-
Հնագետները Հայաստանում 3300-ամյա վաղեմության երեք սրբավայր են հայտնաբերել: Ըստ «International Business Times»-ի, փորձագետները կարծում են, որ Գեղարոտի բլրի գագաթին գտնվող ամրոցում հայտնաբերված սրբավայրերը ժամանակին օգտագործվել են՝ ապագան կանխատեսելու համար:
-
Հոլանդացի գիտնականները համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով 11-12-րդ դարերին թվագրվող Բուդդայի արձանի ներսում հայտնաբերել են մեդիտացիոն վիճակում գտնվող վանականի մնացորդներ:
-
Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կահիրեում պահվող փաստերն ու ապացույցները այրելու համար Թուրքիան «Մուսուլման եղբայրներին» կաշառք է տվել՝ տեղեկությունը հրապարակել է թուրքական Demokrat Haber կայքը:
-
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը շնորհավորել է ռեժիսոր Լորա Պոյտրասին. նրա «Քաղաքացի- 4» ֆիլմը լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ:
-
Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն» ֆիլմը։ Տարվա լավագույն դերասան մրցանակին է արժանացել Էդի Ռեդմեյնը՝ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։
-
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Ժնևում երկկողմ բանակցություններ են անցկացրել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Լրագրողները Քերիին ու Զարիֆին նորից են տեսել Ժնևի լճափին զբոսնելիս
-
«Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընտրողներ, հայտնում եմ ձեզ, որ դուրս եմ գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այսուհետ ԱԺ-ում հանդես կգամ որպես անկուսակցական պատգամավոր»՝ գրել է Հրազդանից ընտրված ԲՀԿ-ական պատգամավորը իր հայտարարության մեջ:
-
Փետրվարի 23-ից սկսվել է դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Այս տարի Ակադեմիայի ունկնդիրների թիվը 26 է՝ դատավորների 10 և դատախազների 16 թեկնածու:
-
Փետրվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 42631 քաղաքացի:
-
Երեկ լրացավ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության 40 օրը: Ամփոփելով անցած ժամանակը՝ որևէ պարզություն ոճրագործության կատարող/ներ/ի ու պատվիրատուների մասով չունենք: Չգիտենք պատճառը: