-
Սլովակիան, Հունգարիան, Ռումինիան և Բուլղարիան համաձայնեցրել են Eastring գազատարի կառուցման հուշագրի դրույթները: 2014-ի նոյեմբերին Eastring գազատարն առաջարկվել էր որպես այլընտրանքային տարբերակ ռուսական «Հարավային հոսքին»:
-
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ճապոնիա այցի ընթացքում կոչ է արել պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ պայմանավորված ՈՒկրաինայում տիրող իրավիճակով, սակայն ընդունել է, որ պետք է խնդրի լուծման համար դիվանագիտական ուղիներ որոնել:
-
Հռոմեական կաթոլիկ Սուրբ եկեղեցու Անդրկովկասյան վարչության Թբիլիսիի Սուրբ Պողոս-Պետրոս մայր տաճարում Հայ առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի հետ համատեղ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո:
-
ՈՒկրաինայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել Դոնբասի ներկայացուցիչների հետ երկխոսություն սկսելու։
-
Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանի մինչև ապրիլի 28-ը կալանքի տակ է վերցրել ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող երկու անձանց՝ Զաուր Դադաևին և Անզոր Գուբաշևին։
-
ԵՄ-ն հավանական է համարում Բելառուսի հետ հարաբերությունների բարելավումը։ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը հայտարարել է, որ մարտի 7-ին Ռիգայում ԵՄ արտգործնախարարների բանակցություններից հետո իրենք «հնարավորություն են տեսնում ընդլայնելու և խորացնելու Բելառուսի հետ հարաբերությունները»։
-
2014-ի ավարտին փոխարժեքային պահուստները 13 միլիարդ 758,3 միլիոն դոլար էին, այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ Ադրբեջանի Կենտրոնական բանկը ունի 11 միլիարդ 4,4 միլիոն դոլարի փոխարժեքային պահուստ։
-
Այսօր Շիրակի մարզի Մայիսյան գյուղի մոտակայքում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դիակը՝ կախված վիճակում:
-
Կանանց միջազգային օրը անակնկալ այցելություններ են կազմակերպվել ցեղասպանությունը վերապրած, հարյուր և ավելի տարեկան, ինչպես նաև տուն-ինտերնատներում բնակվող կանանց:
-
Մարտի 8-ին մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված ծաղկային խորհրդանշական զամբյուղներից բացի կանանց ու աղջիկներին ծաղիկներ ու Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ են բաժանվել նաև քաղաքի փողոցներում շրջող տոնականորեն ձևավորված կառքից: