Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • «Փարաջանովը»`«Լավագույն ուկրաինական լիամետրաժ ֆիլմ»

    «Փարաջանովը»`«Լավագույն ուկրաինական լիամետրաժ ֆիլմ»

    24.07.2013| 12:06
    «Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն Օդեսայի միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն ուկրաինական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում:
  • Արևային բռնկման հետևանքով առաջացած վնասակար պլազման շուտով կհասնի Երկիր

    Արևային բռնկման հետևանքով առաջացած վնասակար պլազման շուտով կհասնի Երկիր

    23.07.2013| 18:03
    Օրեր առաջ տեղի է ունեցել Արևի ուժեղ բռնկում:Այն անմիջապես նկատվել է հատուկ սարքերի օգնությամբ , որոնց միջոցով հետևում և ուսումնասիրում են տիեզերքը: Օրերս «Սիրողական աստղագետները» ծանուցում են ստացել, որ աստղերից մեկի վրա փայլում է տարօրինակ կետերի խումբ: Տեղեկանալով այդ մասին (այժմ նման տեղեկությունները տարածվում են նույնիսկ սոցիալական ցանցերում), վերջիններս սկսել են լուսանկարել աստղը, որի շուրջ առաջացել է բռնկումը: Այդ կետերը, ըստ աստղագետների, անոմալիաների տարածքն է, որտեղ մագնիսական դաշտը այնքան ուժեղ է, որ նույնիսկ արևի ներգործությունն է սառեցվում (ինչի պատճառով էլ նրանք մուգ են երևում): Այդպիսի անոմալիաներ բռնկման պատճառ են դառնում: Մագնիսական դաշտը սկզբում կաշկանդում է ներգործությունը, հետո կանգնեցնում ճնշումը և դա կրկնվում է որոշ ընդմիջումներով:
  • «Ոչնչանում է պատմամշակութային  միջավայրը, և երկիրը դառնում է  դատարկ, զրկվում է իր պատմությունից»

    «Ոչնչանում է պատմամշակութային միջավայրը, և երկիրը դառնում է դատարկ, զրկվում է իր պատմությունից»

    23.07.2013| 11:43
    ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ինչպես նաև Բեռլինի Բաց համալսարանի հովանու ներքո Արսեն Բոբոխյանը, Ալեսանդրա Ջելիբերտը և Պավոլ Հնիլան սկսել են գիտական համագործակցություն, որի հիմնական նպատակն է հետազոտել վիշապաքարի երևույթը ժամանակակից հնագիտության մեթոդներով, ստուգել նախկին հետազոտողների տվյալները վիշապաքարերի տեղադրության վերաբերյալ, ճշտել տեղահանված վիշապաքարերի նախնական դիրքը, փորձել նոր վիշապաքարային միջավայրեր հայտնաբերելու հնարավորությունը:
  • Քարե կառուցվածքների վերականգնմանը նվիրված դասընթաց

    Քարե կառուցվածքների վերականգնմանը նվիրված դասընթաց

    23.07.2013| 11:25
    ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև պատմամշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրության և վերականգնման բնագավառում տարվող ծրագրի շրջանակներում Արուճի համալիրում սկսվել է քարե կառուցվածքների վերականգնմանը նվիրված դասընթաց: Իտալիացի մասնագետներ Քրիստինա Տեդեսկին, Ստեֆանո Վոլտան և Մարկո Կուկկին անցկացրել են նաև գործնական աշխատանքներ:
  • Սև ծովն իրենցով անելու ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի  ձգտումը տարբեր նպատակներ ունի

    Սև ծովն իրենցով անելու ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ձգտումը տարբեր նպատակներ ունի

    23.07.2013| 00:25
    ՆԱՏՕ-ին Ռումինիայի հնարավոր անդամակցության հարցը քննարկելիս, որը բավական երկար տևեց, Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում ու լրատվամիջոցներում այնպիսի լոբբինգ էր արվում, որ Եվրոպայի վերլուծական ընկերակցությունում տպավորություն էր առաջացել, թե ֆրանսիական հանրությունն ու կառավարությունը մեծ ցանկություն ունեն աջակցելու Ռումինիային։ 1999 թ. Ժ. Շիրակի այցը Ռումինիա ընկալվեց որպես աջակցություն ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը նրա անդամակցության հարցում։
  • Կկայանա ՀԳՄ արտահերթ համագումար

    Կկայանա ՀԳՄ արտահերթ համագումար

    22.07.2013| 19:41
    Հայաստանի գրողների միությունը վերագրանցվում է որպես հասարակական կազմակերպություն: Հուլիսի 27-ին գրողների տան մեծ դահլիճում տեղի կունենա ՀԳՄ արտահերթ համագումար, որի ընթացքում կներկայացվի ՀԳՄ նոր կանոնադրությունը: Տեղի են ունենալու նաև գրողների միության նախագահի ու վարչության ընտրությունները:
  • Արմեն Միկոյանի աշխատանքների անդրանիկ ցուցահանդեսի առթիվ

    Արմեն Միկոյանի աշխատանքների անդրանիկ ցուցահանդեսի առթիվ

    22.07.2013| 17:46
    Վանաձորի կերպարվեստի պետական թանգարանում 2013 թ. ապրիլին բացվել էր երիտասարդ գեղանկարչի ստեղծագործությունների անդրանիկ անհատական ցուցահանդեսը, որը գործեց շուրջ երկու ամիս։
  • Երևանում նորոգվում են 50-ից ավելի մշակութային, ուսումնական և այլ հաստատություններ

    Երևանում նորոգվում են 50-ից ավելի մշակութային, ուսումնական և այլ հաստատություններ

    22.07.2013| 15:11
    Երևան քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում մշակութային, առողջապահական, ուսումնական ու արտադպրոցական հիմնարկությունների 54 շենքերում. դրանց կեսից ավելին՝ 28-ը, նախադպրոցական ուսումնական հաստատություններ են։
  • Երիտասարդական նվագախմբի ելույթով մեկնարկեց Musica Riva-ն

    Երիտասարդական նվագախմբի ելույթով մեկնարկեց Musica Riva-ն

    22.07.2013| 12:41
    Հուլիսի 20-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթով մեկնարկեց իտալական Musica Riva 30-րդ միջազգային փառատոնը։ Համերգը ղեկավարում էր բրազիլացի դիրիժոր Իսահակ Կարաբչևսկին, մենակատար` Նատալյա Գուտման (թավջութակ)։ Նշենք, որ երիտասարդական նվագախումբը հրավիրվել է փառատոնի կազմակերպիչների կողմից որպես Musica Riva-ի պաշտոնական նվագախումբ։
  • Հուլիսի 22-ին տեղի կունենա Մարսի «միացումը» Յուպիտերի հետ

    Հուլիսի 22-ին տեղի կունենա Մարսի «միացումը» Յուպիտերի հետ

    21.07.2013| 23:25
    Հուլիսի 22-ի տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Մարսը և Յուպիտերը: Անհրաժեշտ է վաղ առավոտյան` մինչև արևածագը, դիտել երկնքի արևելյան հատվածը, որտեղ պայծառ աստղերից կարելի կլինի տեսնել Կապելլան և Ալդեբարանը: