Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Քերին ժամանում է Ռուսաստան

    Քերին ժամանում է Ռուսաստան

    07.05.2013| 12:46
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանում է Մոսկվա։ Ռուսաստանի իշխանությունների հետ երկօրյա այցի շրջանակներում նա կքննարկի երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև միջազգային խնդիրներին առնչվող հարցեր։
  • Վենեսուելայում կարգուկանոնը կհսկեն զինվորները

    Վենեսուելայում կարգուկանոնը կհսկեն զինվորները

    07.05.2013| 12:45
    Վենեսուելայի մայրաքաղաքում անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարում կընդգրկվեն զինվորականներ։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Երկրի ղեկավարը հայտնել է, որ այդպիսով կկարողանան կտրուկ նվազեցնել հանցավորության մակարդակը։
  • Հայտնաբերվել են 10 տարի առաջ անհետ կորած աղջիկները

    Հայտնաբերվել են 10 տարի առաջ անհետ կորած աղջիկները

    07.05.2013| 12:42
    Ամերիկյան Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի տներից մեկում ոստիկանությունը հայտնաբերել է 3 կանանց, որոնք առևանգվել էին մոտ 10 տարի առաջ։ Նրանք այժմ գտնվում են հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը բավարար է։ Ձերբակալվել է նաև 52-ամյա մի տղամարդ, ով ենթադրաբար պահում էր այդ կանանց։
  • Ընտրական ցիկլի վերջին ակորդը

    Ընտրական ցիկլի վերջին ակորդը

    07.05.2013| 00:50
    Ավարտվեցին Երևանի ավագանու ընտրությունները: Ի սկզբանե ընտրությունները քաղաքականացվեցին` հակառակ այն պարագայի, որ համապետական չէին, այլ համայնքային: Ընտրարշավի ավարտին ակնհայտ դարձան նույն այն առանձնահատկությունները, որոնք գործել էին և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրությունների պարագայում:
  • «Բավ սիրեցի, մնաք բարյավ»

    «Բավ սիրեցի, մնաք բարյավ»

    07.05.2013| 00:46
    Էս էլ ավագանու ընտրությունները: Հենց այսպե՞ս էր այն լինելու: Դատելով նախագահական ընտրությունների ֆորսմաժորային անսպասելիություններից, շատերի մեջ մտավախություն կար, որ` ոչ: Սակայն ելնելով այն հանգամանքից, որ իշխանությունները էքզիթ-փոլ չցանկացան անցկացնել, արդեն նշանակում էր, որ համապատասխան «ծառայությունները» վստահեցրել էին` «չէ, լա՜վ ա», չարժե: Ինչ քարտեզ գծեցին այս ընտրությունները, որոնք, որքան էլ ՏԻՄ, նույնքան «տիպ» էին` տիպական հանգամանքներում` սոցռեալիզմի ոգով ասած:
  • «ՈՒստա, Աբոն փողը չի տվե՞լ»

    «ՈՒստա, Աբոն փողը չի տվե՞լ»

    07.05.2013| 00:44
    Չէ, չէ, ոչ մի «կոդային» ասոցիացիա չկա ԲՀԿ շտաբի պետ Աբոյի` Աբրահամ Մանուկյանի և ներքոգրյալ նյութի միջև: Խնդիրն այլ է. ինչ զարգացումներ կլինեն ընդդիմադիր դաշտում հետընտրական այս փուլում: Մինչ այդ, սակայն, ֆիքսենք. հարամել ավագանու ընտրությունները, ինչի կանխանշանները ՀԱԿ-ի ու «մի քանիսի» պահվածքում մինչ այս նկատվում էին, ընտրությունների օրը ինստիտուցիոնալ շարունակություն չունեցավ:
  • «ՀՀԿ-ն խուժան չունի»

    «ՀՀԿ-ն խուժան չունի»

    07.05.2013| 00:40
    Ավարտվեց հերթական ընտրությունը, սակայն, ինչպես նախորդ ընտրություններից հետո, կեղծիքների, խախտումների մասին բարձրաձայնումները չեն դադարում: Ընդդիմությունը փաստում է, որ համատարած ընտրախախտումներ են եղել, իշխանությունը, բնականաբար, հերքում Է մեղադրանքները: Մեր զրուցակիցը` ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ ևս պնդում է, թե «լավ ընտրություններ են եղել»:
  • Հայերը սուրբ երկրում`  անցյալում ու ներկայում

    Հայերը սուրբ երկրում` անցյալում ու ներկայում

    07.05.2013| 00:34
    «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է Երուսաղեմի սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչ ՂԵՎՈՆԴ վարդապետ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
  • ՀՀԿ-ի հաղթանակն ու ընդդիմության ձախողումը

    ՀՀԿ-ի հաղթանակն ու ընդդիմության ձախողումը

    07.05.2013| 00:32
    Մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում, նախնական տվյալներով, ՀՀԿ-ն հաղթանակ է տարել, և Տարոն Մարգարյանը շարունակելու է իր պաշտոնավորումը: Ինչ-որ տեղ ՀՀԿ-ի հաղթանակը կանխատեսելի էր, քանզի կուսակցությունը լավ «մարզավիճակում է» և վերջին մեկ տարում կարողացել է բարձր ցուցանիշներ ապահովել թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրություններում: Միևնույն ժամանակ, մայիսի 5-ին կայացած ընտրությունը ներքաղաքական դաշտում բացահայտեց նոր իրողություններ: Այսպես. ՀՀԿ նախընտրական շտաբի պետն էր Էդուարդ Շարմազանովը:
  • Կասպից ծովում դեռ երկար  «արյան հոտ կփչի»

    Կասպից ծովում դեռ երկար «արյան հոտ կփչի»

    07.05.2013| 00:25
    Օրերս լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Կասպից ծովում, մասնավորապես դրա ռուսական հատվածի կենտրոնական և հարավային մասերում։ Զորախաղերին մասնակցել են կասպյան նավատորմի մոտ հազար զինծառայող, 30 ռազմանավ, դեսանտային կատեր, օժանդակ նավեր, այդ թվում` դրոշակակիր «Դաղստան» և «Թաթարստան» հրթիռակիր նավերը։ Նկատենք` անցած տարվա վերջին ջրարկված «Դաղստանը» զինված է ամենաարդիական զինահամալիրով և ընդունակ է միաժամանակ ոչնչացնելու վերջրյա, ստորջրյա և օդային թիրախներ։