Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Գյուղացուն պետք չէ խաբել աշխատավարձ փոխանցելով

    Գյուղացուն պետք չէ խաբել աշխատավարձ փոխանցելով

    30.05.2013| 18:59
    Մայիսի 12-ի կարկտահարության պատճառով տուժած Արմավիրի մարզի 46 համայնքների բերքը վնասվել է, մոտ 12 հազար ընտանիք մնացել է առանց ապրուստի միջոցի, վնասը կազմում է 25 մլրդ դրամ: Գյուղացիներն իշխանություններից փոխհատուցում ստանալու պահանջով փակել էին միջհամայնքային ճանապարհները:
  • «Քաղաքական անպտուղ բանավեճերից խնդիրը պետք է տեղափոխվի տնտեսական լուծումների դաշտ»

    «Քաղաքական անպտուղ բանավեճերից խնդիրը պետք է տեղափոխվի տնտեսական լուծումների դաշտ»

    30.05.2013| 16:02
    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը դիմել է ՀՀ կառավարությանը: Նամակում մասնավորապես ասվում է.
  • «Արմավիայի» նախկին աշխատակիցներն արդյո՞ք հունիսի 7-ին կստանան իրենց աշխատավարձերը

    «Արմավիայի» նախկին աշխատակիցներն արդյո՞ք հունիսի 7-ին կստանան իրենց աշխատավարձերը

    30.05.2013| 16:00
    «Արմավիա» ավիափոխադրող ընկերության շուրջ 150 նախկին աշխատակիցներ արդեն վեց ամիս է սպասում են իրենց աշխատավարձին, որը մինչ օրս տարբեր պատճառաբանություններով ավիաընկերությունը չի վճարում: «Արմավիայի»` իր նախկին աշխատակիցներին (շուրջ 200 բորդ-ուղեկցորդներ և օդաչուներ) ունեցած պարտքը 500 հազար ԱՄՆ դոլար է:
  • Կուբայում կբացվեն ինտերնետ-ակումբներ

    Կուբայում կբացվեն ինտերնետ-ակումբներ

    29.05.2013| 11:27
    Կուբայի կառավարությունը հայտնել է, որ շուտով կընդլայնի ինտերնետ հասանելիությունը երկրի տարածքում։ Այդուհանդերձ, տնային պայմաններում համաշխարհային ցանցին միացման արգելքը կպահպանվի։ Հաջորդ շաբաթ ամբողջ երկրով մեկ կբացվեն 118 ինտերնետ-սրճարաններ, որտեղ համացանցից մեկ ժամ օգտվելու համար այցելուները պետք է վճարեն 4,5 դոլար։ Կուբայում ամսական միջին աշխատավարձը 20 դոլար է, այդ իսկ պատճառով շատ բնակիչներ կարող են ինտերնետից օգտվել միայն ուսումնական հաստատություններում կամ աշխատավայրում։
  • «Հայռուսգազարդը» վնասով աշխատավարձ է բարձրացնում

    «Հայռուսգազարդը» վնասով աշխատավարձ է բարձրացնում

    25.05.2013| 01:16
    «Վերջին հաշվով գազն ապրանք է, որն ունի իր գինը, և այդ գինը, առաջին հերթին, ձևավորվում է միջազգային շուկայում և, բնականաբար, այդ ապրանքի գինը ինքնարժեքից ցածր չի կարող լինել»,-ասել է «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ:
  • Եթե ոչինչ չփոխվի

    Եթե ոչինչ չփոխվի

    25.05.2013| 01:08
    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը Աժ-ում հայտարարել է, որ գազն ու էլեկտրաէներգիան կթանկանան մինչև հուլիսի 10-ը` քաղաքացիների համար գազի գինը կբարձրանա 24 դրամով, էլեկտրաէներգիայինը` 8: Մեկ խորանարդ մետր գազի դիմաց ներկա 132 դրամի փոխարեն հարկ կլինի վճարել 156 դրամ:
  • Տիեզերք` հանուն դպրոցականների

    Տիեզերք` հանուն դպրոցականների

    23.05.2013| 21:56
    Մեծ Բրիտանիայի Օդատիեզերական գործակալության ղեկավար Դևիդ Փարքերը հայտարարել է, որ անգլիացի առաջին տիեզերագնաց Թիմ Պիկի թռիչքը նախատեսվում է 2015-ի նոյեմբերին: Նա տիեզերքում կանցկացնի կես տարի:
  • «Ռուսաստանն ինչ ասի, մենք խաչակնքենք»

    «Ռուսաստանն ինչ ասի, մենք խաչակնքենք»

    23.05.2013| 18:03
    «Մենք հանդիպեցինք, զրուցեցինք, ու թեև ծրագիրը մասնավոր է և չի իրականացվում պետական կարիքների շրջանակներում, այնուհանդերձ, կարևորում ենք 150 մարդու բնակարանային խնդրի լուծումը։ Մենք վստահեցրինք, որ պետությունն իրենց կողքին է, և թույլ չենք տա, որ խնդիրը չկարգավորվի»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը։
  • Աշխատավարձը հրե՜ն հա, երկնքից կախված

    Աշխատավարձը հրե՜ն հա, երկնքից կախված

    23.05.2013| 17:16
    Թեև Հայաստանում ֆինանսները «ռոմանսներ են երգում», և ոչ միայն ժողովրդի մոտ, այնուհանդերձ, կառավարությունը հայտարարում է աշխատավարձերի զգալի բարձրացման մասին։
  • Որոշվել է գազի նոր սակագինը

    Որոշվել է գազի նոր սակագինը

    23.05.2013| 16:31
    ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովում արդեն անցկացվել են քննարկումներ և որոշել գազի նոր սակագինը: Գազի նոր սակագինը որոշվել է դարձնել 156 դրամ: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին ԲԱՂՐԱՄՅԱՆԸ: