«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Քյանդրբազություն» արտաշատյան ձևով

«Քյանդրբազություն» արտաշատյան ձևով
03.07.2009 | 00:00

ԹՔԱԾ-ԿՊՑՐԱԾ
Սեպտեմբերին կլրանա Հովիկ Աբրահամյանի` ԱԺ նախագահ դառնալու մեկ տարին, թեպետ եղբոր մանդատը վայր դնելու պահից ակնհայտ էր` նա է նշանակվելու ԱԺ նախագահ, ինչպես սովորաբար եղել և դեռ շարունակում է լինել Հայաստանում` ընտրությունների քողի տակ:
«Խոսնակային» առաջին ելույթում նա ազդարարեց, թե եկել է բարեփոխումներ իրականացնելու և ԱԺ դերի բարձրացման նպատակով: Թե ինչ բարեփոխումներով, ինչը և ինչպես բարձրացրեց օրենսդիր աշխատանքի մասին մեկ տարի անց էլ պատկերացում չունեցող և ոչ մի օրինագիծ երկու նստաշրջանում սկզբից մինչև վերջ չկարդացած Հովիկ Աբրահամյանը, հանգամանալից քննարկման խնդիր է: Հարցն այն է, որ նա կարող է դրա ժամանակը չունենալ:
Ինչ տարատեսակ պատմություններ էլ շրջանառվեն նրա անվան շուրջ` ազգակիցների կրակոցներից մինչև ներխորհրդարանական սկանդալներ, դրանք, ի վերջո, ոչ մի կարևորություն չունեն, ոչ էլ որևէ նշանակություն են ունենալու: Նրա կյանքում արդեն երկար տարիներ կա շատ ավելի կարևոր ու նշանակալից խնդիր` կենսական, որի լուծումից է կախված ամեն ինչ: Ի վերջո` ո՞ւմ հետ է Հովիկ Աբրահամյանը: Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի: Ինչքա՞ն կարող է հավատարմության երդումներ տալ յուրաքանչյուրին առանձին-առանձին ու միաժամանակ և անսայթաք շարունակել քաղաքական «քյանդրբազությունը», ժողովուրդը կասեր` «սատանի մայլում»:
Սա է ԱԺ նախագահի միակ խնդիրը: Շնորհիվ բնածին ճարպկության, գենետիկ անաղուհացության, կոմպլեքսների բացակայության` նա մինչև այժմ կարողացել է համադրել երկու տիրոջ առաջին ծառայի դժվարին գործը: Նրա օգտին է եղել այն հանգամանքը, որ այդ տերերն առանձնապես միմյանցից շատ չեն տարբերվել իրենց պահանջներով, և երկուսն էլ եղել են իշխանության մեջ: Բայց իշխանության ոսկե կանոնը հիմա արդեն և՛ նրանց, և՛ Հովիկ Աբրահամյանի դեմ է գործում։ Այն է` իշխանությունը երկգլխանի չի լինում թեկուզ և այն պարզ պատճառով, որ «երկու գլուխ մի ղազանում չեփվելու» փիս «խասիաթ» ունեն։ Նախկին ու ներկա նախագահների տնտեսական, քաղաքական, կադրային հարցերի լուծումների տարբերությունը, որքան էլ անհավատալի, խորանում է և հանգեցնելու է հասարակության համար աննկատ, բայց իշխանական բուրգի համար ճակատագրական վճիռների, երբ իրար են խառնվելու հին ու նոր կուսակցություններ, պաշտոններին հրաժեշտ են տալու «հնին» հավատարիմ, «նորին» ոչ այնքան սիրող նախարարներ ու մարզպետներ։ Այդ «բարեփոխումների» ընթացքում ամենաուրախ մարդը կդառնա ԱԺ նախկին սպիկեր Տիգրան Թորոսյանը, իսկ ԱԺ-ն միևնույն գումարման ընթացքում հարկադրված կլինի երրորդ խոսնակին հարմարվել:
Եթե իր ճակատագրական խնդիրը Հովիկ Աբրահամյանը կարողանա անվնաս լուծել, այնպես, որ ներեն անխուսափելի դավաճանությունն ու չպատժեն, խնդիր չկա: Իսկ եթե ոչ, անկախ Հայաստանի պատմությունը բավարար օրինակներ տվել է` ակնառու դարձնելու, թե իշխանությունն ինչպես է վերաբերվում իր «հաճախորդին», երբ նա, առանց «շեֆի դաբրոն» ստանալու, սեփական խաղն է սկսում: Ընդ որում, բավականին վտանգավոր խաղը, որը շատ է հիշեցնում նույն ծանոթ «քյանդրբազությունը», միայն թե այս անգամ թքած-կպցրած ճոպանի վրա։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1086

Մեկնաբանություններ