ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը և Բելառուսը պետք է ջանքեր գործադրեն՝ երկկողմ առևտրաշրջանառության նկատելի անկումը կասեցնելու ուղղությամբ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-10-ը Հայաստանի շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հունիսի 4-ին ուշ երեկոյան ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը երկու հայկական հանրապետությունների միջև գոյություն ունեցող ռազմական համագործակցության շրջանակներում, այցելել է ԼՂՀ:
Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության հետ առերեսվելը որպես Օսմանյան Թուրքիայի դաշնակից և հանցակից, պատմական կարևորություն ունի՝ հայտարարել է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը։
Milliyet-ը գրում է՝ Գերմանիայի Դաշնային ժողովը բանաձև է ընդունել, որը 1915 թ. իրադարձությունները որակում է որպես «հայերի ցեղասպանություն», ինչը տանում է խնդրահարույց և լարված շրջանի թուրք-գերմանական հարաբերություններում, որոնք մինչև այժմ ամենամտերիմ ու աշխույժն էին:
Գերմանիայում տեղի ունեցավ այն, ինչ ակնկալվում էր. 1915-ի վերաբերյալ բանաձևն ընդունվեց. թուրքական T24 կայքի իր սյունակում գրում է գրող, թարգմանիչ, քաղաքական ակտիվիստ Մուրադ Բելգեն.
Այսօր կեսօրին Ատեփանակերտ է ժամանել ԼՂՀ ՊԲ-ն նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Նա իրեն դիմավորելու եկած մարդկանց հետ այցելել է Արցախյան պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկների շիրիմներին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ցավակցություն է հայտնել Մուհամեդ Ալիի ընտանիքին և նրա միլիոնավոր երկրպագուներին լեգենդար բռնցքամարտիկի մահվան կապակցությամբ:
Մինչ սառեցված են կամ խայտառակ դանդաղ տեմպերով են իրականացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության առանցքային նախագծերը (Մեղրիի ՀԷԿ, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծ, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու համապատասխան հատվածներ և այլն), Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում՝ կյանքի կոչելով համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր...