Այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում 2012թ. սեպտեմբերի 15-19-ը ՀՀ տարածքում «Փոխգործակցություն – 2012» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին տրված հետևյալ արձագանքը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի կողմից:
Տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը անգնահատելի է։ Ուժեղ, կազմակերպված պետականությունը անհրաժեշտաբար ենթադրում է իշխանության առավելագույն ապակենտրոնացում և կայացած ՏԻՄ համակարգ։
Վերանորոգման աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 4-ին ժամը 23.00-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 20.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արգավանդ,
Գեղանիստ գյուղերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ) Սևանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացչության և Էդուարդո Ֆրայ հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով երկօրյա դասընթացներ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ուղերձ է հղել 100 երկրների օմբուդսմեններին ու մի քանի տասնյակ միջազգային կազմակերպություններին` ընդգծելով, որ առաջադեմ և ժողովրդավարական արժեքներ դավանող պետությունների ու միջազգային կազմակերպությունների լռությունը կամ ոչ համարժեք արձագանքն անուղղակիորեն արդարացնում և խրախուսում է մարդասպանությունը էթնիկ հողի վրա:
Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 28-ի երեկոյան մասնակցել է բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված ընդունելությանը:
«Արմավիա» ընկերությունը, որպես ազգային փոխադրող, անհրաժեշտ է համարում օգնության տրամադրումը արտերկրի հայրենակիցներին և ունի ՀՀ կառավարության հետ համագործակցության փորձ` լիբանանահայերին լիբանանյան կոնֆլիկտի ժամանակ Հայաստան տեղափոխելու գործում։
Մինչ սառեցված են կամ խայտառակ դանդաղ տեմպերով են իրականացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության առանցքային նախագծերը (Մեղրիի ՀԷԿ, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծ, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու համապատասխան հատվածներ և այլն), Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում՝ կյանքի կոչելով համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր...