ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը իր վրդովմունքն է հայտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների վերաբերյալ, որը գետնին է հավասարեցրել Իրաքի հյուսիսում գտնվող Խաթրա հնագույն քաղաքի ավերակները։ Նա ծայրահեղականների գործողություններն անվանել է ռազմական հանցագործություն։