...թե ԲՀԿ-ում կրկին գաղափարական ու ոչ գաղափարական թևերի միջև խուլ պայքար է ընթանում: Քոչարյանականների համար հարցը խիստ կտրուկ է, մինչև աշուն կլռեն, աշնանը` կա՛մ այս կողմ, կա՛մ այն։
ՌԴ խորհրդարանի ստորին պալատը ընդունել է ձմեռային ժամանակին վերադառնալու օրինագիծը երրորդ ընթերցումով, Դաշնության խորհուրդը օրինագիծը կքննարկի հուլիսի 9-ին:
ՀՀ դեսպանության աջակցությամբ Տոկիոյի «Գինզա-Յամահա» համերգասրահում կայացել է ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի մենահամերգը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին չորեքշաբթի հայտարարել է Աֆղանստանի և Պակիստանի հարցով ԱՄՆ-ի նոր հատուկ ներկայացուցչի պաշտոնում Դենիել Ֆելդմանին նշանակելու մասին՝ Ջեյմս Դոբբինսը թոշակի է անցնում:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հանդիպել են Վիեննայում, որտեղ սկսվում է Թեհրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունների ավարտական փուլը՝ Twitter-ի իր էջում հայտնել է Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մենը:
Հայաստանում հունիսին ծնվել է 1844 երեխա՝ 1452-ը լույս աշխարհ են եկել Երևանում: Մարզերից ամենից շատ ծնունդները գրանցվել են Արարատում, Կոտայքում և Արմավիրում:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ցնցված է իրեն առաջադրված մեղադրանքներից և համարում է դրանք քաղաքական մանիպուլյացիաներ ու գրոտեսկ, ինչի մասին հայտարարել է TF1 և Europe1 հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
Եթե ոչիշխանականների քառյակն իմանա, որ հանրահավաքով էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա, հենց այսօր պատմական հանրահավաք կանի: Այս խոսքերի հեղինակը ԲՀԿ խմբակության անդամ Միքայել Մելքումյանն է:
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...