Հունվարի 11-ին նշվեց «Շնորհակալության» տոնը, երբ յուրաքանչյուրը 100 անգամից ոչ պակաս պիտի կրկնի «Շնորհակալություն» բառը: Տոնը, հասկանալի է, ոչ պաշտոնական է ու լավ առիթ է շնորհակալություն հայտնել մարդկանց, որ օգնում են:
Չեխիայում հունվարի 11-ին ու 12-ին առաջին անգամ անցկացվում են նախագահի համաժողովրդական ընտրություններ` մինչ այս նախագահն ընտրվել է խորհրդարանի երկու պալատներում քվեարկությամբ:
Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է 9000 դոլար գրավի դիմաց ազատ արձակել պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիին` ընդունելով նրա փաստաբանի միջնորդությունը:
ԱՄՆ-ը Սիրիա զորք չի ուղարկի քիմիական զենքի անվտանգությունն ապահովելու համար` ասել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան ճեպազրույցում: The Washington Times-ի վկայությամբ ԱՄՆ պաշտպանության նախարարը գտնում է, որ կանխել քիմիական զենքի կիրառումը գրեթե անհնար է, քանի որ անհրաժեշտ է իրազեկված լինել և մշտապես հետևել:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ֆինանսների նախարարի պաշտոնում առաջարկել է Ջեք Լյուի թեկնածությունը, որ լրատվամիջոցներում մեծ աղմուկ է բարձրացրել թեկնածուի ստորագրության պատճառով:
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը տևական ժամանակ ԱՄՆ-ի գործընկերն է մի շարք հարցերում, որոնց շուրջ երկու երկրները կարող են համատեղ աշխատել:
Գեղանկարիչ Փոլ Էմսլին վրձնել է Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կնոջ` Քեյթ Միդլտոնի առաջին պաշտոնական դիմանկարը, որ արքայական ընտանիքը ընդունել է գոհունակությամբ, իսկ Քեյթը համարել է «պարզապես ապշեցուցիչ»:
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը 2012 թ. դեկտեմբերի 31-ին հավաստագիր է ստորագրել, որով թոռան` Ուիլյամի և նրա կնոջ` Քեյթ Միդլտոնի առաջնեկի աղջիկ ծնվելու դեպքում` նրան արքայադստեր կոչում կշնորհվի:
Երեկ զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Վենեսուելայի մայրաքաղաքում՝ ի պաշտպանություն երկրի նախագահ Ուգո Չավեսի։ Հանրահավաքի մասնակիցները Չավեսին հավատարմության խորհրդանշական երդման արարողություն են իրականացրել։ Ինքը՝ նախագահը, այժմ ծանր դրությամբ Հավանայի հիվանդանոցներից մեկում է, որտեղ դեկտեմբերի 11-ին վիրահատվել է։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել միջազգային հանրությանը խաղաղապահ ուժեր մտցնել Մալիի հյուսիս, որտեղ ապստամբ իսլամիստները շարունակում են հարձակումները՝ գրավելով ռազմավարական նշանակության Քոնա քաղաքը։
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...