան» կոչվող հրեական մատյանի միջոցով: Քրիստոնեացված հասարակության մեջ իշխում է ինտերնացիոնալ ապազգային գիտակցությունը, և բուն ազգային զգացում գոյություն չունի, հետևաբար ազգային անունների վերացումն ուղղակի հուդաիզմի հեռակա ծրագրային քայլերից էր:
«ՈՒր կային հին կյանքին վերաբերող սեփական անուններ, մեծ չափով ջնջվեցին` իբրև կռապաշտություն, տեղի տալով նոր կրոնի` քրիստոնեության բերած հունալատին և եբրայական անուններին»,- այդ առիթով թեև մեղմ, բայց իրատեսորեն է արտահայտվել Հրաչյա Աճառյանը: Մենք փոքր` ինչ ավելի խստորեն կներկայացնենք իրողությունը: Բիբլիան, երկու կրոնների` հուդաիզմի (Հին կտակարան) և քրիստոնեության (Նոր կտակարան) համատեղումն է: Հին կտակարանի հիմքը Թորան է կամ Մովսեսի Հնգամատյանը, որտեղ ամփոփված են հուդաիզմի սկզբունքները: Հուդաիզմն ամբողջությամբ արծարծված է մի քանի այլ գրքերում, որոնք ոչ բոլորն են հանրամատչելի: Մեր վերլուծության համար կօգտագործենք միայն մի փոքր հատված Հին կտակարանից: Ասենք, որ Բիբլիան ամբողջությամբ թափանցված է հրեաների, այսպես կոչված, «աստվածընտրյալության», հրեական գերազանցության, մնացած ժողովուրդների նսեմացման, համաշխարհային տիրապետության, ձրիակերության և այլ անբարո քարոզներով: Հուդաիզմի կարևորագույն դրույթներից մեկը մյուս ժողովուրդների ֆիզիկական ու մշակութային ուծացումն է:
Ահա թե ինչպես է հրեաների աստված Եհովան սովորեցնում վարվել այլ ժողովուրդների դասական կրոնների, սրբությունների, անունների հետ. «Ոչնչացրե՛ք այն բոլոր վայրերը, որտեղ ձեզ ենթակա ժողովուրդները մեծարում են իրենց աստվածներին, ավերե՛ք նրանց զոհարաններն ու սյուները, այրե՛ք պուրակներն ու խորտակե՛ք տաճարները, ջնջե՛ք նրանց անունները… Մի՛ դաշնակցեք, մի՛ խղճացեք… Այն քարոզչին կամ երազահանին, որ կաշխատի ձեզ համոզել հրաժարվել այս սկզբունքներից, սպանե՛ք»: Այսքանից արդեն պարզ է, որ հուդաիզմով հագեցված աստվածաշունչը պարունակում է, հրեաներից բացի, մյուս բոլոր ժողովուրդների ազգային ավանդական կրոնների, մշակութային արժեքների ոչնչացման բացարձակ քարոզներ, ինչը հոգևոր ու ֆիզիկական եղեռն է:
Հրեաների իրական գործընթացը Հայաստանում հայերի բռնի քրիստոնեացումն էր, որ լիովին համապատասխանում է հուդաիզմի դրույթներին: Վերհիշենք, թե ինչպիսի դաժանությամբ նրանք ոչնչացրին մեր պատմական հուշարձանները, ավանդույթները, հեթանոսական մշակույթը, մարդկանց անունները` սերմանելով հրեական անբարո սովորույթներ, տեղադրելով հրեական ավազակների ու խաբեբաների անուններ…
Ժամանակ առ ժամանակ ազգայնականները հրաժարվում են օտար անուններից և իրենց համար օգտագործում միայն հնամյա կամ նորաստեղծ հայկական անուններ: Հայ ազգայնականը գոնե ուշացումով, բայց հատկապես այժմ պարտավոր է ուղղել իր ծնողների և պապերի սխալները: Դա արժանապատվության հարց է: Այսօր որքանո՞վ է յուրաքանչյուր հայ տեղյակ, թե ինչ է նշանակում իր անունը կամ ազգանունը, որտեղի՞ց է այն հայտնվել, համապատասխա՞ն է, արդյոք, իր էությանն ու տեսակին: Այս անգամ կանդրադառնանք Հակոբ (1) անունը կամ Հակոբյան ազգանունը կրող և ազգային մտածողություն ունեցող հայերին: Ծանո՞թ են նրանք այդ անվան ելակետին, նրա առաջին տիրոջ բարոյական կերտվածքին, «օրինակելի» կերպարին…
Ըստ «Հին կտակարանի», Աբրահամի որդի Իսահակն իր կին Ռեբեկայից երկվորյակներ է ունենում` առաջինը կարմրամաշկ և մազոտ Եսավը, երկրորդը` Հակոբը: Հայրը սիրում էր առաջնեկին, մայրը` երկրորդին: Հակոբը մոր դրդմամբ ամեն գնով ձգտում է եղբորից խլել տոհմի անդրանիկության իրավունքը, և քանի որ դա բնական ճանապարհով իրականացնել հնարավոր չէր, դիմում է խաբեության, ինչը, պարզվում է, օրինակելի բարոյահոգեբանական միջոց է, որն օգտագործում են հրեական գրեթե բոլոր ելակետային հերոսները` ստանալով իրենց Եհովա աստծու հավանությունը: Մի անգամ, երբ Եսավը հոգնած և քաղցած վերադառնում է որսից, Հակոբը նրանից կորզում է անդրանիկության իրավունքն ստանալու համաձայնությունը` ընդամենը մի աման ապուր տալու պայմանով: Մյուս անգամ, երբ ծերացած ու կուրացած Իսահակի սիրտը թարմ որսամիս է ուզում, և այդ մասին հայտնում է իր սիրելի որդուն, միաժամանակ ասելով, որ ցանկանում է մահից առաջ օրհնել նրան որպես առաջնեկի Հակոբը կրկին մոր հետ դավադրաբար խափանում է այդ որոշումը: Տնական երկու ուլի մսից Ռեբեկան պատրաստում է ամուսնու սիրած խորտիկները, ու Եսավի զգեստները հագած Հակոբն այդ «որսամիսը» մատուցում է մահամերձ հորը: Իսահակը կասկածանքով հարցնում է, թե ինչպե՞ս այսքան շուտ գտավ որսը, իսկ խարդախ Հակոբն առանց վարանելու համոզում է հորը` վկայակոչելով ստի հովանավոր աստծուն` Եհովային, ասելով, թե որսը նա հանդիպեցրեց իրեն: Իսահակը, Հակոբի «մազոտ» մարմինը շոշափելուց հետո, ու քանի որ նրա միտքը Եհովան մթագնել էր, իր կասկածները փարատում է և օրհնում. «Աստված տա քեզ երկնքի ցողիցը և երկրի պարարտությունիցը, և ցորենի, և գինու առատություն: Ազգեր ծառայեն քեզ, և ժողովուրդներ քեզ երկրպագեն, քո եղբnր վրա իշխան եղիր, և քո մոր որդիները քեզ կերկրպագեն»: Եվ անբարո ճանապարհով ու «արդար» Եհովայի հովանավորությամբ խարդախ Հակոբը ձեռք է բերում առաջնեկության իշխանություն ու որսից վերադարձող Եսավի վրեժխնդրությունից վախենալով` փախչում է ասորի քեռու` Լաբանի մոտ: Այնտեղ մնում է քսան տարի, բազում երեխաներ ունենալով քեռու աղջիկներ Լիայից ու Ռաքելից, ինչպես նաև նրանց աղախիններից, իսկ վերջում, գողանալով քեռու ունեցվածքը, վերադառնում է հայրական տուն:
Ահա թե ինչպիսին է «իրականում» Հակոբը, որի անունը կամ ազգանունն անգիտակցաբար կրում են այդ ամենից անտեղյակ շատ ազնիվ հայորդիներ:
Սակայն շարունակենք հետևել դեպքերի ընթացքին:
Հրեական Հակոբը հատկապես իր անազնիվ արարքների համար վայելում է հրեաների Եհովա աստծու բարձր հովանավորությունը, որի հետ խավարում մարտնչում է առանց ճանաչելու նրան և որին հաղթում է կամա: Բայց պարզվում է, որ այդ պարտությունը Եհովայի սրտով է, ինչի համար վերջինս Հակոբին վերանվանում է և օրհնում. «Այլևս քո անունը Հակոբ չէ, այլ Իսրայել, որովհետև աստծու հետ մարտնչեցիր ու հաղթեցիր: …Աճիր և շատացիր, քեզանից թագավորներ դուրս գան: Եվ այն երկիրը, որ Աբրահամին ու Իսահակին տվի, քեզ կտամ և քեզանից եկող սերնդին կտամ այդ երկիրը»:
Ավելորդ չէ, եթե կրկնեմ, որ և՛ նոր, և՛ հին կտակարանները գրել են հրեաները` որպես իրենց պատմություն ու բարոյականություն: Այնտեղ հերոսները հրեաներ են, և բացահայտ քարոզվում է հրեաների առավելությունն ու նրանց ատելությունն այլ ժողովուրդների հանդեպ:
Սթափվել է պետք, Հակոբ անունով կամ Հակոբյան ազգանունով հայեր, մի՛ տարակուսեք և հանուն ապագա սերունդների, հանուն մեր ազգային պատկանելության պահպանման կայացրեք ձեր կարևոր որոշումներից մեկը, անվանափոխվեք ՀԱՅԿԻ կամ ՀԱՅԿՅԱՆԻ (2): Ձեզ համար լավագույն առիթ կարող է դառնալ Բելի հանդեպ Հայկ Նահապետի տարած հաղթանակի առթիվ ՀՀ ԱԺ-ում օգոստոսի 11-ը Ինքնության օր ճանաչելու իրողությունը:
Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ
1. Բառացի նշանակում է «խաբող» («գցող»` առօրյա ժարգոնային իմաստով)` եբրայական Jaqob անունից:
2. Հեղինակը Հակոբ (Հակոբյան) անունով (ազգանունով) շատ ազնիվ, հայրենասեր և բանիմաց ընկերներ ունի, որոնք, բնականաբար հուդաիզմի հետ կապ չունեն և հօգուտ հարազատ Հայկի կհրաժարվեն օտար Հակոբից. այդպիսի նախադեպ արդեն ունենք:

Դիտվել է՝ 2376

Մեկնաբանություններ